Հայոց լեզու

Ճշմարտության մոլորակ

Այս էջը պատրաստված է պատմության դասագրքից, որով սովորում են Մուն մոլորակի դպրոցներում: Հոդվածը Բրուն անունով մի մեծ գիտնականի մասին է /ասենք, որ բոլոր բառերը վերջանում են ,,ուն,,-ով. այնտեղ, օրինակ, չեն ասում լուսին, ասում են՝ լուսուն, ոչ թե շիլա են ասում, այլ շիլուն և այլն/:  Ահա այդ էջը:

,,Բրունը՝ գյուտարարը, որն ապրել է 2000 տարի առաջ, ներկայումս պահվում է սառնարանում: Նրան կարթնանցնեն 49 000 դար հետո, որպեսզի նորից սկսի ապրել: Նա դեռ գրկանոց երեխա էր, երբ հայտնագործեց ծիածան ստեղծող մեքենա, որն աշխատում էր ջրով և օճառով:  Սովորական պղպջակների փոխարեն նրանից դուրս էին թռչում տարբեր չափերի ծիածաններ. Երբեմն այնքան մեծ, որ կարող էին ձգվել երկնքի մի ծայրից մյուսը: Դրանք ծառայում էին տարբեր նպատակների . այդ ծիածանների վրա նույնիսկ լվացք էին փռում: Դեռ մսուր-մանկապարտեզում երկու փայտե ձողերով խաղալիս նա ձեռքի գայլիկոն հայտնագործեց, որով ջրի մեջ անցքեր էին բացում: Այդ գործիքը բարձր գնահատվեց ձկնորսների կողմից, որոնք այն օգտագործում էին, երբ ձկները խայծը կուլ չէին տալիս:

  Տարրական դպրոցի առաջին դասարանում նս ստեղծեց տանձերին խուտուտ տվող մեքենա, սառույց տապակելու խեցաման , կշեռք՝ ամպերը կշռելու համար, հեռախոս, որով հնարավոր էր խոսել քարերի հետ, երաժշտական մուրճ, որը մեխ խփելիս քաղցրահնչյուն ելևէջներ էր արձակում և այլն:

Նրա բոլոր հայտնագործությունները հիշատակելու համար շատ ժամանակ է պահանջվում: Կխոսենք առավել հայտնիների , մասնավորապես ստող մեքենայի մասին, որն աշխատում էր մետաղանիշով: Մի մետաղանիշ գցելով՝ կարելի էր միանգամից տասնչորս հազար սուտ լսել: Այդ մեքենայի մեջ էին աշխարհի բոլոր ստերը, որոնք մարդիկ նոր-նոր էին հորինելու: Երբ մեքենան դուրս տվեց բոլոր հնարավոր ստերը, մարդիկ ստիպված եղան միայն ճիշտն ասել: Ահա թե ինչու է մոլորակը կոչվում նաև Ճշմարտության մոլորակ:

Հեղինակ՝ Ջաննի Ռոդարի

Առաջադրանքներ

Առաջադրանքներ

  1.Տարրական դպրոցի առաջին դասարանում նա ստեղծեց տանձերին խուտուտ տվող մեքենա, սառույց տապակելու խեցաման , կշեռք՝ ամպերը կշռելու համար, հեռախոս, որով հնարավոր էր խոսել քարերի հետ, երաժշտական մուրճ, որը մեխ խփելիս քաղցրահնչյուն ելևէջներ էր արձակում և այլն:

Այս հայտանգործությունները ինչով կարող էին օգնել մոլորակի բնակիչներին, ի՞նչ օգուտ կտային:

Առաջին երկուսը չեմ պատկերացնում,ինչի համար կարող են պետք գալ:

կշեռք՝ ամպերը կշռելու համար-սա կարող է պետք գա տիեզերք թռչելու համար,կարող է ամպերի քաշը կապ ունենա տիեզերք թռչելու համար:

հեռախոս, որով հնարավոր էր խոսել քարերի հետ-Քարերը այս դեպքում կլինեն մեզ ընկերն եր,որովհետև նրանք շատ բան են զգացել,և նրանք ավելի շատ բան կիմանային քան մենք,կամ ուղակի քարը քցելուց առաջ պայմանավորվես՝որտեղ նա պետք է թռչի:

երաժշտական մուրճ, որը մեխ խփելիս քաղցրահնչյուն ելևէջներ էր արձակում-սա պետք կգա բոլորին,մանավանտ նրանց ովքեր ապրում են բնակարանում:Հաստատ ձեզ մոտ եղել է,որ հարևանը մուրճով գործ է անում,և դա այդքան լավ ձեն չի,իսկ այդ մուրճով մենք նույնիսկ շնորհակալ կլիենենք նրանց վերանորոգման համար:

2. Հորինիր պատմություն ,,Ստի մոլորակը,, վերնագրով:

Ստի մոլորակը

Հայոց լեզու

Ստի մոլորակը

Բարև ձեզ,սա Արսենն է:Նա ճանապարհորդ է,և նա ճանապորհորդել է ամեն տեղ,թե՛ տիեզերքով,թե՛ ջրի մեջ,և թե՛ ուղղակի,երկիր մոլորակի վրա:Տիեզերքում նա հայտնաբերել է մոլորակ,որի անունը <<ճշմարտության մոլորակ>> է:Բայց հետո,նա մտածեց՝եթե կա մեր սովորական և ճշմարտության մոլորակները,ապա կլինի նաև ստինը,և նա գնաց հեռու ճանփորդության,և նա գտնում է այն:Երբ նա կանգնեց մոլորակին,նա հարցրեց թե սա,ո՞ր մոլորակն է,և նրան ասացին,որ սա ստի մոլորակն է:Նրան հյուր տարան,կերակրեցին,և երբ հարցրին ինչպես էր ուտելիքը,նա ասաց.

-Շատ հոյակապ անչափ շնորհակալ եմ,ողղակի,եթե գիտեք,կարող եք ասել որտեղ է ամենալավ հյուրանոցը,մեկ ամիս ուզում եմ այստեղ մնալ:Եվ բոլորը նայեցին նրա վրա,և նրա ուղեղին հասավ,որ նա ստի մոլորակը,և ուղղեց իր սխալը:Նա շատ անգամ ընկնում եր կռիվների մեջ,որովհետև գրեթե միշտ,մոռանում եր,որ նա ստի մոլորակում է:Նա հասկացավ,որ մարդիկ այստեղ բարի չեն:Հետո նա արդեն սովորեց շրջակայքին:Մոռացա ասեի,որ նրա հետ իր մոտիկ ընկեր,Հակոբն եր:Նրանք որոշեցին,որ մյուս առավոտ արդեն պետք է գնան իրենց մոլորակ,և պարկեցին քնելու:Բայց գիշերը նրանց արթնացրեց,դմբոցների ձայները:Նրանք գնացին պատուհանի մոտ,և տեսան,որ սովորականը,ճշմարտության մոլորակների զինվորները,իրար հետ միացրած ոչնչացնում են այս մոլորակը:Մի քանի ժամ հետո նրանց գերի են վերցնում.

-Մենք ձեր մոլորակից ենք-ասացին միաբերան Արսենն ու Հակոբը-մենք ուղղակի եկել էինք տեսնեինք այս մոլորակը:

-Մենք ձեզ չենք հավատում-ասացին զինվորները,և նրանց վրա կրակեցին…

-Արսեն,Արս,բալես արթնացի կեսժամից դպրոց ես գնալու-արթնացրեց նրան նրա մայրը:

-Մայրիկ գիտես,-ասաց Արսենը-այս գիշեր երազ եմ տեսել:Եվ սկսեց պատմել երազը,իսկ դպրոցում՝Հակոբին և մյուս ընկերներին: