Մաթեմատիկա 6

Մաթեմատիկա տնային 13.12.2022

587-բ,դ,զ;588- բ,դ,զ; 589-բ,դ,զ; 590-բ,դ,զ; 600-բ,դ

587. Հաշվե՛ք.

բ) (+3) · (+4)=+12

դ) (+8) · (+5)=+40

զ) (+11) · (+15)=+175

588. Հաշվե՛ք.

բ) (–7) · (+5)=-35

դ) (+21) · (–6)=-126

զ) (–1) · (+7)=-7

ը) (+15) · (–60)=-900

589. Կատարե՛ք ամբողջ թվերի բազմապատկում.

բ) (–8) · 0=-0

դ) 0 · (–1)=-0

զ) (+14) · (–25)=-350

590. Առանց բազմապատկում կատարելու համեմատե՛ք.

դ) (+3) · (+9)> (+8) · (–7)

բ) (–8) · (+6) < 0

զ) (+20) · (–1) < (–6) · (–3)։

600. Ինչպե՞ս կփոխվի երկու ամբողջ թվերի տարբերությունը, եթե՝

բ) նվազելիին գումարենք –7

Կմեծանա 7-ով

դ) հանելիին գումարենք –3

Կփոքրանա 3-ով

Հայոց լեզու

Պաուլո Կոելյո Խստաշունչ ձմեռը և ցնցոտիավոր ծերունին

1910 թվականի ձմեռը շատ խստաշունչ էր Ռուսաստանում: Մոսկվայից 20 կմ հեռու գտնվող մի հաջողակ և հայտնի հյուրանոցի համար վատ ժամանակներ էին: Շաբաթներ շարունակ ոչ ոք չէր մնում այնտեղ, և հյուրանոցի տերն աշխատանքից ազատել էր աշխատակիցներից շատերին:

Մի երեկո նա զարմացավ` լսելով դռան թակոցը: Դուռը բացելով` նա տեսավ ալեխառն մորուքով, ցնցոտիավոր մի ծերունու: Ծերունին մի քանի օր դրսում` ձյան տակ էր եղել: Նա սառած էր և համարյա սովամահ: Նա հարցրեց, թե հյուրանոցի տերը կարո՞ղ էր իրեն ուտելիք և մի գիշերվա օթևան տալ:

«Իհարկե, կարող եմ, — ասաց հյուրանոցի տերը: — Մի գիշերվա օթևանի և ճաշի գումարը կկազմի 3 ռուբլի: Կարո՞ղ եք վճարել»: Ծերունին խոստովանեց, որ դրամ չուներ, սակայն եթե իրեն վռնդեին, ապա նա հաստատ ցրտամահ կլիներ:

Հյուրանոցի տերը խղճաց ծերունուն և ներս հրավիրեց նրան: Տարավ ծերունուն խոհանոց, որտեղ օջախի վրա եփվում էր բորշչ` ճակնդեղով ապուր: Հյուրանոցի տերը լցրեց մի մեծ թաս ապուր, ավելացրեց թթվասեր, այցելուին տվեց տարեկանի կես հաց: Ծերունին շատ քաղցած էր և արագ կերավ ապուրն ու հացը: Հյուրանոցի տերը ծիծաղեց` տեսնելով, որ ճակնդեղը ծերունու մորուքի վրա լաքա էր թողել:

Ցնցոտիավոր ծերունին շնորհակալություն հայտնեց հյուրանոցի տիրոջը ճաշի համար և ասաց. «Առավոտյան հեռանալիս դու ինձ չես տեսնի: Թեև ես հիմա դրամ չունեմ, բայց կվճարեմ քո 3 ռուբլին, երբ ունենամ»: Հյուրանոցի տերը ոչինչ չասաց, սակայն չէր ակնկալում երբևէ կրկին տեսնել ոչ ծերունուն, ոչ էլ 3 ռուբլին:

Վերջապես ձյունը հալվեց, և հյուրանոցի վիճակը շատ լավացավ: Մարդիկ սկսեցին հյուրանոց գալ և մնալ ավելի հաճախ, քան նախկինում:

Լինելով բարեպաշտ մարդ, գարնանը հյուրանոցի տերը որոշեց գնալ քաղաքի եկեղեցի և երախտագիտություն հայտնել Աստծուն հյուրանոցի վիճակի բարելավման և հաջողության համար: Հասնելով մայրաքաղաք, նա ուղղվեց անմիջապես դեպի եկեղեցի: Ներս մտնելուն պես նա դիտեց եկեղեցին և աչքն ընկավ պատերը զարդարող սրբապատկերներին: Նա հայացքը հառեց հատկապես հեռավոր անկյունում գտնվող մի սրբապատկերի:

Դրանում պատկերված էր ալեխառն մի ծերունի, ում դեմքն աղոտ կերպով ծանոթ էր թվում: Մոտենալով` հյուրանոցի տերը ծերունու մորուքի վրա ճակնդեղի լաքա նկատեց, ապա տեսավ սրբապատկերի տակ գրվածը` «Սուրբ Նիկողայոս»:

Հյուրանոցի տերը ցանկացավ մոմ վառել սրբապատկերի մոտ, և երբ մատներով փորփրեց հողը` տեղավորելու մոմը, ապա շոշափեց  մի փոքրիկ կոշտ բան: Դա դրամ էր` ռուբլի, կողքին կար ևս 2 ռուբլի: Հյուրանոցի տերը վերցրեց դրամները և կրկին նայեց սրբապատկերին. ճակնդեղի լաքան անցել էր, իսկ ծերունու դեմքը ժպտում էր:

ՊԱՈԼՈ ԿՈԵԼՅՈ

Աղբյուրը

Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը։ 

ճակնդեղ-բանջարային՝ կերային և տեխնիկական բույս, բազուկ, տակ:

ալեխառն-Սպիտակի հետ խառն, սպիտակախառն:

ցնցոտիավոր-քրջոտ

Ո՞րն է ստեղծագործության ասելիքը։ 

Եթե բարի գործ անես՝ այդ բարի գործը կվերադառնա քեզ:

Մաթեմատիկա 6

Մաթեմատիկա դասարանական 13.12.2022

587-ա,գ,ե; 588-ա,գ,ե,է; 589-ա,գ,ե,է; 590-ա,գ,ե; 600-ա,գ; 601

587. Հաշվե՛ք.

ա) (–3) · (–7)=+21

 գ) (–1) · (–20)=+20

ե) (–8) · ( –9)=+72

588. Հաշվե՛ք.

ա) (–8) · (+16)=-128

 գ) (+17) · (–4)=-68

ե) (–1) · (+1)=-1

է) (+20) · (–18)=-360

589. Կատարե՛ք ամբողջ թվերի բազմապատկում.

ա) (–4) · (–5)=+20

գ) (+32) · (–6)=-128

 ե) (+1) · (+23)=+23

է) (–19) · (+7)=-133

590. Առանց բազմապատկում կատարելու համեմատե՛ք.

ա) (–5) · (–7) > 0,

ե) (–14) · (–12) > (–10) · (+2)

գ) (+16) · (–5) < 0

600. Ինչպե՞ս կփոխվի երկու ամբողջ թվերի տարբերությունը, եթե՝

ա) նվազելիից հանենք –5,

Այդ թիվը կմեծանա 5-ով

գ) հանելիից հանենք –2

Կփոքրանա 2-ով

601. Լրացրե՛ք աղյուսակը` դատարկ վանդակներում գրելով սյունակում նշված թվերի տարբերության բացարձակ արժեքը.

82-1-31105
394-117-60
5|-7|=7|-5|=584|-6|=65
Հայոց լեզու

Մայրենի Դասարանական 13.12.2022

Բաղադրյալ բառեր կազմիր այնպե՛ս, որ տրված բառերի վերջին բաղադրիչները լինեն սկզբում:

Օրինակ՝

մեծամիտ — մտավոր, մտամոլոր, մտածել և այլն:

Քաջասիրտ-սրտացավ, մանրագիր-գրչատուփ, աստղալից-լիցքավորում, մանրախնդիր-խնդրաստեղծ, գեղադեմ-դիմակ:

2.      Բառերի ընդհանուր արմատները գտի՛ր, գրի՛ր դրանց ուղիղ ձևերը և տրված բառերը բացատրի՛ր արմատների միջոցով:

ա) Երրորդ, երրորդել, եռյակ, եռամյա, եռագիծ:

երեք

բ) Երկնագույն, երկնահաս, երկնասույզ, երկնային:

երկիր

գ) Երկիմաստ, երկթև, երկհարկ, երկամսյա, երկվորյակ:

երկու

3.     Տրված արմատներով բաղադրյալ բառեր կազմիր դրանք դնելով նոր բառերի սկզբում, մեջտեղում և վերջում:

Երգ-Երգիչ,զուգերգօղ,

փառ(ք)-փառքային,հրաշափառական,ամենափառ

մեջ-մեջտեղ,ինդմիջում,գետամեջք,

ջուր-ջրային,աղաջրային,աղաջուր