Ռուսաց լեզու

Отчёт по русскому языку

Моя будущая профессия

Задание

Задание

Задание

Страна где нет ничего острого.

Бенгальские огни.(Николай Носов).

О собаке

Задание

Непобедимый петух

Домашняя работа 06.02.-10.02.

Классная работа 03.02

Зимняя история пр Машу и Витю.

Բնագիտություն

Կարմիր գրքում գրանցված մեկ կենդանի և մեկ բույս

Որդան կարմիր

Հնում Արարատյան դաշտում աճում էին այնպիսի խոտեր, որոնք ծնունդ էին տալիս մի տեսակ միջատների, որդերի։

Հայերը հավաքում էին այդ որդերը, եփում և ստանում մուգ ու պայծառ կարմիր գույնի ներկ, որ կոչվում էր որդան կարմիր կամ Հայկական ներկ։

Շատ երկար դարեր այդ ներկը եղել է Հայաստանի հպարտությունը։ Այն ունեցել է համաշխարհային համբավ։ Հաճախ հեռավոր երկրներում «Հայոց աշխարհի»-ի փոխարեն օգտագործում էին Որդան կարմիրի երկիր արտահայտությունը։ Որդան կարմիրի արտադրությունը եղել է Հայ թագավորների մենաշնորհը։ Քաղաքամայր Արտաշատում կային հատուկ ներկատներ, որոնց կոչում էին արքայական։ Հին Հայաստանից արտահանվող ապրանքների բոլոր ցուցակները սկսվում էին որդան կարմիրով։

Որդան կարմիրը Հին Հայերի մոտ եղել է որպես ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ խորհրդանիշ։ Պատմական Հայաստանի Բոլոր գավառների և իշխանական տների բազմատեսակ զինադրոշների վրա իշխող է եղել այս գույնը։ Տիգրան II-ի Թագավորության ժամանակաշրջանում Հայկական Հպատակություն ընդունած վասալ արքաները իրենց դրոշների վերին երիզը ներկում էին որդան կարմրով, որով իրենց հավատարմությունն էին հավաստում Հայոց Արքայից-Արքային։

Կապնդեղ նրբաճյուղ

60-100 սմ բարձրությամբ, բարակ վերև ուղղված ճյուղիկներով բազմամյա խոտաբույս է։ Արմատամերձ տերևները երկար կոթերով են, գծային ծայրային մասերով։ Հովանոցի ճառագայթները բարակ են, 2-4 հատ, խիստ անհավասար։ Հովանոցիկները համարյա գլխիկանման են։ Ծածկոցիկի[1] թերթերը ձուլված են։ Պտուղները երկարավուն են` 5 լավ արտահայտված կողերով[1]։