Բնագիտություն

Ամփոփիչ աշխատանք

  1. Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը։

ջերմաստիճանը բնութագրում է նյութի կամ հեղուկի տաքության աստիճանը

  1. Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում։

Մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում են, երբ նրանց ջերմաստիճանները հավասարվում են։

  1. Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք։

Ջերմաչափի տեսակներից են էլեկտրական, մետաղական, էլեկտրոնային, հեղուկային և այլն։

  1. Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։
  1. Ի՞նչ ջերմային երևույթներ գիտեք:

Տաքացում, սառացում, հալում, պնդացում

  1. Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում:

Նյութի անցումը պինդ վիճակից հեղուկ վիճակի կոչվում է հալում:

  1. Ո՞ր մեծությունն է կոչվում եռման ջերմաստիճան :

Եռում է կոչվում ինտենսիվ շոգեգոյացումը, որի դեպքում հեղուկի ներսում աճում և վերև են բարձրանում գոլորշու պղպջակները:

  1. Ո՞ր եչրույթներն են կոչվում գոլորշացում և խտացում:

Նյութի անցումը հեղուկ վիճակից գազային վիճակի կոչվում է գոլորշացում: Հակառակ երևույթը, երբ նյութը գազային վիճակից անցնում է հեղուկ վիճակի, կոչվում է խտացում:

  1. Ի՞նպես է առաջանում կայծակը:Ի՞նչ է որոտը:

Երկու տարանուն լիցքերով լիցքավորված մարմինները մոտեցնելիս առաջանում է կայծ, և ճայթուն է լսվում:

  1. Ի՞նչ է շանթարգելը, և ինպե՞ս է այն շինությունները պաշտպանում կայծակի հարվածից:

Շանթարգելը կայծակներից պաշտպանվելու լավագույն և ամենահուսալի միջոցն է: Դա հատուկ սարքավորում է, որը տեղադրում են տների և շենքերի ամենաբարձր կետում՝ շինությունները կայծակի հարվածի կործանարար հետևանքներից պաշտպանելու համար:

  1. Կայծակի ժամանակ ինչպե՞ս պետք է վարվեք,եթե հայտվել եք բաց տարածքում:

Եթե կայծակի ժամանակ հայտնվել եք բաց տարածքում, պետք է հեռու մնաք երկնասլաց առարկաներից: Չի կարելի պառկել, որովհետև կարող եք տուժել գետնի էլեկտական դաշտից:

  1. Ո՞ր մարմին է կոչվում հաստատուն մագնիս:

Իրենց մագնիսական հատկությունները երկար ժամանակ անփոփոխ պահպանող մագնիսներին անվանւմ են հաստատուն մագնիսներ:

  1. Մագնիսի ո՞ր մասերն են անվանում բևեռներ:

Մագնիսի այն տեղամասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն առավելագույնն է, կոչվում են մագնիսի բևեռներ:

  1. Ի՞նչ է կողմնացույցը, և ինչո՞վ է պայմանավորված նրա աշխատանքը:

Կողմանացույցը սարք է,որի միջոցով որոշում են հորիզոնի կողմերը:

  1. Ձեզ հայտնի ո՞ր բնագավառներում են օգտագործվում մագնիսները:

Պահարան,համակարգիչ և այլն։

Մաթեմատիկա 6

Մաթեմատիկա տնային

964-970-բ,դ,զ; 971-բ; 977

964.Հետևյալ պնդումներից ընտրե՛ք ճշմարիտները

բ) Ավտոմեքենայի անիվները քառակուսու ձև ունեն-ոչ

դ) Գիրքն սկսել է քայլել։-ոչ

զ) Ծառերը ծաղկում են գարնանը։-այո

965.Հետևյալ պնդումներից ընտրե՛ք կեղծերը.

բ) Քարը փետուրից թեթև է։-ոչ

դ) Աթոռը և սեղանը ֆուտբոլ են խաղում-ոչ

զ) Ուղղանկյան անկյուններից մեկը հավասար է 30O-ի-ասույթ:

966.Հետևյալ պնդումներից ընտրե՛ք ասույթները

բ) Դեկտեմբերը, հունվարը և մարտը ձմեռվա ամիսներն են-այո

դ) Լիճը թռել է տիեզերք։-ոչ

զ) Ամեն մի երեխա ունի հայր ու մայր։-ասույթ

968.Կազմե՛ք դիզյունկցիա հետևյալ երկու ասույթներից.

բ) A. Խաղոսկրը նետելիս բացվել է 3 թիվը։
B. Խաղոսկրը նետելիս բացվել է 5 թիվը։

Խաղոսկրը նետելիս բացվել է 3 թիվը կամ 5-ը։

դ) A. Կիրակի օրը մառախուղ է լինելու։
B. Կիրակի օրը արևոտ եղանակ է լինելու:

Կիրակի օրը մառախուղ է լինելու կամ արևոտ եղանակ։

969.Կազմե՛ք կոնյունկցիա հետևյալ երկու ասույթներից.

բ) A. Շենքը բազմահարկ է։
B. Շենքը շքեղ է։

Շենքը բազմահարկ է և շքեղ:

դ) A. Ինքնաթիռը ժամանել է Երևան։
B. Ինքնաթիռը ժամանել է ժամը 17-ին։

Ինքնաթիռը ժամանել է Երևան ժամը 17-ին։

970.Գրե՛ք հետևյալ ասույթների ժխտումը

բ) Գիրքը հետաքրքիր է։

Գիրքը հետաքրքիր չէ։

դ) Նետաձիգը դիպել է թիրախին։

Նետաձիգը չի դիպել թիրախին։

Մաթեմատիկա 6

Մաթեմատիկա դասարանական

964-970-ա,գ,ե;  971-ա; 976

  1. Հետևյալ պնդումներից ընտրե՛ք ճշմարիտները.
    ա) Սկյուռն ունի չորս թաթիկ։-Այո

գ.Երկու թվերի գումարը զույգ թիվ է:-Ասույթ:

ե) Մայթերը նախատեսված են հետիոտների համար։-Այո:

  1. Հետևյալ պնդումներից ընտրե՛ք կեղծերը.
    ա) Գիրքը և գրիչը տարբեր առարկաներ են։-Այո

գ) Շենքը զուգահեռանիսի ձև ունի։-Ասույթ

ե) Նարդի խաղում են չորսով։-ոչ

  1. Հետևյալ պնդումներից ընտրե՛ք ասույթները.
    ա) Հունիսը, հուլիսը և օգոստոսը ամառվա ամիսներ են։-Այո

գ) Ապրիլին ձյուն է եկել։-Ասույթ

ե) Մարդը չի կարող ապրել առանց ջրի:-Ասույթ

  1. Կազմե՛ք դիզյունկցիա հետևյալ երկու ասույթներից.
    ա) A. Զբոսաշրջիկը ճանապարհ է ընկնում ավտոմեքենայով։
    B. Զբոսաշրջիկը ճանապարհ է ընկնում հեծանիվով։

Զբոսաշրջիկը ճանապարհ է ընկնում ավտոմեքենայով կամ հեծանիվով։

գ) A. Աշակերտը եկել է դպրոց մինչև ժամը 9-ը։
B. Աշակերտը ուշացել է դասից։

Աշակերտը եկել է դպրոց մինչև ժամը 9-ը կամ ուշացել է դասից։

969,Կազմե՛ք կոնյունկցիա հետևյալ երկու ասույթներից.


ա) A. Խնձորը մեծ է։
B. Խնձորը կանաչ է։

Խնձորը մեծ է և կանաչ։


գ) A. Մայրիկը թատրոն է գնացել։
B. Հայրիկը թատրոն է գնացել։

Մայրիկը և հայրիկը թատրոն են գնացել։

970․Գրե՛ք հետևյալ ասույթների ժխտումը.


ա) Գնացքը կայարան է ժամանել ուշացումով։

Գնացքը կայարան չի ժամանել ուշացումով։


գ) Մարզիկը ռեկորդ է սահմանել։

Մարզիկը ռեկորդ չի սահմանել

ե) Աշակերտը լուծեց խնդիրը։

Աշակերտը չի լուծել խնդիրը

971,Կատարե՛ք գործողությունները.

ա) 2 3/4 + (-7/9)+11/18+(-5/6)=21/12

  1. 2 3/4+(-7/9)=11/4+(-7/9)=71/36
  2. 71/36+11/18=93/36
  3. 93/36+(-5/6)=63/36=21/12=7/4
Հայոց լեզու

Կանաչ դաշտը 2-րդ մասը

Երկրորդ մաս


Կարմիր ձին նետվեց դեպի քուռակը, թափով նետվեց դեպի գայլն ու քուռակը, բայց տապալվեց: Նա պառավ ձի էր, ուրիշ անգամներ էլ ընկել էր, բայց ոչ մի անգամ այդպես անսպասելի չէր տապալվել: Տապալվեց ու ելավ միանգամից: Նրան տապալել էին իր հուժկու թափն ու պարանը: Պարանը նրան խեղդում էր, պարանը նրան չէր թողնում թռչել իր փոքրիկի մոտ:
Քուռակը փախչում էր մասրենուց դենը հեռու մի տեղ, քուռակն ուզում էր դեպի մայրը գալ, երկար շրջան տալով՝ քուռակը ձգտում էր դեպի մայրը, բայց գայլն ամեն անգամ կտրում էր նրա ճանապարհը և նրան հեռացնում ու դարձյալ հեռացնում էր: Իսկ պարանը խեղդում էր մորը: Եվ քուռակը ցատկեց գայլի վրայով դեպի մայրը, բայց գայլը տակից բռնեց նրա ետևի ոտքը, և քուռակն ընկավ: Քուռակը ճչաց ու վեր ցատկեց:
Բլուրների մյուս երեսին լսվեց քուռակի սուր ծղրտոցը, և գամփռ շները սրվեցին, և գամփռ շների մեջ սրվեց սևադունչ Թոփուշ շունը:
Քուռակը ճչաց ու վեր ցատկեց, և այդ ժամանակ մայրը ծառս եղավ և ամբողջ ծանրությամբ ու ամբողջ կատաղությամբ ձգվեց դեպի գայլն ու քուռակը, և պարանը կտրվեց ու մտրակվեց մոր ոտքերին: Մայրը գնաց ամբողջ թափով, ամբողջ ուժով, ամբողջ կատաղությամբ ու ամբողջ սիրով: Նա շատ արագընթաց զամբիկ էր, բայց իր կյանքում երբեք այդպես թռիչքի պես չէր սլացել:
Բլուրների մյուս երեսին լսվում էր նրա սմբակների խուլ դոփյունը: Հետո բլուրների մյուս երեսին հովտի ոչ մի ձայն չէր լսվում, և գամփռ շներն ու փոքրիկ հովիվը խաղաղվեցին:
Գայլը քուռակին թողեց ու ազատվեց տրորվելուց: Ձին հարձակվում էր, և գայլը մի քիչ փախավ: Ձին դարձյալ գալիս էր, և գայլը մի քիչ էլ ետ քաշվեց: Դունչը գետնին հպած՝ ձին գալիս էր, դանդաղ, սպառնալի՝ ձին գալիս էր, գայլը ճապաղվեց գետնին և ահա-ահա կարող էր ցատկել ու կախվել ձիու ռունգներից, և ձին շուռ եկավ:
Ձին շուռ եկավ, և գայլը ցատկեց ու կանգնեց ձիու դեմ: Քուռակը լանջի տակ՝ ձին դարձյալ շուռ եկավ, և նրա հետ պտտվեց նաև գայլը: Գայլը անընդհատ պտտվեց, և ձին անընդհատ շուռ եկավ: Երկու կարճ ցատկով գայլը հայտնվեց ձիու դնչի տակ, բայց ձին դարձյալ հասցրեց շրջվել ու աքացի շպրտել: Մի երկար ցատկով գայլը հայտնվեց ձիու դնչի տակ, և ձին չհասցրեց լրիվ շրջվել, գայլը կարողացավ քերծել ձիու ռունգները, և ձին կարողացավ նրան տրորել առջևի ոտքով: Գայլը ետ քաշվեց, բայց չփախավ, նստեց ու նայեց ձիուն, և ձին էլ նայեց գայլին: Եվ գայլը հասկացավ, որ ձին իր քուռակին պաշտպանելու է մինչև վերջ, և ձին հասկացավ, որ գայլը չի հեռանալու: Ձին քրտնել էր, բայց գայլը նույնպես հոգնել էր: Գայլը նետվեց միանգամից: Դրանից հետո գայլն անընդհատ ցատկեց դեպի ձիու ռունգները, և ձին անընդհատ շրջվեց ու քուռակին անընդհատ պահեց լանջի տակ:
Արդեն երեկո էր, նրանց շարժումները դանդաղել էին, ձիու շուրջը գայլը պտտվում էր դանդաղ, գրեթե քարշ էր գալիս, գրեթե սողում էր, և ձին իր տեղում պտտվում էր դանդաղ, դժվար, երբեմն սայթաքելով և գրեթե ընկնելով: Նրանց աչքերը մթնել էին, և նրանք միմյանց հազիվ էին տեսնում: Հոգնածությունից նրանք խլացել էին:
Փոքրիկ հովիվը դուրս եկավ բլուրների գլուխ և նայեց մայրամուտին: Մայրամուտը կարմիր էր, մայրամուտի տակ գեղեցիկ էր հովտի միակ կաղնին… բայց այն, ինչ տեսավ փոքրիկ հովիվը, այնքան տգեղ էր, որ փոքրիկ հովիվը չէր կարողանում խոսել. գայլը կախվել էր կարմիր ձիու ռունգներից, և կարմիր պառավ ձին չէր կարողանում տրորել գայլին. կարմիր պառավ ձին արդեն-արդեն խոնարհվում էր:
— Այ տղա, հե՜յ,- կանչեցին դիմացի բլուրներից,- էն գելն էն ձիուն խեղդում է, այ տղա, հե՜յ… շներն ո՞ւր են, հե՜յ…
Փոքրիկ հովիվը բերանը բացեց ծղրտալու, բայց չկարողացավ ձայն հանել: Փոքրիկ հովիվը միայն ձեռքերը թափահարեց: Գամփռ շները սրվեցին ու նայեցին: Գամփռ շները տեսան ու թռան… Թոփուշը, Բոբը, Սևոն, Բողարը, Չալակը, Չամբարը: Սևադունչ Թոփուշը վարպետ շուն էր, լուռ գնում ու բռնում էր, նա առջևից հիմա էլ լուռ էր վազում, իսկ Բողարը ջահել շուն էր, գայլերից դեռ մի քիչ վախենում էր. այդ պատճառով էլ հաչում էր դեռ հեռվից, որպեսզի գայլերը փախչեն, և ինքը այդպիսով նրանց հետ չկռվի: Բողարը հիմա գնում էր հաչելով: Բողարը շատ արագավազ էր, նա հիմա Թոփուշից երբեմն առաջ էր անցնում, բայց չէր համարձակվում պոկվել խմբից ու գնալ մենակ, կանգնում էր և հաչելով սպասում Թոփուշին, վազում էր Թոփուշի կողքից, սակայն դարձյալ առաջ էր անցնում և դարձյալ դանդաղում:
Երբ ձին ահա-ահա պիտի ծնկեր, գայլը հեռվում, կարծես երազում, շների հաչոց լսեց: Գայլը չուզեց հավատալ, թե շները հաչելով իր վրա են գալիս. բախտը հո չէր կարող լինել այնքան անողոք, որ իր մեկ լրիվ օրվա չարչարանքն անտեղի անցներ, և ինքը իր երեք ձագի մոտ դառնար քաղցած ու դատարկ:

Երբ իր մեջ այլևս ուժ չկար, և ռունգների ցավերը բթանում էին, և աչքերը բոլորովին մթնել էին, և ականջները լիովին խլացել էին, մայր ձին հեռու-հեռվում շների հաչոց լսեց և հավատաց, որ շները հաչում են իր քուռակի համար և իր համար. բախտը հո չէր կարող լինել այնքան դաժան, որ նրա քուռակն ապրեր ընդամենը մի հունիս: Պառավ ձին գիտեր, որ շները մոտիկ են, և շների հաչոցը հեռավոր է թվում իր հոգնած խլության պատճառով: Պառավ ձին գիտեր, որ ինքը կարող է համբերել մի քիչ էլ, դեռ մի քիչ էլ, մինչև շների հասնելը ինքը պարտավոր է համբերել: Բայց ի՜նչ ծանր է շնչելը, ի՜նչ ծանր բեռ է դարձել այս կյանքը:
Շների հաչոցը պայթեց գայլի հենց ականջների մեջ, բայց գայլը դարձյալ չէր հավատում, որ այդպիսի տանջալից հաջողությունից հետո այդպիսի ձախողություն կպատահի: Ձագերը տանը քաղցած, իր պտուկները դատարկ… Վիզը ծակծկեցին, ականջը ծակծկեցին, և գայլը բաց թողեց ձիու ռունգները: Թաթը բռնել էին: Թաթն ազատելու ուժ չկար: Գայլն ուզում էր քնե՜լ, քնել: Կռվելու ուժ չկար, գայլն ուզում էր մեռնել, հանգստանալ: Գայլը ճապաղվեց և բուկը սեղմեց գետնին, որպեսզի շները բուկը չբռնեն: Շները քրքրում էին նրա մեջքը, վիզը, քաշքշում էին ականջներից, իսկ նա բուկը պաշտպանում և հանգստանում էր շների կույտի տակ:

1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը , բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

սմբակ-Ոտքի թաթ, ոտք:

բուկ-Վիզ, պարանոց: