Մաթեմատիկա 6

Մաթեմատիկա տնային 20.02.2023

821-բ,դ,զ; 822-բ,դ,զ; 824-բ; 825-բ,դ; 833-բ,դ; 834-բ,զ

=8/9+(-5/6)=-93/54

-5/6+8/9=-93/54

=-11/3+83/19=-450/57

83/19+(-11/3)=-450/57

-39/4+(-87/16)=-276/64

=-2/3×3/5=2/5

-5/2x(-35/9)=+175/18

+39/7x(-28/3)=-52/1=-52

((-9/10)+(-9/10))x(-7)=-126/10

1.(-9/10)+(-9/10)=18/10

2.-7/1×18/10=-126/10

(-5/36+(-1/6))x7/12=77/432

1.7/12x(-5/36)=-35/432

2.7/12x(-1/6)=-7/72

3.-35/432+(-7/72)=77/432

Հայոց լեզու

Գանձեր ունեմ անտակ, անծեր:

Գանձեր ունեմ անտակ, անծեր,շատերը մտածում են որ գանձը այստեղ՝փողն է:Գանձը շատ բան կարող է նշանակել՝փող,ընտանիք,թանկարժեք իրեր և այլն:Կոնկրետ այստեղ նկատի ունի մարդու բնավորությունը:Օրինակ՝շնորհքը,սերը,տաղանդը,խելքը և այլն:Ամեն մեկը ունի իր,այսպես ասած գանձը,մեկը խելքը,մյուսը շնորհքը:21-րդ դարում քիչ են մարդիկ որ շատ գանձ ունեն:Մարդը կարող է լինել շնորհքով,բայց տաղանդ չունենա և այդպես շարունակ:Ով ինչ ուզում է թող ասի,բայց ինձ թվում է,որ ես շատ գանձեր ունեմ:Իմ գանձը դա՝շնորհքն է,տաղանդը,հումորի զգացումը,մարդկությունը և խելքը:Մարդը կարող է ունենալ քիչ գանձ, բայց կարևոր:Ամենակարևոր գանձը դա՝մարդկությունն է:Եթե դու չունես մարդկություն քո մյուս բոլոր գանձերը,անիմաստ են:

Հայոց լեզու

Իմ երգը,Հովհաննես Թումանյան

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես

Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,

Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տրվածն եմ տալիս իրեն։

Անտակ-առանձ տակ

Պարգև-նվեր

Վերուստ-վերևից

Անհուն-հուն չունեցող

Առատ-լայն

Անհատ-հատ  չունեցող

Երկյուղ-վախ

Բնագիտություն

Ջերմային երևույթների բազմազանությունը:

Դասի թեմա՝ Ջերմային երևույթների բազմազանությունը:

Տաքացնելիս կամ սառեցնելիս մարմինների հետ տեղի են ունենում որոշ փոփոխություններ. մարմինները մի վիճակից անցնում են մեկ այլ վիճակի, սեղմվում են կամ ընդարձակվում: Այս փոփոխություններն ընդունված է անվանել ջերմային երևույթներ:
Օրինակ
Ջերմային երևույթներ են՝ հալումն ու պնդացումը, գոլորշացումն ու խտացումը, եռումը, ջերմային ընդարձակումը:

Հալում և պնդացում
Նյութի անցումը պինդ վիճակից հեղուկ վիճակի կոչվում է հալում:
 Հալման հակառակ երևույթը, երբ նյութը հեղուկ վիճակից անցնում է պինդ վիճակի, կոչվում է պնդացում:

Որպեսզի նյութը հալվի, անհրաժեշտ է այդ նյութը տաքացնել մինչև որոշակի ջերմաստիճան: Բյուրեղային նյութերի համար այն խիստ որոշակի ջերմաստիճան է: 

Այն ջերմաստիճանը, որի դեպքում նյութը սկսում է հալվել, կոչվում է հալման ջերմաստիճան:

Օրինակ

Մի շարք նյութերի հալման ջերմաստիճանը (°C)

սնդիկ-39արծաթ962երկաթ1539
սառույց0ոսկի1064պլատին1772
անագ232պղինձ1085վոլֆրամ3387
կապար327չուգուն1200ցինկ420
ալյումին660պողպատ1500

Հալման ջերմաստիճանում նյութը կարող է գտնվել և՛ պինդ, և՛ հեղուկ վիճակում:

0°C-ում ջուրը կարող է գտնվել և՛ պինդ, և՛ հեղուկ վիճակներում: Այդ ջերմաստիճանում սառույցը հալելու համար պետք է նրան էներգիա հաղորդել, իսկ ջուրը պնդացնելու համար՝ նրանից էներգիա վերցնել:

Հալման ընթացքում նյութի ջերմաստիճանը չի փոխվում:

Որոշ նյութեր, օրինակ՝ մոմը, ապակին, ձյութը, շոկոլադը չունեն հալման որոշակի ջերմաստիճան:
Այն նյութերը,որոնց անցումը մի վիճակից մյուս վիճակին տեղի է ունենում ոչ թե որոշակի ջերմաստիճանում, այլ՝ աստիճանաբար, անվանում են ամորֆ նյութեր:

Հալման և պնդացման երևույթները, դեռ հին ժամանակներից, մարդիկ օգտագործում են մետաղից տարբեր գործիքներ պատրաստելիս: Այդ նպատակով մետաղը հալում ու լցնում են նախապես պատրաստված կաղապարների մեջ և սառելուց հետո հանում կաղապարից:

 Նյութի անցումը հեղուկ վիճակից գազային վիճակի կոչվում է գոլորշացում: Հակառակ երևույթը, երբ նյութը գազային վիճակից անցնում է հեղուկ վիճակի, կոչվում է խտացում:

Հեղուկի գոլորշացումը տեղի է ունենում ցանկացած ջերմաստիճանում, սակայն որքան բարձր է ջերմաստիճանը, այնքան արագ է տեղի ունենում գոլորշացումը: Գոլորշացման արագությունը կախված է նաև հեղուկի տեսակից: Օրինակ` եթերը, սպիրտը միևնույն ջերմաստիճանում ավելի արագ են գոլորշանում, քան ջուրը:Երբ դրսում ցուրտ է, խոնավ բնակարանում ապակիները «քրտնում» են, դրանց վրա ջրի փոքրիկ կաթիլներ են հայտնվում:

Նմանապես ցուրտ և խոնավ գիշերներին դրսում խոտի վրա ցող է առաջանում: Նշված դեպքերում ջրային գոլորշին փոխակերպվում է ջրի, այսինքն՝ տեղի է ունենում խտացում:

Գոլորշացմամբ և խտացմամբ են պայմանավորված տեղումները (տե՛ս շարժանկար): Երկրի մակերևույթին գտնվող ջուրը գոլորշանալով սկսում է վեր բարձրանալ: Վերևում, որտեղ ջերմաստիճանը ցածր է, գոլորշին խտանում է և անձրևի տեսքով թափվում ներքև:

Գոլորշանում են նաև պինդ մարմինները, օրինակ՝ սառույցը։ Դրա հետևանքով դրսում կախված սպիտակեղենը չորանում է նաև ձմռան սառնամանիքին։ Հնարավոր է նաև հակառակը՝ գոլորշին անցնում է պինդ վիճակի: Օրինակ՝ եղյամի առաջացումը Գոլորշացման յուրահատուկ տեսակ է եռումը:
Հետևելով եռման պրոցեսին` կարելի է նկատել, թե անոթի հատակին ինչպես են առաջանում և, աստիճանաբար մեծանալով, վեր բարձրանում պղպջակներ (տե՛ս շարժանկար): Դրանք պարունակում են ջրում լուծված օդ և առաջացած ջրային գոլորշի: Յուրաքանչյուր հեղուկ եռում է խիստ որոշակի ջերմաստիճանում:

Այն ջերմաստիճանը, որի դեպքում հեղուկը եռում է, կոչվում է եռման ջերմաստիճան: Այն կախված է մթնոլորտային ճնշումից:
Նորմալ մթնոլորտային ճնշման դեպքում ջուրը եռում է 100°C ջերմաստիճանում: Եռման ողջ ընթացքում հեղուկի ջերմաստիճանը չի բարձրանում, չնայած մենք իրեն անընդհատ ջերմություն ենք հաղորդում: Հաղորդված ջերմությունը ծախսվում է ամբողջ ծավալից հեղուկի գոլորշացման համար:

Պատասխանել հարցերին

  1. Ի՞նչ ջերմային երևույթներ գիտեք:

Հալումն ու պնդացումը, գոլորշացումն ու խտացումը, եռումը, ջերմային ընդարձակումը:

  1. Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում:

Հալում-Երբ,որ նյութը պինդ վիճակից վերածվում է՝ հեղուկի:

Պնդացում-հալումի հակառակը

  1. Ո՞ր մեծությունն է կոչվում եռման ջերմաստիճան :

Ամեն նյութը ունի իր եռման ջերմաստիճանը՝այսինքն,ամեն նյութը ունի այն ջերմաստիճանը,երբ նյութը եռում է:

  1. Ո՞ր եչրույթներն են կոչվում գոլորշացում և խտացում:

Գոլորշացում-Երբ,որ հեղուկ վիճակից նյութը գոլորշանում է:

Խտացում-Երբ,որ նյութը գոլորշիից վերացվում է հեղուկ վիճակ: