Հայոց լեզու

Երգի Հրապույրը

Մեզանից հազարավոր տարիներ առաջ, մեզնից շատ ու շատ հեռու՝ յոթ ծովերի մյուս ափում, կար մի աշխարհ: Այնտեղ ծաղիկներ կային, չքնաղ ու բյուրազան ծաղիկներ՝ թիթեռների պես փռված ու թրթռուն՝ ժայռերի ու դաշտերի վրա, և նրանց անուշ հոտով լցվել էին այդ աշխարհի սարերն ու ձորերը: Այնտեղ աղբյուրներ կային, պայծառ ու կարկաչուն աղբյուրներ՝ մանուկների պես, որ թռչկոտում էին քարից քար՝ ծաղիկները համբուրելով: Բայց այնտեղ մադիկ չար էին ու անգութ: Մի որբ ու աղքատ մանուկ էր ապրում այդ մարդկանց մեջ. գիշերը տեղ չուներ գլուխը դնելու և հաց չուներ ուտելու: Նա մենակ էր, ինչպես մի թռչուն՝ ամայի ժայռերի մեջ: Եվ նա մեծացավ բոլորի աչքի առջև՝ անտես ու անհայտ. կերակրվում էր դաշտի բույսերով և պատսպարվում էր անձավների մեջ: Բայց, բոլոր մարդկանցից ծածուկ, իր մատներով շոշափում էր ու զննում մարդկանց սրտերը և տեսնում էր, որ քարից էին այդ սրտերը՝ քար ու ապառաժից: Ու երբ պատանի դարձավ, թողեց այդ քարսիրտ աշխարհը և ճամփա ընկավ մի ուրիշ, մի լավ աշխարհ գտնելու համար: Հասավ մի ծովափ և երբ ափի ավազների վրա շրջում էր, տեսավ ցամաքին մի շա¯տ գեղեցիկ, մի շողշողուն ձուկ՝ հոգեվարքի մեջ թալիկ-թալիկ տալիս: Պատանին գրկեց ձուկը և քնքշությամբ տարավ, բաց թողեց ծովի մեջ: Ձուկը երբ ուշքի եկավ, դարձավ-ասաց մարդու լեզվով.

— Բարի տղա, ինչ որ սիրտդ կուզե, ասա, ես կկատարեմ քո արած լավության փոխարեն:

Պատանին մի փոքր մտածելուց հետո ասաց.

— Ինձ այնպիսի մի հնար տուր, որ մարդու կրծքի տակ քարը իսկական սիրտ դարձնեմ:

— Դու սեր ես ուզում, հրաշալի տղա, շատ լավ, կտրիր ծովափի եղեգներից մեկը, սրինգ շինիր և գնա, մարդկանց մեջ երգիր: Եվ երբ տեսնես, որ նրանց աչքերը արցունքով լցվեցին, իմացիր, որ քարը սիրտ դարձավ: Այսպես խրատեց ձուկը և փաթաթվելով ալիքների հետ՝ սուզվեց ծովի խորքը: Պատանին իսկույն կտրեց եղեգնը, սրինգ շինեց և սուլեց: Այնպե՜ս քաղցր, այնպե՜ս հոգեգրավ դուրս հորդեցին հնչյունները սրնգի փողից, որ բոլոր թռչունները լուռ կեցան լսելու համար: Ապա շտապեց մարդկանց մոտ, մտավ մարդաշատ քաղաքը, կանգնեց հրապարակում և սրինգը նվագեց: Քնքուշ ու գեղեցիկ՝ ուղղակի սրտի խորքերից դուրս ցայտեցին դյութական, անուշ հնչյունները: Նա երգում էր արցունքով թրջած հացը աղքատների ու չարքաշների, ցուրտ, անտուն գիշերները մերկ տնանկների, նա երգում էր փակ դռներն ու քար սրտերը մարդկանց, անտեր, անտերունչ մենակությունը լքված որբերի: Եվ փռվեցին նրա երգերը հրապարակի վրա, մտան ամեն մի խրճիթ ու ապարանք, փշրեցին քարեղեն սրտերը: Ամեն մի սիրտ խայթվում էր իր անգթությամբ և բռնկվում էր ծովի չափ սիրով, որ ծովի պես հուզվում էր և ափերից դուրս թռչում: Եվ ամեն մի մարդ ուզում էր հրապարակ վազել, սիրով ու կարոտով գրկել մի ուրիշ անծանոթ մարդու, գրկել, համբուրել նրան և մեռնել նրա համար: Եվ ահա մարդիկ դուրս թռան տներից, վազեցին հրապարակ, շրջապատեցին պատանուն և առաջին անգամ նկատեցին, որ աղքատ է նա ու մենակ. գրկեցին ու համբուրեցին նրան և առաջին անգամ իրենց կյանքում վշտահար հեկեկացին…

Այդ օրվանից աշխարհ եկավ Երգը, ու Երգի միջոցով հալվեցին քար սրտերը, և այդ օրվանից սերը վշտի հետ անբաժան բույն դրեց մարդկանց սրտերի մեջ …

Առաջադրանքներ

  1. Անծանոթ բառերը դուրս գրի՛ր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
    Դյութական-հմայիչ, սքանչելի, դյութիչ,
  1. Նկարագրի՛ր այն աշխարհը, որի մասին պատմվում է:
    Այս աշխհարում կային ծաղիկներ,բույսեր և գեղեցիկ աղբյուրներ:Բայց մարդիկ այնտեղ չար էին ու անգոթ,բայց այնտեղի աղքատ տղան այնպես արեց,որ այնտեղի մարդիկ բարի դառնան:
  1. Բնութագրի՛ր տղային:
    Տղան բարի էր և շատ խելացի։
Մաթեմատիկա

Մաթեմատիկա դասարանական 01.12.201

662.Հաշվեք.

ա.12-ի 2/3-ը

12:3=4

4×2=8

բ.45-ի 4/5-ը

45:5=9

9×4=36

գ.140-ի 3/7-ը

140:7=20

20×3=60

դ.96-ի 5/6-ը

96:6=16

16×5=80

ե.176-ի 3/11-ը

176:11=16

16×3=48

զ.6-ի 5/3-ը

6:3=2

2×5=10

663.3կգ կարտոֆիլ պարունակվող տուփից ցանեցին 1-կգը:Կարտոֆիլի ո՞ր մասը մնաց տուփում:

3-1=2 մասը

623.Գտեք ամենամեծ ընդհանուր բաժանարարը:

ա.(1;48) 1

բ.(15;55) 5

15 3 55 5

5 5 11 11

1 1

գ.(182;82)

182 2 82 2

11 11 31 31

1 1

դ.(100;25)
100 2

ե.

զ

Անգլերեն

English home work 31.10.2021

1. Ես չեմ սիրում դուրս գալ, երբ անձրևում է:

I don’t like to go out and it when it reans.

2.Ես գնեցի մի գեղեցիկ զգեստ իմ մայրիկի համար երեկ:

I bought a beautiful dress for my mother yesterday.

3.Խնդրում եմ, բեր մի բաժակ ջուր ինձ համար, ես ծարավ եմ:

Please bring me a glass of water, I am thirsty.

4.Վահանը չկարողացավ գնել այդ գլխարկը, որովհետև այն թանկ էր:

Vahan could not buy a hade because it was expensive.

5.Ես գտա իմ պայուսակը և դրեցի այն սեղանի վրա:

I found my bag and put it on the table.