Ռուսաց լեզու

Отчёт по русскому языку

Сентябрь

Задание

задания

Мой лучший друг

задания
задания

Автобиография

Октябрь

Задание на осеньие каникулы

Задание

Задание

Что это? Кто это?

Прошедшее,настоящая и будущая время

Ноябрь

Задание

задания

Декябрь

задание

Ռուսաց լեզու

Русский язык

Митя накатался на саночках с ледяной горы и на коньках по замёрзшей реке; прибежал домой румяный, весёлый и говорит отцу: „Ух как весело зимою! Я бы хотел, чтобы всегда зима была” „Запиши твоё желание в мою записную книжку”, – сказал отец. Митя
записал. Пришла весна. Митя набегался за пёстрыми бабочками по зелёному лугу, нарвал цветов, прибежал к отцу и говорит: „Что за прелесть эта весна! Я бы желал, чтобы всегда весна была”. Отец опять вынул книжку и предложил Мите записать своё желание. Настало лето. Митя с отцом отправились на сенокос. Весь длинный день веселился мальчик: ловил рыбу, собирал ягоды, кувыркался в душистом сене, а вечером сказал отцу: „Вот уж сегодня я повеселился вволю! Я бы желал, чтобы лету конца не было”. И это желание Мити было записано в ту же книжку.
Наступила осень. В саду собирали плоды – румяные яблоки и жёлтые груши. Митя был в восторге и говорит отцу: „Осень лучше всех времён!” Тогда отец вынул свою записную книжку и показал мальчику, что он то же самое говорил и о весне, и о зиме, и о лете.

1.Найдите лишнее слово.
а) шуба                                                        а) носки
б) сарафан                                                   б) чулки
в) пальто                                                     в) рубашка
г) куртка                                                      г) колготки

Задание 2. Разделите текст на предложения. В конце каждого предложения поставьте точку.

Охотник нашёл в лесу лисёнка.Он принёс его домой.Это был шустрый зверёк.Скоро лисёнок стал большим. Осенью охотник отпустил его в лес.

Задание 3. Составьте из данных слов предложения и запишите их.

Скоро наступит зима. Деревья дрожат от холода.Дни стали короче.Часто идут дожди. Дует холодный ветер.

Задание 4. Спишите предложения в таком порядке, чтобы получился связный текст. Озаглавьте его.

Славная птичка!
Однажды у меня на окне появилась птица.Она очень внимательно посмотрела на меня. Глаза у неё карие, грудка серая. Лапки чёрные.

Задание 5. Озаглавьте текст и спишите его, вставляя пропущенные буквы.

Осень. В…соко в небе л…тят журавли. П…чально кр… чат птиц… . Они пр…щаются с родиной. Журавли будут з…мовать в тёплой Африк… . В…сной они в…рнутся на родину.

Перелётные птицы.

Осень. Высоко в небе летят журавли. Печально кричат птицы . Они прощаются с родиной. Журавли будут зимовать в тёплой Африке . Весной они вернутся на родину.

Заданние 6. Соберите предложения в текст. Запишите и озаглавьте его.

Холодная зима

Голые стоят деревья. Пролетело жаркое лето. Выпал снег. Прошла золотая осень. Ждут зимней одежды. Подули холодные ветры. Пришла зима. Только ели и сосны стоят зелёные.

Пролетело жаркое лето.Прошла золотая осень.Пришла зима.Подули холодные ветры. Деревья стоят голые. Ждут зимней одежды. Только ели и сосны стоят зелёные.

Մաթեմատիկայի ընտրությամբ գործունեություն

Ընտրությամբ գործունեություն 14.12.2021

  1. Արամը գրում է KANGAROO բառը` օրական գրելով մեկ տառ։ Նա սկսում է
    չորեքշաբթի օրը։ Շաբաթվա ո՞ր օրը Արամը կավարտի այդ բառը գրելը։
    (A) երկուշաբթի (B) երեքշաբթի (C) չորեքշաբթի
    (D) հինգշաբթի (E) ուրբաթ
  1. Քարանձավաբնակ մարդն ուզում է հավասարակշռել քարերի երկու կույտ։ Քարերից ո՞րը նա
    պետք է դնի աջ կողմում, որպեսզի երկու
    կողմերն էլ ունենան նույն կշիռը։

(A) (B) (C) (D) (E)

  1. Խաղալիքը գտնվում է քառակուսու ներսում, ինչպես ցույց է տրված նկարում։
    Երեխան մի քանի անգամ խաղալիքը մի վանդակից մյուսն է
    տեղաշարժում՝ հետևյալ հաջորդականությամբ. նախ՝ դեպի աջ, հետո
    վեր, այնուհետև ձախ, հետո ներքև, ապա՝ էլի աջ։ Բերված նկարներից
    որո՞ւմ է ճիշտ պատկերված խաղալիքի վերջնական դիրքը։
    (A) (B) (C) (D) (E)
  1. Սարգիսն արթնացել է մեկ ու կես ժամ առաջ։ Երեք ու կես ժամ հետո նա գնացքով
    կմեկնի իր տատիկի մոտ։ Գնացքը մեկնելուց քանի՞ ժամ առաջ է նա արթնացել։
    (A) 2 ժամ (B) 3 ու կես ժամ (C) 4 ժամ
    (D) 4 ու կես ժամ (E) 5 ժամ
  1. Մարիամը նկարագրեց նկարում բերված հինգ պատկերներից մեկը`
    հետևյալ ձևով. այդ պատկերը քառակուսի չէ։ Այն մոխրագույն է,
    եռանկյուն է կամ կլոր։ Պատկերներից ո՞րն է նկարագրել Մարիամը։

(A) A (B) B (C) C (D) D (E) E

  1. Հասմիկը երեք պաղպաղակի համար վճարել է 450 դրամ։ Միքայելը երկու
    կարկանդակի համար վճարել է 240 դրամ։ Որքա՞ն է վճարել Դավիթը մեկ
    պաղպաղակի
    և մեկ կարկանդակի համար։
    (A) 170 դրամ (B) 190 դրամ (C) 220 դրամ (D) 270 դրամ (E) 390 դրամ
  1. Պատի ժամացույցը, յուրաքանչյուր ժամը լրանալիս (օրինակ՝ ժամը 8:00-ին, 9:00-ին,
    10:00-ին), խփում է ժամերի թվին համապատասխան անգամ։ Այն նաև մեկական
    անգամ խփում է յուրաքանչյուր կես ժամը մեկ (օրինակ 8:30-ին, 9:30-ին, 10:30-ին)։
    Քանի՞ անգամ կխփի ժամացույցը 7:55-ից մինչև 10:45-ը։
    (A) 6 (B) 18 (C) 27 (D) 30 (E) 33
  1. Պատկերներից որի՞ մակերեսն է ամենամեծը։
    (A) (B) (C) (D) (E)
  1. Ձվերը տեղավորում են 6 կամ 12 տեղանոց արկղերի մեջ։ Ամենաքիչը քանի՞
    արկղում կարելի է տեղավորել 66 ձուն այնպես, որ արկղում դատարկ տեղ չմնա։
    (A) 5 (B) 6 (C) 9 (D) 11 (E) 13
  1. Դասարանի յուրաքանչյուր աշակերտ ունի առնվազն մեկ, բայց՝ երկուսից ոչ ավել,
    տնային կենդանի։ Նկարում
    պատկերված են նրանց բոլորի ունեցած
    տնային կենդանիները միասին:
    Աշակերտներից երկուսն ունեն և՛ շուն,
    և՛ ձկնիկ։ Նրանցից երեքն ունեն կատու
    և շուն։ Մնացածն ունեն մեկական
    կենդանի: Քանի՞ աշակերտ կա
    դասարանում։
    (A) 11 (B) 12 (C) 13 (D) 14 (E) 17
  1. Կարենի գրպանում կա 13 մետաղադրամ, յուրաքանչյուրը 5 կամ 10 դրամ
    արժողությամբ։ Բերված թվերից ո՞րը չի կարող լինել Կարենի գրպանի եղած
    մետաղադրամների արժեքների գումարը։
    (A) 80 (B) 60 (C) 70 (D) 115 (E) 125
  1. Նկարի վրա պատկերված թուղթը ծալում են նշված սև գծի
    երկայնքով։ Տառերից ո՞րը չի ծածկվի մոխրագույն քառակուսով։
    (A) A (B) B (C) C (D) D (E) E
  1. Արսենը, Բաբկենը, Գագիկը, Դավիթը, Երվանդը
    և Զավենը զառ են
    գցում։ Յուրաքանչյուրի գցած թիվը տարբերվում է մնացածից։
    Արսենի թիվը երկու անգամ մեծ է Բաբկենի թվից։
    ÊݹÇñÝ»ñÇ ÉáõÍÙ³Ý Ñ³Ù³ñ ïñíáõÙ ¿ 75 ñáå» 3-4-ñ¹ ¹³ë³ñ³ÝÝ»ñ
    A B
    C
    D
    E
    Մ
    Լ
    Կ
    Տ
    նկ. 1
    նկ. 2
    Արսենի թիվը երեք անգամ մեծ է Գագիկի թվից։
    Դավթի թիվը չորս անգամ մեծ է Երվանդի թվից։
    Ի՞նչ թիվ է գցել Զավենը։
    (A) 2 (B) 3 (C) 4 (D) 5 (E) 6
  1. Վիկտորինա-մրցույթի կանոնները հետևյալն են. յուրաքանչյուր մասնակից
    ստանում է նախնական 10 միավոր
    և պետք է պատասխանի 10 հարցի։ Ամեն ճիշտ
    պատասխանի համար նրան տրվում է մեկ միավոր, իսկ ամեն սխալ պատասխանի
    համար հանվում է մեկ միավոր։ Մրցույթի ավարտին տիկին Սիմոնյանը վաստակել
    էր 14 միավոր։ Քանի՞ սխալ պատասխան էր նա տվել։
    (A) 7 (B) 4 (C) 5 (D) 3 (E) 6
  1. Լաբիրինթոսի յուրաքանչյուր քառակուսում կա պանրի
    մի կտոր։ Մկնիկն ուզում է մտնել լաբիրինթոս
    և դուրս
    գալ այնտեղից՝ վերցնելով հնարավորինս շատ պանրի
    կտորներ։ Նա չի կարող երկու անգամ կանգնել նույն
    քառակուսու վրա։ Ամենաշատը քանի՞ կտոր պանիր
    կարող է հավաքել մկնիկը։
    (A) 17 (B) 33 (C) 37 (D) 41 (E) 49
  1. Երեկույթի ժամանակ երկու միանման տորթերից յուրաքանչյուրը բաժանեցին չորս
    հավասար մասերի։ Հետո ստացված ամեն մի կտորը բաժանեցին ևս երեք
    հավասար մասի։ Մասնակիցներից յուրաքանչյուրը վերցրեց մեկական կտոր, և
    վերջում մնաց տորթի երեք կտոր։ Քանի՞ մարդ էր մասնակցում երեկույթին։
    (A) 24 (B) 21 (C) 18 (D) 27 (E) 13
  2. Չորս աղջիկ՝ Մարինեն, Լուսինեն, Կարինեն
    և Տաթևիկը, նստած էին նստարանին։
    Առաջինը տեղերով փոխվեցին Մարինեն
    և Կարինեն, հետո Կարինեն տեղը փոխեց
    Տաթևիկի հետ։ Դրանից հետո աղջիկները նստած էին նստարանին այնպես, ինչպես
    ցույց է տրված նկարում՝ Մարինեն, Լուսինեն, Կարինեն
    և Տաթևիկը։ Ի՞նչ
    հաջորդականությամբ էին նստած նրանք սկզբում, ձախից աջ ուղղությամբ
    հաշված։
    (A) Մարինե, Լուսինե, Կարինե, Տաթևիկ
    (B) Մարինե, Կարինե, Տաթևիկ, Լուսինե
    (C) Կարինե, Լուսինե, Տաթևիկ, Մարինե
    (D) Լուսինե, Մարինե, Կարինե, Տաթևիկ
    (E) Տաթևիկ, Մարինե, Լուսինե, Կարինե
  1. Նկարում պատկերված էլեկտրոնային ժամացույցը ցույց է
    տալիս ժամանակը երկու տարբեր թվանշաններով։ Օրվա
    ընթացքում քանի՞ անգամ բոլոր չորս տեղերում կլինեն նույն
    թվանշանները։
    (A) 1 (B) 24 (C) 3 (D) 5 (E) 12
  1. Նկարում պատկերված է չորս միանման զառերի որոշակի
    դասավորություն։ Զառերից յուրաքանչյուրի հակադիր կողմերի կետերի
    գումարը հավասար է 7-ի։ Ի՞նչ տեսք ունի տվյալ դասավորությունը
    հակառակ կողմից։
    (A) (B) (C) (D) (E)
  1. Նկարում ցույց է տրված երեք քարտ։ Դրանցից կարելի է կազմել
    տարբեր թվեր, օրինակ՝ 989 կամ 986։ Քանի՞ տարբեր եռանիշ
    թիվ կարելի է կազմել այդ երեք քարտով։
    (A) 4 (B) 6 (C) 8 (D) 9 (E) 12
  2. Անդրանիկն ուզում է հավաքել նկարի վրայի պատկերը՝
    օգտագործելով բերված կտորներից որևէ մեկը մի քանի անգամ: Այդ
    կտորները չի կարելի դնել իրար վրա։ Բերված կտորներից ո՞րը նա
    չի կարող օգտագործել նկարի պատկերը ստանալու համար։
    (A) (B) (C) (D) (E)
  3. Նկար 1-ում ցույց տրված ամրոցը
    կառուցված է խորանարդներից։ Նկար 2-ում
    պատկերված է ամրոցը՝ վերևից։ Քանի՞
    խորանարդ է պահանջվել ամրոցի
    կառուցման համար։
    (A) 56 (B) 60 (C) 64 (D) 68 (E) 72
  4. Նկարի շրջանակներից երեքում Արամը գրել է 6, 7
    և 8 թվերը։
    Մնացած շրջանակներում նա պետք է գրի 1, 2, 3, 4
    և 5 թվերն
    այնպես, որ քառակուսու յուրաքանչյուր կողմի վրա գրված թվերի
    գումարը հավասար լինի 13-ի։ Այդ դեպքում որքա՞ն կլինի
    մոխրագույն շրջանակներում գրված թվերի գումարը։
    (A) 12 (B) 13 (C) 14 (D) 15 (E) 16
  5. Սոնան նկարել է վեցանկյուններից կազմված երեք
    պատկեր՝ ինչպես ցույց է տրված նկարում։ Նա
    նույն սկզբունքով շարունակում է նկարել
    պատկերներ։ Քանի՞ վեցանկյուն կլինի հինգերորդ
    պատկերում։
    (A) 37 (B) 49 (C) 57 (D) 61 (E) 64
Բնագիտություն

ՋՐՈԼՈՐՏ՝ ՋՈՒՐԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ: ՋՐԻ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ջուրը բնության մեջ: Ջրոլորտ: Երկրագնդի մակերևույթի մեծ մասը ծածկված է ջրով:

Երկրագնդի վրա ջրի ծավալի մեծ մասը Համաշխարհային օվկիանո­սի աղի ջրերն են: Միայն չնչին մասը կազմում են ցամաքի, մթնո­լորտի ե կենդանի օրգանիզմների մեջ գտնվող ջրերր:

Մարդուն անհրաժեշտ քաղց­րահամ ջրի ծավալր մեր մոլորա­կի վրա շատ չնչին է, ըստ որում՝ բաշխված է խիստ անհավասա­րաչափ: Մի տեղ ջրի ավելցուկի պատճառով գոյացել են ճահիճ­ներ, իսկ մեկ այլ տեղ ջրի սակա­վության պատճառով առաջացել են անապատներ:

Օվկիանոսի, ցամաքի, մթնոլորտի ե կենդանի օրգանիզմների մեջ գտնվող ջրերր միասին կազմում են Երկիր մոլորակի ջրային թաղանթը՝ ջրոլորտը:

Ջրի հատկությունները: Ջուրր թափանցիկ, անհոտ հեղուկ է: Իր որոշ զարմանալի հատկություններով այն տարբերվում է բնության մեջ եղած մնացած բոլոր նյութերից:

Մաքուր ջուրր սառչում է 0 °C-ում, եռում ե գոլորշի է դառնում 100 0C-ում:

Հայտնի է, որ նյութերը տաքանալիս րնդարձակվում են, դրանց խտությունր փոքրանում է, իսկ սառչելիս սեղմվում են, և խտությունր մեծանում է: Սակայն, ի տարբերություն բոլոր նյութերի՝ ջուրր միակ նյութն է, որի խտությունը պինդ վիճակում (սառույց) ավելի փոքր է, քան հեղուկ վիճակում: Ջրի կարևոր հատկություններից է նաև զանազան նյութեր իր մեջ լու­ծելու ունակությունը: Անցնելով ապարների միջով՝ ջուրր լուծում է զանա­զան նյութեր:

Բնական ջրերր, ըստ դրանց մեջ լուծված աղերի քանակի, լինում են քաղցրահամ և աղի:

Այն ջրերը, որոնք մեկ լիտրում պարունակում են մինչև 1 գրամ լուծ­ված աղեր, կոչվում են քաղցրահամ, իսկ 1 գրամից ավելի աղ պարունակող ջրերը կոչվում են աղի:

Աղի ջրերր պիտանի չեն խմելու և դաշտերի ոռոգման համար: Բոլորովին մաքուր ջրերր նույնպես պիտանի չեն, որովհետև ջրի մեջ բնական վիճա­կում լուծված որոշ քանակությամբ նյութերն անհրաժեշտ են բույսերի և կենդանիների կենսագործունեության ապահովման համար:

Նույնիսկ խմելու համար լավագույն է համարվում այն ջուրր, որի մեկ լիտրը պարունակում է չնչին քանակի լուծված նյութեր, և վնասակար բակ­տերիաներ չի պարունակում:

Ջրի մյուս կարեոր հատկությունր ջերմունակությունն է, այսինքն՝ ջեր­մություն կլանելու և կուտակելու հատկությունը:

Ջուրր սառույց վիճակից հեղուկի և հեղուկից գոլորշու վերածվելիս շրջապատից կլանում է մեծ քանակությամբ ջերմություն: Օրինակ՝ ամառ­վա շոգին քաղաքի վրա տեղացած անձրևը րոպեների րնթացքում կարող է գոլորշանալ՝  շրջապատից կլանելով մեծ քանակությամբ ջերմություն: Որ­պես արդյունք՝ քաղաքի օդի ջերմաստիճանր կարող է մի քանի աստիճա­նով նվազել՝ մեղմացնելով շոգր: Իսկ ջուրր սառույց կամ գոլորշին հեղուկ դառնալիս տեղի է ունենում հակառակ գործրնթացր. կլանված ջերմու­թյունն անջատվում է և հաղորդվում շրջապատին:

Օրինակ՝ ջրավազաններր, ամռանը կուտակելով Արեգակի ջերմային էներգիան, զովացնում են մերձակա տարածքի շոգը, իսկ ձմռանր կուտակ­ված ջերմությունն աստիճանաբար հաղորդում են շրջապատին՝ մեղմելով սաստիկ ցուրտը:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է ջրոլորտը: Որո՞նք են դրա բաղադրամասերը:

Ջրոլորտը դա այն տեղն է որտեղ,որ ջուր կա:Բաղադրամասերն էն լճերը,օվկիանոսները,գետերը,ծովերը նույնիսկ փոքր փոսերի մեջ,որ անձրևի ջուր է դաել է ջրոլորտ:

  1. Ջրի ի՞նչ հատկություններ գիտեք:

Ջուրը թափանցիկ է և անհոտ,նա սառչում է 0-C-ում եռում և գոլորշիանում 100-C-ում:

  1. Ո՞ր ջրերն են կոչվում քաղցրահամ:

Որ ջրերը,որ մաքուր էն և նրանց մեջ չի պարունակում աղ կամ պարունակում է բայց 1գրամից քիչ:

  1. Ի՞նչ է ջրի ջերմունակությունը: Ինչպե՞ս է դա ազդում կիմայի վրա:

Ջերմունակայությունը դա կուտակում է և կլանում ջերմությունը:Օրինակ երբ,որ ամռանը անձրև է գալիս և փոսերի մեջ ջուր է լցվում և հետո դա գոլորշիանում է և դրա հետևանքով մոտակյքում ջերմությունը իջնում է:Իսկ ջուրը սառույց կամ գոլորշին հեղուկ դառնալիս տեղի է ունենում հակառակ գործրնթացը:Օրինակ՝ ջրավազանները, ամռանը կուտակելով Արեգակի ջերմային էներգիան, զովացնում են մերձակա տարածքի շոգը, իսկ ձմռանը կուտակ­ված ջերմությունն աստիճանաբար հաղորդում են շրջապատին՝ մեղմելով սաստիկ ցուրտը:

  1. Ինչո՞ւ ամռան շոգին տեղացած հորդառատ անձրևից որոշ ժամա­նակ հետո շոգը մեղմում է:
  2. Երբ,որ ամռանը անձրև է գալիս և փոսերի մեջ ջուր է լցվում և հետո դա գոլորշիանում է և դրա հետևանքով մոտակյքում ջերմությունը իջնում է: