Հայոց լեզու

Մայրենի տնային 03.11.2022

1. Նախադասության ընդգծված բառը փոխարինի՛ր տրված հոմանիշներից մեկով:

ա) Հինավուրց, հնամյա, հնադարյան, վաղնջական, վաղեմի, նախնական, առաջվա:

Պապս հին ժամանակներից մնացած այդ ամրոցի մասին շատ հետաքրքիր պատմություն էր պատմում:

Չհամոզեցիք, իմ հին մտքին եմ մնում:

բ) Փռվել, սփռվել, տարածվել, ընդարձակվել:

Իջավ մութն ու կամաց-կամաց ծավալվեց քաղաքի ու նրա շենքերի վրա:

Զրույցը ծավալվեց ու մեկ էլ հասավ նրան, ինչ կարծես թե գաղտնի էր պահվում:

գ) Խրել, հորել, ծածկել:

Նա գանձը թաղել էր հովտի միակ կաղնու տակ:

Ճանապարհի երկայնքով, իրարից մի քանի մետր հեռու, սյուներ էին թաղել:

2. Կետերը փոխարինի՛ր տրված հոմանիշներից մեկով:

 … (ինքնագլուխ, անկաշկանդ, ազատ, անկախ) ոճի ըմբշամարտին հատուկ է… (հնարների, հնարքների գյուտերի) ազատությունը: Ասենք՝ թույլատրվում է… (իրավունք է տրվում, արտոնվում է) բռնել մրցակցի ոտքը, ոտք գցել, … (շրջել, թավալել, գլորել, գցել): … (ընտիր, դասական, օրինակելի) ոճի մարզիկը ոտքով … (գյուտերի, հնարքների, հնարների) դիմելու … (իշխանություն, իրավասության, իրավունք) չունի: Երբ նորից … (ծնվեցին, կյանք մտան) օլիմպիական (մրցումները, խաղերը), դրանց ծրագրում … (տեղ գրավեց, տեղավորվեց, տեղ գտավ, արտահայտվեց) դասական ըմբշամարտը:

Սկզբում քաշային … (անջատումներ, ճյուղավորումներ, բաժանումներ) չկային:

3. Ավելորդ բառերը գտի՛ր և նախադասություններից հանի՛ր:

Էլի դարձյալ այդ մասի՞ն ես խոսում:

Ամբողջ ճանապարհը ոտքով քայլեցի:

Դու արդեն հե՞տ ես վերադարձել:

Կարմիր գույնի շատ ծաղիկներ հավաքեցինք:

Կրկին անգամ ասում եմ քեզ:

Նախ առաջին հերթին այս գործը պիտի լինի:

Քեզ մի հատ մարդ էր հարցնում:

Կարելի՞ է մի հատ զանգել:

Ուրիշ այլ մարդիկ ավելի լավ կհասկանային:

Հայոց լեզու

Ուշինարա

Արդար և իմաստուն դատավոր էր Ուշինարան: Մաքուր էին նրա բոլոր խորհուրդները և միայն մերձավորների և հեռավորների համար նվիրված:

Համեստ կյանք ուներ նա իր հոյակապ սրահներում և ճոխ սեղան ու ապաստան ամեն աղքատների և ուխտավորների համար, որ տարի բոլոր դեգերում են Գանգայի սրբազան ափերի և Հիմալայի նվիրական անտառների միջև:

Մի անգամ, երբ նա դահլիճում նստած կարդում էր Վեդաները,— սրտապատառ ներս ընկավ մի աղավնի, որին հետապնդում էր սրաթև անգղը:

Սարսափած թռչունը նստավ դատավորի ծնկին և պաշտպանություն աղերսեց:

Անգղը հասավ նրա հետևից: Սակայն Ուշինարան պատսպարել էր արդեն մահապուրծ աղավնուն:

— Դատավո՛ր,— դիմեց անգղը Ուշինարային,— քաղցը վաղուց ընկճել է ինձ: Մեծ հանցանք է քաղցածի ձեռից խլել նրա սնունդը: Ե՞տ տուր ինձ աղավնին:

Ուշինարան ձեռի շարժումով մերժեց նրա պահանջը:

— Դատավո՛ր,— շարունակեց անգղը,— դու պարտաճանաչ մարդու հռչակ ունես, սակայն ինչո՞ւ պարտքի օրենքին հակառակ ես գնում: Ինչո՞ւ ես ինձ զրկում իմ անհրաժեշտ սնունդից:

— Այս անօգնական, մահի սարսուռով դողդոջուն թռչունը իմ պաշտպանությանը դիմեց,— առարկեց Ուշինարան,— դո՛ւ, հզոր անգղ, մի՞թե չես տեսնում, որ իմ առաջին պարտքն է — չհանձնել ինձ հավատացող արարածին իր հոշոտող թշնամուն: Ավելի մեծ ոճիր է՝ վտանգված թույլին զրկել օգնությունից, քան թե կատարել ոճիրների ոճիրը — սպանել Բրահմինին:

— Բայց, դատավո՛ր, ամեն արարած աշխարհում ուտելով է, որ կապրի: Եթե զրկես արարածին կերակուրից, իսկույն կդադարի նրա կյանքը: Հիմա որ դու իմ ձեռքից խլում ես իմ ապրուստը, շուտով կմահանամ ես և ինձ հետ կինս ու ձագուկներս:

Աղավնուն խնայելով դու մեզ բոլորիս մահի ես մատնում:

— Դո՛ւ շատ իմաստուն ես խոսում, ո՛վ անգղ, հզոր թռչուն. բայց խոստովանիր, ի՞նչպես կարող ես ընդունել, որ թշվառ փախստականին հանձնեմ կորստի: Բնա՛վ, երբե՛ք:

Քո առջև բաց են ահա մառանիս դռները: Գնա՛, ա՛ռ, ինչ որ ուզում ես — եղնիկի միս, վարազի միս: Եվ ուրիշ ինչ որ ուզում ես, ասա՛, կկատարեմ քո կամքը:

— Ոչ, դատավոր, ես ուրիշ տեսակի միս ուտելու սովորույթ չունիմ:

Բնությունից որոշված հավերժական օրենք է, որ անգղները աղավնիներ պիտի ուտեն: Տո՛ւր ինձ իմ իրավունքը:

— Ա՛նգղ,— թախանձեց Ուշինարան,— ինչ արարած որ ենթակա է մահի սահմաններին — ուզի՛ր, ես կտամ քեզ: Միայն երբեք չեմ կարող հանձնել թշվառության մեջ ինձ ապաստանածին:

— Դատավո՛ր,— պատասխանեց անգղը,— քանի որ դու այդքա՜ն սիրում ես այդ աղավնուն,— փոխարենը տուր քո մարմնից այնքան միս, որքան կշռում է աղավնին:

— Այո՛, հիմա արդար է և ճշմարիտ քո կամքը,— սրտահոժար ասաց Ուշինարան,— սիրով կտամ, ո՛վ անգղ, իմ մարմնից փոխարենը:

Եվ հանկարծ դահլիճի ձեղունից մի կշիռ կախվեց: Ուշինարան աղավնուն դրեց մի նժարում, իսկ մյուս նժարում` իր մարմնից մի փերթ, բայց աղավնին դեռ ծանր էր կշռում: Նորից կտրեց մսի մի փերթ, և աղավնին նորից ծանր էր: Դարձյալ նորանոր փերթեր կտրեց դրեց, և սակայն աղավնին ավելի և ավելի ծանր էր կշռում:

Այն ժամանակ Ուշինարան ամբողջ իր հոշոտված մարմնով ելավ կանգնեց նժարի մեջ…

— Ես Ինդրան եմ,— ձայնեց անգղը,— տիեզերքի իշխանը, և աղավնին — հուր Ագնիի ոգին:

Մենք եկանք քո առաքինությունը փորձելու համար:

Հավիտենական փառքով դու զարդարեցիր քեզ, ո՛վ Ուշինարա, որովհետև քո իսկ մարմնով խղճացիր փոքրիկ աղավնուն և քո կյանքով փրկեցիր թշվառին:

Ժողովուրդների մեջ պիտի չհնանա քո անունը, և հավիտյան պիտի ապրիս դու անմահ փառքով ու փայլով, որովհետև պարտքի սրբության հավատարիմ եղար:

  1. Զրույցի առանձին հատվածներ վերնագրի՛ր և պատճառաբանի՛ր:
  2. Բնութագրի՛ր Ուշինարային:

Ուշինարան խելացի է և ազնիվ:

  1. Քո կարծիքով ո՞վ է արդարացի:

Երկուսն ել հավասար:

  1. Դուրս գրի՛ր այն հատվածը, որտեղ խտացած է զրույցի հիմնական ասելիքը:
  2. Նոր վերնագիր հորինի՛ր:

Արդար դատ