
Ժամանակով մեր հարուստ Անի քաղաքում մի շատ ունևոր իշխան էր ապրում։ Մեծամեծ կալվածների և անհուն գանձերի տեր` նա ուներ միայն մի դուստր, մի չքնաղ էակ, որ երբ դուրս էր գալիս հորապարանքիքարե պատշգամբը` ասես արև էր ծագում ամպի միջից, իսկ երբ ելնում էր փողոց` տաճար գնալու կամ զբոսնելու, ամենքը` մեծ թե փոքր, մարդ թե կին, ակամա կանգ էին առնում և, ամեն ինչ մոռացած, նայում նրան…
Սակայն փառասեր հայրը` այդ հարուստ իշխանը, դրանով չէր գոհանում. ցանկանում էր, որ իր դուստրն ավելի գեղեցիկ ու չքնաղ երևա, որ ոչ մի իշխանուհի և ոչ մի հոգեղենչկարողանա մրցել նրա հետ, ու այդ նպատակով նա Բյուզանդիայից բերում էր դստեր համար պես-պես զարդեր, կերպաս հագուստներ, գլխանոցներ՝ արծաթ ու ոսկի թելերով բանված… կանչում էր կարող ու հարդարող վարպետուհիներ, որ հագցնեն իր դստեր, որ զուգեն-զարդարեն նրան մեծագին քարերով՝ զմրուխտով, մարգարիտներով, գոհարներով…
Ապա կանչում էրաշխարհ տեսած, բանիմաց ու ճաշակով մարդիկ, որ տեսնեն իր դստեր գեղեցկությունը, հիացումի խոսք ասեն և գոհացնեն իր փառասեր հոգին… Եվ նրանցից ոմանք, իրոք, իշխանինշողոքորթելու համար, գովաբանում էին նրա ճաշակը, նրա դստեր գեղեցկությունը, հասակը, արդուզարդը. ոմանք խորհուրդ էին տալիս միմանյակիփոխարեն նրա պարանոցին կապել երկուսը, անգամ երեքը, իսկ սև գիշերագինդերի փոխարեն ականջներից կախել ադամանդակուռ ոսկե օղեր, որ իրենց փայլով ուցոլքովծիածանեն նրա դեմքի շուրջը` իշխանադստեր գեղեցկությունն առավել շքեղ դարձնելու։
Լսում էր իշխանը հրավիրյալներին և սիրով կատարում նրանց խորհուրդները` հագցնում էր դստերը նոր մետաքսյա հագուստներ, պարանոցին կապում էր գոհարազարդ ու մարգարտաշար մանյակներ, ականջներից կախում էրհրացոլադամանդե օղեր, գլխին դնում էր շողշողուն ակնաքարերով գլխանոց կամ արևափայլ հերկալներ։ Բայց իշխանին դարձյալ չէին գոհացնում այդ ամենը. նրան թվում էր, թետակավինքիչ էպճնվածիր դուստրը, թե նրա գեղեցկությունը ցուցադրելու համար պետք են ավելի ճոխհանդերձներու շքեղ զարդեր։
Ու ահա մի օր այս փառամոլ իշխանը կանչում է Տրդատ ճարտարապետին, այն բազմափորձ ու հմուտ մարդուն, որ կառուցել էր Անիի գեղեցիկ տաճարներն ու ապարանքները. այն մեծ արվեստագետին, որիհամբավըթնդում էր ողջ Բյուզանդիայում… կանչում է իր ապարանքն ու ասում.
— Ճարտարապետ եղբայր, խնդրում եմ, տուր ինձ խորհուրդ, թե ինչպե՞ս հագցնեմ ու զուգեմ իմ դստեր, որ նրա գեղեցկությունն երևա առավել լավ։
Ասում է ու հրամայում սպասուհիներին, որ բոլոր հագուստները հերթով հագցնեն իր դստեր, զուգեն նրան բոլորակնակուռ զարդերով…
Եվ, ամեն մի հանդերձից ու զարդից հետո, հարցնում է.
— Ինչպե՞ս է, ճարտարապետ եղբայր։
Եվ Տրդատն ամեն անգամ օրորում է ալեհեր գլուխը.
— Ոչ, իշխան, հանեցե՛ք, վերցրե՛ք…
Եվ երբ վերցնում են բոլոր զարդերն ուպաճուճանքները, և իշխանադուստրը մնում է միայն մի պարզ հագուստով, որի տակից երևում են նրասլացիկմարմնի համաչափ գծերն ու ներդաշնակությունը, իսկ գլուխն ու ականջներն ազատվում են մեծագին ակնաքարերից, օղերից, մեծ Տրդատն ասում է.
— Այսպե՛ս, միայն այսպես…
— Ուրե՞՜մն,— զարմանում է իշխանը։
— Գեղեցիկը, իշխան, կարիք չունի զարդի…
Ո՞րն է գեղեցիկը իշխանի պատկերացմամբ:
Իշխանի պատկերացումով գեղեցիկը դա միայն զարդերի մեջ,առանձ զարդերի և շքեղ հագուստների նա ոչ մի բան գեղեցիկ չէր հաշվում:
Ո՞րն է գեղեցիկը Տրդատի պատկերացմամամբ:
Տրդատի պատկերացումով գեղեցիկը կարող է լինել առանձ զարդերի և առանդ զարդերի այն ավելի գեղեցիկ է:
Քո պատկերացմամբ ո՞րն է գեղեցիկը:
Իմ պատկերացումով գեղեցկության մեջ քիչ բայց զարդեր պետք են
