Հայոց լեզու

Ա.Իսահակյան Եղնիկը

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:

    Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վառվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:

    «Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:

    Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:

    Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս` նետի պես ծլկվում էր մոտիցս…

    Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ…

    Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:

    Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշգամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…

    Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…

    Մի գիշեր,- մի քամի գիշեր էր,- սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը:

    Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:

    Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:

    Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…

    Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

Հանդի-Դաշտ

Ջինջ- Պարզ, մաքուր, հստակ

2. Ո՞րն է ստեղծագործության ասելիքը, գաղափարը։ 

Ստեղծագործության ասելիքը այն է,որ բոլորին ազատ տարածք է պետք,պետք չէ կենդանիներին պահել միայն տան մեջ ինչպես բանտյարկյալներին բանտում:

Մաթեմատիկա 6

Մաթեմատիկա տնային 07.11.2022

341;343; 349; 354

  1. Դպրոցում քննություն է։ Սեղանին 20 հարցատոմս է դրված։ Աշակերտը չի սովորել միայն մեկ հարցատոմսի հարցերը և շատ է
    ուզում, որ իրեն այդ հարցատոմսը չընկնի։ Ինչի՞ է հավասար այն
    բանի հավանականությունը, որ նա երջանիկ հարցատոմս կվերցնի։

19/20

  1. Եղանակի կանխատեսման համաձայն՝ հուլիսին 3 անձրևոտ օր է
    լինելու։ Որքա՞ն է հավանականությունը, որ հուլիսի 14-ը արևոտ օր
    կլինի։

3/31

  1. Գտե՛ք երկու շրջանագծերի իրարից ամենահեռու և իրար ամենամոտ
    կետերի հեռավորությունները, եթե շրջանագծերի շառավիղները 4 սմ
    և 5 սմ են, իսկ նրանց կենտրոնների հեռավորությունը 12 սմ է։

Ամենամոտ-3սմ

Ամենահեռու-21սմ

  1. Զբոսաշրջիկը 6 ժամ հեծանիվով գնացել է 20 կմ/ժ արագությամբ
    և մի քանի ժամ ավտոբուսով ՝ 50 կմ/ժ արագությամբ։ Քանի՞ ժամ է
    զբոսաշրջիկը գնացել ավտոբուսով, եթե անցել է ընդամենը 320 կմ։

20×6=120

320-120=200

200:50=4

4+6=10ժամ

Մաթեմատիկա 6

Մայրենի 07.11.2022

1. Գրի՛ր տրված բառերի նույնարմատ հականիշները:

Օրինակ՝

կարևոր — անկարևոր,

ընդմիջումներով — անընդմեջ:

Գեղեցիկ-տգեղ, հաճելի-տհաճ, մարդկային-անմարդկային, գիտուն-տգետ, դուրեկան-անդուր, ուշադիր-անուշադիր, արժանի-անարժան, թևավոր-անթև, ախորժելի-անախորժ, գունեղ-անգույն, բնական-անբնական, խելոք-անխելք, կարևոր-անկարևոր, լուրջ-անլուրջ, անամպ-ամպամած, տեղյակ-անտեղյակ, լուսավոր-անլույս, գերակշռել-, խոսուն-անխոս:

2.  Առածները լրացրո՛ւ ընդգծված բառերի հականիշներով:

Չկա չարիք առանց բարիք:

Ջրի բերածը ջուրը կտանի:

Տերովին տերն է պահել, անտերին գայլն է կերել:

Մտնելուց առաջ միտք արա, թե ոնց դուրս գաս:

Ինչքան գետնի երեսն է, յոթ էնքան գետնի տակն է:

Մաթեմատիկա 6

Մաթեմատիկա դասարանական 07.11.2022

340; 342; 344; 350; 353

340.Խաղոսկրը գցելիս որքա՞ն է կենտ թիվ բացվելու հավանականությունը։

P=3/6=1/2

  1. Զամբյուղում կա 2 կանաչ և 3 կարմիր խնձոր։ Զամբյուղից մեկ
    պատահական խնձոր են վերցնում։ Ի՞նչ հավանականություն կա,
    որ այդ խնձորը՝ ա) կարմիր է, բ) կանաչ է, գ) դեղին է։

Ա.P=3/5

Բ.P=2/5

Գ.P=0

  1. Տուփում կա 8 կարմիր, 8 սպիտակ և 4 սև գնդիկ: Տուփից հանում
    են մի պատահական գնդիկ: Որքա՞ն է այն բանի հավանականությունը, որ գնդիկը կլինի`
    ա) սպիտակ, բ) սև, գ) կարմիր:

Ա.P=8/20=2/5

Բ.P=4/20=1/5

Գ.P=8/20=2/5

  1. Ո՞ր թվանշանն է պետք ձախից և աջից կցագրել 23 թվին, որպեսզի
    ստացված քառանիշ թիվը՝ ա) բաժանվի 3-ի, բ) բաժանվի 9-ի։

Ա.2232

Բ.2232

  1. Մի արկղում 20 1/2կգ-ով ավելի դեղձ է եղել, քան մյուսում։ Առաջին
    արկղից 10 1/4կգ դեղձ դրել են երկրորդի մեջ։ Ո՞ր արկղում ավելի
    շատ դեղձ կա և որքանո՞վ ավելի։

20 1/2-10 1/4=10 1/4

1=2