1. Հյուսիսային դպրոցից մինչև Արատես ճամբարականները հասնում են 3 ժամ 10 րոպեում։ Խումբը Արատեսում պետք է լիներ ժամը 12:30-ին: Ճամբարականները ժամը քանիսի՞ն պետք է դուրս գային դպրոցից, որպեսզի հասնեին ճիշտ ժամանակին:
2. Տնկիներ գնելու համար Անին ուներ 4000 դրամ։ Մեծ տնկին արժեր 1000 դրամ, իսկ փոքրը՝ 500 դրամ։ Անին երկու տեսակի տնկիներից էլ պետք է գնի: Ամենաշատը քանի՞ տնի կարող է գնել Անին այդ գումարով:
3.Հեծանվաուղին նշելու համար օգտագործել են դեղին և կարմիր դրոշակներ: Մեկնարկում երկու դրոշակներից էլ կար: Դրանից հետո ուղու աջ կողմում իրարից 20մ հեռավորության վրա տնկել են դեղին դրոշակներ, իսկ ձախ կողմում իրարից 30մ հեռավորության վրա տնկել են կարմիր դրոշակներ: Աշոտը իր անցած ճանապարհը հաշվում էր աջ կողմի դրոշակներով, իսկ Գուրգենը`ձախ: Ժամանակի ինչ-որ պահի Աշոտը հաշվեց 12 դրոշակ (չհաշված սկզբնակետինը): Այդ պահին Գուրգենը քանի՞ դրոշակ էր հաշվել, եթե գտնվում էր Աշոտի կողքին:
4. Մարզատոնին 25 ճամբարական էր մասնակցում։ Վազքի մրցմանը մասնակցում էին երկու կամ երեք հոգանոց խմբերով: Ամենաքիչը քանի՞ խումբ կազմվեց։
5. Սուրենը համակարգչային խաղ է ստեղծել: Երբ սեղմում ես կապույտ կոճակը, էկրանին գրված թիվը փոխարինվում է իրենից 5-ով մեծ թվով: Երբ սեղմում ես կարմիր կոճակը, էկրանին գրված թիվը փոխարինվում է իրենից 3-ով մեծ թվով: Սկզբում էկրանին գրված էր 0: Մի քանի քայլ հետո էկրանին երևաց 37: Հայտնի է, որ կապույտ կոճակը ավելի շատ են սեղմել, քան կարմիրը: Քանի՞ անգամ են սեղմել կապույտ կոճակը:
6. Տարեվերջյան ստուգատեսի ժամանակ սովորողները ցուցադրում էին իրենց հաշվելու կարողությունները: Միանիշ թիվը արտասանելու համար ծախսում են 1 վայրկյան, երկնիշ թիվը արտասանելու համար` 2 վայրկյան: Արամը սկսում է 2-ից և հաշվում է՝ մեկական ավելացնելով, Գոհարը սկսում է 10-ից և հաշվում է՝ երկուական ավելացնելով: Մինչև ո՞ր թիվը կհաշվի Գոհարը, եթե այդ ընթացքում Արամը հաշվել էր մինչև 20-ը:
7. Արմենը առավոտյան դպրոց եկավ 08:45-ին և դպրոցից դուրս եկավ 13:35-ին: Քանի՞ ժամ և քանի՞ րոպե է նա եղել դպրոցում:
8. Երեկ երեքշաբթի էր։ 11 օր հետո շաբաթվա ի՞նչ օր կլինի:
9. Մարզախաղի ժամանակ առաջին դասարանցիները կարմիր շապիկով էին, բայց ուրիշ գույնի կիսավարտիքով էին: Երկրորդցիները կանաչ կիսավարտիքով էին և ուրիշ գույնի շապիկով: Ի՞նչ գույնի շապիկով էին երրորդ դասարանցիները, եթե թիմերից ոչ մեկի մոտ շապիկի և կիսավարտիքի գույները չէին համընկնում, և նշված գույներից բացի՝ օգտագործել են դեղին գույնը և ուրիշ էլ ոչ մի գույն:
10. Մայիսյան հավաքի ընթացքում հանդիպեցին Հյուսիսային և Հարավային դպրոցների ֆուտբոլային թիմերը: Մինչ խաղը երեք մրցավարները և թիմերի ավագները ձեռքսեղմումներով իրար ողջունեցին: Ընդամենը քանի՞ ձեռքսեղմում եղավ: