Գտե՛ք այն թիվը, որը աստղանիշի փոխարեն տեղադրելու դեպքում կստացվի հավասարություն. բ) |–1 | = 1, դ) 2 · |2| = 4,զ) 3 + |3| = 6,զ) 3 + |-3| = 6
510.Գտե՛ք այն թիվը, որը աստղանիշի փոխարեն տեղադրելու դեպքում կստացվի հավասարություն. բ) |–1 | = 1, դ) 2 · |2| = 4,2 · |-2| = 4, զ) 3 + |3| = 6,3 + |-3| = 6։
Խնայբանկը յուրաքանչյուր ավանդին տարեկան ավելացնում է նրա 15 %-ը։ Երկու տարի անց ի՞նչ գումար գրանցված կլինի ավանդատուի հաշվում, եթե նա բանկին հանձնի 200000 դրամ։
2) մրցույթի մասնակիցների 100 %-ը, 2) մրցույթի մասնակիցների մեկ քառորդը,
3) մրցույթի մասնակիցների 25 %-ը, 3) մրցույթի մասնակիցների մեկ քսաներորդը,
4) մրցույթի մասնակիցների 50 %-ը։ 4) մրցույթի բոլոր մասնա[1]կիցները։
1=3,2=4,3=2,4=1
523. A կետից դեպի B կետն է ուղևորվել բեռնանավը, որի արագու[1]թյունը 8 կմ/ժ է։ 8 ժ հետո նույն երթուղիով ուղևորվել է շոգենավը, որի արագությունը 24 կմ/ժ է։ Որքա՞ն է A և B կետերի հեռավո[1]րությունը, եթե շոգենավը B կետն է հասել բեռնանավից 16 ժ շուտ։
8*8=64 կմ բեռնատարի անցած
16*8=128 կմ բեռնատարի մնացած ճանապ
24-8=16 կմ/ժ ավելը արագությունների
64+128=192 կմ բեռնատարի ճանապ շոգենավից անկախ անցած
Եկավ ամառը։ Դպրոցում դասերը վերջացան, ե Մանչուկի ծնողները պատրաստվեցին նրան ուղարկել գյուղ՝ տատիկի մոտ։ Բայց մինչև մեկնելը պետք է տեղի ունենար մի կարեւոր իրադարձություն. լրանամ էր Մանչուկի ութ տարին։ Օ՜, որքան երկար էր Մանչուկը սպասել իր ծննդյան տարեդարձին։ Համարյա այն օրից, ինչ լրացել էր նրա յոթ տարին։
Այդ հանդիսավոր օրվա նախօրյակին Մանչուկը մի խոսակցություն ունեցավ Կառլսոնի հետ։
― Վաղը իմ ծննդյան օրն է, ― ասաց Մանչուկը, ― Գունիլլան ու Քրիստերը գալու են մեր տուն եւ մեզ համար իմ սենյակում սեղան կբացեն։
Մանչուկը լռեց, նրա տեսքը մռայլ էր։
― Ես շատ կցանկանայի քեզ էլ հրավիրել, — շարունակեց նա, ֊ բայց մայրիկը…
― Եթե դու ինձ չհրավիրես, կխռովեմ։ Ես էլ եմ ուզում զվարճանալ։
― Դե լա՛վ, դու՛ էլ արի, ― շտապեց ասել Մանչուկը։
Նա որոշել էր այդ մասին նորից խոսել մայրիկի հետ։ Ինչ լինում է, թող լինի։
Ինքը չի կարող իր ծննդյան օրը տոնել առանց Կառլսոնի։
― Իսկ մեզ ինչո՞վ կհյուրասիրեն, ― հարցրեց Կառլսոնը, որի տրամաղոությունը սկսում էր բարձրանալ։
― Ամենից առաջ՝ տորթով։ Ինձ համար տոնական տորթ կթխեն ե կգարդարեն ութ մոմերով։
― Հրաշալի՜ է, ― գոչեց Կառլսոնը։ ― Գիտե՞ս ինչ, ես մի առաջարկություն ունեմ։ Չի՞կարելիքոմայրիկինխնդրել, որութմոմունեցողմեկտորթիփոխարենթխիութտորթ՝մեկմոմով։
Մանչուկր չէր կարծում, թե մայրիկը կհամաձայնվի դրան։
― Դու երեի լավ նվերներ կստանաս, ― ասաց Կառլսոնը։
― Երեւի ինձ երբեք շնիկ չնվիրեն, ― հառաչեց Մանչուկը։ ― Բայց ուրիշ նվերներ, իհարկե, շատ կստանամ։ Ես էլ որոշել եմ ամբողջ օրը զվարճանալ եւ շնիկի մասին բոլորովին չմտածել։
― Եվ, բացի այդ, ես էլ քոնն եմ։ Եվ ես ավելի լավն եմ, քան շնիկը, — ասաց Կառլսոնը՝ նայելով Մանչուկին ու գլուխը կախելով։
Մանչուկը պատրաստ էր Կառլսոնի համար ամեն ինչ անել, մանավանդ այժմ, երբ նրանք պիտի բաժանվեին։
― Կառլսոն, ― ասաց Մանչուկը, ― գիտե՞ս, երկու օր հետո ես մեկնելու եմ տատիկիս մոտ եւ այնտեղ եմ մնալու ամբողջ ամառը։
Նրանց այլես չհաջողվեց խոսել ո՛չ Կառլսոնի տատիկի, ոչ Մանչուկի ծննդյան տարեդարձի մասին, որովհետեւ Մանչուկը պետք է շուտ քներ, որպեսզի իր ծննդյան օրը ժամանակին արթնանար։
Հաջորդ առավոտյան Մանչուկն արթնացել է անկողնում պառկած սպասում էր։ Նա գիտեր, որ հիմա դուռր կբացվի, բոլորը կմտնեն իր սենյակ՝ բերելով տոնական տորթը եւ մյուս նվերները։ Մանչուկն այնքան էր շտապում տեսնել իր նվերները, որ անհամբերությունից փորն սկսեց ցավել։
Վերջապես նախասենյակում լսվեցին ոտնաձայներ ե հետևյալ բառերը. «Այո, նա երեի արթնացել է»։ Դուռը բացվեց, և բոլորը ներս մտան՝ մայրիկը, հայրիկը, Բոսսեն ու Բետանը։
Սանչուկը նստեց անկողնու մեջ, նրա աչքերը սկսեցին փայլել։
― Շնորհավորում ենք քեզ, սիրելի Մանչուկ, ― ասաց մայրիկը։ Հայրիկը, Բոսսեն ու Բետանը նույնպես ասացին.
― Շնորհավորո՜ւմ ենք, ― եւ Մանչուկի առջեւ մի մատուցարան դրեցին։ Նրա վրա մի տորթ կար՝ ութ վառվող մոմերով, եւ էլի ուրիշ նվերներ։
Նվերները շատ էին, բայց կարծես ավելի քիչ էին, քան անցյալ տարի ստացածները։
Մանչուկն իսկույն սկսեց հաշվել, մատուցարանի վրա չորս փաթեթ կար։
Հայրիկն ասաց.
― Պարտադիր չէ, որ բոլոր նվերներն առավոտյան ստանաս։ Գուցե կեսօրին էլի որեէ բան ստանաս…
Մանչուկն իր ստացած չորս փաթեթների համար շատ ուրախ էր։ Նրանցից մեկի մեջ կային տուփով ներկեր, մյուսի մեջ՝ խաղալիք ատրճանակ, երրորդում՝ մի գիրք, չորրորդում՝ մի նոր կապույտ տաբատ։ Բոլորը նրան շատ դուր եկան։
«Որքա՜ն լավն են նրանք՝ մայրիկը, հայրիկը, Բոսսեն եւ Բետանր, ― մտածեց նա։ ― Աշխարհում ոչ ոք չունի այսքան հրաշալի մայրիկ, հայրիկ, եղբայր ու քույր»։
Ամբողջ ընտանիքը նստել էր Մանչուկի մահճակալի մոտ , նայում էր, թե նա ինչպե՛ս է կրակում։ 0՜, որքան էին նրանք միմյանց սիրում։
Հետո բոլորով Մանչուկի համար երգեցին «Շատ ու շատ տարիներ» երգը, իսկ Մանչուկը նորից կրակեց, եւ պայթյունը խլացուցիչ էր։
Մանչուկը սպասում էր հյուրերին ե ամբողջ ժամանակ հիշում հայրիկի ասածը, որ նվերներ կարող են հայտնվել նաեւ օրվա ընթացքում։ Եվ եղավ մի երջանիկ պահ, երբ նա հավատաց, որ կարող է հրաշք կատարվել, ու իրեն հանկարծ շնիկ նվիրեն։ Բայց իսկույն հասկացավ, որ դա անհնար է. չէ՞ որ ինքն այսօր հաստատ որոշել էր շնիկի մասին չմտածել եւ ուրախանալ մյուս նվերներով։
Եվ, իսկապես, Մանչուկն անչափ ուրախ էր։
Ճաշից հետո մայրիկը Մանչուկի սենյակում սեղան բացեց։ Նա ծաղկամանի մեջ մի մեծ ծաղկեփունջ դրեց ե բերեց ամենագեղեցիկ գավաթները՝ երեք հատ։
― Մայրի՜կ, ― ասաց Մանչուկը, — չո՜րս գավաթ է հարկավոր։
― Ինչու՞, ― զարմացավ մայրիկը։
Մանչուկը լռեց։ Այժմ նա ստիպված էր ասել, չնայած գիտեր, որ մայրիկն, իհարկե, դժգոհ կլինի։
― Տանիքում ապրող Կառլսոնն էլ պիտի գա, ― ասաց Մանչուկը եւ համարձակ
նայեց մայրիկի աչքերին։
― Դե, ինչ արած, թող գա. չէ՞ որ այսօր քո ծննդյան օրն է։