Մաթեմատիկա 6

Մաթեմատիկա դասարանական

964-970-ա,գ,ե;  971-ա; 976

  1. Հետևյալ պնդումներից ընտրե՛ք ճշմարիտները.
    ա) Սկյուռն ունի չորս թաթիկ։-Այո

գ.Երկու թվերի գումարը զույգ թիվ է:-Ասույթ:

ե) Մայթերը նախատեսված են հետիոտների համար։-Այո:

  1. Հետևյալ պնդումներից ընտրե՛ք կեղծերը.
    ա) Գիրքը և գրիչը տարբեր առարկաներ են։-Այո

գ) Շենքը զուգահեռանիսի ձև ունի։-Ասույթ

ե) Նարդի խաղում են չորսով։-ոչ

  1. Հետևյալ պնդումներից ընտրե՛ք ասույթները.
    ա) Հունիսը, հուլիսը և օգոստոսը ամառվա ամիսներ են։-Այո

գ) Ապրիլին ձյուն է եկել։-Ասույթ

ե) Մարդը չի կարող ապրել առանց ջրի:-Ասույթ

  1. Կազմե՛ք դիզյունկցիա հետևյալ երկու ասույթներից.
    ա) A. Զբոսաշրջիկը ճանապարհ է ընկնում ավտոմեքենայով։
    B. Զբոսաշրջիկը ճանապարհ է ընկնում հեծանիվով։

Զբոսաշրջիկը ճանապարհ է ընկնում ավտոմեքենայով կամ հեծանիվով։

գ) A. Աշակերտը եկել է դպրոց մինչև ժամը 9-ը։
B. Աշակերտը ուշացել է դասից։

Աշակերտը եկել է դպրոց մինչև ժամը 9-ը կամ ուշացել է դասից։

969,Կազմե՛ք կոնյունկցիա հետևյալ երկու ասույթներից.


ա) A. Խնձորը մեծ է։
B. Խնձորը կանաչ է։

Խնձորը մեծ է և կանաչ։


գ) A. Մայրիկը թատրոն է գնացել։
B. Հայրիկը թատրոն է գնացել։

Մայրիկը և հայրիկը թատրոն են գնացել։

970․Գրե՛ք հետևյալ ասույթների ժխտումը.


ա) Գնացքը կայարան է ժամանել ուշացումով։

Գնացքը կայարան չի ժամանել ուշացումով։


գ) Մարզիկը ռեկորդ է սահմանել։

Մարզիկը ռեկորդ չի սահմանել

ե) Աշակերտը լուծեց խնդիրը։

Աշակերտը չի լուծել խնդիրը

971,Կատարե՛ք գործողությունները.

ա) 2 3/4 + (-7/9)+11/18+(-5/6)=21/12

  1. 2 3/4+(-7/9)=11/4+(-7/9)=71/36
  2. 71/36+11/18=93/36
  3. 93/36+(-5/6)=63/36=21/12=7/4
Հայոց լեզու

Կանաչ դաշտը 2-րդ մասը

Երկրորդ մաս


Կարմիր ձին նետվեց դեպի քուռակը, թափով նետվեց դեպի գայլն ու քուռակը, բայց տապալվեց: Նա պառավ ձի էր, ուրիշ անգամներ էլ ընկել էր, բայց ոչ մի անգամ այդպես անսպասելի չէր տապալվել: Տապալվեց ու ելավ միանգամից: Նրան տապալել էին իր հուժկու թափն ու պարանը: Պարանը նրան խեղդում էր, պարանը նրան չէր թողնում թռչել իր փոքրիկի մոտ:
Քուռակը փախչում էր մասրենուց դենը հեռու մի տեղ, քուռակն ուզում էր դեպի մայրը գալ, երկար շրջան տալով՝ քուռակը ձգտում էր դեպի մայրը, բայց գայլն ամեն անգամ կտրում էր նրա ճանապարհը և նրան հեռացնում ու դարձյալ հեռացնում էր: Իսկ պարանը խեղդում էր մորը: Եվ քուռակը ցատկեց գայլի վրայով դեպի մայրը, բայց գայլը տակից բռնեց նրա ետևի ոտքը, և քուռակն ընկավ: Քուռակը ճչաց ու վեր ցատկեց:
Բլուրների մյուս երեսին լսվեց քուռակի սուր ծղրտոցը, և գամփռ շները սրվեցին, և գամփռ շների մեջ սրվեց սևադունչ Թոփուշ շունը:
Քուռակը ճչաց ու վեր ցատկեց, և այդ ժամանակ մայրը ծառս եղավ և ամբողջ ծանրությամբ ու ամբողջ կատաղությամբ ձգվեց դեպի գայլն ու քուռակը, և պարանը կտրվեց ու մտրակվեց մոր ոտքերին: Մայրը գնաց ամբողջ թափով, ամբողջ ուժով, ամբողջ կատաղությամբ ու ամբողջ սիրով: Նա շատ արագընթաց զամբիկ էր, բայց իր կյանքում երբեք այդպես թռիչքի պես չէր սլացել:
Բլուրների մյուս երեսին լսվում էր նրա սմբակների խուլ դոփյունը: Հետո բլուրների մյուս երեսին հովտի ոչ մի ձայն չէր լսվում, և գամփռ շներն ու փոքրիկ հովիվը խաղաղվեցին:
Գայլը քուռակին թողեց ու ազատվեց տրորվելուց: Ձին հարձակվում էր, և գայլը մի քիչ փախավ: Ձին դարձյալ գալիս էր, և գայլը մի քիչ էլ ետ քաշվեց: Դունչը գետնին հպած՝ ձին գալիս էր, դանդաղ, սպառնալի՝ ձին գալիս էր, գայլը ճապաղվեց գետնին և ահա-ահա կարող էր ցատկել ու կախվել ձիու ռունգներից, և ձին շուռ եկավ:
Ձին շուռ եկավ, և գայլը ցատկեց ու կանգնեց ձիու դեմ: Քուռակը լանջի տակ՝ ձին դարձյալ շուռ եկավ, և նրա հետ պտտվեց նաև գայլը: Գայլը անընդհատ պտտվեց, և ձին անընդհատ շուռ եկավ: Երկու կարճ ցատկով գայլը հայտնվեց ձիու դնչի տակ, բայց ձին դարձյալ հասցրեց շրջվել ու աքացի շպրտել: Մի երկար ցատկով գայլը հայտնվեց ձիու դնչի տակ, և ձին չհասցրեց լրիվ շրջվել, գայլը կարողացավ քերծել ձիու ռունգները, և ձին կարողացավ նրան տրորել առջևի ոտքով: Գայլը ետ քաշվեց, բայց չփախավ, նստեց ու նայեց ձիուն, և ձին էլ նայեց գայլին: Եվ գայլը հասկացավ, որ ձին իր քուռակին պաշտպանելու է մինչև վերջ, և ձին հասկացավ, որ գայլը չի հեռանալու: Ձին քրտնել էր, բայց գայլը նույնպես հոգնել էր: Գայլը նետվեց միանգամից: Դրանից հետո գայլն անընդհատ ցատկեց դեպի ձիու ռունգները, և ձին անընդհատ շրջվեց ու քուռակին անընդհատ պահեց լանջի տակ:
Արդեն երեկո էր, նրանց շարժումները դանդաղել էին, ձիու շուրջը գայլը պտտվում էր դանդաղ, գրեթե քարշ էր գալիս, գրեթե սողում էր, և ձին իր տեղում պտտվում էր դանդաղ, դժվար, երբեմն սայթաքելով և գրեթե ընկնելով: Նրանց աչքերը մթնել էին, և նրանք միմյանց հազիվ էին տեսնում: Հոգնածությունից նրանք խլացել էին:
Փոքրիկ հովիվը դուրս եկավ բլուրների գլուխ և նայեց մայրամուտին: Մայրամուտը կարմիր էր, մայրամուտի տակ գեղեցիկ էր հովտի միակ կաղնին… բայց այն, ինչ տեսավ փոքրիկ հովիվը, այնքան տգեղ էր, որ փոքրիկ հովիվը չէր կարողանում խոսել. գայլը կախվել էր կարմիր ձիու ռունգներից, և կարմիր պառավ ձին չէր կարողանում տրորել գայլին. կարմիր պառավ ձին արդեն-արդեն խոնարհվում էր:
— Այ տղա, հե՜յ,- կանչեցին դիմացի բլուրներից,- էն գելն էն ձիուն խեղդում է, այ տղա, հե՜յ… շներն ո՞ւր են, հե՜յ…
Փոքրիկ հովիվը բերանը բացեց ծղրտալու, բայց չկարողացավ ձայն հանել: Փոքրիկ հովիվը միայն ձեռքերը թափահարեց: Գամփռ շները սրվեցին ու նայեցին: Գամփռ շները տեսան ու թռան… Թոփուշը, Բոբը, Սևոն, Բողարը, Չալակը, Չամբարը: Սևադունչ Թոփուշը վարպետ շուն էր, լուռ գնում ու բռնում էր, նա առջևից հիմա էլ լուռ էր վազում, իսկ Բողարը ջահել շուն էր, գայլերից դեռ մի քիչ վախենում էր. այդ պատճառով էլ հաչում էր դեռ հեռվից, որպեսզի գայլերը փախչեն, և ինքը այդպիսով նրանց հետ չկռվի: Բողարը հիմա գնում էր հաչելով: Բողարը շատ արագավազ էր, նա հիմա Թոփուշից երբեմն առաջ էր անցնում, բայց չէր համարձակվում պոկվել խմբից ու գնալ մենակ, կանգնում էր և հաչելով սպասում Թոփուշին, վազում էր Թոփուշի կողքից, սակայն դարձյալ առաջ էր անցնում և դարձյալ դանդաղում:
Երբ ձին ահա-ահա պիտի ծնկեր, գայլը հեռվում, կարծես երազում, շների հաչոց լսեց: Գայլը չուզեց հավատալ, թե շները հաչելով իր վրա են գալիս. բախտը հո չէր կարող լինել այնքան անողոք, որ իր մեկ լրիվ օրվա չարչարանքն անտեղի անցներ, և ինքը իր երեք ձագի մոտ դառնար քաղցած ու դատարկ:

Երբ իր մեջ այլևս ուժ չկար, և ռունգների ցավերը բթանում էին, և աչքերը բոլորովին մթնել էին, և ականջները լիովին խլացել էին, մայր ձին հեռու-հեռվում շների հաչոց լսեց և հավատաց, որ շները հաչում են իր քուռակի համար և իր համար. բախտը հո չէր կարող լինել այնքան դաժան, որ նրա քուռակն ապրեր ընդամենը մի հունիս: Պառավ ձին գիտեր, որ շները մոտիկ են, և շների հաչոցը հեռավոր է թվում իր հոգնած խլության պատճառով: Պառավ ձին գիտեր, որ ինքը կարող է համբերել մի քիչ էլ, դեռ մի քիչ էլ, մինչև շների հասնելը ինքը պարտավոր է համբերել: Բայց ի՜նչ ծանր է շնչելը, ի՜նչ ծանր բեռ է դարձել այս կյանքը:
Շների հաչոցը պայթեց գայլի հենց ականջների մեջ, բայց գայլը դարձյալ չէր հավատում, որ այդպիսի տանջալից հաջողությունից հետո այդպիսի ձախողություն կպատահի: Ձագերը տանը քաղցած, իր պտուկները դատարկ… Վիզը ծակծկեցին, ականջը ծակծկեցին, և գայլը բաց թողեց ձիու ռունգները: Թաթը բռնել էին: Թաթն ազատելու ուժ չկար: Գայլն ուզում էր քնե՜լ, քնել: Կռվելու ուժ չկար, գայլն ուզում էր մեռնել, հանգստանալ: Գայլը ճապաղվեց և բուկը սեղմեց գետնին, որպեսզի շները բուկը չբռնեն: Շները քրքրում էին նրա մեջքը, վիզը, քաշքշում էին ականջներից, իսկ նա բուկը պաշտպանում և հանգստանում էր շների կույտի տակ:

1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը , բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

սմբակ-Ոտքի թաթ, ոտք:

բուկ-Վիզ, պարանոց:

Հայոց լեզու

Կանաչ դաշտը առաջին մաս

Առաջին մաս

Կայծակը չոր ճայթյունով բախվեց ժայռին, մի կողմ շպրտվեց և թաղվեց կանաչ գետնի մեջ: Ժայռը կարծր էր, կայծակը հազիվ թե կարողացավ գորշ այդ ժայռից պոկել քարի մի երկու փշուր: Ժայռի տակ կանաչ գետինը այդ հովտում ճայթող բոլոր կայծակների գերեզմանոցն էր. գարունների և ամառների բոլոր կայծակները թաղվում էին ժայռի տակ, և մոտիկ կաղնին միշտ, ամեն ճայթյունի վախից սրսփում և, իր մտքում, կաղնիորեն շնորհակալ էր լինում ժայռին այն բանի համար, որ նա՝ ժայռը, հովիտ նետվող բոլոր կայծակները ձգում թաղում է իր տակ և կաղնուն փրկում խանձվելուց:
Քիչ առաջ, երբ կայծակը պտտվում էր հովտի և բլուրների վրա և մտածում էր ճայթել ու դեռ չէր ճայթել, քուռակի մայրը մեղմ խրխինջով կանչեց քուռակին. քուռակի մայրը գիտեր, որ կայծակը ճայթելու է, ճայթյունը վախեցնում է քուռակին, իսկ քուռակը կարծեց մայրն իրեն կանչում է կուրծք տալու և ականջ դրեց ինքը իրեն, ականջները շարժեց և ունկնդրել սկսեց ինքը իրեն, թե ինքն արդյո՞ք ուզում է կուրծք ուտել, և այնքան էլ չէր ուզում ուտել, ուզում էր խոտերից ու ծաղիկներից հոտ քաշել և մեկիկ-մեկիկ ճանաչել խոտերը, և հենց այդ ժամանակ ճայթեց կայծակը: Քուռակը խրտնեց ու վազեց դեպի մայրը, բայց շատ էր վախեցել, մորը չէր տեսնում, ուրիշ կողմ էր փախչում: Մայրն ուզեց գնալ դեպի քուռակը, բայց վզի պարանը խանգարեց: Եվ մայրը քուռակին խրխինջով կանչեց իր մոտ:
Քուռակը մեկ ամսվա քուռակ էր, միամսյա նրա կյանքում դա առաջին կայծակն էր: Նա պատսպարվեց մոր լանջի տակ: Մոր լանջի տակից, ականջները սրած, քուռակը մի քիչ լսեց անձրևի թմբկահարումը կաղնու տերևներին, մի քիչ նայեց ժայռին, մասրենու թփին, կաղնուն, աչքերը թարթեց և մոռացավ, որ ինքը վախեցել էր կայծակի ճայթյունից, կարծեց ինքը մոր մոտ էր եկել կուրծք ուտելու: Գանգուր, սև պոչիկը թափահարելով՝ քուռակը մտավ մոր փորի տակ: Պառավ ձին ոտքը ետ դրեց և թուլացրեց կաթի երակները, որպեսզի իր քուռակը ազատ ծծի և կուշտ ծծի:
Դա աստղազարդ քուռակ էր, այսինքն՝ ծածկված էր եղյամի հատիկների նման աստղիկներով: Ոտքերը բարակ ու երկար էին: Ետևի աջ ոտքի սրունքը սպիտակ էր: Ինքը կարծես եղյամոտ էր, ետևի աջ ոտքը՝ ձյունոտ: Վիզը բարակ ու երկար էր: Գլուխը փոքր էր, ճակատին կլորիկ սպիտակ կար, աստղածաղկի նման: Այդ հովտի առվից ջուր խմելու էին գալիս եղնիկներ, ուլեր ու գառներ, նաև՝ այդ ձին, որ շատ քուռակներ էր ունեցել, բայց այս քուռակը այս կանաչ դաշտի ամենագեղեցիկ արարածն էր: Բաշը և պոչը սև էին: Մենք չգիտեինք, թե ինչպիսին են քուռակի աչքերը, որովհետև նա խրտնում էր, և մենք չէինք կարողանում մոտենալ նրան, բայց ասենք, որ այդ քուռակի աչքերը շատ գեղեցիկ աչքեր էին, քանի որ ձիերի աչքերը գեղեցիկ են լինում, շրջապատն արտացոլվում է ձիերի աչքերում: Քուռակի աչքերում հիմա արտացոլվում էին կաղնին, ծաղիկները, մասրենին, իր կարմիր մայրը և ամբողջ կանաչ հովիտը:
Նա մի քիչ հիմարիկ էր, բայց հիմարիկ էր փոքրության պատճառով: Անձրևի կաթիլը գլորվեց մտավ նրա ոտքերի արանքը, և նա խրտնեց ու փախավ մոր մոտից: Մայրը նրան ետ չկանչեց. անձրևը դադարել էր, կայծակ այլևս չէր ճայթելու, և հիմա արև էր:
Արևի մեջ կանաչ դաշտը փայլում էր: Թացության ու առատ լույսի մեջ փայլում էր նաև այդ հովտի միակ կաղնին, և մասրենու թո՛ւփն էր փայլում, և ձիու թաց մե՛ջքը, և քուռակի՛ մեջքը, և առո՛ւն, որ սկսվում էր մոխրագույն ժայռից և գալիս ու գնում էր կանաչ հովտով: Առվից կայծակի հոտ էր գալիս, և քուռակը մի քիչ խրտնեց: Մասրենուց նույնպես կայծակի հոտ էր գալիս. քուռակը մի երկու ցատկ խրտնեց, կանգ առավ, նայեց մասրենուն և տոտիկ-տոտիկ գնաց՝ նորից հոտոտելու:
Ձին ճանաչում էր այդ հովտի բոլոր բույրերն ու հոտերը: Նա գիտեր բոլոր հովիտների ու բլուրների բույրերը, բայց այս հովտի բույրերն ավելի լավ գիտեր, քանի որ ձիուն այս հովտում հաճախ էին կապում արածելու: Կայծակի հուրն անցողիկ էր, արևի տակ, ցողի հետ հիմա պիտի ցնդեր: Ուրցի բույրը նույնպես այս հովտի բույրը չէր, ուրցի բույրը քամին էր նետել բլուրներից հովիտ: Ձին արածում էր և ոչխարի թաց բրդի հոտ էր զգում: Ձին մտածում էր, որ բլուրների մյուս երեսին ոչխարներ են արածում, ուրեմն նաև գամփռ շներ կան:
Բլուրների մյուս երեսին ոչխարներ էին արածում, հովտի թաց խոտը համեղ է, առվի ջուրը համեղ է,- մտածում էր պառավ ձին,- արևը ջերմացնում է, և քուռակը խրտնում ու մեծանում է հովտի ջերմ բարության մեջ:
Ձին բարձրացրեց գլուխը. կաղնին կանգնած էր հանգիստ, ժայռը կեցած էր մի տեսակ քնածի պես, քուռակը մասրենուց հոտ էր քաշում: Արևը ջերմացնում էր, և խոտը համեղ էր, հարկավոր էր արածել: Ձին գլուխը կախեց արածելու, մի երկու բերան խոտ պոկեց, բայց անհանգստացնող ինչ-որ բան կար, և ձին գլուխը բարձրացրեց:
Կանաչ հովտի մեջ անշարժ կանգնած, գլուխը բարձր՝ կարմիր պառավ ձին երկար նայեց հովտին և երկար ունկնդրեց լռությունը: Ամեն ինչ առաջվա պես էր, կաղնին կեցած էր հանդարտ, ժայռը նիրհում էր, քուռակը թռչկոտում էր մասրենու մոտ: Եվ կարծես թե կարելի էր արածել, բայց կարմիր ձին մռութը չիջեցրեց մինչև գետին, գլուխը կտրուկ վեր նետեց և սպասեց ականջները սրած՝ որսալու համար հովտի բոլոր թաքուն ձայները: Եվ սպասեց ռունգները լայնացրած՝ զգալու հովտի օտար հոտերը: Թիթեռները շրշում էին, բզեզները երգում էին, առուն խոխոջում էր, վիզը ձգած՝ քուռակը պտտվում էր թիթեռի ետևից մասրենու շուրջը, բայց պառավ կարմիր ձին ուզում էր լսել ոչ այդ ձայները և ուզում էր տեսնել ոչ այդ պատկերները: Հովտում, համենայն դեպս, վտանգ կար: Օդում այդ վտանգից ձայն չկար, հովտում այդ վտանգը չէր երևում, քամու մեջ այդ վտանգի հոտը չկար, բայց ձին չէր կարողանում արածել:
Պառավ կարմիր ձին սկսեց զայրանալ: Կարմիր պառավ ձին զայրանում էր այն բանի համար, որ հովտում թշնամի կար, բայց այդ թշնամին չէր զգացվում, չէր լսվում և չէր երևում:
Կանաչ հովտում կանգնած՝ նայում ու լռությունն ունկնդրում էին մոխրագույն ժայռը, փարթամ կաղնին, կարմիր պառավ ձին և մասրենու թուփը: Եվ ժայռի համար կանաչ հովտում չկար ոչ մի վտանգ, որովհետև կայծակ այսօր այլևս չէր լինելու: Կաղնին նայում էր, և կաղնու համար ամեն ինչ լավ էր, որովհետև կայծակ չէր լինելու և ջերմ արև էր: Մասրենու համար նույնպես լավ էր, որովհետև քուռակի դունչը չէր հասնում նրա կատարի մի երկու ծաղկին: Իսկ պառավ կարմիր ձին լարված սպասումից քրտնեց:
Հովիտը դավաճանում էր ձիուն. հովտում թշնամի կար, բայց հովիտը չէր մատնում թշնամու ձայնը և թշնամու հոտը: Կարմիր պառավ ձին սիրտ չէր անում գնալ դեպի քուռակը. վախենում էր իր ոտնաձայների մեջ կորցնի թշնամու թաքուն ձայները: Կարմիր պառավ ձին սիրտ չէր անում շնչել. վախենում էր իր թոքերի աղմուկի մեջ կորցնի թշնամու թաքուն շնչառությունը: Կարմիր պառավ ձին աչքերը չէր թարթում. վախենում էր, որ իր աչքաթարթի հետ թշնամին տեղից տեղ կցատկի, և ինքը չի հասցնի նկատել նրա ցատկը:
Կանաչ հովտի մեջ այդպես անշարժ կանգնած էին ժայռը, կաղնին, մասրենին, ձին: Ժայռը նիրհում էր: Կաղնու կաղինները ապահով զրահների մեջ լցվում էին հյութով, և կաղնու համար ամեն ինչ լավ էր: Մասրենին իր ծաղկաբաժակները բացել էր արեգակի դեմ և արև էր խմում, իսկ կարմիր պառավ ձին զայրույթից դողում էր: Երբեք, ոչ մի անգամ հովիտը ձիուն այդպես չէր դավաճանել: Գուցե կայծակի՞ հոտն էր ձիու ռունգներին խանգարում զգալ այն հոտը, որ ուներ թշնամին, որը մոտերքում էր, մոտիկ մի տեղ էր և հոտ էր տալիս, բայց նրա հոտը թաքնվում էր կայծակի խանձահոտի տակ:
Քուռակը նայում էր մի բանի և ապա նայում էր մորը: Դարձյալ նայում էր նույն բանին, ապա նայում էր մորը: Այդ բանը մայրը չէր տեսնում, մոր մոտից այդ բանը չէր երևում: Քուռակը նայում էր այդ բանին, ապա գլուխը թեքում էր մոր կողմը: Մայրը կանգնած էր գլուխը բարձր, և մոր աչքերը վառվում էին:
Քուռակը վիզը ձգեց, դնչիկը պարզեց և գնաց դեպի այդ բանը, և այդ պահին մայրը զգաց գայլի զզվելի հոտը: Մայրը խրխինջ արձակեց ու նետվեց դեպի քուռակը և տեսավ, թե գետնից ինչքան սահուն ու երկար ցատկով զատվեց գայլը:
Բլուրների մյուս երեսին լսվեց ձիու ջղային կարճ վրինջը: Բլուրների մյուս երեսին, ոչխարների մոտ, գամփռ շները մի վայրկյան սրվեցին, մի քիչ սպասեցին ուրիշ ձայների և հանգստացան:

Առաջադրանքներ՝

1. Առանձնացրո՛ւ անհասականալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:

Կարծր — պինդ։

2.  Դուրս գրի՛ր ձիուն, հովտին, կաղնուն , գայլին, կայծակին, ժայռին ամենից դիպուկ նկարագրող հատվածները:

Ձիուն – կանաչ հովտի մեջ անշարժ կանգնած, գլուխը բարձր՝ կարմիր պառավ ձին երկար նայեց հովտին և երկար ունկնդրեց լռությունը:

Հովտին – Քուռակի աչքերում հիմա արտացոլվում էին կաղնին, ծաղիկները, մասրենին, իր կարմիր մայրը և ամբողջ կանաչ հովիտը:

Կաղնուն –Թացության ու առատ լույսի մեջ փայլում էր նաև այդ հովտի միակ կաղնին, և մասրենու թո՛ւփն էր փայլում, և ձիու թաց մե՛ջքը, և քուռակի՛ մեջքը, և առո՛ւն, որ սկսվում էր մոխրագույն ժայռից և գալիս ու գնում էր կանաչ հովտով:

գայլին – Քուռակը վիզը ձգեց, դնչիկը պարզեց և գնաց դեպի այդ բանը, և այդ պահին մայրը զգաց գայլի զզվելի հոտը: Մայրը խրխինջ արձակեց ու նետվեց դեպի քուռակը և տեսավ, թե գետնից ինչքան սահուն ու երկար ցատկով զատվեց գայլը:

Կայծակին – Ժայռի տակ կանաչ գետինը այդ հովտում ճայթող բոլոր կայծակների գերեզմանոցն էր. գարունների և ամառների բոլոր կայծակները թաղվում էին ժայռի տակ, և մոտիկ կաղնին միշտ, ամեն ճայթյունի վախից սրսփում և, իր մտքում, կաղնիորեն շնորհակալ էր լինում ժայռին այն բանի համար, որ նա՝ ժայռը, հովիտ նետվող բոլոր կայծակները ձգում թաղում է իր տակ և կաղնուն փրկում խանձվելուց:

Ժայռին – Ժայռը կարծր էր, կայծակը հազիվ թե կարողացավ գորշ այդ ժայռից պոկել քարի մի երկու փշուր: Ժայռի տակ կանաչ գետինը այդ հովտում ճայթող բոլոր կայծակների գերեզմանոցն էր. գարունների և ամառների բոլոր կայծակները թաղվում էին ժայռի տակ, և մոտիկ կաղնին միշտ, ամեն ճայթյունի վախից սրսփում և, իր մտքում, կաղնիորեն շնորհակալ էր լինում ժայռին այն բանի համար, որ նա՝ ժայռը, հովիտ նետվող բոլոր կայծակները ձգում թաղում է իր տակ և կաղնուն փրկում խանձվելուց:

Без рубрики

Գործնական քերականություն

1. Երեք նախադասությամբ ներկայացված միտքն արտահայտի՛ր տասը նախադասությամբ։

 Խելամիտ զովազդի շնորհիվ` «Ֆուձի» հյուրանոցը Ֆուձիյամա լեռան 3776 մետրանոց գագաթի շրջակայքի բազմաթիվ հյուրանոցներից ամենահաջողակն է: Գովազդը հետևյալն է. «Եթե Ձեր համարի պատուհանից Ֆուձիյաման դիտելուն վատ եղանակը խանգարի, հյուրանոցը Ձեր վճարած վարձը կվերադարձնի»: Իսկ տեսանելիությունը տասնյոթ տարվա ընթացքում ընդամենը տասնհինգ օր է վատ եղել:

2. .Նախադասությունների արտահայտած մտքերի տարբերությունը գտի՛ր. ի՞նչն է այդ տարբերության պատճառը:
  Ա. Սուրենին` ակումբի նախագահին, կհամոզենք: 

Բ. Սուրենին, ակումբի նախագահին կհամոզենք:

Ա-ում մեկ մարդու մասին է խոսքը,իսկ Բ-ում՝երկու:

Ա. Սիմինդրի խիտ արտից դուրս եկավ մի ջահել կին` եղեգի պես ճոճելով բարակ իրանը: 

Բ. Սիմինդրի խիտ արտից դուրս եկավ մի ջահել կին` եղեգի պես, ճոճելով բարակ իրանը:

Ա-ում մեկ մարդու մասին է խոսքը,իսկ Բ-ում՝երկու:Պատճառը՝ ստորակետն է:

3. Փակագծերում տրված գոյականները գրի՛ր պահանջվող ձևով: 

Մարդիկ վաղուց են (միջոցներ) փնտրում վատ (տեսողություն) լավացնելու համար: Վերջապես հայտնագործվեց ակնոցը՝ (ապակի) պատրաստված առաջին օպտիկական (գործիք): Ժամանակակից (ակնոց) երկար ու դժվարին ճանապարհ է անցել, թեև հիմա մեզ թվում է, թե հնարավոր չէ պատկերացնել (տեսողություն) լավացնելու ավելի հասարակ գործիք: (Ակնոց) նման մի բան հնարել էին դեռևս Հին (Հռոմ): Հայտնի է, որ (գլադիատորներ) կռվի սիրահար Ներոն կայսրը կարճատես էր: (Կրկես) տեղի ունեցող ամեն ինչը լավ տեսնելու համար նա օգտվում էր թափանցիկ (զմրուխտ) պատրաստված մեծ (ոսպնյակ):

Մարդիկ վաղուց են միջոցներ փնտրում վատ տեսողությունը լավացնելու համար: Վերջապես հայտնագործվեց ակնոցը՝ ապակուց պատրաստված առաջին օպտիկական գործիքը: Ժամանակակից ակնոցը երկար ու դժվարին ճանապարհ է անցել, թեև հիմա մեզ թվում է, թե հնարավոր չէ պատկերացնել տեսողությունը լավացնելու ավելի հասարակ գործիք: Ակնոցի նման մի բան հնարել էին դեռևս Հին Հռոմում: Հայտնի է, որ գլադիատորների կռվի սիրահար Ներոն կայսրը կարճատես էր: Կրկեսում տեղի ունեցող ամեն ինչը լավ տեսնելու համար նա օգտվում էր թափանցիկ զմրուխտից պատրաստված մեծ ոսպնյակ:

Без рубрики

Առյուծի մահը. մաս 2:

Մաս երկրորդ 
* * *

Վերջապես վանդակը շարժեցին, շատ օրեր գլորեցին առաջ, ապա ինչ-որ երերուն տախտակի վրա ամրացրին և մեծ ջրի վրա լողացնելով տարան բազմամարդ մի երկիր հանեցին։

Առյուծն այդ բոլորը տեսավ զարմացած։ Ծովի ալիքների, կապույտ տարածության առաջ զմայլած մնաց, իր անապատը կարծեց։ Հետո, վանդակի շուրջը ժողովվող ժխորին նայեց քամահրանքով, իմացավ, որ մտցրել էին իրեն մի անծանոթ տեղ, ուր ոչ անտառ կար և ոչ անապատ, ուր հորիզոնն իսկ վանդակի էր նմանում. փակված, կարճ սեղմված, և օդը ճնշող, թանձր, հեղձուցիչ։

Շշմած, մեքենայաբար կերավ՝ ինչ տվին, արեց՝ ինչ ուզեցին։ Է՛լ չմռնչաց, էլ չկատաղեց, միայն կծկված վանդակի մի անկյունում՝ ժամերով անշարժ, միտքն իր անապատին, երազը՝ անտառին և լայնարձակ օդին, դառն հեկեկանքով լացավ ու մեռնել ուզեց։

Այդպես էր, որ նրան տարան, շրջեցրին քաղաքներ, նորից ջրեր անցկացրին, նորից մռայլ, խեղդիչ երկիրներ և վերջիվերջո մի անտառանման այգու մեջ մտցրին, վանդակը բարձրացրին, ստիպեցին նրան անցնել մի ուրիշ, ավելի մեծ ու կլոր շրջանի մեջ, դուռը փակեցին, մի կտոր միս էլ ներս ձգեցին, թողին ու հեռացան։

Առյուծն այժմ գազանանոցում էր։* * *

Ի ցույց էր դրված մի մեծ ու կլոր բարձր վանդակում, ուր մինչևիսկ, կարծես նրան ծաղրելու համար, փոքրիկ քարերից չնչին, խաղալիքի նմանող ժայռ էին կազմել մոտը սյունի պես կերտված, ցանցառ տերևներով, մանրիկ ճյուղերով ճղճիմ ծառ տնկել, ծառի տակը՝ ջրի ավազան, վանդակի հատակի վրա՝ ծովի չոր ավազ…

Առյուծը շուրջը նայեց, զզվանքով տեսավ իր ազատ հայրենիքը ծաղրող այդ ծառն ու ժայռը, պոչով փշրեց աոաջինը, ոտքով կոտրեց երկրորդը և դուրս նայեց: Դիմացը՝ պատեր, հեռուն՝ ուրիշ վանդակներ էր. ապա մռայլ ծառեր և նրանց տակը պտտող նայողներ, որոնք երբեմն մոտ էին գալիս բերանները բաց, դիտում և կամ ահաբեկ՝ ետ-ետ էին քաշվում…

Եվ հանկարծ այդ բոլորի մեջ լսվեց մի ծանոթ և խռպոտ մռնչյուն, որ լուտանքով գոչում էր.

— Ողջո՜ւյն անկյալ վեհափառության… Դարձավ։ Տասը քայլ հեռու, նո՛ւյնպես վանդակում, ձողերի ետևից գլուխն երերցնելով, չարամիտ վագրն աչքերը հեգնությամբ լի՝ իրեն էր նայում: Երբ նրանց ակնարկները միմյանց հանդիպեցին, արյունարբու գազանը ոռնաց ու ասաց.

— Ողջո՜ւյն, անապատի հզոր դու արքա, գոռ ան՛տառների, ազատ ժայռերի մեծ հսկա, եկել ես մեզ ընկե՞ր, մեզ՝ չնչիններիս, մեզ ստորներիս բախտակից եղել… Ողջո՛ւյն, անկյալդ վեհափառություն…

Ապա մի մեծ չարախնդաց, դիվային ծիծաղ լսվեց նրա վանդակից, հետո քրքիջն անցավ մի երրորդ վանդակի, որտեղից ինձը ատամները բացած, փայլուն աչքերով նայում էր հեգնությամբ… Եվ այդպես, քրքիջը քայլեց, վանդակից վանդակ մտավ, և մի րոպեի մեջ առյուծն իրեն գտավ շրջապատված չնչին անասունների, գերի գազանների, գայլերի, նույնիսկ կապիկների ծաղրով ու հեգնություններով։

— Ահ, արքա՜, խոնարհ մեր ողջույնը, — կանչում էր ինձը։

— Ողորմած եղիր, հզո՛ր թագավոր, որ համարձակվում ենք քեզ ընկեր լինել, — ոռնում էր գայլը:

— Մենք կապիկներս քեզնից հզոր ենք, — ճչում էին անճոռնիները, — որովհետև ուրախ ենք և կատակում ենք…

Ու ծաղր, հեգնություն, քրքիջ, աղաղակ ամեն կողմից տեղացին բռնված հզորի անպաշտպան գլխին։

Առյուծը մռնչաց, ոստնեց դեպի ձողերը, ուզեց դուրս ելնել, տրորել-ջարդել այդ հեգնողներին… բայց բախվեց ձողերի, գազանապահի հրաշեկ երկաթն այրեց նրա թաթը, և նա նկուն, կատաղի, գլուխը թաթերի մեջն առավ և ուզեց մեռնել։* * *

Դառն էր այդ բոլորը. դառն, անտանելի։ Մեռնելը խի՛ստ լավ էր։ Կուզենար տեսնել իր արյան կաթիլ առ կաթիլ քամվելը, իր անդամների կտոր առ կտոր բզկտվելը, կուզենար թաթերը փշրել ձողերի վրա, սիրտը հոշոտել, կորզել, դուրս ձգել:

Գիշերն էլ եկավ մռայլ ու խոնավ: Ծաղրն ու քրքիջը սաստկացավ, մեծացավ։

— Ա՛հ, մեռնելուց վախենո՞ւմ ես, — գոչում էր վագրը, — վանդակի մե՞ջ ես, փառավոր արքա՛…

— Ա՛հ, դու թշվա՞ռ ես, առյո՛ւծ ահալից, — մլավում էր ինձը…

— Թքե՛լ, թքել առյուծի վրա, — ճչում էին կապիկները… Առյուծը գլուխը կռացրեց, քաշվեց քարերի ետևը, աշխատեց մթության մեջ ընկղմվել և այդ ծաղրող ձայները չլսել։

Ոչ, պետք էր դուրս գնալ. ինչ որ էլ լիներ, մեռներ կամ ապրեր_պետք էր դուրս ելնել, ոտքի տակ տալ, տրորել ամեն բան, ամեն արարած, միայն մի րոպե, մի վայրկյան ազատության մեջ լինել, այնտեղ էլ մեռնել…

Եվ նա մոտեցավ վանդակի դռան, խուլ մռնչյուններով քաշեց ձողերը, ցնցեց ամեն բան ու գերբնական մի ուժով, հուսահատ ճիգով փշրեց դռան շղթան և դուրս թռավ իր դիմացը բռնված հրաշեկ երկաթի վրա…

Գազանապահն էր այն, մի սպառնալից, կրակած ձողակով, որ մոտենում էր նրան և հնչեղ ձայնով ներս հրավիրում…

Առյուծը ժողովեց իրեն, հետո ոստնեց:

— Մեռնե՜լ ազատ… — գոչեց նա։

Եվ երկաթը վժժալով՝ նրա կուրծքը մղվեց։

Առյուծը գալարվեց, երկնքին նայեց, անապատն երազեց, անտառին հառաչեց և հրաշեկ երկաթը կրծքին, աչքերն ազատության, մեռավ քաջի պես, բայց ազա՜տ օդում, ազա՜տ երկնքի տակ…

Հեղինակ՝ Վրթանես Փափազյան 

  • Ո՞րն է ստեղծագործության ասելիքը: 

Պետք չէ ոչ մեկին նեղացնել,որովհետև օրերից մի օր դուք նրանց տեղում կլինեք:

  • Քո կարծիքով ինչո՞ւ առյուծը նախըտրեց մեռնել: 

Որովհետև նա սիրում էր ազատություն,իսկ այդպահին նա ազատ չէր:

  • Ի՞նչ խորհուրդ կտաս առյուծին: 

Ես առյուծին խորհուրդ կտամ,որ նա ոչ մեկին չնեղացնի և իրեն չզգա այսպես՝ես ամենաուժեղն եմ և իմ հետ ոչինչ չի լինի:

Հայոց լեզու

Ապրել-ապրել ազատության մեջ:

Ինչ է ազատությունը: Ազատությունը այն է, երբ մարդ իրեն լավ է զգում, զգում է, որ իրեն կարելի է անել ամեն ինչ: Կարելի է զգալ քեզ ազատ, այլ ոչ թե վանդակի մեջ: Ամեն կենդանի արարած ունի իր ազատությունը: Օրինակ՝ թռչունների ազատությունը երկնքում ջախրելն է, կենդանիներինը անտառներով և ջունգլիներում ազատ ապրելն է,իսկ մարդկանցը,որ նրանք անեն՝այն ինչ ուզում են:Ազատությունը մարդ հորինել է լավ կյանք ունենալու համար, բայց ցավոք մարդիկ տարիների և դարերի ընթացքում առհամարել են այդ պայմանը և սկսել են ապրել ինչպես կենդանիները վանդակներում:Եթե դու քեզ ազատ զգաս դու չես մտածի թե ուրիշները ինչ կասեն,կամ ուրիշների կարծիքի վրա թքած կունենաս:Նաև,դու պետք է քո վախերը վռնդես քո հոգուց որպեզսի վախերով լի կյանք չունենաս:Ո՛չ ստրեսը,ո՛չ լարվածությունը,ո՛չ ել քո ուզածը չանելով չեն օգնի քեզ ազատ ապրել:

Ազատությունը դժվար է ձեռք բերել,բայց հեշտ է կորցնել,և դրանից ազատությունը խաղալիք չէ…