Բակտերիա ասելիս մենք հիմնականում պատկերացնում ենք վնասակար, փոքր օրգանիզմներ, որոնք մեր ձեռքերի վրա հայտնվում են հաճախակի ինչ-որ առարկաների դիպչելուց հետո։ Պատահական չէ, որ փոքր ժամանակ մեր ծնողները մեզ հորդորում էին օճառով լվացվել բակից տուն գալուց կամ պարզապես որևէ կեղտոտ իրի դիպչելուց հետո։

Բակտերիաները հանդիսանում են երկրագնդի հնագույն բնակիչները, որոնք ձևավորվել են մոտ 3,5 միլիարդ տարի առաջ: Բակտերիա հունարեն նշանակում է ձողիկ – «բակտերիոն»: Բակտերիաները միաբջիջ, անզեն աչքով անտեսանելի պարզագույն օրգանիզմներ են:
Բակտերիաները կարող են լինել անշարժ և ակտիվ շարժվող: Շարժուն բակտերիաների բջջապատի արտաքին մակերեսին առկա են մտրակներ և թարթիչներ, որոնք ծառայում են շարժման համար:
Որոշ բակտերիաները ոչնչացնում են մեռած բույսերը և կենդանիները, դա լինում է օգտակար, քանի որ նրանք նպաստում են օգտակար նյութերի վերադարձմանը հողի մեջ և այդպես մյուս բույսերը կարող են օգտագործել դրանք իրենց աճի համար։
Բակտերիաները անընդհատ բազմանում են երկու մասի բաժանվելիս։
