Հայոց լեզու

Մայրենի 21.04

Թեսթ2

Ավետիք Իսահակյան

ԵՂՆԻԿԸ

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փա□չում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և եր□ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշ□ամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթար□ի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    Փախչում, երբ, պատշգամբ, ակնթարթի:
  2. Տեքստից դու՛րս գրիր տրված բառերի հոմանիշները.

ա/զուլալ    ջինջ
բ/լուռ          լռիկ
գ/ակնդետ   ուշագրավ
դ/ընտանի   ընտանի

  • Դարձվածքները և համապատասխան բացատրությունները գրի՛ր իրար դիմաց.

ա/ լույս աշխարհ գալ -ծնվել,հայտնվել
բ/խելքը գլխին           դատող, բանիմաց, խելացի
գ/կողը հաստ             համառ, ինքնասածի, կամակոր
դ/ճաշը եփել               մեկին պաժել, լավ ծեծել

ա/մեկին պաժել, լավ ծեծել
բ/համառ, ինքնասածի, կամակոր
գ/դատող, բանիմաց, խելացի
դ/ծնվել,հայտնվել

  • Տեքսից դու՛րս գրիր չորս բարդ բառ:

վերջալույս
ուշագրավ

խորասույզ

սաստկացավ

  • Տրված օտար բառերը փոխարինի՛ր հայերեն համարժեքներով.

ա/զակազ — պատվեր
 բ/մալինա — ազնմավոր

գ/կենգուրու — կենգուրու

դ/ստարտ — սկիզբ

  • Տեքստից դու՛րս գրիր եզակի թվով գործածված չորս բառ:
    ————————————————

————————————————

————————————————

————————————————

  • Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.
    ա/որսորդ – գոյական
    բ/եղնիկ – գոյական
    գ/առաջին –ածական
    դ/ազատ –ածական
  • Տեքստից դու՛րս գրիր մեկական հարցական և բացականչական նախադասություն:
    ————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
  • Գրի՛ր մեկ պարզ ընդարձակ նախադասություն, որի մեջ ստորակետ լինի:
    ————————————————————————————————————————————————————————————————————————————————
  • Ինչպիսի՞ն էր եղնիկը: Նկարագրի՛ր  եղնիկին ̀ օգտագործելով տեքստի բառերը:
    ————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
  • Ի՞նչն էր զարմացնում հեղինակին.

ա/ Եղնիկը շատ գեղեցիկ էր ̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով:

բ/Մտերմացել էր երեխաների հետ, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
գ/Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը սուզելով շառաչյուն խավարի մեջ:

դ/ Եղնիկը թեև ընտելացել էր ընտանիքին ու տանը,բայց մեկ-մեկ թաքուն բարձրանում էր պաշգամբ և լռիկ նայում անտառներով փաթաթված սարերին:

  1. Ինչի՞ն կարող էր կարոտել եղնիկը:

————————————————————————————————————————————————————————————————————————————————

  1. Ինչո՞ւ է հեղինակը հարգում եղնիկին:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

  1. Նկարագրի՛ր անտառը հողմի ժամանակ:
    ————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
  2. Տեքսից դու՛րս գրիր այն նախադասությունը, որը քեզ  հուզեց:
    ————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Բնագիտություն

Սնկեր և Բակտերիաններ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ գիտեք բակտերիաների և սնկերի մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք:

Բակտերիաներ և սնկերը կենդանիներ օրգանիզմներ են:

  1. Ո՞վ է բացահայտել բակտերիաները, ի՞նչ սարքի օգնությամբ:

Բակտերիաները բացահայտել է խոշորացնող սարքերով Անտոնի վան Լևենհուկը

  1. Ինչի՞ հաշվին են բակտերիաները պաշտպանվում միջավայրի անբենպաստ գործոններից:
  2. Բակտերիաների սնման ի՞նչ եղանակներ գիտեք:

Բակտերիաները  պաշտպանվում են սուր առարկաներից, բարձր ջերմաստիճանից կամ ճնշումից, քիմիական տարբեր նյութերից

Մաթեմատիկա

Մաթեմատիկա տնային 20.04

956.Ին՞չ սխալներ կան խնդիրների տվյալների մեջ:

Ա.Հայկն իր ունեցած դրամի 4/5 մասը օգտագործեց ձմերուկ գնելու,իսկ 3/5 մասը՝ սեղ գնելու համար:Այդ գնումներից հետո որքան դրամ մնաց Հայկի մոտ,եթե նա ուներ 1000 դրամ:

Ոչ մի սխալ չկա:

բ.Աննան իր ունեցած գումարի 4/7 մասն օգտագործեց ժապավեն գնելու համար,իսկ 5/7 մասը՝ ուլունքներ գնելու համար:Որքա՞ն դրամ մնաց Աննայի մոտ այդ գնումներից հետո,եթե նա ուներ 1400 դրամ:

Ոչ մի սխալ չկա:

957.Արան իր ունեցած դրամի 3/5 մասը ծախսեց գրքեր գնելու համար,իսկ 1/5 մասը՝տետր գնելու համար:Որքա՞ն դրամ մնաց Արայի մոտ այդ գնումներից հետո,եթե նա ուներ 1000դրամ:

1000:5=200

200×3=600

1000:5=200

200×1=200

600+200=800

1000-800=200

958.Վարորդը ձմերուկի 3/5 մասը դատարկեց առաջին խանութում ,իսկ մնացած 2500կգ-ը երկրորդ խանութում:Վարորդը որքա՞ն ձմերուկ դատարկեց առաջին խանութում:

2500:5=500

500×3=1500

Մաթեմատիկա

Մաթեմատիկա դասարանական

952.Համեմատիր

գ.7/123<7/103

25/142=25/142

դ.17/18=17/18

14/19<14/16

953.Դասավորիր կոտորակները:

բ.նվազման կարգով:

7/8,7/9,7/15,7/24,7/31,7/35:

954.Համեմատիր:

գ.2/5լ>2/10լ:

դ.4/30ժ<4/15ժ:

955.Լրացրու աղյուսակը

Մասը/թիվը3/43/63/83/163/243/48
4848:4=12×3=3648:6=8×3=2448:8=6×3=1848:16=3×3=948:24=2×3=648:48=1×3=3
9696:4=24×3=7296:6=16×3=48×3=14496:8=12×3=36×3=10896:16=6×3=1896:24=4×3=1296:48=2×3=6
Մաթեմատիկա

Մաթեմատիկա տնային 19.04

940.Դասավորիր կոտորակները:

Ա.աճման կարգով

3/17,4/17,6/17,12/17,15/17,17/17:

941.Համեմատիր:

Ա.3/5մ<4/5մ

Բ.7/10կգ>4/10 կգ

944.բ. .4500լ տարոցությամբ ջրավազան ամբողջությամբ լցված էր ջրով:Այգեպանը այդ ջրի

2/3 մասն օգտագործեց այգին ջրելու համար:Քանի՞ լիտր ջուր մնաց ավազանում:

4500:3=1500

1500×2=3000

Մաթեմատիկա

Մաթեմատիկա դասարանական 19.04

939.Համեմատիր:

ա.2<3 3<4
— — — —
5 5 7 7

բ.6 > 5 11 > 9
— — — —
17 17 28 28

գ.7 = 7 24> 21
— — — —
123 123 143 143

դ.14<17 18=18
— — — —
18 18 19 19

940.Դասավորիր կոտորակները:

բ.Նվազման կարգով

35/35,31/35,22/35,19/35,17/35,4/35:

941.Համեմատիր:

գ.3/20<6/20

դ.2/15<4/15

942.Լրացրու աղյուսակը:

Մասը/թիվը1/82/83/84/85/86/87/88/8
4040:8=5×1=5 40:8=5×2=10 40:8=5×3=15 40:8=5×4=20 40:8=5×5=25 40:8=5×6=30 40:8=5×7=35 40:8=5×8=40
8080:8=10×1=10 80:8=10x 2=20 80:8=10x 3=30 80:8=10x 4=40 80:8=10x 5=50 80:8=10x 6=60 80:8=10x 7=70 80:8=10x 8=80

944.բ.4500լ տարոցությամբ ջրավազան ամբողջությամբ լցված էր ջրով:Այգեպանը այդ ջրի

2/3 մասն օգտագործեց այգին ջրելու համար:Քանի լիտր ջուր մնաց ավազանում:

4500:3=1500

1500×2=3000

Ռուսաց լեզու

Русский 21.04

Вчера ученики: а) писали тест; б) будут писать тест.В прошлом году мы: а) ездят на экскурсию; б) ездили на экскурсию
Завтра они: а) будут на концерте; б) были на концертеВчера дети: а) будут читать текст; б) читали текст
Вчера наша семья: а) отдыхала; б) будет отдыхатьВчера студенты: а) не понимают задание; б) не понимали задание
Вчера мы: а) знали ответ; б) будут знать ответЗавтра друзья: а) смотрели фильм; б) будут смотреть фильм
Вчера студенты: а) ходили в университет; б) идут в университетВ прошлом году школьники: а) были на фестивале; б) будут на фестивале
Вчера дети: а) будут гулять в парке б) гуляли в паркеЗавтра они: а) обедали в кафе; б) будут обедать в кафе
Завтра студенты: а) были на практике; б) будут на практикеВ прошлом году они: а)  не говорили по-русски; б) не говорят по-русски
Вчера туристы: а) ехали на поезде; б) будут ехать на поездеЗавтра спортсмены: а) плавали в бассейне; б) будут плавать в бассейне
Вчера мальчики: а) играли на гитаре; б) будут играть на гитареВ прошлом году мы: а) мечтали о путешествии; б) мечтают о путешествии
Без рубрики

Մայրենի 16.04

Եղեգնուհին լսեց պառավի խոսքերը, տեսավ, որ գոհ է, սկսեց հազալ և կամաց-կամաց դուրս եկավ մութ անկյունից։ Պառավը որ տեսավ Եղեգնուհուն՝ մնաց հիացած։ Աղջիկը փաթաթվեց պառավին, համբուրեց նրա կուրծքից և ասաց.

― Դու ինձ մայր, ես քեզ աղջիկ…

― Շատ ուրախ կլինիմ,― ասաց պառավը,― բայց դու այնքան գեղեցիկ ես, որ կարծես հողեղեն չլինիս, երեսիցդ լույս է թափվում․ քանի որ դու կլինիս, էլ մեր տանը հարկավոր չի լինիլ ո՛չ ճրագ և ո՛չ կրակ։

Այս ասաց պառավը և սկսեց համբուրել աղջկանը, ինչպես մի սրբուհու, և հարցրեց, թե՝ ո՞վ է նա։

― Իմ ով լինելը մի՛ հարցնիր․ ժամանակ կգա՝ կիմանաս, իսկ մինչև այն ժամանակը ոչ ոքի մի էլ ասիլ, որ ինձ նման մի աղջիկ ունիս․ իմ երեսը ոչով չպիտի տեսնի, բացի քեզանից։ Դու կշարունակես քո պարապմունքը, ես տանը կմնամ, ինձ համար կար ու գործ կբերես, ես կանեմ։

Եղեգնուհու հրաշալի կար ու գործի համբավը հասավ մինչև թագավորի ապարանքը։ Թագավորի որդին կանչեց պառավին և զանազան կար ու գործի պատվերներ տվավ նրան։ Պառավը շուտով հասցրեց այդ ամենը, տղան նայեց, մնաց զարմացած, կարծես ձեռք ու ասեղ չէր դիպած։

― Այ պառավ,― ասաց թագավորի որդին,― ո՞վ է կարել այս, պետք է ինձ ուղիղն ասես։

Պառավը չկարողացավ թաքցնել և ասաց, թե՝ այսպես ու այսպես մի աղջիկ ունիմ, նա՛ է անում այս ամենը։ Թագավորի որդին ասաց.

― Ես պիտի տեսնեմ նրան։

Պառավն ասաց.

― Շատ լավ, բայց թույլ տուր՝ առաջ իրանից հրաման առնեմ, թող իր կամքովը լինի։

Տղան ասաց.

― Շատ լավ, բայց չուշացնես։

Պառավն ասաց աղջկանը, որ թագավորի որդին ուզում է նրա տեսությունը։ Աղջիկն ասաց.

― Շատ լավ. կասես իրան, որ մենակ չգա, այլ թող հետը բերե իր հորն ու մորը և իր նորահարսին։ Դու ճաշի հրավիրիր նրանց, մի՛ վախենար․ ես ամեն պատրաստություն կտեսնեմ, նրանց քաղցած չենք թողնիլ։

Պառավը հայտնեց թագավորի որդուն, և նա էլ, ինչպես ասել էր աղջիկը, վեր առավ հորն ու մորը և հարսնացվին ու գնաց պառավին հյուր։

Եղեգնուհին դռան մոտ դիմավորեց նրանց և թագավորավայել ձևերով ու պատվով ներս հրավիրեց հյուրերին։ Ամենքը մնացին հիացած։ Ի՜նչ գեղեցկություն, ի՜նչ շարժմունք, ի՜նչ խոսք ու զրույց։ Եղեգնուհու հասակը իսկ և իսկ եղեգնի նման ճկուն ու ճոճուն, երբ խոսում էր՝ կարծես բերանից մարգարիտ էր թափվում, երբ ժպտում էր՝ երեսին վարդ-մանիշակ էր փռվում։ Թագավորն իսկույն ճանաչեց, որ իր տեսած աղջիկը սա՛ էր, բայց ձայն չհանեց․ թագավորի որդին էլ թեպետ չէր տեսել, բայց սրտով իմացավ, որ սա՛ պիտի լինի իր հարսնացուն․ իսկ բոշա աղջիկը ամենից շուտ ճանաչեց և ավելի ևս սև սևացավ։ Տուն մտան թե չէ՝ սկսեց սրտնեղիլ.

― Ա՜խ, այս ո՞ւր բերիք ինձ,― ասաց,― մի՞թե մեզ կվայելե այսպիսի մի խրճիթ մտնել ու այս սատանայի երեսը տեսնել։

Բայց նրա խոսքերին ոչ ոք ուշադրություն չդարձրեց, ամենքի ուշք ու միտքը գրավել էր Եղեգնուհին։ Պառավի ուրախությանն էլ չափ չկար, տեսնելով իր աղջկա արած ազդեցությունը, տեսնելով, որ թագավորն ու թագուհին պատրաստ են իրանք ծառայելու նրան, բոլորովին ջահելացել էր և թև էր առել, թռչում, մերթ թագավորի ականջին էր քչփչում մի բան, մերթ՝ թագուհու։ Պառավն այն էր ասում, որ իր աղջիկը հողեղեն չէ, այլ՝ երկնքից իջած մի չնաշխարհիկ էակ է, որ նրա ձեռքին ամեն ինչ հնարավոր է, և այլ այսպիսի գովություն ու փառաբանություն։ Վերջը թագավորն ասաց.

― Սիրո՛ւն աղջիկ, մենք քեզ հետ խոսելուց չենք կշտանալ, քեզ հետ ապրողի համար տարին մի ժամվան պես կանցնի, լավ կլինի, ուրեմն, որ շուտ ասես մեզ, թե՝ ո՞վ ես, ի՞նչ տեղից ես ընկել այստեղ, ովքե՞ր են քո հայրն ու մայրը և որտե՞ղ են կենում։

Աղջիկն ասաց.

― Ողջ լինի թագավորը, ես իմ մասին ոչինչ չեմ կարող ասել, բայց եթե թույլ կտաք ձեր աղախնին, և ձանձրություն չի լինիլ ձեր մեծությանը՝ ես մի համառոտ հեքիաթ կասեմ։

― Շատ ուրախ կլինինք,― ասաց թագավորը,― ինչ որ ասես, մենք ուրախությամբ կլսենք։

Եղեգնուհին մեջտեղ բերավ մի չոր ճյուղ և տնկեց սուփրի մեջտեղը, մի մորթած ու մաքրած հում կաքավ էլ շամփուրը քաշած՝ բերավ, դրավ սուփրի վրա և ասաց.

― Այն, ինչ որ ես ասելու եմ, եթե ստույգ լինի, թող այս կաքավը անկրակ խորովվի, և այս չոր ճյուղը դալարի։

Ամենքն էլ աչք ու ականջ դառան, որ տեսնեն՝ աղջիկն ի՞նչ պիտի պատմե։ Աղջիկն սկսեց պատմել իր պատմությունը:

Բոշա աղջիկը գլխի ընկավ, որ հիմա իր չարագործությունը պիտի պատմե, սկսեց սրտնեղիլ, տրտնջալ, թե՝ շոգ է, չի կարող նստել, տուն է ուզում գնալ։

― Շատ ես շտապում,― ասաց թագավորը,― հիմա կտանենք քեզ ուր որ հարկավոր է։

Աղջիկը շարունակեց.

Իսկ կաքավը սկսեց խորովել ու չոր ճյուղն էլ կանաչել:
Բոշա աղջիկը տեղից վեր կացավ, էլ չկարաց դիմանալ։

― Դա սատանա է,― ասաց,― և ինչ որ ասում է՝ բոլորն էլ սուտ է. դա ուզում է հիմա իմ տեղը բռնել և հնարում է այդ բանը, դա կախարդ է։

― Լա՛վ,― ասաց թագավորը,― դու կարող ես գնալ տուն։ Նաժիշտնե՛ր, սրան տարեք տուն և լավ պահպանեցեք մինչև մեր գալը։

Եղեգնուհին պատմեց բոլորը, մինչև կաքավը խորովվեց, ու խաղողն էլ հասավ։ Խորովածը կերան և վրան էլ՝ խաղողը։ Եղեգնուհուն տարան պալատը, յոթն օր, յոթը գիշեր հարսանիք արին, իսկ բոշային կապեցին մի ձիու պոչից և, քարեքար տալով, սատկեցրին։ Չարն այնտեղ, բարին այստեղ։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դեղինով նշված բառերի բացատրությունները գրեք և սովորեք:

ճրագ-Լույսի աղբյուր (բնական կամ արհեստական):

 համբավ- Հռչակ, բարի անուն:

չնաշխարհիկ-Արտակարգ կերպով լավ՝ գեղեցիկ, անզուգական, աննման:

աղախնին-Վարձու տնային աշխատող կին:

սուփր-Հացի սեղան, հացկերույթ:

  1. Կանաչով նշված դարձվածքները բացատրեք:

 երեսիցդ լույս է թափվում-շաատ գեղեցիկ

ուղիղն ասես-մանրամասն ասել

հրաման առնեմ-հրաման տալ

 ամենքի ուշք ու միտքը գրավել-մենակ ինչ-որ բանի մասին մտածել

Ամենքն էլ աչք ու ականջ դառան-բոլորը մենակ ինչ-որ մեկին են նայում ու լսում

  1. Թագավորի տղան ինչպե՞ս իմացավ Եղեգնուհու տեղը:

Պառավը ասեց թագավորիու տղային:

  1. Գտեք այն հատվածը, որտեղ թագավորը գլխի է ընկնում, որ իր տեսած աղջիկը Եղեգնուհին է:

 Թագավորն իսկույն ճանաչեց, որ իր տեսած աղջիկը սա՛ էր, բայց ձայն չհանեց․

  1. Ի՞նչ սովորեցրեց հեքիաթը:

Որ ուզենաս չար բան անել, քեզ ամպայման ինչ- որ մեկը չար բան կանի:

  1. Ի՞նչ ես կարծում, գուցե պե՞տք չէր բոշային քարեքար տալ ու սպանել:

Ինձ թվում է,որ պետք էր,որովհետև չի կարելի վատ բաներ անել կամ ուզենալ վատ բան անել: