Անգլերեն

«Interview with a famous basketball player»

Interview-Hello Hayk.

Hayk-Hi.

Interview-Can you tell me about a typical day in your life for the school magazine?

Hayk-Yes,sure.

Interview-What time do you get up?

Hayk-I get up at 8 o’clock.Then i dressed.Then I have breakfast.I eat for breakfast cereals and drink orange juice.Then i go to the university.

Interview-What do you do after classes?.

Hayk-I go to basketball field and play basketball to 5 o’clock from 7 o’clock.

Interview-What time do you have dinner.?

Hayk-I have dinner at 8 o’clock and then I play online game with my friends.

Interview-Thanks Hayk.That’s a busy day!

Մաթեմատիկա

Մաթեմատիկա տնային 07.04

833.Նկարում բերված տվյալներով որոշիր մրգերից յուրաքանչյուրի գինը:

210-160=50 (խնձոր)

110-50=60 (տանձ)

160-60=100 (նուռ)

834.Երեք տակառում կա 480լ ջուր:Առաջին և երկրորդ տակառներում միասին կա 300լ,իսկ երկրորդ և երրորդ տակառներում միասին՝ 320լ:Որքա՞ն ջուր կա տակառներից յուրաքնչյուրում:

480-300=180 (3-րդ տակառ)

320-180=140 (2-րդ տակառ)

300-140=160 (1-ին տակառ)

824.Տպագրիչը տպագրական հաստուցով 1 ժամում տպագրում է 4000 տպագրական թերթ:Նրա օրվա պլանը 32000 տպելն է:3 ժամ աշխատելուց հետո դեռ քանի թերթ նա պետք է տպագրի՝ օրվա պլանը կատարելու համար:

3×4000=12000

32000-12000=20000

823.A վայրից միևնույն ուղղությամբ միաժամանակ շարժվեցին երկու հեծյալ:Նրանցից մեկը շարժվվում էր 8կմ/ժ արագությամբ,իսկ մյուսը 10կմ/ժ արագությամբ:Որքան կլինի նրանց միջև հեռավորությունը շարժվելուց 3ժ հետո:

8×3=24

10×3=30

30-24=6

Հայոց լեզու

Մայրենի 07.04

Թեսթ 3

Ջանի Ռոդարի
Ջելսոմինոյի արկածները

Մի ան□ամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝  բոլոր տանձերը հասել են: Տանձերը, ախր, միշտ այդպես են. ոչ ոքի ոչինչ չեն ասում, բայց իրենց համար հասնում են, և մի գեղեցիկ օր էլ տեսնում ես՝արդեն հասել են, ու եկել է քաղելու ժամանակը:

«Ափսոս, որ սանդուղք չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: — Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:

Բայց այդ պահին  նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:

Եվ, այսպես որոշելով, նա կանգնեց ծառի տակ ու ոչ կատակ, ոչ լուրջ ճչաց.

  • Է՜յ, տանձեր, հապա մի ցած թափվեք:

«Թը՛փ-թը՛փ-թը՛փ»,- պատասխանեցին տանձերը՝ անձրևի նման ցած թափվելով:

Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին և նույն բանը կրկնեց: Ամեն անգամ, երբ նա գոռում էր՝ «թափվե՛ք», տանձերը ճյուղերից այնպես էին պոկվում, կարծես հենց դրան էին սպասում:

Ջելսոմինոն շատ ուրախ էր դրա համար:

«Այսպես ես ահագին ուժ կխնայեմ,- խորհում էր նա,- ափսոս, որ առաջ չէի մտածել այս մասին»:

Մինչ Ջելսոմինոն շրջում էր իր պարտեզում ու այդ ձևով հավաքում տանձերը, հարևան արտում քաղհան անող մի գյուղացի տեսավ նրան: Նա տրորեց աչքերը, քիթը կսմթեց և, եր□ համոզվեց, որ տեսածը երազ չէ, վազեց կնոջ մոտ.

  • Գնա, մի տես ̀ ինչ է կատարվում,- դողալով ասաց նա կնոջը,- ես համոզված եմ, որ Ջելսոմինոն չար վհուկ է:
  • Ի՜նչ ես ասում. նա բարի, սուր□ ոգի է:

Մինչ այդ ամուսինները բավական խաղաղ էին  ապրել, բայց այստեղ նրանք կպան իրար: Հանկարծ ամուսնու գլխում մի միտք ծագեց.<<Արի հարևաններին կանչենք: Թող նրանք էլ նայեն Ջելսոմինոյին, տեսնենք ̀ ի՞նչ կասեն>>:

Հարևաններին կանչելու միտքը դուր եկավ կնոջը: Նա դեմ չէր մի ավելոր□ անգամ շաղակրատելու հնարավորություն ստանալուն, դրա համար էլ մի ակնթարթում անհետացավ:

Դեռ արևը մայր չէր մտել, երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին: Բնակիչները բաժանվել էին երկու մասի: Մի մասը պնդում էր, թե Ջելսոմինոն բարի ոգի է, իսկ մյուսներն ապացուցում էին, թե նա չար կախարդ է:

  1. Տեքստի  4  բառերում  տառի փոխարեն  վանդակ  է  դրված, դու՛րս գրիր այդ բառերը ̀  լրացնելով բաց թողած տառերը:

Անգամ,երբ,սուրբ,ավելորդ:

2.Բնագրից դու՛րս գրիր չորս  բարդ բառ,  բաժանի՛ր բաղադրիչների:

Ակնթարթ-ակն+թարթ

Քմահաճույք-քիմ+ա+հաճույք

         Շրջակայք-շրջ+ա+կայք

          Քաղհան-քաղ+հան

3.Տեքստից  դու՛րս  գրիր տրված բառերի հոմանիշները.

ա/ աստիճան       սանդուղք

բ/ սիրուն                գեղեցիկ

գ/ բղավել              ճչալ

դ/ դաշտ                արտ

4.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ քաղհան – բարդ 

բ/ չար – պարզ

գ/ երազ  – ածանցավոր+

դ/տանձ — պարզ

5.Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով. 

ա/հարևան
բ/ ճյուղ

գ/ ծառ+

դ/ամուսին

6.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:

ա/ պարտեզ – գոյական

բ/ տանձ – գոյական   

գ/ առավոտյան -գոյական+(ածական)        

դ/  միտք – գոյական

  • Տեքստից ընտրի՛ր չորս  բառ (ոչ բայ) և դարձրու՛  բայեր:

Երկար-երկարել

Լուրջ-լրջանալ

Կատակ- կատակել

Փոքր-փոքրանալ

  • Որ՞ն է տրված  նախադասության ենթական.


Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին: 

Ջելսոմինոն:

  • Տեքստից դու՛րս գրիր մեկական պատմողական և հարցական նախադասություն:

Պատմողական

Մի անգամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝  բոլոր տանձերը հասել են: Տանձերը, ախր, միշտ այդպես են. ոչ ոքի ոչինչ չեն ասում, բայց իրենց համար հասնում են, և մի գեղեցիկ օր էլ տեսնում ես՝արդեն հասել են, ու եկել է քաղելու ժամանակը:

Հարցական

Հանկարծ ամուսնու գլխում մի միտք ծագեց.<<Արի հարևաններին կանչենք: Թող նրանք էլ նայեն Ջելսոմինոյին, տեսնենք ̀ ի՞նչ կասեն>>:

  1. Կետադրի՛ր տեքստում ընդգծված  նախադասությունը:

Դեռ արևը մայր չէր մտել, երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին:

  1. Դո՛ւրս գրիր Ջելսոմինոյին բնութագրող արտահայտություններ:

Չար վհուկ, բարի, սուրբ ոգի, չար կախարդ:

  1. Ո՞րն էր Ջելսոմինոյի հիմնական նպատակը.   

ա/ ահագին ուժ խնայելը

բ/ բարձր ձայն ունենալը

գ/ ճյուղերից տանձեր թափելը+

դ / սանդուղք բերելը

  1. Ի՞նչ միտք ծագեց Ջելսոմինոյի մտքում:  

«Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:

  1. Ինչո՞ւ էր բնակիչների մի մասը Ջելսոմինոյին համարում չար վհուկ, մյուս մասը՝ բարի ոգի:

Քանի որ նրա արարքները անսովոր, տարօրինակ, զարմանալի էին:

  1. Ինչո՞ւ հարևաններին կանչելու միտքը դուր եկավ գյուղացու կնոջը:

Քանի որ նա դեմ չէր մի ավելորդ անգամ շաղակրատել:

Մաթեմատիկա

Դասարանական մաթեմատիկա 07.04

860.Գտիր թվի նշված մասը:

ա.35-ի 1/7 մասը-35:7=5×1=5

426-ի 1/6 մասը-426:6 = 71×1=71

բ.162-ի 1/9 մասը-162:9 = 18×1=18

2000-ի 1/10 մասը-2000:10 = 200×1=200

861.Հաշվիր:

ա.245կգ-ի 1/5 մասը-245:5 =49×1=49

420դրամի 1/6 մասը-420:6=70×1=70

բ.18ժ-ի 1/3 մասը-18:3 = 6×1=6

360լ-ի 1/12 մասը-360:12 = 30×1=30

գ.510մ2-ի 1/17 մասը-510:17=30×1=30

480կմ-ի 1/16 մասը-480:16=30×1=30

862.Աննան գնել էր 800գ կարագ:Նա թղվածքի համար օգտագործեց այդ կարագի 1/5 մասը:Որքա՞ն կարագ նա օգտագործեց թղվածքի համար:

800:5=16

16×1=16

Հայոց լեզու

Մայրենի 05.04

Թեսթ 1
Ջանի Ռոդարի
Տարօրինակ Հարցեր

Կար-չկար մի տղա, որն ամբո□ջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք՝ գալիս էր ու հարցնում.

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում:

Մի ուրիշ ան□ամ նա հարցնում էր.

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ եր□եք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա~ր մորուք դար□ավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:

Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
     Ամբողջ, անգամ, երբեք,դարձավ:
  2. Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը:
    ա/երեսառած

բ/կամակոր   

գ/հակառակ կողմով
դ/բոլորին հակառակ+

  • Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
    Վատ-լավ, սովորական-անսովոր, պարզ-անհասկանալի:
  • Տեքստի տրված բառերից  որո՞ւմ վերջածանց չկա.

ա/սովորական
բ/ինչուիկ
գ/բոլորովին
դ/գարեջուր+

  • Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.

ա/աչքերը        —————————————                 

բ/ հարցերին     —————————————               

գ/ դարակները  —————————————               

դ/ խրճիթ          +      

  • Տեքսից դու՛րս գրիր երկուական գոյական և ածական:

Տղա, վատ, դարակ, սովորական:

  • Վերականգնի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
    ա/ձանձրացնում է               ձանձրանալ
    բ/չէր կարողանում               չկարողանալ
    գ/դնեն                                     դնել
    դ/դարձավ                             դառնալ
  • Գտի՛ր ընդգծված նախադասության ենթական ու ստորոգյալը:
    ենթակա       Ստվեր:Նամականիշներ:

ստորոգյալ     Ունի:Խմել:

  • Ո՞րն է կլոր տարի դարձվածքի իմաստը.

ա/մի քանի տարի
բ/ամբողջ կյանքում
գ/ամբողջ տարին+
դ/ տարվա կեսը

  1. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Մի փոքրիկ պապիկ,
    հագին հազար շապիկ:
                                      Կաղամբ:
  1. Մեկ նախադասությամբ նկարագրի՛ր հարցասեր տղային:
    Տղան հետաքրքրասեր էր և ուզում էր ամեն ինչ իմանալ:

  2. Ինչո՞ւ  էր դժվար պատասխանել տղայի հարցերին.

ա/հարցերը շատ էին դժվար
բ/տղան հետաքրքիր ինչուիկ էր
գ/տղան հակառակ ինչուիկ էր+
դ/տղան անընդհատ հարցեր էր տալիս

  1. Բոլորովին հուսահատվելով ̀ ի՞նչ արեց ինչուիկը:
    Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր:
  2. Հորինի՛ր նմանատիպ երեք հարց ու պատասխանի՛ր:
    Ինչո՞ւ կափարիչը շիշ ունի:Որովհետև կափարիչը պետք է պաշտպանի շիշին:

Ինչո՞ւ ոտքերը մարդ ունի:Որովհետև ոտքը պետք է մարդուն օգնի,  որ մարդը քայլի:

Ինչո՞ւ ձեռքը մարդ ունի: Որովհետև ձեռքը պետք է մարդու համար գրի, ինչ- որ բան բռնի:

  1. Նայի՛ր շուրջդ. գտի՛ր թարս հարցեր :

Ինչո՞ւ ճարմանդը պայուսակ ունի:

Ինչո՞ւ ոտքերը աթոռ ունեն:

Անգլերեն

English dialog.

Interviewer: Hello, Dan.

Dan: Hi.

Interviewer: Can you tell me about a typical day in your life for the school magazine?

Dan: Yeah, sure.

Interviewer: So, what time do you get up?

Dan: Oh, I get up very early. I get up every day at 5 o’clock and go to the pool. Then I swim from 6 o’clock to 8 o’clock.

Interviewer: You get up at 5 o’clock? Wow, that’s early!

Dan: Yeah. Then at 8 o’clock I have a shower, I get dressed and I have breakfast. I have a big breakfast: cereals, toast, bacon and eggs and orange juice.

Interviewer: What do you do after breakfast?

Dan: At 11 o’clock I go to university. I’m studying sports science and I have classes from 11 o’clock to 4 o’clock.

Interviewer: When do you have lunch?

Dan: I have lunch at about 2 o’clock at the university.

Interviewer: What do you do after classes?

Dan: Sometimes I go to the gym and sometimes I meet my friends at a café.

Interviewer: What time do you have dinner?

Dan: I have dinner at 7 o’clock, then I watch TV or go online and I usually go to bed at 10 o’clock.

Interviewer: Thanks, Dan. That’s a busy day!

Մաթեմատիկա

Մաթեմատիկա ֆլեշմոբի խնդիրներ:

1. Դավիթը ծառերն էտելու համար 15 աստիճան ունեցող սանդուղք օգտագործեց։ Նա կանգնեց մեջտեղի աստիճանին։ Ո՞րերորդ աստիճանին կանգնեց Դավիթը։

2. Մոնիկան, Աննան և Եվան միասին նարգիզներ տնկեցին։ Մոնիկայի և Աննայի տնկածները միասին 15-ն էին, իսկ Մոնիկայի և Եվայի տնկածները՝ 13-ը։ Քանի՞ նարգիզ միասին տնկեցին աղջիկները, եթե Մոնիկան տնկեց 7 նարգիզ։

3. Ծաղկանոցը 5 մարգ ուներ։ Երկրորդ մարգում 2-ով ավելի շատ կակաչ կար, քան առաջին մարգում, երրորդում՝ 2-ով ավելի շատ, քան երկրորդում, չորրորդում՝ 2-ով ավելի շատ, քան երրորդում, հինգերորդում՝ 2-ով ավելի շատ, քան չորրորդում։ Քանի՞ կակաչ կար առաջին մարգում, եթե բոլոր մարգերում միասին 35 կակաչ կար։

4. Քանի՞ տարբեր տառ ես օգտագործում գարնան երեք ամիսների անունները գրելու համար։

5. Ռաֆայելն ու Եգորը նստած են գնացքի հարևան վագոններում։ Ռաֆայելը, գնացքի սկզբից հաշվելիս, 5-րդ վագոնում է, իսկ Եգորը` վերջից հաշվելիս՝ 7-րդ։ Քանի՞ վագոն ունի գնացքը։ Դիտարկե՛ք բոլոր հնարավոր տարբերակները։

6. Երեսուն սովորողի չամչով փլավ հյուրասիրելու համար անհրաժեշտ է 3 կիլոգրամ բրինձ և կես կիլոգրամ չամիչ: Քանի՞ կիլոգրամ բրինձ և քանի՞ կիլոգրամ չամիչ է անհրաժեշտ 120 սովորողի հյուրասիրելու համար:

7. Տասնինը ծաղիկը դասավորեցին ձնծաղիկ, մանուշակ, ձնծաղիկ, մանուշակ,․․․հերթականությամբ։ Շարքում ո՞ր ծաղկից ավելի շատ ստացվեց։

8. Ծաղկազարդի տոնին Լուսինեն և Կարինեն որոշեցին ընկերների համար եռագույն ճակտոցներ հյուսել։ Քանի՞ տարբեր ճակտոց կստացվի, եթե նրանք ունեն կարմիր, կանաչ, դեղին, կապույտ թելեր։

9. Արվեստանոցում 20 կգ կավ կա: Մարտի 15-ից սկսած՝ օրական 3 կգ կավ օգտագործեցին։ Մարտ ամսվա ո՞ր օրը կավը կվերջանա։

10. Կռահի՛ր օրինաչափությունն ու լրացրո՛ւ պակասող թիվը՝ 1, 1, 2, 3, 5, 8, 13, 21, 34, 55,___ :