Մաթեմատիկա 6

Մաթեմատիկա տնային

942-բ; 943-բ; 945; 951-բ,դ; 954-բ

942.Հետևյալ խնդիրները լուծե՛ք հավասարումներ կազմելու միջոցով.

բ) Ջահի լամպերից 27-ն այրվել էին, և դահլիճը լուսավորվում
էր 323 լամպով։ Ընդամենը քանի՞ լամպ կար ջահի վրա։

x-27=323

x=323+27=350

943.Լուծե՛ք խնդիրները՝ կազմելով հավասարումներ.

բ) Երկու տակառներից առաջինում կար 48 լ ջուր, երկրորդում՝
30 լ։ Ինչքա՞ն ջուր պիտի վերցվի առաջին տակառից, որպեսզի
երկու տակառներում մնա ընդամենը 60 լ ջուր:

48-x=30

x=48-30=18

945.Ուղղանկյան և քառակուսու պարագծերը հավասար են։ Գտե՛ք քառակուսու կողմը, եթե ուղղանկյան չափումներն են՝ 60 սմ և 20 սմ։

P=60×2+20×2=160

160:4=40սմ է քառակասու կողմը

951.Լուծե՛ք հավասարումը.

5×5+3=28

5×4+2=22

-28/5+22/5=-28+22/5=-6/5=-1.1/5

2+1.1/2=3.1/2

954.Ներկայացրե՛ք –15 թիվը

բ) մեկ բացասական և մեկ դրական թվերի տարբերության
տեսքով,

-10-5=-15

Մաթեմատիկա 6

Մաթեմատիկա դասարանական

941. x-ի ո՞ր արժեքի դեպքում 8 ⋅ x + 5 արտահայտությունը կունենա 29 արժեքը։

x.8+5=29

x=29-5=24

24:8=3

942. Հետևյալ խնդիրները լուծե՛ք հավասարումներ կազմելու միջոցով.

ա) Տուփի մեջ կոճակներ կային։ Երբ տուփի մեջ դրեցին ևս 30 կոճակ, նրանց քանակը դարձավ 95։ Քանի՞ կոճակ կար տուփի մեջ։

x+30=95

x=95-30=65

943. Լուծե՛ք խնդիրները՝ կազմելով հավասարումներ.

ա) ABC եռանկյան պարագիծը 57 սմ է, AB կողմի երկարությունը՝ 26 սմ, AC-ինը՝ 10 սմ։ Որքա՞ն է BC կողմի երկարությունը։

x+10+26=57

x=57-10-26=21

951. Լուծե՛ք հավասարումը.

X=5/6-1/3=1×2/3×2=5/6-2/6=5-2/6=3/6

4×2+3=11

11/4-5/16=11×4/4×4=44/16-5/16=44-5/16=39/16

954. Ներկայացրե՛ք –15 թիվը՝

ա) երկու բացասական թվերի տարբերության տեսքով,

-76-(-61)=-15

գ) երկու դրական թվերի տարբերության տեսքով։

61-76=-15

Հայոց լեզու

Պառավ ձին

Թարգմանությունը՝ Հովհ. Թումանյան

Մեզանում Պիմեն անունով մի հի՜ն ծերունի մարդ կար։Իննսուն տարեկան էր։ Պարապ-սարապ ապրում էր իր թոռան մոտ։ Մեջքը կռացած, փայտը ձեռին, ոտները դանդաղ քարշ տալով՝ ման էր գալի։ Բերանը անատամ, դեմքը կնճռոտած, իսկ ներքին շրթունքը դողդողում էր շարունակ։ Ման գալիս, խոսելիս շրթունքներով ծլըփացնում էր, ու անկարելի էր հասկանալ, թե ինչ է ասում։Մենք չորս եղբայր էինք, չորսս էլ սիրում էինք ձի նստել, բայց նստելու հանգիստ ձի չունեինք։ Միայն մի պառավ ձիու էին թողնում նստենք, որի անունը Սևուկ էր։Մի անգամ մայրիկս մեզ իրավունք տվեց ձի նստենք ու ամենքս միասին ծառայի հետ գոմը վազեցինք։ Դարձյալ Սևուկը թամբեցին մեզ համար։ Առաջինը նստեց մեծ եղբայրս։ Քշեց կալը գնաց, պարտեզի չորս կողմովը պտտվեց, դեպի մեզ եկավ թե չէ, ձեն տվինք՝ հապա դե մի չափ գցի։ նա սկսեց Սևուկին զարկել ոտներով, մտրակով, ու Սևուկը վազեց մեր կողքից։Մեծից հետո մյուս եղբայրս նստեց։Նա էլ երկար ման եկավ, նույնպես մտրակով քշեց Սևուկին ու չափ գցեց սարի տակից։ Դեռ էլ էր ուզում ման գա, բայց երրորդ եղբայրս խնդրեց, որ շուտով թողնի իրեն։ Երրորդ եղբայրս քշեց և՛ դեպի կալը, և՛ պարտեզի չորս կողմով, և՛ գյուղի միջով ու արագությամբ բաց թողեց սարի տակից դեպի գոմը։ Երբ մեզ հասավ, Սևուկը հևում էր, իսկ շլինքն ու ազդրերը քրտնքից սևացել էին։ Հերթն ինձ եկավ։ Ես ուզում էի եղբայրներիս զարմացնեմ, ցույց տամ, թե ոնց եմ քշում։Սկսեցի քշել Սևուկին բոլոր ուժով։ Բայց Սևուկը չէր ուզում գոմից հեռանա։ Ինչքան տվի, ինչ արի-չարի տեղիցը ժաժ չեկավ, հենց վախում էր ու ետ-ետ գնում։ Ես բարկացա ու ինչքան ուժ ունեի սկսեցի զարկել մտրակով ու ոտներով* Աշխատում էի զարկել էն տեղերին, որ ավելի ցավ են տալի։ Մտրակը կոտրեցի ու ձեռիս մնացած կտորով սկսեցի գլուխը ծեծել։ Բայց Սևուկը էլ չէր ուզում գնալ։ Այն ժամանակ ես ետ եկա, ծառային խնդրեցի, որ մի ավելի ամուր մտրակ տա։ Ծառան ասավ. Հերիք էր, ինչ քշեցիք, վեր եկեք, ինչո՞ւ եք տանջում անասունին։Ես նեղացա.— Ո՞նց թե, ես իսկի չեմ քչել։ Տես ինչպես չափ կգցեմ հիմի։ դու միայն ինձ մի ավելի ամուր մտրակ տուր, ես սրան մի վառեմ։Ծառան գլուխը թափ տվեց․— Է՜հ, ախպեր, դուք խղճմտանք չունեք, դրան էլ ի՞նչ վառել կուզի։ Տեսեք, արդեն քսան տարեկան ձի է։ Տանջված անասուն է, հազիվ է շունչ քաշում։ Պառավել է, հասկանում եք, թե՞ չէ․ ա՛յ, Պիմենի պես պառավել է։ Մի՞թե կնստեիք Պիմենի մեջքին ու էդպես մտրակով կծեծեիք ուժիցը վեր մի՞թե չէիք խղճահարվիլ։Ես իսկույն հիշեցի Պիմենին և ականջ դրի ծառային։Ձիուց իջա ու երբ մտիկ արի, թե ինչպես էին նրա քրտնած կողքերը բարձրանում ու ցածանում, ինչպես էր պնչերով ծանր շուկչ քաշում, հևում՝ մացթափ պոչը շարժելով, տեսա, որ վատ վիճակի մեջ էր։ Իսկ ես կարծել էի, թե նա էլ էր ինձ պես ուրախանում։ Այնպես մեղքս եկավ Սևուկը, այնպես մեղքս եկավ, որ սկսեցի քրտնած շլինքը համբուրել, ներողություն .խնդրել, որ ծեծել եմ։ Այն օրվանից, ինչ մեծացել եմ, ես միշտ խղճում եմ ձիաներին ու, երբ տեսնում եմ նրանց չարչարելիս, հիշում եմ պառավ Սևուկին ու պառավ Պիմենին։

Հեղինակ՝ Լև Տոլստոյ

Անհասկանալի բառերը բացատրի՛ր բառարանի օգնությամբ:

թամբել-հեծնել

կալ-Գլխի մեջտեղում ածիլված՝ մազազուրկ տեղ:

շլինք-Վիզ, պարանոց:

ազդրեր-

մտիկ-Գործածվում Է իբրև կրճատված հրամայական՝ Մտիկ արա, մտիկ տուր կապակցությունների՝ նայի՛ր, տե՛ս նշանակությամբ:

մացթափ-

մտրակ-Կոթի վրա ամրացրած կաշվե շերտ կամ կաշեփոկերի ամուր ու հաստ թելերի ևն հյուսվածք՝ կենդանիներին (առավելապես՝ ձիուն) քշելու համար:

Ներկայացրո՛ւ ստեղծագործության ասելիքը:

Իմ կարծիքով այս ստեղծագործության ասելիքը այն է, որ պետք է սկզբում մտածել,նոր ինչ,որ բան անել,և այն,որ պետք չէ քեզնից թույլերին կամ ինչ,որ մեկին նեղացնել։

Գրի՛ր շարադրություն ,,Պարտավո՞ր եմ, թե՞ ուզում եմ,, վերնագրով:

 ,,Պարտավո՞ր եմ, թե՞ ուզում եմ,,

Հայոց լեզու

 ,,Պարտավո՞ր եմ, թե՞ ուզում եմ,,

Դուք հաստատ լսել եք,որ ձեզ ասեն՝ուզում ես սրանով զբաղվել,զբաղվիր դրանով:Սակայն կյանքը այնպիսի բան է,որ ոչ միշտ ենք մենք որոշում մեր անելիքը:Մեկ-մեկ մենք պարտավոր ենք ինչ,որ բան անել և դուք դա չեք կարող փոխել,բայց արդեն,երբ դուք եք ինչ,որ բան ընտրում այդ ժամանակ արդեն ձեր սիրելի բանով եք զբաղվում:Բայց,երբ դուք կարող եք ընտրել օրինակ՝աշխատանքը դա ձեր որոշումը պետք է լինի:Կարելի է ասել երկուսը մեկում,որովհետև դուք և՛ ձեր սիրելի աշխատանքով եք զբաղվելու և՛ դուք գումար եք վաստակելու:Այդպես,եթե նույնիսկ ձեր դուրը գալիս է քիչ գումար տվող աշխատանքը,մարդիկ ձեզ պատրաստ են ավելի շատ գումար տալ,որովհետև դուք անելու եք դա սիրով,իսկ այն ինչ դուք անում եք սիրով՝ձեզ մոտ դա ամենալավն է ստացվում:Այստեղից կարելի է եզրակացնել,որ արա և զբաղվիր այն ինչով ուզում ես,բայց հասկանալի է,որ կյանքը մեզ հետ մեկ-մեկ դաժան է վարվում և մենք մեկ-մեկ պարտավոր ենք…