Կային-չկային չորս եղբայրներ: Նրանցից երեքը շատ ցածրահասկ էին, բայց չափազանց խորամանկ, իսկ չորրոդը՝ հսկա էր՝ աննկարագրելի ուժով, սակայն միամիտ էր, ոչ իր եղբայրների նման:
Նրա ուժն իր ձեռքերի և բազուկների մեջ էր, իսկ խելքը՝ մազերի: Խորամանակ եղաբայրները նրա մազերը կարճ էին կտրում, որպեսզի խելք չմնար, և ստիպում էին աշխատել չորսի փոխարեն: Իսկ իրենք կանգնում նայում էին, թե ինչպես է նա աշխատում, և միայն իրենց գրպաններն էին լցնում:
Խեղճ հսկան ստիպված էր անել բոլոր գործերը՝ վարել հողը, փայտ կոտրել, ջրաղացի անիվը պտտել և եզի փոխարեն քաշել սայլը: Իսկ նրա խորամանակ եղբայրները, սայլի մեջ նստած, ճիպոտով ուղղություն էին տալիս նրան և ասում.
-Կարճ մազերը քեզ շատ են սազում:
-Իսկական գեղեցկությունը խոպոպները չեն:
-Նայեք, կարծում եմ, այս մազափունջը երկար է. Պետք է այս երեկո այն կարճացնենք:
Եվ, միյանց հրմշտելով, ծիծաղում էին: Շուկայում նրանք հավաքում էին ողջ եկամուտը և գնում պանդոկ՝ զվարճանալու, իսկ խեղճ հսկային թողնում էին՝ սայլերը հսկելու:
Նրան լավ էին կերակրում, որպեսզի կարողանա աշխատել, խմելու բան էլ էր ստանում, երբ ծարավ էր լինում, սակայն տալիս էին միայն մի տեսակի գինի. այն, որ ցայտում էր շատրվանից:
Բայց ահա մի օր հսկան հիվանդացավ: Եղբայրները, վախեցած, որ հսկան կմեռնի և իրենց փոխարեն էլ չի աշխատի, բերեցին երկրի լավագույն բժիշկներին, տվեցին նրանց ամենաթանկ դեղերը, իսկ ուտելիքն էլ մատուցում էին անկողնում:
Եղաբայրներից մեկը բարձն էր ուղղում, մյուսը՝ վերմակը, և ասում էին.
Տեսնո՞ւմ ես՝ քեզ ինչքան շատ ենք սիրում: Չմեռնես: Մեզ հետ այդքան դաժան չվարվես:
Նրանք այնքան էին անհանգստացած հսկայի հիվանդությամբ, որ բոլորովին մոռացել էին նրա մազերի մասին: Հսկայի մազերը երկարեցին այնքան, որքան երբևէ չէին եղել: Եվ մազերի հետ վերադարձավ նաև խելքը: Նա սկսեց խորհել, հետևել իր եղբայրներին և մեկ-երկու… սկսեց ամեն ինչ հասկանալ: Վերջապես նա գիտակցեց , թե որքան նենգ էին իր եղբայրները: սակայն ոչ ոքի ոչինչ չասաց և սպասեց, որ իր ուժերը վերականգնվեն: Եվ մի առավոտ, երբ եղբայրները դեռ քնած էին, նա վեր կացավ, կապեց նրանց և դրեց սայլակի վրա:
-Ուր ես մեզ տանում, սիրելի եղբայր: Ո՞ւր ես տանում քեզ սիրող եղբայրներին:
-Հիմա կտեսնեք:
Նա տարավ նրանց կայարան, այդպես կապկպած ՝ գնացք նստացրեց և հրաժեշտ տվեց:
Հեռացեք և այլևս չվերադառնաք այս կողմերը: Դուք ինձ շատ եք շահագործել: Հիմա ես եմ տերն ու տիրակալը:
Գնացքը սուլեց , անիվները շարժվեցին, բայց երեք խորամանկ եղբայրներն անշարժ մնացին իրենց տեղերում: Եվ ոչ ոք նրանց այլևս չտեսավ:
Իջևան, քաղաք Հայաստանի Տավուշիմարզում։ Գտնվում է Աղստև գետի ափին՝ Երևանից 142 կմ հեռավորության վրա։ Մարզի վարչական կենտրոնն է։
Մենք մնալու են «Մենուա Ռեզորթ»-ում: «Մենուա Ռեզորթ» հանգստյան տունը գտնվում է Տավուշի մարզի Գանձաքար գյուղում: Այն տեղակայված է Իջևան քաղաքի ծայրամասում, քաղաքային թոհուբոհից ու աղմուկից հեռու, բայց միևնույն ժամանակ շատ հարմար վայրում:
Մի առավոտ Հյուսիսային բևեռում արթնացավ մեծ, սպիտակ արջը: Արթնացավ, ու առաջին հերթին, սկսեց հոտոտել օդը: Հոտոտեց այս կողմը՝ ոչ-մի հոտ չառավ, հոտոտեց մյուս կողմը եւ հանկարծ զգաց, որ մի տարօրինակ, անծանոթ հոտ առավ: _Հըմ…_ փնթփնթաց արջը, դառնալով իր կին-արջին._ Չլինի՞ թե մի որևէ արշավախումբ է եկել այստեղ: Բայց այդ րոպեին արջի քոթոթները գտան մոտերքում մի կապույտ մանուշակ: Դա մի փոքրիկ մանուշակ էր, բարալիկ ցողունով: Նա դողում էր ցրտից, բայց շարունակում էր արիաբար բուրմունք արձակել, որովհետեւ այդ նրա պարտականությունն էր: _Մայրի՜կ, հայրի՜կ,_ գոչեցին քոթոթները: _Դե ես հենց սկզբից ասացի, որ մոտերքում մի ինչ-որ տարօրինակ բան կա,_ դիմելով իր ընտանիքին, նկատեց սպիտակ արջը:_ Բայց, իմ կարծիքով, դա, համենայն-դեպս, ձուկ չէ: _Իհարկե ոչ,_ասաց մայր-արջը,_բայց դա թռչուն էլ չէ: _Այո, դու ճիշտ ես,_ ասաց հայր-արջը, երբ մի լավ մտածեց մայր-արջի խոսքերի մասին: Երեկոյան դեմ նորությունը տարածվեց ամբողջ բևեռով մեկ: Անծայր սառցե անապատում հայտնվել էր մի փոքրիկ, մանուշակագույն արարած, որն իր շուրջը տարածում էր տարօրինակ բուրմունք: Նա կանգնած էր մի հատիկ բարալիկ ոտքի վրա եւ չէր մեռնում: Էլ ո՞վ ասես չէր գալիս մանուշակով զմայլվելու համար. Սիբիրից վազեցին եղջերուները, Ամերիկայից՝ բիզոնները, լողալով հասան ծովացուլերն ու փոկերը, ինչ-որ հեռու տեղից վազեցին սպիտակ աղվեսները, ոստոստալով եկան գայլերը, իսկ ամենից առաջ թռան, իհարկե, ճղճղան ծովային կաչաղակները: Նրանք հիանում էին արտասովոր ծաղիկով, զարմանքով դիտում նրա բարալիկ դողդոջուն ցողունը եւ շնչում նրա նուրբ, անուշ բուրմունքը: Եւ տարօրինակ բան, բուրմունքը բավականացնում էր նույնիսկ նրանց, որոնք ամենից ուշ եկան: Ամենավերջին րոպեին նա նույնն էր, ինչ-որ սկզբում: _Շարունակ այսպիսի բուրմունք արձակելու համար պետք է ունենալ մի ամբողջ շտեմարան,_ասաց փոկը,_սառցի տակ, մի որեւէ տեղ նա անպայման պաշար ունի: _Դե ես այդ հենց սկզբից ասացի,_գոչեց սպիտակ արջը,_ այստեղ ինչ-որ մի բան կա: Նա ոչ-մի բան էլ չէր ասել, իհարկե, բայց ոչ ոք այդ մասին չէր հիշում: Վերջապես վերադարձավ որորը, որին ուղարկել էին հարավ, մի բան իմանալու տարօրինակ անծանոթի մասին: Շունչը ետ բերելով նա ասաց, որ այդ փոքրիկ, բուրմունք արձակող արարածը կոչվում է «Մանուշակ» եւ այնտեղ՝ հարավում, նրանք միլիոններով են: _Դե արի ու սրանց մի տեղ ուղարկիր,_փնչացրեց փոկը,_ դե մի՞թե մենք մի բան ավելի իմացանք, քան գիտեինք: Իսկ ինչպե՞ս պատահեց, որ հենց այստեղ մեզ մոտ է հայտնվել այս մանուշակը: Չէ, անկեղծ ասած, ես տարակուսանքի մեջ եմ: _Ինչ ասաց, նա ինչի՞ մեջ է,_շշուկով հարցրեց իր կնոջը սպիտակ արջը: _Տարակուսանքի,_նույնպես շշուկով պատասխանեց կինը:_Այսինքն, մոտավորապես շվարված է, չգիտե, ո՞ր թաթի վրա կանգնի: _Դե հա,_գոչեց սպիտակ արջը,_ ես էլ հենց այդ էի մտածում: Այդ գիշեր ամբողջ Հյուսիսային բևեռը ցնցվեց անասելի պայթյունից եւ դղրդյունից: Հսկայական սառցակույտեր դողում էին եւ ճայթում, ինչպես բարակ ապակիներ: Խեղճ մանուշակն արձակեց իր ամբողջ բուրմունքը եւ տարածեց ցրտաշունչ օդում, կարծես, որոշելով մի վայրկյանով հալեցնել այդ անծայր սառցե անապատը եւ դարձնել այն տաք, կապուտակ ծով, կամ անծայրածիր մարգագետին, ծածկված կանաչ թավշյա գորգով: Իսկ հետո, ուժասպառ գետին խոնարհվեց եւ այլեւս չբարձրացավ: Լուսաբացին բոլորը տեսան, որ մանուշակը թառամել է: Թեքված բարակ ցողունին, նա պառկած էր ձյան վրա՝ գունատ ու անկենդան: Եթե հնարավոր լիներ բառերով արտահայտել նրա վերջին միտքը, մենք երեւի լսեինք հետեւյալը. _Դե ահա, ես մեռնում եմ: Բայց նշանակություն չունի. Կարևորն այն է, որ որևէ մեկը սկսի պայքարը… Մի գեղեցիկ օր այստեղ միլիոնավոր մանուշակներ կծաղկեն: Սառույցները կհալվեն , և կհայտնվեն կղզիներ, տներ և մարգագետինով վազվզող երեխաներ…:
Հեղինակ՝ Ջաննի Ռոդարի
Առաջադրանքներ
1. Դուրս գրի՛ր մանուշակին նկարագրող նախադասությունները:
Բայց այդ րոպեին արջի քոթոթները գտան մոտերքում մի կապույտ մանուշակ: Դա մի փոքրիկ մանուշակ էր, բարալիկ ցողունով: Նա դողում էր ցրտից, բայց շարունակում էր արիաբար բուրմունք արձակել, որովհետեւ այդ նրա պարտականությունն էր:
Անծայր սառցե անապատում հայտնվել էր մի փոքրիկ, մանուշակագույն արարած, որն իր շուրջը տարածում էր տարօրինակ բուրմունք: Նա կանգնած էր մի հատիկ բարալիկ ոտքի վրա եւ չէր մեռնում:
Նրանք հիանում էին արտասովոր ծաղիկով, զարմանքով դիտում նրա բարալիկ դողդոջուն ցողունը եւ շնչում նրա նուրբ, անուշ բուրմունքը:
Շունչը ետ բերելով նա ասաց, որ այդ փոքրիկ, բուրմունք արձակող արարածը կոչվում է «Մանուշակ» եւ այնտեղ՝ հարավում, նրանք միլիոններով են:
Խեղճ մանուշակն արձակեց իր ամբողջ բուրմունքը եւ տարածեց ցրտաշունչ օդում, կարծես, որոշելով մի վայրկյանով հալեցնել այդ անծայր սառցե անապատը եւ դարձնել այն տաք, կապուտակ ծով, կամ անծայրածիր մարգագետին, ծածկված կանաչ թավշյա գորգով:
Թեքված բարակ ցողունին, նա պառկած էր ձյան վրա՝ գունատ ու անկենդան:
2. Ո՞ր տողերում է արտահայտված հեքիաթի ասելիքը /գաղափարը/:
_Դե ահա, ես մեռնում եմ: Բայց նշանակություն չունի. Կարևորն այն է, որ որևէ մեկը սկսի պայքարը… Մի գեղեցիկ օր այստեղ միլիոնավոր մանուշակներ կծաղկեն: Սառույցները կհալվեն , և կհայտնվեն կղզիներ, տներ և մարգագետինով վազվզող երեխաներ…:
կամ
Հսկայական սառցակույտեր դողում էին եւ ճայթում, ինչպես բարակ ապակիներ: Խեղճ մանուշակն արձակեց իր ամբողջ բուրմունքը եւ տարածեց ցրտաշունչ օդում, կարծես, որոշելով մի վայրկյանով հալեցնել այդ անծայր սառցե անապատը եւ դարձնել այն տաք, կապուտակ ծով, կամ անծայրածիր մարգագետին, ծածկված կանաչ թավշյա գորգով: Իսկ հետո, ուժասպառ գետին խոնարհվեց եւ այլեւս չբարձրացավ:
3. Ինքդ ձևակերպիր հեքիաթի ասելիքը:
Իմ կարծիքով հեքիաթի ասելիքը այն է,որ չափսը ոչ միշտ նշանակություն ունի կամ,որ պետք է մինչև վերջ պայքարել:
4. Տրված նախատդաությանների ստորոգյալները համաձայնեցրու ենթակաների հետ:
Օրինակ՝
Ինձ մոտ նոր դասագրքեր կա: — Ինձ մոտ նոր դասագրքեր կան:
1. Կետերը փոխարինի՛ր փակագծերում տրված բառերից կազմված համապատասխան գոյականներով:
Լաբիրինթոս նշանակում է խճճված դրություն, որից դուրս գալը կապված է դժվարությունների (դժվար) հետ: Հին հույները, եգիպտացիներն ու հռոմեացիները լաբիրինթոս անվանում էին այն կառույցները (կառուցել), որոնք ունեին բազմաթիվ խճճված սենյակներ ու ներ (անցնել):Ըստ հունական ավանդույթների (ավանդել)՝ հրաշագործ արվեստագետը (արվեստների գիտակ) Դեդալոսը մի այնպիսի լաբիրինթոս է կառուցում Կրետե կղզում, որտեղ մտնողն այլևս ելքը (ելնել) չի գտնում: Այդ լաբիրինթոսում Կրետեի Մինոս թագավորը բանտարկում է մարդու գլուխ և ցուլի մարմին ունեցող ահռելի Մինոտավրոսին:
2.Կետերը փոխարինի՛ր փակագծերում տրված բառերից կազմված համապատասխան գոյականներով:
Օվկիանոսի խորքերում (խոր)՝ խորջրյա նստվածքներում (նստել) հաճախակի հանդիպում են շնաձկան ատամներ, որոնք շատ կայուն են քայքայության (քայքայել) նկատմամբ: Երբեմն գտնում են կետի ականջի ու ձկան ոսկորներ, բայց ամբողջական կմախքները շատ հազվադեպ են, քանի որ միացումների (միանալ) քայքայումը խորությունից (խոր) մեծանում է:
3.Յուրաքանչյուր շարքի չորս բառերն ի՞նչ ընդհանուր հատկանիշ ունեն, որ նույն շաքրի մի բառը չունի:
ա) Պապ բ) Հովհաննես Թումանյան
երգիչ Արշակ Երկրորդ
ձիապան նվագախումբ
աղջիկ Ձենով Օհան
լուսնյակ Հայաստանի Հանրապետություն
Ա/Լուսնյակը,որովհհետև անշունչ գոյական է:
Բ/Նվագախումբը,որովհետև մյուս բոլոր բառերը սկսվում են մեծատառով,իսկ նվագախումբը՝ոչ:
Հայրիկը չէր համաձայնվում գնել ինձ համար այդ խաղալիքը՝ Բարտ Սիմփսոնին: Այ մայրիկը՝ ուզում էր, իսկ հայրիկը ոչ մի գնով չէր համաձայնվում: Ասում էր, թե ես երեսառած եմ: «Էդ ինչո՞ւ պիտի հանկարծ ու գնենք այդ խաղալիքը,- ասում էր նա մայրիկին:- Ինչի՞ համար: Բավական է՝ ծպտուն հանի, դու արդեն նետվում ես՝ կատարելու նրա ամեն մի քմահաճույքը»: Հայրիկն ասում էր, թե ես հարգանք չունեմ փողի հանդեպ, եւ եթե հիմա՝ մանկուց չսովորեմ, ապա էլ ե՞րբ… Երեխաները, որոնց համար, հենց մտքներովն անցնում է, Բարտ Սիմփսոն են գնում, ավարա են մեծանում եւ կրպակներ թալանում: Վարժվում են, որ իրենց ամեն ինչ հեշտությամբ է տրվում: Եվ ահա, Բարտի փոխարեն նա ինձ համար գնեց ճենապակե անճոռնի մի խոզուկ, մեջքին՝ հարթ ճեղքով: Այ, հիմա ես մարդ կդառնամ, ոչ թե…Ամեն առավոտ պարտավոր էի մի բաժակ կակաո խմել, թեկուզեւ զզվում էի: Սերուցքով կակաոյի համար՝ մեկ շեկել, առանց սերուցքի՝ կես շեկել: Իսկ եթե հանկարծ սիրտս խառներ ու փսխեի, ոչինչ չէի ստանա: Դրամը մեջքի ճեղքով նետում էի Խոզուկի մեջ: Եթե ցնցում էի, մեղմ զնգոց էր լսվում: Երբ Խոզուկը լցվի այնքան, որ էլ չզնգա, սքեյթբորդով Բարտ կստանամ: Հայրիկն է այդպես ասել: Այդպես, ասել է, ավելի դաստիարակչական կլինի:Իսկ Խոզն, այնուամենայնիվ, հմայիչ էր, եւ քիթն էլ դիպչելիս այնքան սա՜ռն էր: Նետում ես շեկելը ճեղքի մեջ՝ Խոզը ժպտում է, կես շեկել ես նետում՝ էլի ժպտում է: Բայց հրաշալին այն է, որ ժպտում է նաեւ առանց դրա, հենց այնպես: Ես անուն էլ էի ընտրել նրան՝ Պեսախզոն: Դա այն մարդու անունն էր, որն ինչ-որ ժամանակ ապրել էր մեր հասցեում: Հայրիկը ոչ մի կերպ չէր կարողանում ցուցանակից քերել-ջնջել նրա անունը: Պեսախզոնը նման չէ իմ մյուս խաղալիքներին. շա՜տ հանդարտ է: Նա առանց հոսանքի է, առանց զսպանակների ու մարտկոցների, որոնք անվերջ փչանում են: Հարկավոր է միան հետեւել, որ հակարծ սեղանից ցած չգլորվի: «Պեսախզոն, զգույշ եղիր, չէ՞ որ դու ճենապակուց ես»,- ասում եմ, երբ հայտնվում է սեղանի եզրին. նա սիրում է ցած նայել: Պեսախզոնը ժպտում է եւ համբերատար սպասում, որ ափերիս մեջ առնեմ իրեն ու դնեմ հատակին: Ես ուղղակի խենթանում եմ նրա համար, նրա այդ ժպիտի համար: Միայն հանուն նրա էի ամեն առավոտ սերուցքով կակաո խմում: Որ շեկելը խցկեմ մեջքը եւ համոզվեմ՝ նրա ժպիտը մազաչափ անգամ չի փոխվում: Ես սիրում եմ քեզ, Պեսախզոն,- այդժամ ասում եմ նրան:- Իմ ամենաազնիվ բարեկամ, ես սիրում եմ քեզ մայրիկից ու հայրիկից առավել: Եվ միշտ կսիրեմ, անգամ եթե դու մեծանալով՝ ավազակ դառնաս ու կրպակները ավերես: Բայց եթե հանկարծ սեղանից ցած թռչե՜ս, տես հա՜…Երեկ հայրիկը եկավ, սեղանից վերցրեց Պեսախզոնին, շրջեց եւ սկսեց ուժեղ թափահարել:— Զգույշ, հայրիկ,- ասացի,- նրա փորիկը կցավի:Բայց հայրիկն ինձ չէր լսում:— Նա այլեւս չի զրնգում։ Գիտե՞ս՝ դա ի՞նչ է նշանակում, Յոավի: Նշանակում է՝ վաղը դու անվավոր Բարտ Սիմփսոն կստանաս:— Ո՜ւխ,- ասացի,- սքեյթբորդով Բարտ Սիմփսո՜ն… հրաշալի է… Միայն հերիք է ցնցես Պեսախզոնին, նրան հաճելի չի:Հայրիկը տեղը դրեց Պեսախզոնին եւ գնաց մայրիկի ետեւից: Վերադարձավ՝ մի ձեռքով մայրիկին ձգելով, մյուսով՝ մուրճը բռնած:— Դե,- ասաց նա,- ի՞նչ էի ասում: Երեխան սովորում է գնահատել իրերը: Ճի՞շտ է, Յոավի:— Իհարկե, սովորում է,- ասացի,- իհարկե, իսկ մո՞ւրճն ինչի համար է:— Քո համար,- ասաց հայրիկն ու մուրճը ձեռքս տվեց,- միայն զգո՜ւյշ:— Իհարկե, զգույշ կլինեմ,- ասացի:Եվ իրոք զգույշ էի: Բայց մի քանի րոպեից հայրիկը չհամբերեց ու ասաց.— Դե, ջարդիր վերջապես այդ Խոզին:— Ի՞նչ,- հարցրեցի,- Պեսախզոնի՞ն:— Այո, այո, Պեսախզոնին,- ասաց հայրիկը:- Դե, քեզ տեսնեմ, ջարդիր, դու ազնվորեն ես վաստակել Բարտ Սիմփսոնին: Դրա համար շատ ջանք ես թափել:Պեսախզոնը ժպտում էր ինձ ճենապակե խոզուկի տխուր ժպիտով՝ հասկանալով, որ եկել է իր վերջը: Թող գետնի տակն անցնի այդ Բարտ Սիմփսոնը. ես չեմ կարող մուրճով խփել ընկերոջս գլխին:— Սիմփսոն չեմ ուզում,- եւ հայրիկին վերադարձրեցի մուրճը,- ինձ Պեսախզոնն էլ հերիք է:— Դու չհասկացար,- ասաց հայրիկը,- այդպես է պետք: Տուր այստեղ, ես ինքս կջարդեմ:Հայրիկը վրա բերեց մուրճը. հանկարծ ես նկատեցի մայրիկի մոլորված հայացքն ու Խոզուկի հոգնած ժպիտը եւ հասկացա, որ հիմա իմ քայլն է, եթե ինչ-որ բան չանեմ, Պեսախզոնի վերջը եկել է:— Հայրիկ,- կառչեցի նրա ոտքից:— Ի՞նչ, Յոավի,- ասաց հայրիկն, ու մուրճը բռնած ձեռքը քարացավ օդում:— Խնդրում եմ, տուր ինձ եւս մի շեկել: Թույլ տուր՝ վաղը կակաոյից հետո մի վերջին շեկել էլ գցեմ նրա մեջ: հետո կջարդենք, վաղը, խոստանում եմ:— Եվս մի շեկե՞լ:- Հայրիկը ժպտաց եւ մուրճը դրեց սեղանին:- Տեսնո՞ւմ ես, ես հասա նրան, որ երեխան ավելի գիտակից դառնա:— Այո, գիտակից,- ասացի,- վաղը:Արցունքները խեղդում էին, բայց ես ինձ զսպեցի: Եվ միայն երբ ծնողներս դուրս եկան սենյակից, ամուր-ամուր գրկեցի Խոզուկին ու լաց եղա: Պեսախզոնը լռում էր ու ցնցվում ձեռքերիս մեջ:— Մի մտածիր,- շշնջում էի նրա ականջին,- ես կփրկեմ քեզ:Սպասեցի մինչեւ հայրիկը, մեծ սենյակում հեռուստացույց նայելուց հետո, գնաց քնելու: Այնժամ վեր կացա եւ Պեսախզոնին գրկած՝ հանդարտ, թաքուն անցա պաշտգամբով: Միասին լիակատար խավարում երկար գնացինք: Հասանք փշածածկ մի դաշտ:— Խոզերը դաշտերում են մեռնում,- ասացի Պեսախզոնին եւ իջեցրի հողին,- ասա այսպիսի փշոտ դաշտերում: Այստեղ քեզ համար լավ կլինի:Պատասխանի էի սպասում, բայց Պեսախզոնը լռում էր: Սիրտ տալու համար թեթեւ խփեցի քթին: Նրա դառնացած հայացքը ցնցեց ինձ. հասկացել էր, որ ինձ էլ երբեք չի տեսնի:
Իմ կարծիքով այս տեքստը սովորեցնում է մեզ լինել հոգատար մեր հարազատների նկատմամբ,և սովորել գումարի հետ ճիշտ վարվել։ Տեքստում տղան խոզուկին բոլորից ավելի շատ էր սիրում,նույնիսկ հայրիկից և մայրիկից։Բայց սիրել կամ հոգատար լինել չի նշանակում քեզ մոտիկ պահել,չե, որովհետև քո կողքին հնարավոր է ավելի վտանգավոր է քան ինչ-որ ուրիշ տեղ։Տղան այդպես վարվեց խոզուկի հետ ցույց տալով մեզ`ինչ է սերը։