Հայոց լեզու

Ո՞ր գրքում կուզենայի ապրել:

Ո՞ր գրքում կուզենայի ապրել ես:Ես կուզենայի ապրել <<Հարրի Փոթեր>> գրքաշարի մեջ:Այդ գրքաշարը բաղկացած է 7 գրքից և 1 սցենարից, որը դարձել է պիես:<<Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը>>,<<Հարրի Փոթերը և Գաղտնի սենյակը>>,<<Հարրի Փոթերը և Ազկաբանի կալանավորը>>,<<Հարրի Փոթերը և կրակի գավաթը>>,<<Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը>>,<<Հարրի Փոթերը և Կիսարյուն իշխանը>>,<<Հարրի Փոթերը և Մահվան պարգևներ>> և <<Առեղծված երեխաները>>,բայց վերջին երեքը հայերեն դեռ չեն թարգմանել:Այդ գրքերը,բացի պիեսից, ունեն նաև ֆիլմեր:Այդ գրքերն իմ ամենասիրելին են, որովհետև ամենահետաքրքիր գրքերն է,որ ես կարդացել եմ և նրանց ֆիլմերն իմ ամենասիրելին են:Իմ ամենասիրելի գիրքը <<Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունն>> է,բայց սիրելի ֆիլմը <<Հարրի Փոթերը և Ազկաբանի կալանավորն>> է:Ես երևի կուզենայի ապրել կամ <<Առեղծված երեխաները>> գրքում,որովհետև այնտեղ արդեն աշխարհը լավն է կամ <<Հարրի Փոթերը և Ազկաբանի կալանավոր>> գրքի մեջ:<<Առեղծված երեխաները>> այն մասին է, որ Հարրի Փոթերի և նրա ընկերների երեխանները անցնում են փորձության միջով:<<Հարրի Փոթերը և Ազկաբանի կալանավորը>> այն մասին է,որ Հարրին իմանում է, թե ով է մեղավոր իր ծնողների սպանության համար,բայց վերջում պարզվում է, որ Սիրիուս Բլեքը ոչ մեկին չի սպանել և Հարրիի քավորն է։ Գտնվում է իսկական մեղավորը, ով Հարրիի ընկերոջ՝Ռոնի առնետն էր,որը իրականում մարդ էր և կարող է դառնալ առնետ:Ես նույնիսկ մեկ-մեկ տխրում եմ, որ արդեն ավարտել եմ այդ գրքերը: