Հայոց լեզու

Հոմեր

Գլուխ երկրորդ.

Նրա Հոմեր եղբայրը, մի հին հեծանիվ նստած, արիաբար պայքարում էր գյուղական ճանապարհի ցեխի ու փոշու դեմ։ Հոմեր Մաքոլիի հագին հեռագրատան ցրիչի բաճկոն էր, որ շատ էր մեծ և մի գլխարկ, որ բավական փոքր էր։ Արևը մայր էր մտնում երեկոյան քնկոտ խաղաղությամբ, որ շատ սիրելի էր Իթաքայի բնակիչներին։ Հեռագրացրիչի շուրջը պտղատու և խաղողի այգիներ էին՝ ծուլորեն փռված Կալիֆոռնիայի հինավուրց հողի վրա։ Թեև Հոմերը շտապում էր, բայց նրա աչքից չէր վրիպում շրջապատի հրապույրից և ոչ մեկը։ «Նայիր, ասում էր նա իրեն՝ հողը, ծառը, արևը, խոտը և ամպը ցույց տալով, նայիր դրանց, խնդրեմ»։ Նա սկսեց հեծանիվով զարդագծեր քաշել՝ մարմնի շարժումները հարմարեցնելով այդ նախշերին, երգել ինչ ֊որ պարզ, սրտահույզ եղանակ։ Նրա մտքում այս եղանակը հնչեց նվագախմբով, հետո նվագախմբին միացան մոր տավիղն ու քրոջ՝ Բեսի դաշնամուրը։ Եվ վերջապես, որպեսզի ընտանիքը ամբողջական դառնա, խմբին միացավ ակորդեոնը՝ երաժշտությունը դաշնավորելով զուսպ և զվարթ քաղցրությամբ. Հոմերը հիշեց իր Մարկուս եղբորը։

Հոմերի երաժշտությունը խլացավ երկնքով սլացող երեք անհավատալի առարկաների աղմուկից։ Ցրիչը զարմանքով վերև նայեց և ընկավ մի փոքր, անջուր առվի մեջ։

— Ինքնաթիռնե՜ր,— ասաց Հոմերն ինքն իրեն։ Ագարակի մի շուն արագ ու մեծ հանդիսավորությամբ հարձակվեց նրա վրա և կարևոր պատգամ ունեցողի տեսքով սկսեց հաչել։ Հոմերը ուշադրություն չդարձրեց շանը։ Մի անգամ միայն շրջեց գլուխը և կենդանուն գրգռեց. «հաֆ, հաֆ», նորից նստեց հեծանիվը և ճանապարհը շարունակեց։

Երբ հասավ քաղաքի ծայրամասը, առանց կարդալու անցավ մի ցուցանակի կողքով, որի վրա գրված էր.

Իթաքա, Կալիֆոռնիա։

Ուր ուզում ես գնա, տնից լավ տեղ չկա.

Բարի գալուստ, օտարական։

Հաջորդ փողոցի անկյունում նա կանգնեց, սպասելով զորակոչիկներով լցված ավտոշարասյան անցնելուն։ Նա ողջունեց այդ մարդկանց ճիշտ այնպես, ինչպես իր Յուլիսիս եղբայրն էր ողջունել մեքենավարին և թափառաշրջիկներին։ Բազմաթիվ զինվորներ պատասխանեցին ցրիչի ողջույնին։ Եվ ինչո՞ւ չպատասխանեին։ Ի՞նչ ունեին կորցնելու…

Առաջադրանքներ

1. Կարդա՛ և առանձնացրո՛ւ Հոմերին բնութագրող տողերը: Հիմնավորի՛ր ընտրությունդ:

Հոմերը երաժշտասեր, արկածախնդիր, չարաճճի տղա էր:

2. Վերլուծի՛ր ընդգծված մտքերը:

Ուր ուզում ես գնա, տնից լավ տեղ չկա-Տնից հարազատ տեղ չկա:

Բարի գալուստ, օտարական-Իթաքան հյուրընկալ էր:

Արևը մայր էր մտնում երեկոյան քնկոտ խաղաղությամբ- Արևը երեկոյան միշտ մայր էր մտնում խաղաղությամբ:

Թեև Հոմերը շտապում էր, բայց նրա աչքից չէր վրիպում շրջապատի հրապույրից և ոչ մեկը-Հոմերը  շատ հետաքրքերասեր էր:

Հայոց լեզու

Յուլիսիս

Յուլիսիս Մաքոլի անունով փոքրիկ տղան մի օր կանգնեց խլուրդի նոր բացած անցքի առաջ, իրենց տան բակում, որը գտնվում Էր Կալիֆոռնիայի Իթաքա քաղաքի Սանթա Կլարա փողոցի վրա։ Խլուրդը խոնավ, թարմ հողը դուրս հրեց և աչքի տակով նայեց տղային, որը, իհարկե, անծանոթ էր, բայց գուցեև թշնամի չէր։ Մինչ տղան այս հրաշքը ամբողջությամբ կվայելեր, Իթաքայի թռչուններից մեկը թռավ դեպի բակի մեծ ընկուզենին և, տեղավորվելով մի ճյուղի վրա, սկսեց երգել՝ տղայի հափշտակությունը հողից դեպի ծառը գրավելով։ Հետո, այդ բոլորից ավելի հրաշալի, հեռվում մի հին գնացք ֆշշաց և շարժվեց։ Տղան լսեց ֆշշոցը և զգաց, որ գնացքի շարժվելուց երերաց ոտքի տակի հողը։ Դրանից նա սկսեց վազել ավելի արագ (նրան այդպես թվաց), քան որևէ կենդանի էակ ամբողջ աշխարհում։

Նա ճիշտ ժամանակին հասավ երկաթգծին. տեսավ անցնող գնացքը՝ շոգեքարշից մինչև բեռնատար վագոնը։ Նա ձեռքով ոդջունեց մեքենավարին, բայց մեքենավարը չպատասխանեց։ Նա ողջունեց նաև գնացքի մեջ եղող ուրիշ հինգ հոգու, բայց նրանցից ոչ մեկը չպատասխանեց աղայի ողջույնին։ Նրանք կարող էին այդ անել, բայց չարեցին։ Վերջապես երևաց մի նեգր՝ հենված բեռնատար վագոնի եզրին։ Կառաշարի աղմուկի մեջ Յուլիսիսը լսեց այդ մարդու երգը.

Այլևս մի լար, մի լար, լեդի, այսօր մի լար,

Եկ մի երգ երգենք մեր Քենթըքիի տան պատվին,

Եկ այդ հեռավոր տան երգը երգենք։

Յուլիսիսը ողջունեց նրան, իսկ հետո մի հրաշալի և անսպասելի բան պատահեց։ Այդ մարդը, որ սև էր և մյուսներից տարբեր, ձեռքով ողջունեց Յուլիսիսին՝ բղավելով.

— Տուն եմ գնում, փոքրիկ, գնում եմ իմ ծննդավայրը։

Փոքրիկ տղան և նեգրը ձեռքով էին անում իրար, մինչև որ գնացքը կորավ տեսադաշտից։

Ապա Յուլիսիսը նայեց շուրջը։ Ահա իր աշխարհը. տարօրինակ, զարմանալի, անիմանալի, բայց և այնքան գեղեցիկ։ Ճանապարհով բեռը շալակին մի ծերուկ անցավ։ Յուլիսիսը նրան էլ ձեռքով արեց, բայց ծերուկն այնքան զառամյալ էր և հոգնած, որ չէր կարող հրճվել փոքրիկ տղայի բարեկամական ցույցից։ Ծերունին նայեց Յուլիսիսին այնպես, կարծես ինքն էլ, տղան էլ վաղուց մեռած լինեին։

Փոքրիկ տղան շրջվեց և դանդաղ քայլեց դեպի տուն։ Նրա ականջում դեռ գնացքի ձայնն էր։ Նեգրի երգն ու զվարթ խոսքերը՝ տուն եմ գնում, փոքրիկ, գնում եմ իմ ծննդավայրը։

Նա այլևս այդ ամենի մասին չէր մտածում, երբ հասավ չինա ծառի տակ և ոտքով խփեց ծառից ընկած դեղին, հոտած պտուղին։ Իսկ մի րոպե հետո նա ժպտաց Մաքոլիների ժպիտով, այն մեղմ, իմաստուն, թաքուն ժպիտով, որը այո է ասում ամեն ինչին։

Երբ շրջվեց փողոցի անկյունը և տեսավ Մաքոլիների տունը, սկսեց ցատկոտել՝ ոտքով քշելով փողոցում ընկած կոշիկի մի կրունկ։ Այս զվարճանքից նա սայթաքեց ու ընկավ, բայց վեր կացավ ու շարունակեց քայլել։

Մայրը բակում հավերին կուտ էր տալիս։ Նա տեսավ որդու սայթաքելը, ընկնելն ու վեր կենալը։ Տղան արագ հասավ մորը և լուռ կանգնեց կողքին։ Իսկ հետո հավաբան մտավ ձու փնտրելու։ Մի հատ գտավ, վերցրեց նայեց և զգուշությամբ հանձնեց մորը։ Դրանով նա ուզեց ասել մի բան, որ մեծերից ոչ մեկը չի կռահի, երեխան էլ չի հիշի, որ պատմի։

Առաջադրանքներ

  1. Ուշադիր կարդա՛ և դուրս գրի՛ր Յուլիսիսին բնութագրող հատվածները:

Յուլիսիս Մաքոլի անունով փոքրիկ տղա:

  1. Առանձնացրո՛ւ քեզ ամենից դուր եկած հատվածը և մեկնաբանի՛ր ընտրությունդ:

Նա ձեռքով ոդջունեց մեքենավարին, բայց մեքենավարը չպատասխանեց։ Նա ողջունեց նաև գնացքի մեջ եղող ուրիշ հինգ հոգու, բայց նրանցից ոչ մեկը չպատասխանեց տղայի ողջույնին։ Նրանք կարող էին այդ անել, բայց չարեցին։

Ինձ շատ դուր է եկել այս հատվածը, որովհետև հետևյալ տողերում երևում է, որ փոքրիկ տղան շատ քաղաքավարի է, մի քիչ զվարճալի, հետաքրքրասեր և բարի։ Նա չի հուսահատվում, երբ իրեն փոխադարձաբար չեն բարևում։

  1. Պատմիր Յուլիսիսի ու նրա ընտանիքի մասին:

Յուլիսիս Մաքոլիների ընտանիքը մեղմ ժպիտ ունեն, իմաստուն, թաքուն ժպիտ, որը այո է ասում ամեն ինչին։ Յուլիսիսը և մայրիկը ապրում էին գյուղում, և մայրկը հավերին կուտ էր տալիս, իսկ Յուլիսիսը ձու էր փնտրում։

  1. Բացատրի՛ր տեքստում ընդգծված մտքերը:

Խլուրդը խոնավ, թարմ հողը դուրս հրեց և աչքի տակով նայեց տղային, որը, իհարկե, անծանոթ էր, բայց գուցեև թշնամի չէր-Ամեն անծանոթ մարդ թշնամի չէ։

Նա ձեռքով ոդջունեց մեքենավարին, բայց մեքենավարը չպատասխանեց։ Նա ողջունեց նաև գնացքի մեջ եղող ուրիշ հինգ հոգու, բայց նրանցից ոչ մեկը չպատասխանեց տղայի ողջույնին։ Նրանք կարող էին այդ անել, բայց չարեցին-Փոքրիկ տղան շատ քաղաքավարի է, մի քիչ զվարճալի, հետաքրքրասեր և բարի։ Նա չի հուսահատվում, երբ իրեն փոխադարձաբար չեն բարևում, սակայն կարող էին բարևել։

Այդ մարդը, որ սև էր և մյուսներից տարբեր, ձեռքով ողջունեց Յուլիսիսին՝ բղավելով-Շատերից տարբերվող մարդը բարևեց տղային, մինչ այդ ոչ ոք չէր բարևել։

Ապա Յուլիսիսը նայեց շուրջը։ Ահա իր աշխարհը. տարօրինակ, զարմանալի, անիմանալի, բայց և այնքան գեղեցիկ-Յուլիսիսի պատկերացումով աշխարհը տարօրինակ էր, զարմանալի, սակայն նա սիրում էր այդ աշխարհը, քանի որ ան գեղեցիկ էր։

Դրանով նա ուզեց ասել մի բան, որ մեծերից ոչ մեկը չի կռահի, երեխան էլ չի հիշի, որ պատմի-Երեխաների մտքերը մեծերը չեն կարողանա կռահել։

Ռուսաց լեզու, Անգլերեն

Мой лучший друг

У меня есть лучший друг. Его зовут Алекс. Мы с ним живём в одном доме.Наши интересы очень похожи.Мы и любим компьютерные игры и любим играть в разные игры во дворе.Я иногда к нему в гости иду, чтобы с ним играть в компьютерные игры.Но конечно же мы не одни, у нас есть ещё друзья, но мы иногда всё это делаем только вместе.Мы любим почти одинаковые фильмы и игры.Любим обсуждать эти фильмы. Мне нравиться проводить время со своим другом.

Մաթեմատիկա

Հանգստյան օրերի առաջադրանքներ

193.Լուծեք թվաբանական խաչնաբառը.

ա.

64:4=16
xx
20:5=4
===
44+=64

191.

Գրատախտակին գրված էին 5,13,10025,7699421 թվերը:Աշակերտները հանձնարարություն ստացան՝ընտրել որևէ թիվ և այն գումարել տրված թվերից ամեն մեկին:Աշակերտներից մեկն անմիջապես կատարեց այդ հանձնարարություը ՝ գրելով նույն թվերը:Ո՞ր թիվն ընտրեց աշակերտը որպես երկրորդ գումարելի:

0

196.Ստուգեք,թե ճիշտ էն արդյոք հետևյալ անհավասարությունները.

ա.537+18+625>793+614+5-ոչ

բ.66+725+414<65+17+1032-ոչ

գ.699-13+1025>17+414-8-այո

դ.2025-1388+397<757-120=ոչ

197.Հետևյալ գռարումներից յուրաքնչյուրում աստղանիշների փոխարեն գրեք թվանշաններից մեկը այնպես,որ ստցավի հավասարություն:

ա.10-3=7

բ.98-82=16

գ.86-33=52

դ.431-213=225

ե.959-331=628

զ.578-466=122

է.388-221=167

ը.927-504=423

թ.654-438=219

198.Կան բազմանիշ թվեր,որոնք գրի էն առնվում թվանշաններից միայն մեկի օգտագործումով,օրինակ-3333:Որքա՞ն է այդպես կազմված երկնիշ թվերի քանակը:Իսկ եռանիշների՞նը:

երկնիշ-9

եռանիշ-9

200.

Բրուտը 1 օրու պատրաստում էր 5 կճուճ:Նոր չարխ տեղադրելուց հետո նա սկսեց 1 օրում 3 կճուճով ավելի պատրաստել:անի կճուճ կպատրաստի բրուտը 7 օրում:

5+3=8 կճուճ է պատրաստում մեկ օրում

8×7=56 կճուճ

202.

Երկու արտերից ցորեն հավաքեցին.առաջին արտից՝3200կգ,երկրորդից ՝8800կգ.Ապա ամբողջ բերքը տարան սայլերով:Քանի՞ սայլ պահանջվեց,եթե նրանցից յուրաքանչյուրում տեղավորվում էր 400կգ ցորեն:

3200:400=8

8800:400=22

22+8=30 սայլ

204.

Մարաթոնյան վազքի ժամանակ երկու վազորդ առաջ էին ընկել մյուսներից :Վազքի առաջին ժամում նրանց արագությունները նույնն էին,իսկ հետո մեկի 1 ժամում վազում էր 17կմ,մյուսը՝ 14կմ:Վազքը սկսելուց 2ժ հետո որքա՞ն եր նրանց հեռավորությունը:

2×17=34

14×2=28

34-28=6

205.

Դերձակն ունի մահուդի 16մ երկարությամբ մի կտոր ,որից ամեն օր կտրում է 2մ:Քանի՞

օր հետո նա կկտրի վերջին կտորը:

16:2=8 օրից

Մաթեմատիկա

Մաթեմատիկա դասարանական 17.09

193.Լուծեք թվաբանական խաչբառը.

բ.

30=12+18
+::
6:2=3
===
36=6x6

199.Սկյուռը 10 րոպեում ուտում է 8 ընկույզ:Քանի՞ րոպեում սկյուռը կուտի 40 ընկույզ:

40:8=5

10×5=50

201.Երկու հոտում կա 120 ոչխար:Եթե երկրորդ հոտին ավելացնենք 40 ոչխար,ապա երկու հոտերում ոչխարների քանակները կհավասարվեն:Քանի ոչխար կա ամեն մի հոտում:

120-40=80

80:2=40

40+40=80ոչխար կա երկրորդ հոտում

120-80=40ոչխար կա առաջին հոտում

203.Բազմահարկ շենքերում կա 64 բնակարան,իսկ նրա հարևանությամբ գտնվով չորս միանման շենքերում՝144 բնակարան:Բազմահարկ շենքում որքանո՞վ ավելի բնական կա ,քան հարևան շենքերից յուրաքնչյուրում:

144:4=36 բնակարան կա հարևան շենքերում

64-36=28 բնակարանով ավելի բնակարան կա բազմահարկ հարկում քան հարևանությամբ գտնվող բնակարաներից

flash mob

English flash mob

I. Տրված են բառեր և դրանց բացատրությունները: Գրեք ճիշտ բառերը իրենց բացատրությունների տակ: Ruler, pen, key, rubber we write with it, we measure things with it, we erase things with it, we open doors with it

1. We open doors with it.

Key

2. We measure things with it.

Ruler

3. We erase things with it.

Ruber

4. We write with it.II.

Pen

Պատկերացրու, որ լրագրող ես և հարցազրույց ես վերցնում քո սիրած երգչից կամ դերասանից: Թարգմանիր այս երևակայական հարցազրույցը անգլերեն:

Բարև ձեզ, ինչպե՞ս եք:Ես լավ եմ, իսկ դուք ինչպե՞ս եք:

Hello,how are you.I am fine,what about you?

Ես լավ եվ նույնպես: Որտե՞ղ եք ապրում:

I am fine too.Where do you live?

Ես ապրում եմ Ամերիկայում:

I live in Amerika.

Քանի՞ տարեկան եք:

How old are you?

Ես 35 տարեկան եմ:

I am 35 years old.

Դուք սիրու՞մ եք ձեր մասնագիտությունը (profession):

Do you like your profession?

Այո, ես սիրում եմ իմ մասնագիտությունը:

Yes,I like my profession.

Ո՞րն է ձեր ամենասիրելի (most favorite) երգը (դերը-role):

What is your most favorite role?

Ես սիրում եմ իմ բոլոր երգերը (դերերը):

I like my all roles.

Շնորհակալություն.

Thank you.

III. Գրիր 4 գործողություն, որոնք կատարելու ես հաջորդ շաբաթ: Օրինակ՝ I think I will go to the Zoo. Maybe I will visit my grandparents.

I will go to the Gyumry.I will go to the game zone with my brother and I hope we will play our favorite games.I will help my mother cooking a cake.

Մաթեմատիկա

Մաթեմատիկա տնային 16.09.2021

168.Աշակերտը,կարդալո օրական 10 էջ,6 օրվա ընթացքում կարդացել է գրքի կես:Քանի՞ էջ կա գրքում:

10×6=60

60×2=140

170.Զրահավորված ասպերի զանգվածը 120կգ է,ընդ որում ասպետի զանգվածը 40կգ-ով մեծ է զրահի զանգվածից:Գտեք ասպետի և զրահի զանգվածներն առանձին-առանձին:

120-40=80

Մաթեմատիկայի ընտրությամբ գործունեություն

Ընտրության գործունեություն 14.09

1.Կիրառելով գումարման տեղափոխական և զուգորդական օրենքները՝ հաշվել առավել հարմար եղանակով.

296+179+4+21

21+4+179+296=500

2.Ո՞րն է անհայտ արտադրիչը, եթե հայտնի արտադրիչը 8 է, իսկ արտադրյալը՝ 56:

56:8=7

3.Կատարիր բաժանում.

2505:15=167

4.Հաշվել թվային արտահայտության արժեքը.

(971-317):6+574:14=150

971-317=654

654:6=109

574:14=41

109+41=150

5.Նշվածներից ո՞րն է սխալ.

1 դմ=10սմ

1ց=100 կգ

1ր=60վ

1մ=100մմ+

6.Նշվածներից ո՞րն է ճիշտ.

1ժ=100ր

1կգ=100տ

1սմ=10մմ+

1տ=100ց

7.Արտահայտել կիլոգրամներով.

14 տ 12 ց=15 200կգ

12 ց 15000 գ=1215կգ

8.Հեծանվորդի արագությունը 300մ/ր է: Քանի՞ կիլոմետր կանցնի հեծանվորդը 1 ժամում:

300×60=18000կմ որը որ նույն 18կմ է

9.Արան, Հայկը և Կարենը գնեցին միատեսակ փուչիկներ: Արան 12 փուչիկի համար վճարեց 150 դրամով ավելի, քան Հայկը՝ 7 փուչիկի համար: Կարենը որքա՞ն վճարեց 10 փուչիկի համար:

12-7=5

150:5=30դ է 1 փուչիկը

30×10=300դ վճարեց Կարենը

10.Դերձակը 105 մ երեք տեսակ կտոր գնեց: Ըստ որում, առաջին տեսակից գնեց 12 մ-ով ավելի, քան երկրորդից, երկրորդից՝ 9 մ-ով ավելի, քան երրորդից: Ամեն տեսակից քանի՞ մետր գնեց:

12+9=21

105-21=84

84:3=28մ է երրորդ տեսակը

28+12=40մ է առաջին տեսակը

28+9=37մ է երկորդ տեսակը

11.Նարեկը 2 տարով մեծ է իր 9 տարեկան քրոջից և 3 տարով փոքր եղբորից:Եղբոր տարիքը 3 անգամ փոքր է հոր տարիքից:Քանի՞ տարեկան է Նարեկի հայրը:

9+2=11 տարեկան է Նարեկը

11+3=14 տարեկան է Նարեկի եղբայրը

14×3=42 տարեկան է Նարեկի հայրիկը

12. Գտեք ուղղանկյան և եռանկյան պարագծերի տարբերությունները, եթե ուղղանկյան երկարություն 7 դմ է, լայնությունը՝ 5 դմ, իսկ եռանկյան բոլոր կողմերը հավասար են 6 դմ-ի:

P=7×2+5×2=24

P=6×2+6×2=24

24-24=0

13.Արտահայտել կիլոգրամներով.

5 տ=5000

3 տ 14 ց=3 140

7 ց 14 կգ 74000գ=7 088

14. Երկու գյուղերից,որոնց միջև հեռավորությունը 18 կմ է, 2 մարդ , միաժամանակ իրար ընդառաջ շարժվեցին և 2 ժամ հետո հանդիպեցին: Եթե նրանցից մեկը 1 ժամում 4 կմ էր անցնում, մյուսն ինչքա՞ն էր անցնում:

4×2=8 կմ է անցել մեկ մարդը

18-8=10 կմ է անցել մյուս մարդը

Ռուսաց լեզու

Домашняя задания

Упражнение 3. Ответьте на вопросы по модели.
Модель: Чей это учебник? – Это мой учебник.

  1. Чей это словарь?Это мой словарь. 2. Чья это книга?Это моя книга. 3. Чьё это письмо?Это моё письмо. 4. Чьи это
    карандаши?Это мои карандаши. 5. Чей это класс?Это мой класс. 6. Чья это сестра?Это моя сестра. 7. Чьё это окно?Это моё окно. 8. Чьи это
    тетради?Это мои тетради.
Հայոց լեզու

Մայրենի 15.09

  • Ո՞ր շարքերում են բառերը դասավորված այբբենական կարգով։

1. այգաբաց, այգեբաց, այգեգործ, այգեգործություն, այգեպան

2. բախտ, բախտավոր, բակ, բաղադրիչ, բաղաձայն

3. թավիշ, թատերագետ, թարգմանել, թարթիչ, թիթեռ

4. լավատես, լավորակ, լեգենդ, լեռնային, լեռնալիճ

5. երանգ, երանելի, երաշխիք, երաշտ, երգ

6. զանգ, զավակ, զարդարել, զարմանալ, զբաղվել

7. կատու, կարապ, կղզի, հազար, հաղթել

Կապակցությունների իմաստն արտահայտիր մեկ բառով։

Բուրդ տվող-բրդատու

Հոգի խռովող-հոգեխռով

Դեմքի գիծ-դիմագիծ

Պատիժ տալ-պատժել

Խորհուրդ տվող-խորհրդատու

Բարի սիրտ ունեցող-բարեսիրտ

Գինի վաճառող-Գինեվաճառ

Պտուղ ուտող-պտղակեր

Կուռք պաշտող-կռապաշտ

Միտք անել-մտածել

Տրված բառերում գտի՛ր թաքնված արմատները։

Ընկուզենի-ընկույզ

Ծուլություն-ծուլություն

Ջրազուրկ-ջուր և զուրկ

Գուժել-Գույժ

Լուսանալ-լույս

Ձնաբուք-ձյուն և բուք