Հայոց լեզու

Ամպը

ԱՄՊԸ 

Ամպը հառաչում էր լեռան լանջին,
Դողում, սարսռում էր հասակով մեկ։
Գալիս, փաթաթվում էր գյուղացու մաճին,
Հետո թավալվում էր ակոսի մեջ։

Հետո վեր էր կենում, շտկում իրեն,
Կրկին ձևեր փոխում նա զանազան,
Բարձրանում էր հետո կողերն ի վեր
Եվ շիկացած ուսն էր շփում եզան…

Իսկ ճաշթողի ժամին դառնում էր շուն,
Թաթերին էր դնում դունչը մռայլ,
Նայում էր ապուրի տաք գոլորշուն,
Թվում էր ուր-որ է պիտի մռռար։

Բայց չէր մռռում, ավաղ, վեր էր կենում,
Մացառներին թողած պոչը փռչոտ,
Նայում սարերն ի վեր, սարերն էր գնում,
Գնում էր չորեքթաթ կամ չոքեչոք։

 Գնում էր, չէր լսում,— Այդ ո՞ւր, Բողա՛ր…

Ի՞նչ Բողար, ց։
Գնում էր, որ վաղը երկինքն ի վար
Դառնար կայծակ, կարկուտ, դառնար աղետ:


1. Բացատրի՛ր բառերը՝ 

սարսռալ-դողդողալ

մաճ-Գութան

ակոս֊Երկար գծաձև փոս հողի վերին շերտում, որ բացում է խոփը

զանազան-տարբեր

շիկացած-Սաստիկ տաքանալով շեկ գույն ստանալ

ճաշթող-Ճաշամիջոց

մացառ-թուփ

ճախրել-թռնել
2. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր  բայեր:

Հառաչում, դողում, սարսռում, գալիս, փաթաթվում, թավալվում, վեր էր կենում, շտկում, փոխում, բարձրանում, շփում, դառնում, դնում, նայում, թվում, մռռար, մռռում, վեր էր կենում, նայում,գնում, լսում, ճախրում,դառնար:

3. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր քեզ դուր եկած պատկերը և ներկայացրու քո ընկալմամբ: Հետո վեր էր կենում, շտկում իրեն,
Կրկին ձևեր փոխում նա զանազան,
Բարձրանում էր հետո կողերն ի վեր
Եվ շիկացած ուսն էր շփում եզան…

Այստեղ նկարագրված է,թե ինչպես է ամպը իր ձևերը փոխում և իմ կարծիքով այստեղ  է նկարագրված ամպը և իր ձևերը:
4. Պատմիր ամպի մասին:

Ամպը ունի երեք ձև,այս տեքստում նկարագրված է որպես ջուր և ամպ:

5. Յուրաքանչյուր չորս տողի համար համապատասխան վերնագիր մտածիր:

Ամպ եմ զգում:

Ամպը հառաչում էր լեռան լանջին,
Դողում, սարսռում էր հասակով մեկ։
Գալիս, փաթաթվում էր գյուղացու մաճին,
Հետո թավալվում էր ակոսի մեջ։

Ի՞նչ է ամպը:

Հետո վեր էր կենում, շտկում իրեն,
Կրկին ձևեր փոխում նա զանազան,
Բարձրանում էր հետո կողերն ի վեր
Եվ շիկացած ուսն էր շփում եզան…

Ամպն ու Շունը:

Իսկ ճաշթողի ժամին դառնում էր շուն,
Թաթերին էր դնում դունչը մռայլ,
Նայում էր ապուրի տաք գոլորշուն,
Թվում էր ուր-որ է պիտի մռռար։

Իմ շունը

Բայց չէր մռռում, ավաղ, վեր էր կենում,
Մացառներին թողած պոչը փռչոտ,
Նայում սարերն ի վեր, սարերն էր գնում,
Գնում էր չորեքթաթ կամ չոքեչոք։

 

Գնում էր, չէր լսում,— Այդ ո՞ւր, Բողա՛ր…

Ի՞նչ Բողար, ց։
Գնում էր, որ վաղը երկինքն ի վար
Դառնար կայծակ, կարկուտ, դառնար աղետ:


6. Բնության ո՞ր երևույթն է ներկայացված բանաստեղծության մեջ, մանրամասն նկարագրի՛ր:

Ես կարծում եմ,որ բանաստեղծության մեջ նկարագրված է ջրի անվերջ փոփոխումը։ Այն փոփոխումը, որի ընթացքում ջուրը գոլորշանում է,և ձյան, կարկուտի և անձրևի տեսքով նորից թափվում է գետնին և այդպես շարունակ։Փոխաբերական իմաստով,ասվում է,որ ամեն ինչ անվերջ չի:

Հայոց լեզու

Գործնական քերականություն

1. Տրված բառերի բաղադրիչները գծիկով բաժանի՛ր: Բոլոր բառերի առաջին բադադրիչներն ի՞նչ նմանություն ունեն:

Օրինակ՝

գառնարած = գառն — արած,

բեռնակիր = բեռն — ա — կիր,

մատնել = մատն — ել:

Գառնուկ-գառն-ուկ, բեռնել-բեռն-ել, դռնակ-դռն-ակ, թոռնիկ-թոռն-իկ, լեռնային-լեռն-ային, ծոռնիկ-ծոռն-իկ, հարսնուկ-հարսն-ուկ, մատնոց-մատն-ոց, ողնաշար-ողն-աշար, ձկնկիթ-ձկն-կիթ, ոտնաման-ոտն-աման, մկնդեղ-մկն-դեղ:

Առաջին բաղադրությունների նմանությունը այն է,որ նրանց վերջում ն-ը է ավելացել:

2. Տրված գոյականները հոգնակի՛ դարձրու: Ո՞ր մասնիկով են նրանք հոգնակի դառնում:

Բեռ-բեռներ, գառ-գառներ, դուռ-դռներ, եզ-եզներ, թոռ-թոռներ, լեռ-լեռներ, ծոռ-ծոռներ, հարս-հարսներ, ձուկ-ձկներ, մատ-մատներ, մուկ-մկներ, նուռ-նռեր:

Նրանք դառնում են հոգնակի ներ մասնիկով:

3. Տրված բառերի բաղադրիչները գծիկով բաժանի՛ր: Բոլոր բառերի վերջին բաղադրիչներն ի՞նչ նմանություն ունեն:

Հեռագիր-հեռ+ա+գիր, հարթավայր-հարթ-ա-վայր, լրագիր-լուր-ա-գիր. գետաձի-գետ+ա+ձի, մեծատառ-մեծ+ա+տառ, նստատեղ-նստել-ա-տեղ, առագաստանավ-առագաստ+ա+նավ:

Նմանությունը այն է,որ նրանցից առաջ կա ա հոդակապը,և այն,որ նրանք անփոփոխ են: