Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։
Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։
Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։
Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։
Առաջադրանքներ
- Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի’ր:
Ողբանվագ-Ողբի նվագ, սգո նվագ՝ երաժշտություն:
Լացակումած-Կերկերուն, հեկեկուն, հեծկլտանքի նման (ձայնի մասին):
հեզաճկուն-Հեզ և ճկուն, հեզորեն՝ մեղմորեն ճկուն:
Վառման-ջերմ
ջինջ-Պարզ
- Կարդա’ բանաստեղծությունը` դուրս գրելով մակդիրները և բացատրելով դրանք:
արևահամ
ողբանվագ
լացակումած
Արնանման
հեզաճկուն
Մուգ
լւս
ջինջ
ողբաձայն
Երկաթագիր
սուր
արյունաքմ
լուսապսակ
ճչ
ա
- Դուրս գրիր այն բառերը, որոնք միայն այս բանաստեղծության մեջ հանդիպեցիր: Փորձիր բացատրել:
Ողբանվագ-Ողբի նվագ, սգո նվագ՝ երաժշտություն:
Լացակումած-Կերկերուն, հեկեկուն, հեծկլտանքի նման (ձայնի մասին):
հեզաճկուն-Հեզ և ճկուն, հեզորեն՝ մեղմորեն ճկուն:
ջինջ-Պարզ
- Առանձնացրու քեզ առավել դուր եկած քառատողը և մեկնաբանիր ընտրությունդ:
Իմ համար բոլոր քառատողները հավասար լավն էին:
- Դուրս գրիր մի քանի բառակապակցություն և դրանցով նախադասություններ կազմիր:
- Ընդգծված բառերը փոխարինիր հոմանիշ բառերով: Ի՞նչ փոխվեց. դիտարկիր:
Բույր-լավ հոտ
ջինջ-պարզ
ողբաձայն-տխուր ձեն
ճերմակ-սպիտակ
- Համացանցում փնտրիր և առանձնացրու Մարտիրոս Սարյանի նկարներից մեկը, որն առավել համապատասխանում է բանաստեղծության նկարագրությանը: Հիմնավորի’ր ընտրությունդ:


