Պատմություն

ՀԻՆ ՍՊԱՐՏԱՆ և ԱԹԵՆՔԸ

• Ի՞նչ է Ծերակույտը։ Սպարտայում ովքե՞ր էին դառնում դրա անդամ։

 Ծերակույտը կառավարման մարմին էր, որը կազմված էր 28 անդամից: Նրանք ընտրվում էին ցմահ՝ ամենա փառապանծ տոհմերի ներկայացուցիչներից: Արքաների հետ նրանք կազմում

էին պետական կառավարման գերագույն մարմինը:


• Ի՞նչ ձեռքբերումներ ունեցավ Աթենքը Պիսիստրատի կառավարման տարիներին։

Ք.ա. 557 թ. Պիսիստրատը գրավեց իշխանությունը և որպես տիրան կառավարեց երեսուն տարի:

Նա շարունակեց էվպատրիդների հողերը բռնագրավել և հանձնել ունեզուրկ գյուղացիներին: Շուտով Ատտիկայում տիրապետող դարձավ միջին ունեցվածքի դասը:

Ստեղծվեց ոստիկանություն, ամրապնդվեց պետական կարգը: Կազմավորվեցին շրջիկ դատարաններ, որոնք օրենքն ու արդարությունը հասցնում էին մինչև հեռավոր գյուղեր:

Բուռն զարգացում ապրեցին արհեստները, առևտուրը և ծովագնացությունը: Էգեյան ծովի ավազանում հաստատվեց Աթենքի տնտեսական գերակայությունը: Պիսիստրատի ջանքերով կառուցապատվեց Աթենքի միջնաբերդը:

1. Հասարակական ի՞նչ դասերի էր բա ժան ված Սպարտան: Ի՞նչ իրա վունքներ

ուներ դրան ցից յուրաքանչյուրը:

սպարտիատներ և հելոտներ

Սպարտիատները դորիացիներ էին որոնք ունեին հող բայց չէին մշակում այն քանի որ նրանք զինորներ էին

Հելոտներ այն մարդիկ էին որոնք ունեզուրկ էին:Ունեին փոքր տնտեսություն չունեին իրավունքներ և հարկ էին վճարում սպարտիատներին բնամթերքի տեսքով:

2. Ի՞նչ է Ծերակույտը: Ովքե՞ր էին դառնում դրա անդամ:

3. Ի՞նչ նշանակություն ուներ բանակը Սպար տայում:

Սպարտան սւնվորական պետություն էր նրա բանակը շատ հզոր էր: Բանա կի գլխա վոր ուժը

ծան րա զեն հետևակն էր:

Սպար տիատնե րը կռվում էին հոծ մար տա շա րով, որ կոչվում էր փաղանգ: Այն աչքի

էր ընկ նում իր երկա թյա կարգա պա հու թյամբ: Բանակն առաջ նոր դում էր արքա նե րից

մեկը՝ երեք հարյուր հեծյա լի ուղեկ ցու թյամբ: Դրանք ամենա հայտ նի ընտա նիք նե րի

զա վակ ներն էին:

4. Ներկա յաց րե՛ք սպար տա ցի նե րի դաս տի ա րա կու թյան առանձ նա հատ կու-

թյունները:

Սպար տա ցի զին վորն ուներ միայն մեկ ճանա պարհ՝ հաղ թել կամ մեռ նել: Որդուն

պատե րազ մի ուղար կող մայրը, նրան տալով վահա նը, պատ վի րում էր. «Վահա նով

կամ վահա նի վրա»: Զոհ վածնե րին Սպար տա էին բերում վահան ների վրա:

Սպար տի ատն ապրում էր չափա վոր կյան քով: Սակավա խոս էր, մտքերն արտա-

հայ տում էր կարճ ու դիպուկ՝ լակո նա կան ոճով:

5. Որտե՞ղ է գտնվում Աթենքը: Ո՞վ էր Սոլո նը: Ինչո՞ւ նա բարե փո խում ներ ձեռ-

նար կեց:        

Երկրում տիրող լարված իրավիճակը շտկելու նպատակով Աթենքի կառավարիչ

Սոլո նը Ք.ա. 594 թ. բարե նո րո գում ներ ձեռնար կեց: Նա վերաց րեց պար տա յին ստրկությու նը: Պետու թյան միջոց նե րով փրկագ նեց այն աթե նա ցի նե րին, որոնք ստրկու թյան էին վաճառ վել արտեր կիր: Էվպատ րիդ նե րից բռնագ րա վեց հողի մի մասը և տվեց ունեզուրկ նե րին: Ըստ ունեց ված քի՝ աթե նա ցի ներին բաժա նեց չորս խավի՝ հիմք ընդու նե լով նրանց տարե կան եկա մու տը: Ծագումն այլևս

վճռո րոշ նշա նա կու թյուն չու ներ:

6. Ներ կա յաց րե՛ք պետու թյան կառա վար ման բնա գա վա ռում Սոլո նի իրա կա-

նաց րած բարե փո խում նե րը:

Սոլո նը բարե փո խեց նաև աթե նա կան պետու թյու նը: Սկսեց պար բե րա բար հրա-

վի րել Աշխար հա ժո ղո վի (էկլե սիա) և ժողովր դա կան դատա րա նի նիս տեր:

Դրանց մաս նակ ցե լու իրա վունք ունե ին բոլոր քաղա քա ցի նե րը: Գոր ծում էին նաև

Պետա կան խոր հուր դը և Կառա վա րու թյունը, որոն ցում ընտր վե լու իրա վունք ունե ին միայն ունև որ քաղա քա ցի նե րը: Սոլո նը համոզ ված էր, որ դա պետք է շահագրգ ռի

աղքատ նե րին՝ հարս տա նա լու և հավա սարվե լու նրանց:

Աղբյուրներ


Համաշխարհային պատմության դասագիրք, էջ 72-76

Հին Սպարտան և Աթենքը

Պատմություն

Հայաստանը`աշխարհակալ տերություն

Հարցեր


• Ինչո՞ւ Տիգրան  արքայազնը որպես պատանդ  ուղարկվեց  Պարթևստան։
• Ե՞րբ և ինչպե՞ս  է տեղի ունեցել Ծոփքի վերամիավորումը Մեծ Հայքին։

Աղբյուրներ
Հայոց  պատմության  դասագիր, էջ 85-87
Տեսաֆիլմ
https://youtu.be/rMKSXIaXpaI

ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ՏԵՐՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄԸ

• Ինչու՞ Տիգրան Մեծին  չհաջողվեց  իր թագավորությանը  միացնել Փոքր Հայքը։

Պարթևստանի և Մեծ Հայքի միջև տեղի է ունենում ճակատամարտ, հայերը պարտվում են։ Պարթևները պահանջում են պատանդ տալ արքայազնին։ Քանի որ արքա Արտավազդ 1-ինը չուներ զավակ, պատանդ են տալիս նրա եղբոր որդուն՝ Տիգրանին։

• Ե՞րբ և ինչպե՞ս  է տեղի ունեցել Ծոփքի վերամիավորումը Մեծ Հայքին։

Ք․ ա․ 94 թվականին Տիգրան 2-րդը պարտության մատնեց Ծոփքի արքա Արտաշես Երվանդունուն և Ծոփքը վերամիավորեց Մեծ Հայքին։

ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ՏԵՐՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄԸ

• Ինչու՞ Տիգրան Մեծին  չհաջողվեց  իր թագավորությանը  միացնել Փոքր Հայքը։

Տիգրան Մեծին  չհաջողվեց  իր թագավորությանը  միացնել Փոքր Հայքը, քանի որ Փոքր Հայքը ք․ա․112 թվականին միացվեց Պոնտոսին։
• Ներկայացրեք հայ-պոնտական հարաբերությունները։

Պոնտոսը և Մեծ Հայքը դաշնակիցներ էին։ Պոնտոսի թագավոր Միհրդատ IV-ը իր ծրագրերը կապում էր Արևմուտքի հետ։ Իսկ Տիգրան II-ը ցանկանում էր ընդլայնել Պոնտոսի տարածքը դեպի Հայաստանից արևելք, հարավ և հարավ-արևմուտք ընկած տարածքները։ Պոնտոսի և Հայաստանի շահերը համընկնում էին։ Նրանց պետք էր հզոր թիկունք, որ պայքարեին Հռոմի և Պարթևստանի դեմ։ Ք․ա 94 թվականի Պոնտոսը և Մեծ Հայքը դաշինք են կնքում։ Տիգրան II-ը ամուսնանում է Միհրդատի դուստր՝ Կլեոպատրայի հետ։
• Ներկայացրեք  հայ-պարթևական  պատերազմի արդյունքները։

Ք․ա․ 87 թվականին Տիգրան II-ը արշավեց Պարթևստանի դեմ։ Արդյունքում պարթևական արքունիքը զիջեց Մեծ Հայքին Տիգրան II-ի կողմից գրաված տարածքները և շնորհեց նրան «արքայից արքա» տիտղոսը։

Աղբյուրներ
Հայոց պատմության դասագիրք, էջ 88-90

Տիգրան Բ Մեծ

Տեսաֆիլմ

Պատմություն

Հայկական աշխարհակալության ընդլայնումը

•Ինչպե՞ս և ե՞րբ տեղի ունեցավ Սելևկյան պետության անցումը Տիգրան Մեծի իշխանությանը։

Ք․ա 83թ․ Տիգրան մեծը բազմեց Սելևկյանների գահին և իշխեց 17 տարի։Սելևկյան ավագանին և ժողովուրդն էր խնդրել իրեն դառնալ իրենց արքան։ Այդպիսով, երբեմնի Հայաստանի թշնամին՝ Սելևկյան տերությունը ենթարկվեց Հայոց տերության գերիշխանությանը։


• Ի՞նչ քաղաքականություն էր վարում Տիգրան Մեծը Փյունիկյան քաղաքների նկատմամբ։

Ք․ա 81թ․ փյունիկյան քաղաքների գրավումից հետո տիգրան մեծը նրանց շնորհեց <<ազատութուններ>>

՝լայն ինքնավարություն։Այդ փյունիկյան քաղաքների թվում էր նաև Բերիթը, որը այսօրվա Լիբանանի բեյրութ մայրաքաղաքն է։ Փյունիկյան քաղաքները ի շնորհակալություն շնորհված ինքնավարության փոխեցին իրենց օրացույցները, դառձրին սկիզբը ք․ա․ 81 թվականը։


• Ի՞նչ հարաբերություններ ուներ Եգիպտոսը Տիգրան Մեծի տերության հետ։

Տիգրան մեծը Եգիպտոսի հետ ուներ բարեկամական հարաբերություններ։

Հայոց պատմության դասագիրք, էջ 93-95
Տեսաֆիլմ
https://youtu.be/rMKSXIaXpaI

Պատմություն

Արտաշեսյան վերջին գահակալները


Արտաշեսյան վերջին գահակալները
Հարցեր
• Ներկայացրեք Մեծ Հայքի գահին իշխած Արտաշեսյան վերջին արքաներին։

Արտաշես Երկրորդը ք․ ա․ 30 թվականին ազատագրեց Հայաստանը և նրան միացրեց Ատրպատականը, նա գահակալեց մինչև ք․ ա․ 20 թվականը։ Տիգրան երրորդը գահակալեց ք.ա 20-8թթ , նշանակվեց հռոմեացիների կոմից, սակայն նա հայասեր էր  և գահաժառանգ նշանակեց իր որդի Տիգրան չորրորդին, գահակալեցին Տիգրան Չորրորդը և Թագուհի Էրատոն: Ք.ա․ 5-րդ թ․ հռոմեզցիները նշանակեցինԱրտավազդ երրորդին, նա հռոմեասեր էր նշանակվել էր հռոմեացիների կոմից գահակալել էր ք.ա 5-2 թվականներըէր,։ Սակայն հայերը ք․ա․2-րդ թ․ նորից նշանակեցին Տիգրան Չորրորդին և մեկ տարի անց Տիգրան Չորրորդը սպանվեց, իսկ Էրատոն հրաժարվեց գահից։

Աղբյուրներ
Հայոց պատմության դասագիրք, էջ 109-110

Տեսաֆիլմ
https://youtu.be/Ss01GDxJCIU

Պատմություն

Հին Հռոմ


Հին Հռոմ


• Ի՞նչ ցեղեր և ցեղախմբեր էին ապրում Իտալիայում։

Հնուց ի վեր Իտալիայում բնակվում էին տարբեր ցեղեր ու ցեղախմբեր: Նրանք

զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, արհեստներով: Հյուսիսում ապրող ժողովուրդներից հայտ նի էին էտրուսկները, Միջին Իտալիայում՝ լատինները, իսկ հարավում՝ հույները, որոնք գաղու թացման ալիքով էին այստեղ հաստատվել:


• Ներկայացրեք վաղ պատմական Հռոմի կառավարման համակարգը։

Տոհմերի ավագները (շուրջ 300 հոգի) կազմում էին հռոմեական պետության գերագույն մարմինը` Ծերակույտը (Սենատ): Այն որոշում ներ էր կայացնում պետական կյանքի բոլոր հիմնախնդիրների վերաբերյալ և հետևում դրանց կատարմանը: Քաղա քա ցի նե րի իրա վունքն էր մաս նակ ցել

Աշխար հա ժո ղո վին:


• Ի՞նչ բարեփոխումներ անցկացրեց Սերվիոս Տուլիոսը։

Հռո մի արքա Սերվիոս Տուլիոսը Ք.ա. VI դարի կեսերին բարենորոգումներ կատարեց: Իրականացրեց տարածքային և վարչական բաժա նում: Քաղաքացիներին բաժանեց դասերի՝ ըստ նրանց տարեկան եկամտի

չափի: Այսինքն` մարդկանց հասարակական դիրքը որոշվում էր նրանց վաստակով, բայց ոչ սոսկ ծագմամբ:

Աղբյուրներ
Դասագիրք, էջ 105-109
Տեսաֆիլմ
https://youtu.be/VTd-8y4yXEU

Տեսաֆիլմ
https://youtu.be/k_El4CbAPxo

Պատմություն

Հռոմեական քաղաք-պետությունը

Հռոմեական քաղաք-պետությունը
Ք.ա. 5-3-րդ դարերում

•Ովքե՞ր էին պատրիկները։

Յուրաքանչյուր բնիկ հռոմեացի մտնում էր որևէ տոհմի և ցեղի մեջ: Հասարակու թյան առաջ նրանց ներկայացնում էին ավագները: Այդ պատճառով էլ նրանք կոչվում էին պատրիկ (հայր ունեցող, այսինքն՝ ազնվածին):

Նրանք բոլորը Հռոմի լիիրավ քաղաքացիներ էին: Պատրիկները իրավահավասար էին և պետության նկատմամբ ունե ին հավասար պարտավորություններ:

• Ի՞նչ կառուցվածք ուներ բանակը Հին Հռոմում։

Բանակը յուրահատուկ տեղ ուներ հռոմեական պետությունում, որի կոր զը լեգիոնն էր: Այն կազմված էր հատուկ պատրաստություն անցած 6 հազար զինվորից: Լեգիոնը բաժանվում էր հարյուրյակների: Դրանցից վեցը կազմում էին մեկ գումարտակ: Ստոբաժանումներից յուրաքանչյուրն ուներ իր հրամանատարը, որն անվերապահորեն ենթարկվում էր վերադասին:

Պատմություն

Տրդատ l-ի գահակալումը


Տրդատ l-ի գահակալումը

• Ե՞րբ է սկսվել և քանի՞ տարի է տևել հայ-պարթևական պատերազմն ընդդեմ Հռոմեական կայսրության։

Հայ-պարթևական պատերազմը ընդդեմ Հրոմի կայսրության սկսվեց 54 թվականին և տևեց 10 տարի։


• Ո՞վ էր Կորբուլոնը։ Ե՞րբ գրավեց Արտաշատը։

Կորբուլոնը հռոմեական զորավար էր, որն իր զորքով ներխուժեց Մեծ Հայք և 58 թվականին գրավեց Արտաշատը։


• Ի՞նչ հետևանքներ ունեցավ Հռանդեայի ճակատամարտը։

62 թվականին Արածանիի ափին՝ Հռանդեա վայրում Պետոսի գլխավորությամբ հռոմեական զորքերը պարտություն են կրում հայ-պարթևական զորքերից և այդ ճակատամարտի շնորհիվ Տրդատ I-ը հետագայում գահակալում է։
• Ներկայացրեք Տրդատի թագադրման պատմությունը։

Վաղարշի պատգամավորությունը ժամանում է Հռոմ, սակայն Ներոն կայսրը հայտարարում է, որ կթագադրի Տրդատին, եթե նա անձամբ գա Հռոմ։ Տրդատը համաձայնում ՝, պայմանով՝  որ հաշտության պայմանագիրը կնքվի Ռանդեայում։ 64 թվականին Կորբուլոնը վերստին արշավում է Հայաստան։ Ռանդեայում կնքվում է հաշտության պայմանագիր և Տրդատը խոստանում է գահը ստանալ Հռոմում՝ Ներոն կայսրից։ 65 թվականին  Տրդատը մեկնում է Հռոմ և Հռոմում թագադրվում է։ Ներոնը Տրդատին ճանաչում է Հայաստանի թագավոր։ Նա նաև մեծ գումար և արհեստավորներ է տրամադրում Արտաշատը վերականքնելու համար։

Տրդատը գալիս է Հայստան 66 թվականին և գահակալում ՝ 12 տարի՝ մինչև 78 թվականը։ Նհա գահակալության տարիներին Հայաստանի արտաքին և ներքին վիճակը կայուն էր։ Տրդատը վերականգնում է Արտաշատը և կառուցում է Գառնու տաճարը։

Աղբյուրներ
Հայոց պատմության դասագիրք, էջ 118-123

Տեսաֆիլմ