Մաթեմատիկա

Մաթեմատիկա տնային 03.05.2021

1043.Չորս պարկերից առաջինում կար 156 ընկույզ:Երբ առաջինից 10 ընկույզ լցրեցին երկրորդի մեջ,8-ը՝ երրորդի մեջ,իսկ 12-ը չորրորդի մեջ ապա պարկերում ընկույզների քանակները հավասարվեցին:Ընդամենը քանի՞ ընկույզ կար այդ 4 պարկերում:

10+8+12=30

156:4=39

39+30=69 ընկույզ կար առաջինում

39-10=29 ընկույզ կար երկրորդում

39-8=31 ընկույզ կար երրորդում

39-12=27 ընկույզ կար չորրորդում

1044.A վայրից հակադիր ուղղություններով շարժվեցին հեծանվորդն ու մոտոցիկլավարը:Շարժվելուց որոշ ժամանակ անց նրանց միջև հեռավորությունը 36կմ էր:Հաշվիր՝,թե այդ պահին նրանցից յուրաքանչյուրը որքան ճանապարհ էր անցել,եթե մոտոցիկլավարը անցել էր 3 անգամ ավելի, քան հեծանվորդը:

36:2=18

18:2=9կմ էր անցել հեծանվորդը

9×3=27կմ էր անցել մոտոցիկլավարը

1045.A և B վայրերից իրար ընդառաջ միաժամանակ շարժվեցին հեծանվորդ:Նրանցից մեկի արագությունը 20կմ/ժ էր,մյուսինը՝22կմ/ժ:Նրանք հանդիպեցին շարժվելուց 2ժ հետո:ՀաշվիրA-ից B ճանապարհի երկարությունը:

20+22=42կմ/ժ

42+=84

Без рубрики

Մայիս ամսվա երգեր.

Համբարձման երգեր,պարերգեր:

Համբարձման երգ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ Է, ԳԱՐՈՒՆ Է

կրկն. Համբարձում է, գարուն է,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Մեր վիճակը սիրուն է,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:
2. Էս գիշեր լուսը տեսա,
Իմ յարը դուսը տեսա:
3. Կայնել ես վարդի հովին,
Քամին տա ծոցիդ մովին:
4. Ամեն քեզի տեսնելիս,
Համ՝ Համբարձում, համ՝ Զատիկ:
5. Աստված կյանք տա ամենքին,
Ուրախ կլնի էս տարին:
6. Մանի ասեմ ու շարեմ,
Լցնեմ տոպրակն ու կարեմ:

Համբարձման ծեսի Մանիներ

Վիճակը հանելու մանիներ

Տեսեք վիճակն ինչ կուզի,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Սրտի ուզածն ինչ ի,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Սարերով ցորեն կուզի,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Արտերով գարի կուզի,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Մեր վիճակը ինչ կուզի,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Օսկի մատանի կուզի,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Վիճակ, վիճակ դուս էլավ,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Էս ինչ բարի բախտ ելավ,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Վիճկի վրեն լուս էլավ,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Էս ինչ սիրուն բախտ ելավ,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Վիճակ, վիճակ դուս էլավ,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Վիճկի վրեն լուս էլավ,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Վիճկիս անուն աբրշում,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Գյադա – գյուդեն վիճկի շուն:
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Մեր վիճակը ինչ գուզի, գյուլում ջան,
Հաթայ մինթանի գուզի, գյուլում ջան,
Մեր վիճակը ինչ գուզի, գյուլում ջան,
Օսկե մատանի գուզի, գյուլում ջան:

(Մանիներն ընդհատվում են տղաների բացականչությունով.
Հարս, հան վիճակն ի բարին:)

Հայոց լեզու

Մայրենի 03.05

  1. Հետևյալ  թվականները գրել տառերով` 54, 847, 6985, 12546, 68, 95, 15, 58, 697, 89:

Հիսունչորս,ութ հարյուր յոթ,վեց հազար ինն հարյուր ութսունհինգ,տասերկու հազար հինգ հարյուր քառասունվեց,վաթսունութ,իննսունհինգ,տասնհինգ,հիսունութ,վեց հարյուր իննսունյոթ,ութսունինը:

  • Գրեք, թե որ թվականներ են գրվում միասին, իսկ որոնք՝ առանձին:

11-99-ը գրվում էն միասին,իսկ հարյուրից բարձրերը՝  առանձին:

  • Գրեք բոլոր տասնյակները և բառակազմորեն դրանք վերլուծեք՝ առանձնացնելով արմատն ու ածանցը: Ո՞ր ածանցն է կրկնվում, ձեր կարծիքով դա ի՞նչ իմաստ ունի:

Երե-սուն,քառա-սուն,հի-սուն,վաթ-սուն,յոթանա-սուն,ութ-սուն,ինն-սուն:

Բնագիտություն

Հողը և կենդանի օրգանիզմներ:

Հողի մասին խոսելիս կամ դրա հետ աշխատելիս շատ բան է անհրա­ժեշտ իմանալ: Իհարկե, բոլորս լավ գիտենք, որ բույսերի մեծ մասն աճում է հողում: Այստեղ հանդիպում են նաև շատ կենդանիներ: Հողում մեծաքա­նակ են տարբեր բակտերիաները և սնկերը: Իսկ ի՞նչ է հողը, ի՞նչ բաղա­դրություն ունի:

Հողը երկրագնդի մակերևույթի վերին բերրի շերտն է:

Հողում մոտ 50-60 սանտիմետր խորությամբ մի փոքր փոս փորելիս կարելի է նկատել հողի տարբեր շերտեր: Վերին շերտը մուգ գույ­նի է: Այստեղ են բույսերի արմատները: Հողի այս շերտը պարունակում է նաև տարբեր բույսերի և կենդանիների մնացորդներ: Այդ մնացորդները բակտերիաների և սնկերի օգնությամբ քայքայվում են, առաջանում է օր­գանական նյութերով հարուստ հումուս, որր հողին հաղորդում է մուգ գույն: Հողի ավելի խոր շերտերը բաց գույնի են, այս­տեղ քիչ է հումուսը:

Կարելի է ասել, որ հողը ոչ միայն բույսերի և այլ կեն­դանի օրգանիզմների ապրե­լու միջավայր է, այլ նաև՝ կեն­դանի օրգանիզմների կենսա­գործունեության արդյունք: Հումուսի պարունակու­թյամբ հողերը շատ տարբեր են: Հումուսով հարուստ է սևահողը, որտեղ լավ են աճում բույսերը: Հումուսի պակասի դեպքում բույսերն զգում են սննդի պակաս: Հողի բերրիության և բույսերի աճի ապահովման համար օգտագործում են պարարտանյութեր: Պարարտանյութերը պարունակում են տարբեր նյութեր և լրացուցիչ սնունդ են բույսի համար:

Բույսերի աճի համար անհրաժեշտ են նաև ջուր, թթվածին և այլ նյու­թեր: Ջրի պարունակությունը հողում փոփոխական է: Երբ անձրևները սա­կավ են, անհրաժեշտ է արհեստական ոռոգում, որի համար օգտագործում են լճերի, գետերի, ջրամբարների, ջրանցքների ջրերը: Իսկ թթվածնով հարստացնելու համար հողը փխրեցնում են:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ կենդանի օրգանիզմներ են հանդիպում հողում:

Հողի մեջ ապրում էն սնկերը,որդերը,միջատները և բակտերիանները:

  1. Ի՞նչ է հողը, իսկ հումո՞ւսը:

Հողը երկրագնդի մակերևույթի վերին բերրի շերտն է: Հումուսը դա այն է որ կենդանիների և բույսերի մնացորդները հողի տակ քայքայվում էն:

  1. Ինչո՞ւ է հողի վերին շերտը մուգ գույնի:

Որովհետև այնտեղ կա հումուս:

  1. Ի՞նչ նյութեր են պարունակվում հողում:

Հումուս,թթվածին և ջուր:

  • Ի՞նչ են պարարտանյութերը:

Բույսերի սննունդը:

  • Ի՞նչ նպատակով են իրականացնում հողի արհեստական ոռոգումը, փխրեցումը:

 Երբ անձրևները սա­կավ են, անհրաժեշտ է արհեստական ոռոգում,ոռոգումը դա այն է,որ բնության փոխարեն մարդը բույս ջրի,իսկ փխրացնելը դա այն է,որ թթվածինը հարստացնելու համար հողը փխրում էն:

Մաթեմատիկա

Մաթեմատիկա դասարանական 03.05

1041.Խանութում կար կարմիր և կանաչ ժապավեն՝ ընդամենը 450մ:Երբ վաճառվեց 53մ կարմիր և 35մ կանաչ ժապավեն,ապա նրանց քանակները հավասարվեցին:Յուրաքանչյուր գույնից քանի՞ մետր ժապավեն կար խանութում:

450-(53+35)=362

362:2=181

181+53=234 կարմիր ժապավեն

181+35=216 կանաչ ժապավեն

1042.<<Զանգակ-97>> հրատակչության 24 աշխատակիցներ կիրակի օրը գնացին Իջևան՝ արշավի:Արշավախմբի անդամների 5/8 մասը աղջիկներ էին:Քանի տղա էր մասնակցում այդ արշավին:

24:8=3

3×5=15 աղջիկ

24-15=9 տղա

1049.Ուղանկյան լայնությունը կազմում է երկարության երկու երրորդ մասը:Հաշվիր այդ ուղանկյան մակերեսն ու պարագիծը՝ գիտենալով,որ երկարությունը 12սմ է:

12:3=4

4×2=8 է ուղանկյան լայնությունը

S=12×8=96սմ քառ.

P=(12×2)+(8×2)=40սմ

1050.Ուղանկյան լայնությունը կազմում է երկարության քառորդ մասը:Հաշվիր ուղանկյան մակերեսն ու պարագիծը՝ գիտենալով,որ լայնությունը 12սմ է:

12:4=3

3×1=3 է ուղանկյան երկարությունը

S=12×3=36սմ քառ.

P=(12×2)+(3×2)=30

Անգլերեն

English dialog.

Davit-Hello.

Garik-Hello.

Davit-Which is your favourite season?

Garik-My favourite season is spring.

Davit-Why do you like spring?

Garik-I like spring because we can see snowdrops, we can see a small leaves on three,we can see green grass in spring ,we celebrate Easter,we celebrate a Mother’s day in spring.Days are longer and nights are shorter than in winter.And do you like spring?

Davit-No,I dont like spring.My favourite season is winter.

Garik-Why do you like winter?

Davit-I like winter because we celebrate New Year,we can play snowballs, make a snowman in winter.Winter is the coldest season of the year.