
Ընթերցել
Վիլյամ Սարոյան ,,Քո կյանքի ժամերը,,
Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ այդ քաղցր ժամերին ո՛չ քեզ, ո՛չ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականություննու մահը: Ամենուրեք փնտրիր բարի՛ն ու հենց հայտնաբերես, հանի՛ր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից:
Աչքի լույսի պես պահի՛ր, փայփայի՛ր մարդկայնության ամենաչնչին նշույլներն անգամ, քանի որ դա է ընդդիմանում մահվանը, թեև այն
անցավոր է:
Ամեն ինչի մեջ գտի՛ր լուսավորը, գտի՛ր այն, ինչ չի կարող արատավորվել: Եթե մեկնումեկի սրտում առաքինությունը պահ է մտել ահով ու կսկիծով` արար աշխարհի ծաղր ու ծանակից մազապուրծ եղած, քաջալերի՛ր նրան:
Մի՛ խաբվիր արտաքին տպավորությամբ, որովհետև դա վայել չէ պայծառատես աչք ու բարի սիրտ ունեցողին: Ոչ մեկին մի՛ ենթարկվիր, բայց և ոչ մեկին էլ քեզ մի՛ ենթարկիր: Հիշի՛ր, որ ամեն մարդ քո նմանակն է: Ամեն մեկի մեղքը նաև քո մեղքն է, և բոլոր անմեղներն իրենց անմեղությունը կիսում են քեզ հետ:
Արհամարի՛ր չարիքն ու անազնվությունը, բայց ոչ չար ու անազնիվ մարդկանց. հասկացի՛ր սա: Մի՛ ամաչիր բարի ու քնքուշ լինել…
Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ քեզ բաժին ընկած ժամերին չավելացնես աշխարհի վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունես նրա անսահման լույսն ու խորհուրդը:
1. Էլ. բառարանի օգնությամբ բացատրի՛ր ընդգծված բառերը:
անկաշկանդ-համարձակ
նշույլ-լույսի շողք
առաքինություն-ազնվություն
ահ-սարսափ
կսկիծ-ցավ
մազապուրծ-դժվար պրծած
2.Ի՞նչ ես հասկանում «կյանքի ժամեր» ասելով:
Կյանքի ժամեր ասելով,սկզբում էլ ես հասկանում,որպես կյանքի լավ ժամանակներ,բայց երևի վատ ժամանակներն ել են «կյանքի ժամեր»,որովհետև առանց նրանց մենք չենք իմանա լավ ժամանակների արժեքը և չենք վայելի այն։
3. Ինչո՞ւ է հեղինակը կարծում, որ արտաքին տեսքը կարող է խաբուսիկ լինել:Մի՛ խաբվիր արտաքին տպավորությամբ…
Հեղինակը այդպես է կարծում,որովհետև արտաքին տեսքը մարդիկ ստանում են ծնված օրվանից,բայց ներքին աշխարհը ժամանակից է շինվում,հաշվի առնվելով շրջապատից և այլ հանգամանքներից,բայց ներքին աշխարհը չի շինվում հաշվի առնվելով՝ արտաքին տեսքից։
4. Ինչպես պետք է ապրել կյանքի ժամերը՝ ա․ ըստ հեղինակի, բ․ ըստ քեզ։
ա) ըստ հեղինակի
Պետք է չխաբվես տեսքից,վատը չտալ,աշխատել տալ լավը,և ամեն ինչի մեջ գտնես լավը։
բ) ըստ քեզ
Դու կյանքը պետք է վայելես,զարգան,տալ լավը,բաըց ոչ վատը։
5. Հատվածից դուրս գրի՛ր ամենահետաքրքիր և քեզ դուր եկած միտքը, մեկնաբանի՛ր:
Մի՛ խաբվիր արտաքին տպավորությամբ, որովհետև դա վայել չէ պայծառատես աչք ու բարի սիրտ ունեցողին:
Ես ամենաշատը տպավորվեցի այս տողից,թեև ես շատ անգամ եմ այն լսել,որովհետև իմ կարծիքով մարդը իր կյանքի մեջ ամենաշտը այսպիսի դժվարության հետ կհանդիպի։