Մաթեմատիկա

Մաթեմատիկա դասարանական 10.05

1.Գտիր այն հնգանիշ թիվը,որի հարյուրավորը 8 է,միավորը 4,իսկ մնացած կարգերում գրված է 9:

1.99498

2.99894+

3.98994

4.94998

2.Որքանո՞վ կմեծանա երկնիշ թիվը,եթե նրա գրությունը ձախից կգրենք 3 թվանշանը:

1.3-ով

2.30-ով

3.300-ով+

4.3000-ով

3.Ընտրիր տրված թվերից այն թիվը,որը 6-ի հնգապատիկից մեծ է 10-ով:

1.21

2.40+

3.56

4.60

4.Ընտրիր տրված թվանշաններից այն թվանշանը,որը տեղադրելով աստղանիշի փոխարեն՝ կստանաս անհավասարություն:

6կմ 50մ>6կմ *3մ

1.4+

2.5

3.6

4.7

5.Ընտրիր այն շարքը,որտեղ թվերը դասավորված են նվազման կարգով:

1.3466,5153,78427,62436

2.3466,5153,62436,78427

3.7847,62436,3466,5153

4.78427,62436,5153,3466+

6.Գայանեն գնեց 800գ ալյուր:Նա տորթի համար օգտագործեց այդ ալյուրի 1/5 մասը:Քանի գրամ ալյուր նա օգտագործեց:

1.160գ+

2.320գ

3.480գ

4.680գ

7.Ընտրիր այն պատասխանը,որն արտահայտում է 3կգ 8գ-ը գրամներով:

1.308գ

2.3800գ

3.3080գ

4.3008գ+

8.Ընտրիր այն պատասխանը,որն արտահայտում է 5ժ 24ր-ն րոպեներով:

1.524ր

2.234ր

3.324ր+

4.144ր

9.Քառակուսու երկու կողմերի երկարություների գումարը հավասար է 30սմ:Գտիր քառակուսու պարագիծը:

1.15սմ

2.60սմ+

3.120ս

4.225սմ

10.Որ գծապատկերում է 1/8 մասը նկարված:

երկրորդ

11.Հաշվիր բեկյալի երկարությունը,եթե նրա կողմերի երկարություները 12սմ,23սմ,38սմ և 47սմ են:

12+23+38+47=120սմ

12.Հաշվիր այն բոլոր երկնիշ թվերի գումարը,որոնց միավորը 2-է:

12+12=24

22+22=44

32+32=64

42+42=44

52+52=104

62+62=124

72+72=144

82+82=164

92+92=184

13.Դիր փակագծերն այնպես,որ ստացվի հավասարություն:

(4800:60+20)x8=800

14.Հաշվիր 2536+45x(48240:80-503) արտահայտության արժեքը:

2536+45x(48240:80-503)=

48240:80=83

503-83=420

45×420=19200

2536+19200=16604

15.Կատարիր օրինաչափությունը և տրված թվերից հետո ավելացրու ևս մեկ թիվ:

1,5,10,16..

1,5,10,16,23

16.Ուղղանկյան լայնությունը 54մ է,որը կազմում է երկարության 1/5 մասը :Գտիր ուղղանկյան մակերեսը:

54×5=270

270:1=270

S=54×270=14580

17.Գնացկը երկու օրում միևնույն արագությամբ անցավ 1800կմ ճանապարհ:Առաջին օրը նա ճանապարհի վրա ծախսեց 12 ժամ,իսկ երկրորդ օրը՝4 ժամ պակաս:Որքա՞ն ճանապարհ նա անցավ առաջին օրը:

Չեմ կարողացել:

Հայոց լեզու

Մայրենի 10.05

Վաղուց, շա՜տ վաղուց, կարող է մի-քիչ շուտ, աշխարհի ծայրին, կամ կարող է մի քիչ ավելի մոտ, չտեսնված մի թագավորության մայրաքաղաքում ծնվեց մի թափանցիկ տղա: Թափանցիկ, այնքա՜ն թափանցիկ, որ նրա միջից կարելի էր տեսնել ամեն բան՝ ինչպես օդի մեջ կամ ինչպես աղբյուրի պարզ ջրի մեջ: Նա էլ մարմին ու արյուն ուներ, ինչպես բոլորը: Ճիշտ է, թափանցիկ էր, ապակու նման, բայց երբ ընկնում էր, չէր փշրվում, ամենաշատը՝ ճակատին մի փոքրիկ, թափանցիկ ուռուցք էր ծլում:
Բոլորը տեսնում էին, թե ինչպես է նրա արյունը շարժվում, ինչպես է նրա սիրտն աշխատում: Պատկերացնո՞ւմ եք՝ նրա մտքերն էլ էին պարզ երևում. մարդիկ ազատ կարդում էին դրանք: Մտքերը անցնում-դառնում էին նրա գլխում, լողում և փայլփլում, ինչպես ձկների խմբերը թափանցիկ ջրավազանում:


Մի անգամ տղան սխալվեց ու սուտ ասաց: Ասաց ու մարդիկ կրակե գնդիկի նման մի բան տեսան նրա ճակատին: Երբ տղան ուղղեց իր սխալը և ճիշտ խոսեց, գնդիկը հալվեց, անհետացավ: Այդ օրվանից նա իր ամբողջ կյանքում ոչ մի տառ սուտ չասաց:  Մի անգամ Ջակոմոյի ընկերը նրան մի գաղտնիք  ասաց: Բայց ի՜նչ գաղտնիք, ի՜նչ բան, բոլորը միանգամից  տեսան, թե նրա գլխում ինչպես սկսեց  մի սև գունդ պտտվել:  Բա՛:
Ժամանակ անցավ, տղան մեծացավ, մեծ տղա դարձավ, հետո տղամարդ: Առաջվա նման բոլորը հեշտ ու հանգիստ կարդում էին նրա մտքերը: Նա կարող էր բարձրաձայն չպատասխանել այն հարցերին, որ մարդիկ իրեն էին տալիս. մեկ է, ամեն ինչ երևում էր:
Երբ տղան ծնվեց, նրա անունը  Ջակոմո դրեցին, բայց ժողովուրդը Թափանցիկ Ջակոմո էր ասում և շատ էր սիրում նրան իր ազնվության համար:
Նրա կողքին բոլորը իր նման բարի ու ազնիվ էին դառնում:
Դժբախտաբար այդ պետության ղեկավար դարձավ դաժան ու չար մի մարդ: Ժողովրդը  վատ վիճակի մեջ ընկավ: Բոլորին ճնշում էին, բոլորն աղքատ էին: Ով բողոքում էր, դաժան բռնակալը հրամայում էր մահապատժի ենթարկել:
Ժողովուրդը ձայն չէր հանում, լուռ համբերում էր, որովհետև վախենում էր, որ կարող է ավելի վատ բան լինել:
Բայց Ջակոմոն չէր կարող լռել: Եթե ոչ մի բառ էլ չասեր, մեկ է, նրա  մտքերը երևում էին: Չէ՞ որ նա թափանցիկ էր: Բոլորը տեսնում էին, թե ինչպես էր նա բարկանում անարդարությունից, պատիժներից և ատում դաժան ղեկավարին:
Մարդիկ մտքում գաղտնի կրկնում էին Ջակոմոյի մտքերը:
Բռնակալն իմանում է այդ մասին, հրամայում է բռնել Թափանցիկ Ջակոմոյին և գցել ամենամութ բանտը:
Հենց այդ ժամանակ էլ զարմանալի մի բան է պատահում: Ջակոմոյի բանտախցի պատերը հանկարծ թափանցիկ են դառնում, հետո թափանցիկ են դառնում միջանցքի  պատերը, հետո՝ բանտի դրսի պատերը. ամբողջ բանտը ոնց որ ապակուց լիներ:
Մարդիկ անցնում էին բանտի մոտով, տեսնում էին Ջակոմոյին՝ իր բանտախցում նստած, և առաջվա նման կարդում էին նրա մտքերը:
Երբ գիշերն իջնում է, բանտն այնքան պայծառ է լուսավորում քաղաքը, որ բռնակալը հրամայում է փակել իր պալատի լուսամուտները, որ լույսն իրեն չխանգարի: Բայց, մեկ է, նա չի կարողանում հանգիստ քնել: Ինչ անենք, որ թափանցիկ Ջակոմոն շղթայված էր և փակված էր ամենամութ բանտում: Փակված էր, բայց  էլի նրանից  ուժեղ լույս էր գալիս:
Գիտե՞ք, թե ինչու… Որովհետև աշխարհի ամենաուժեղ բանը ճշմարտությունն  է, այն ավելի  պայծառ է, քան՝ ցերեկվա լույսը, և ավելի ուժեղ է բոլոր փոթորիկներից:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Քո կարծիքով թափանցիկ Ջակոմոյի կերած բանե՞րն էլ էր երևում, թե՞ միայն մտքերն էին երևում:

Ինձ թվում է,որ ջովանինոյի կերած ուտելիքներն էլ կևերեվան:

  1. Քո շրջապատում կա՞ն թափանցիկ մարդիկ:

Իհարկե ոչ:

  1. Ի՞նչ ես կարծում լա՞վ կլիներ, եթե մարդիկ թափանցիկ լինեին և նրանց բոլոր մտքերը բոլորը տեսնեին: Պատասխանդ հիմնավորիր:

Ինձ թվում է,որ վատ կլինի,որովհետև դու կիմանաս բոլորի անձնական բաները,իսկ ուրիշները քո:

  1. Կարծում ես Ջակոմոն իրո՞ք թափանցիկ էր, թե դա հեղինակը փոխաբերական իմաստով է ասում:

Ինձ թվում է,որ իրոկ թափանցիկ էր:

  1. Քո կարծիքով լա՞վ, թե վատ բանի մասին էր պատմվածքը, ինչո՞ւ ես այդպես կարծում:

Ինձ թվում է,որ վատ,որովհետև,եթե մարդը բանտ է նստում դա արդեն է վատ բան:

  1. Քեզ ի՞նչ սովորեցրեց այս պատմվածքը:

Ինձ այս պատմվածքը ազնվություն սովորեցրեց:

Լեզվական առաջադրանքներ

  1. Դուրս գրել 10-ական ի՞նչ և ինչպիսի՞ հարցերի պատասխանող բառեր:

Գոյական- աշխարհի, թագավորություն, մայրաքաղաք, տղա, օդ, աղբյուր,ջուր, մարմին, արյուն, ապակի:

Ածական- թափանցիկ, պարզ, փոքրիկ, ազատ, կրակե, ամբողջ, սև, մեծ, բարձրաձայն, բարի:

  1. Դեղինով նշված բառերը բացատրեք ինչպես բացատրվում է օրինակում:

Օրինակ՝ մորաքույր- մայրիկի քույրիկը, ժամացույց-ժամ ցույց տվող սարք:

մայրաքաղաք-քաղաքների մայր

մահապատիժ-պատիժ որից մարդ կարող է մահանալ

անարդարություն-որ ինչ որ բանը արդար չի

 բանտախցի-բանտի վանդակաճաղ

միջանցքի-ինչ որ բանի մեջի անցք

 լուսամուտներ-լույսի մուտքեր