Ժամանակով մի մեծահարուստ մարդ է լինում: Այդ հարուստը որոշում է մի մեծ շենք կառուցել: Բազմաթիվ վարպետ ու բանվոր է վարձում ձեռնարկի համար։ Ւնքը՝ առավոտ վաղ, աշխատավորներից առաջ, կանգնում է ոտքի՝ հսկելու համար աշխատանքը և երեկոյան, բանթողրց հետո միայն, գնամ է հանգստանալու:
Վարպետ ու բանվոր, չյուրքանչյուրն իր մասում, բանում է բարեխիղճ, և օրեցօր բարձրանամ է շենքը։ Բայց հարուստ մարդուն թվամ է թե գործը շատ թույլ է առաջ գնում, շենքը դանդաղ է բարձրանում։ Նա այնպես է զգում, որպես թե օրը շատ կարճ է, սովորական օրերից շատկարճ- հազիվ լուսացած՝ կեսօր է դառնում, բանվորների ճաշվա հասագստաժամը, և հանկարծ եկեղեցու երեկոյի զանգերը հնչում են, արևը շտապ մայրամուտէ գլորվամ։ Սարսափելի է. գրեթե դեռ գործ չտեսած հասնում է օրավարձի դառը վայրկյանը։ Ի՞նչ է նշանակում այս։ Մի՞թե իր դեմ դավադրության կա կազմած: Չէ՞ որ եկեղեցին, կարծես դիտմամբ, առավոտյան այնպես ուշ է զանգերը տալիս, իսկ երեկոյան այնպես կանուխ, չափազանց կանախ: Բայց արևը — արևն անկաշառ է անշուշտ, սակայն ինչո՞ւ նա էլ այնպես շտապ կտրում է իր երկար ուղին՝ արևելքից արևմուուք։ Եվ սրտանեղում է հարուստ մարդը, խիստ հրամաններ է արձակում, որ եռանդուն աշխատեն, արագաշարժ լինեն, չդանդաղեն, չծուլանան։ Բարկանում–զայրանում է աջ ու ձախ ամեն բանվորի վրա, սպառնում է զրկել օրավարձից, սպառնում հանել գործից։ Անշեղ կատարվում է հրամանը, բայց կրկին նրա աչքին գործը թույլ առաջանամ, շենքը դանդաղ է աճում, մինչդեռ երեկոն իսկույն վրա է հասնում -նա դժկամությամբ բանում է քսակի բերանը և սրտի ցավով վճարում է յուրաքանչյուրի օրավարձը՝ համարելով իր ձեռնարկն անմիտ գործ, ծախսված փողը՝ ջուրն ընկած։
__________
Եղավ, որ տարիներ հետո թշնամին խուժեց այդ քաղաքը, ուր ապում էր մեծահարուստ մարդը: Ավարի տվեց թշնամին նրա գույքը, կողոպտտեց քաղաքացիներին մինչև վերջին թելը, ավերեց ու հրդեհեց ամբողջ քաղաքը, բնակիչներից շատերին կոտորեց, շատերին գերի տարավ, ոմանք էլ փախան հազիվ ազատված սրից ու հրից: Հին հարուստը հիմա կողոպտված ու աղքատգնաց մի ուրիշ երկիր, շեն ու խաղաղ մի օտար քաղաք: Ընտանիքի օրվա հացը վաստակելու համար ստիպված եղավ մի մեծ շենքի կառուցման վրա բանելու։ Արևի հետ ելնում էր աշխատանքի և արևի մայր մտնելու հետ, բանթող գնում էր հանգսըանալու: Բայց ինչքա՜ն, ինչքա՜ն երկար է օրը — ծա՜նր, ծա՜նր, դժվարին։ Քարացել է ժամանակը և չի շարժվում։ Այդ ե՞երբ էր, որ լույսը ծագեց, շատ վաղուց էր այդ, բայց տակավին կեսօր չկա, իսկ արևն իր բոլոր կրակը թափում է նրա կռնակի վրա։ Ինչքա՜ն , ինչքա՜ն հոգնած է, քաղցած, ծարավ, ծնկները ծալվում են տակը, այնինչ օրը դեռ չի թեքվել, իսկ շենքն ինչ շուտ է աճում, աճում է ժամեժամ: Ե՞րբ պիտի եկեղեցու երեկոյան զանգերը հնչեն, որ օրավարձն ստանա ու չարչարված ոտներներին հանգստություն տա: Մի՞թե իր դեմ դավադրություն կա կազմած, որ եկեղեցու առավոտյան զանգերը այնպեց կանուխ տան և այսպես ուշ ավետեն երեկոյի ժամը, բայց արևը — անկաշառ է, անշուշտ, սակայն, ինչ՞ու նա էլ կրիայի պես հազիվ է տեղից շարժվում, ե՞րբ պիտի կտրի անցնի նա այդ անվերջանալի ուղին — արելքից արևմուտք։ Եվ երբ մի օր ուժասպառ և հոգնած ընկավ գետին և երբ լսեց իր գլխի վերև կանգնած անսիրտգործատիրոջ հայհոյանքն ու զայրույթը,– այն ժամանակ միայն տեսավ հրամայողների և վայելողների անխիղճ և գոռոզ հոգին, աշխատավորների ու տանջվողների դառնագին վիճակը։ Այն ժամանակ միայն հասկացավ և զղջաց արյան բոլոր կաթիլներով կյանքի մեծ ճշմարտությունը՝ տերերի կողմից երբեք չհասկացված, հարուստների կողմից երբեք չզգացված:
Աղբյուր
Հեղինակ՝ Ավ. Իսահակյան
Առաջադրանքներ
1. Էլ. բառարանի օգնությամբ բացատրի՛ր բառերը:
Մեծահարուստ-շատ փող ունեցող, կանուխ- Վաղ առավոտյան, առավոտ շուտ, խուժեց-մտնել տարածք առանձ թուլատրվությամբ,ներխուժել, ավար-Պատերազմի ժամանակ թշնամուց գրավված ամեն ինչը, կողոպտված-Ուրիշի ունեցվածքը խլել:
2. Ի՞նչ կապ կա ստեղծագործության առաջին և երկրորդ մասերի միջև:
3. Բացատրի՛ր վերնագիրը, ո՞րն էր մեծ ճշմարտությունը:
Մեծ ճշմարտությունը այն եր որ մեծահարուստը այդ աղքատների դժվար բեռը զգաց իր ուսերի վրա:
4. Բնութագրի՛ր մեծահարուստին:
Մեծահարուստը անխիղճ տեր եր բայց երբ որ նա աղքատացավ նա բարիացավ և հասկացավ մեծ ճշմարտությունը:
5.Տեքստից դուրս գրի՛ր հիմնական գաղափարն արտահայտող տողերը:
Եվ երբ մի օր ուժասպառ և հոգնած ընկավ գետին և երբ լսեց իր գլխի վերև կանգնած անսիրտգործատիրոջ հայհոյանքն ու զայրույթը,– այն ժամանակ միայն տեսավ հրամայողների և վայելողների անխիղճ և գոռոզ հոգին, աշխատավորների ու տանջվողների դառնագին վիճակը։ Այն ժամանակ միայն հասկացավ և զղջաց արյան բոլոր կաթիլներով կյանքի մեծ ճշմարտությունը՝ տերերի կողմից երբեք չհասկացված, հարուստների կողմից երբեք չզգացված:
6. Քո կարծիքով ի՞նչ է սովորեցնում պատմությունը:
Որ պետք է պատրաստ լինել ամեն ինչի թե չե երբ որ քո կյանքը փոխվի դեպի լավը կամ վատը դու դժվար կհարմարվես:
7. Գտի՛ր և գրի՛ր ասույթներ ճշմարտության մասին, ներկայացրո՛ւ քո մտորումները՝ ի՞նչ է ճշմարտությունը, արդյոք միշտ է ճշմարտությունը հաղթանակում և այլն: Տեղադրել բլոգում:
8. Երկու տեքստ ստացի՛ր կետերի փոխարեն մի դեպքում գրելով տրված հոմանիշներից առաջինը, մյուս դեպքում՝ երկրորդը: Ստացված տեքստերը համեմատի՛ր:
Արևի … (շողերը, ճառագայթները) … (տաքացնում, ջերմացնում) են Երկրի … (երեսը, մակերևույթը), և … (շատ, մեծ քանակությամբ) ջուր է գոլորշիանում: Գետերի, լճերի ու ծովերի … (երեսից, մակերևույթից) անտեսանելի գոլորշիներ են օդ … (ելնում, բարձրանում): Ջուր է … (ելնում, բարձրանում) բոլոր բույսերից, ջուր է արտաշնչում … (ամեն մի, յուրաքանչյուր) կենդանի էակ: Գոլորշիացում լինում է ձմռան …(ցրտին, սառնամանիքին) … (էլ, անգամ). հիշենք՝ ինչպե՛ս է չորանում լվացված … (շորը, սպիտակեղենը):
Արևի … (շողերը, ճառագայթները) … (տաքացնում, ջերմացնում) են Երկրի … (երեսը, մակերևույթը), և … (շատ, մեծ քանակությամբ) ջուր է գոլորշիանում: Գետերի, լճերի ու ծովերի … (երեսից, մակերևույթից) անտեսանելի գոլորշիներ են օդ … (ելնում, բարձրանում): Ջուր է … (ելնում, բարձրանում) բոլոր բույսերից, ջուր է արտաշնչում … (ամեն մի, յուրաքանչյուր) կենդանի էակ: Գոլորշիացում լինում է ձմռան …(ցրտին, սառնամանիքին) … (էլ, անգամ). հիշենք՝ ինչպե՛ս է չորանում լվացված … (շորը, սպիտակեղենը):
Արևի … (շողերը, ճառագայթները) … (տաքացնում, ջերմացնում) են Երկրի … (երեսը, մակերևույթը), և … (շատ, մեծ քանակությամբ) ջուր է գոլորշիանում: Գետերի, լճերի ու ծովերի … (երեսից, մակերևույթից) անտեսանելի գոլորշիներ են օդ … (ելնում, բարձրանում): Ջուր է … (ելնում, բարձրանում) բոլոր բույսերից, ջուր է արտաշնչում … (ամեն մի, յուրաքանչյուր) կենդանի էակ: Գոլորշիացում լինում է ձմռան …(ցրտին, սառնամանիքին) … (էլ, անգամ). հիշենք՝ ինչպե՛ս է չորանում լվացված … (շորը, սպիտակեղենը)
Առաջին տարբերակը ավելի մոտ է բանավոր խոսքին,իսկ երկրորդը ավելի գրական: