Հայրենագիտություն

Գյումրիի մասին:

Գյումրի (ի սկզբանե Կումայրի, հետագայում մինչև 1840 թվականը՝ Գյումրի[2]18401924 թվականներին՝ Ալեքսանդրապոլ19241990 թվականներին՝ Լենինական19901992[3] թվականներին Կումայրի), բնակչության քանակով ու մշակութային նշանակությամբ Հայաստանի երկրորդ քաղաքն է, գտնվում է հյուսիսարևմտյան մասում՝ Շիրակի մարզումԱխուրյան գետի ձախ ափին, Երևանից 126 կմ հեռավորության վրա։ Տարածքը՝ 3626 հեկտար։ 2015 թվականի դրությամբ ունեցել է 118,6 հազար բնակիչ[1], ծովի մակարդակից բարձր է ավելի քան 1500 մետր։ Քաղաքի կարգավիճակ ունի 1837 թվականից։

Արևմտյան մասը բարձրադիր է՝ կազմված երկու սեղանաձև բարձունքներից։ Ռելիեֆը հարթավայրային է, քիչ մասնատված, ծածկված 300 — 350 մ հաստությամբ լճագետային ու հրաբխային նստվածքներով։ Կլիման ցամաքային է, համեմատաբար տաք ամառներով ու ցուրտ ձմեռներով։ Տարեկան միջին ջերմաստիճանը 7 °C է, հունվարինը՝ — 8 °C (նվազագույնը՝ — 35 °C), հուլիսինը՝ 20 °C (առավելագույնը՝ 34 °C)։ Տարեկան տեղումները 500 մմ են։ Գտնվում է 8-9 բալանոց սեյսմիկ գոտում։ Գյումրին արհեստի,արվեստի և հումորների քաղաքն է:Վերջին ուժեղ երկրաշարժը տեղի է ունեցել 1988 թվականի դեկտեմբերի 7-ին։ Նախորդ երկրաշարժը տեղի է ունեցել 1926 թվականի հոկտեմբերի 22-ին։

Զինանշանը հաստատվել է 2001 թվականին։ Զինանշանի վրայի պատկերներն ունեն հետևյալ նշանակությունը.

Հայրենագիտություն

Հայրենագիտություն:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Փորձե՛ք բացատրել` ի՞նչ եք հասկանում մայրենի լեզու և
    օտար լեզու ասելով։

Ես օտար լեզուն հասկանում այսպես,օրինակ-ՀԱՅերի համար տարբեր երկրների լեզուն դա տար լեզուն է,իսկ մայրենին հայերի համար հայոց լեզուն է,իսկ ուրիշ երկրների լեզուն իրենց ժողովուրդի համար մայրենի է:

  1. Զարգացման ի՞նչ փուլեր է անցել հայերենը։

Գրաբար, միջին
հայերեն և աշխարհաբար։

  1. Ի՞նչ ճյուղեր ունի գրական հայերենը։

Արևելահայերեն և Արևմտահայերեն:

  1. Ինչո՞վ է պայմանավորված երկու գրական լեզուների գոյությունը։

Ժողովուրդի:

  1. Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է անհրաժեշտ իմանալ օտար լեզուներ.
    փորձե՛ք վերհիշել որևէ դեպք, երբ ձեզ շատ անհրաժեշտ է
    եղել լեզվի իմացությունը։

Իմ կարծիքով օտար լեզուն պետք է նրա համար,որ ուրիշ երկրից մարդ տեսնես ու իրա հետ ինչ,որ բան ունենաս խոսալու դու կարողանաս իր հետ իր երկրի լեզվով խոսել կամ որ ուրիշ երկիր ես գնում դու կարողանաս օրինակ-խանութում վաճառողին ասես ինչ որ բան առնես և այլն:

Ինձ երբեք դեռ պետք չի եկել օտար լեզու իմանալ,որովհետև ես ուրիշ երկներում չեմ եղել և չեմ տեսել ուրիշ երկրից մարդու,որ ես իր հետ ինչ որ բան խոսամ: