Հայոց լեզու

Գործնական քերականություն

1.      Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով (անհրաժեշտության դեպքում նախադասության կառուցվածքը փոխի՛ր):

Ամերիկայի մի օձաբուծարանում մոտ մեկ մետր ունեցող երկու գլխանի օձ էր ապրում: Օձաբուծարանը, որ հիմնականում զբաղվում է. օձաթույն հավաքելով, այդ եզակի ցուցարանի նմուշը ձեռք է բերել տաս տարեկան մի դպրոցականից, երբ օձն ընդամենը տասնհինգ սանտիմետր ունեցող ճուտիկ էր:

Սողունը երեք տարեկանում միանգամից վեց ձկնիկ էր ուտում. ընդ որում, երկու գլուխները որսում էին միաժամանակ: Բայց դիտողները վկայում էին, որ այդ միասնական գործողության ժամանակ ձախ գլուխը գլխավորում էր:

2.    Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով:

Եգիպտսում գտնվող բուրգերն ու Սֆինքսը աշխարհի յոթ հրաշալիքներից են: Անապատում գտնվող Սֆինքսը «Սարսափի հայր» են անվանում: Մարդու գլխով ու առյուծի մարմնով ժայռ ուտող արձանն առավել սարսափ ազդող է գիշերը, երբ լուսնի վառ լույսի ներքո նրա ստվերոտ խոր դեմքի գծերը հատուկ արտահայտություն են ստանում: Արձանը գլխակապ էլ անի, որպիսին միայն փարավոններն են կրում:

Հին Եգիպտոսում ամեն մի մահկանացու բուրգին մոտ գալու իրավունք չուներ: Սֆինքսը, որ հավանաբար փարավոնի արձան է, հսկում էր փարավոնների հավերժ ունեցող հանգիստը:

Կարդա՛, վերհիշի՛ր․

Արմատները բաղադրյալ բառի կազմում կարող են լինել հնչյունափոխված և անհնչյունափոխ:

Միայն արմատներով կազմված բաղադրյալ բառերը կոչվում են բարդություններ կամ բարդ բառեր (օրինակ՝ գծագիր, մեծահոգի):

Արմատով և մեկ կամ մի քանի ածանցով կազմված բաղադրյալ բառերը կոչվում են ածանցավոր բառեր (միություն, նախագիծ):

Մեկից ավելի արմատներով և ածանցով (ածանցներով) կազմված բառերը կոչվում են բարդածանցավոր (օրինակ՝ դպրոցաշինություն, մեծահոգաբար):

Բառիմաստ Բառը կարող է գործածվել ուղղակի և փոխաբերական իմաստներով: Բառի արտահայտած փոխաբերական իմաստները բխում են նրա հիմնական իմաստից:

Բաղադրյալ բառի կազմում արմատները կարող են լինել հնչյունափոխված և անհնչյունափոխ:

Բարդ բառ        Միայն արմատներով կազմված բաղադրյալ բառերը բարդ բառեր են:

Ածանցավոր բառ Արմատով և մեկ կամ ավելի ածանցներով կազմված բաղադրյալ բառերը ածանցավոր բառեր են:

Բարդածանցավոր բառ Մեկից ավելի արմատներով և ածանցով (ածանցներով) կազմված բառերը բարդածանցավոր բառեր են:

Հայոց լեզու

Գործնական քերականություն

1.       Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով:

Մարգարիտի հատիկները տարբեր մեծության են լինում: Աշխարհում ամենից մեծը Լոնդոնում եղող  թանգարանի մեծահռչակ ութսունհինգ գրամ ունեցող մարգարիտն է:

Համպարը թանկ արժեք ունեցող նյութ է, որը գործածվում է լավագույն օծանելիքների արտադրության մեջ: Դա սև գույն ունեցող, քարի նման նյութ է, որը միայն կաշալոտի աղիներում է լինում: Դա մեծ մասամբ հանում են տեգով խոցված կաշալոտի աղիներից, բայց երբեմն ծովափին էլ կարող են գտնել:

2.  Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով:

Սահման չունեցող  հզորություն ու անսանձ գոռոզություն ուներ Թեմուրը: Միջին դարի ոչ մի քաղաք չէր կարող համեմատվել նրա նոր մայրաքաղաքի հետ: Ճարտարապետի ձին մի օր կորել էր այդ քաղաքի ամենից մեծ պարտեզում և մեկ ամիս տևող  որոնումներից հետո հազիվ գտնվել: Թեմուրն իր մայրաքաղաքի՝ Սամարղանդի շուրջը գտնվող գյուղերն անվանել էր Բաղդադ, Կահիրե, Դամասկոս, որ աշխարհի ամենից մեծ քաղաքները որպես նշանուկություն չունեցող գյուղեր տեսներ: