Բջնի, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 18 կմ հարավ-արևմուտք մակերես` 42.81 կմ2։ Գտնվում է Հրազդան գետի աջ ափին, Հրազդան քաղաքից 13 կմ հեռավորության վրա։ Հայտնի է իր հանքային ջրով և շատ Պատմամշակութային հուշարձաններով։
Նախնիների մի մասն այստեղ են հաստատվել 1915-1920 թթ.-ին հին Բայազետի Արծափ գյուղից, Վանից և Պոլսից։
Բջնիի ազգաբնակչության փոփոխությունը[2].
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ և թռչնաբուծությամբ։ 1967 թվականին գյուղում հայտնաբերվել է՝ ածխաթթվական, սիլիկատային, բորային, հիդրոկարբոնատքլորիդային, նատրիումական, ցածր և միջին ջերմաստիճանների հանքային ջուր, որը կապված էր տեկտոնական խախտումների հետ։ ԽՍՀՄ տարիներին գործել է Բջնիի հանքային ջրերի գօրծարանը, ներկա պահին այն չի գործում։
Վերջին շրջանում մեծ թափով գյուղում զարգանում է զբոսաշրջությունը՝ ՄԱԿ-ի և համայնքի ջանքերով կառուցվել է թանգարան(Բջնիի ամրոցի հավաքածու), իսկ արևային մարտկոցների շնորհիվ տեղադրվել է լուսավորություն ամրոցի պարիսպների մոտ, որը գիշերային ժամերին մեծ շուք է հաղորդում նրան։ Գործում են հյուրատներ և հանգստյան գոտիներ։ 2016թ-ին գյուղի տւրիզմը զարգացնելու նպատակով նորոգվել է ճանապարները։
Ընդհանուր առմամբ գյուղի տարածքում 1929 թվականի պեղումների ընթացքում հայտնաբերվել է բազմաթիվ մշակութային արժեք ներկայացնող հուշարձաններ, այդ թվում խաչքարեր, դամբարաններ, տապանաքարեր, գետնուղի-գաղտնուղիներ, մի քանի ավերված եկեղեցիների հիմքեր ու փլատակներ։ 1929 թվականին հետախուզական պեղումներ է կատարել Հայաստանի հուշարձանների պահպանման կոմիտեի արշավախումբը։ Բջնիի կենտրոնում են գտնվում Սուրբ Գևորգ (8-րդ դար) և Սբ. Աստվածածին (1031 թվական) եկեղեցիները, իսկ հյուսիսարևելյան կողմում՝ Սուրբ Սարգիս եկեղեցին (7-րդ դար)։
Բջնին գտնվում է Կոտայքի մարզում
2012 թվին Բջնիում ապրում էին 2888 մարդ: