Հայոց լեզու

Կապիտան Գրանտի երեխանները

  • Ո՞վ է գրքի հեղինակը (գտնել համացանցից տեղեկություններ նրա մասին, էլ ի՞նչ գրքեր է գրել):

Ժյուլ Վեռն:

Հայրը՝ փաստաբան Պիեռ Վեռնը (1871) սերում է փաստաբանների ընտանիքից։ Մայրը՝ Սոֆի Ալլոտ դե լա Ֆյուին, բրիտանուհի է շոտլանդական ծագումով։ Ժյուլ Վեռնը հինգ երեխաներից ամենամեծն էր։ Նրանից հետո ծնվել են՝ եղբայր Պոլը (1829) և երեք քույրերը՝ Աննան (1836), Մատիլդան (1839) և Մարին (1842

Ժյուլ Վեռնի կնոջ անունը Օնորինա դը Վիան էր (օրիորդական ազգանունը՝ Մորել)։ Օնորինան այրի էր և երկու երեխա ուներ առաջին ամուսնությունից։ 1856 թ.-ի մայիսի 20-ին Ժյուլ Վեռնը գնաց Ամիեն իր ընկերոջ հարսանիքին մասնակցելու համար և այդտեղ էլ առաջին անգամ հանդիպեց Օնորինային։ 8 ամիս անց՝ 1857 թ.-ի հունվարի 10-ին, նրանք ամուսնացան և տեղափոխվեցին Փարիզ, որտեղ և Ժյուլ Վեռնն ապրում էր վերջին տարիներին։ 4 տարի անց՝ 1861 թ.-ի օգոստոսի 3-ին ծնվեց Միշելը՝ Ժյուլ Վեռնի և Օնարինայի որդին և միակ զավակը։ Որդու ծնվելու ժամանակ Ժյուլ Վեռնը ներկա չէր, քանի որ ճանապարհորդում էր Սկանդինավիայում։

  • Ո՞վ էր գրքի հերոսը, ինչպիսի՞ն էր նա:
    Կապիտան Գռանտը:Նա Բրիտանական Շոտլանտադիացի էր,նա ուժեղ էր,խիզաղ և խելացի ծովահեն էր:
  • Գրքից դուրս գրիր մեկ էջի սահմանում քեզ դուր եկած հատվածը, հիմնավորիր, թե ինչու ես ընտրել հենց այդ հատվածը:

Ինձ դուր եկավ այն պահը որտեղ որ,Ռոբերտ Գրանտը փրկեց Ելեն և Եդուարդ Գլենարվաններին(Դունկանի տերերին),Ջոն Մանգլսին(Դունկանի կապիտանին),Մերի Գրանտին և երկու մատրոսներին մարդակերից:

  • Ի՞նչ սովորեցիր այս գրքից:

Ես սովորեցի այս գրքից, որ նույնիսկ ամենա դժվար պահին պետք չէ հանձնվել:

  • Գիրքը քեզ դո՞ւր եկավ, ինչպե՞ս կներկայացնես այս գիրքը, որ քո ընկերներն էլ ցանկանան այն կարդալ:

Այո այս գիրքը իմ դուրը այնքան շատ եկավ,որ իմ ամենասիրելի գիրքն է,Ռոբին Հուդից հետո:Այս գիրքը ճանապարհորդական և ծիծաղալու գիրք է:Առաջին էջերից կարող է դուր չգալ, ինչպես ինձ,բայց հետո արդեն մի քանի տասնյակ էջ կարդալուց հետո հաստատ ձեզ դուր կգա:

  • Առաջարկիր գիրք, որի մասին լսել ես, բայց մեր ընթերցասրահում չկա:

Ռոբին Հուդը դա Անգլիական ժողովրդական գիրք է:Այդ գիրքը ինձ շատ դուր է գալիս,ես չէմ պատմի այդ գրքի մասին ,որովհետև բոլորը կարճ գիտեն այդ գրքի բովանդակության մասին: