Հայոց լեզու

Մայրենի 31.03

Մաս 1

Ես մեր ծերերիցն եմ լսել, մեր ծերերը՝ իրենց պապերից, նրանց պապերն էլ՝ իրենց մեծերից, թե մի ժամանակ մի աղքատ հողագործ է լինում, ունենում է մի օրավար հող ու մի լուծ եզը։Ձմեռը էս աղքատ հողագործի եզները սատկում են։ Գարունքը, վարուցանքի ժամանակը որ գալիս է, եզը չի ունենում, թե վարի, հողը վարձով տալիս է իր հարևանին։Էս հարևանը վարելու ժամանակ խոփը մի տեղ դեմ է ընկնում, դուրս է գալի մի կարաս, մեջը՝ լիքը ոսկի։ Եզները լծած թողնում է, վազում է գյուղը հողատիրոջ մոտ։

— Հե՜յ, աչքդ լո՛ւս,- ասում է,- քու հողումը մի կարաս ոսկի դուրս եկավ, արի տա՛ր։

— Չէ՛, ախպե՛ր, էդ իմը չի,- պատասխանում է հողատերը։-Հողի վարձը դու տվել ես, դու վարում ես, էն հողումն ինչ էլ դուրս գա, քունն է․ ոսկի է դուրս եկել, թող ոսկի լինի, էլի քունն է։

Սկսում են վիճել․ սա ասում է՝ քունն է, նա թե չէ՝ քունը։ Վեճը տաքանում է, իրար ծեծում են։ Գնում են թագավորի մոտ՝ գանգատ։

Թագավորը մի կարաս ոսկու անունը լսում է թե չէ՝ աչքերը չորս է բաց անում։ Ասում է․

— Ոչ քո՛ւնն է, ոչ դրա՛նը, իմ հողում կարասով ոսկի է դուրս եկել, իմն է։

Իր մարդկանցով գնում է, որ հանի, բերի։ Գնում է, կարասի բերանը բաց անել է տալի, տեսնում, ի՞նչ ոսկի, կարասը լիքը օձ․․․Զարհուրած ու կատաղած ետ է գալի։ Հրամայում է պատժեն անգետ ռանչպարներին, որ համարձակվել են իրեն խաբել։

— Չէ՜, թագավորն ապրած կենա,— գոռում են խեղճերով— մեզ ինչո՞ւ ես սպանում, լավ չես տեսել, օձ չկա էնտեղ, ոսկի՜ է, ոսկի՛․․․

Թագավորը նոր մարդիկ է ուղարկում, որ գնան, ստուգեն։ Մարդիկը գնում են, ետ գալի թե՝ ճշմարիտ, ոսկի է։

— Վա՜հ,— զարմանում է թագավորը։ Ասում է․ «Երևի լավ չտեսա, կամ տեսածս էն կարասը չէր»։

Առաջադրանքներ․

  1. Գրել կանաչով նշված բառերի հականիշները։

աղքատ-հարուստ

անգետ-գիտուն

գոռում-շշնջալ

ճշմարիտ-սուտ

  1. Բացատրել կարմիրով նշված դարձվածքները։

աչքդ լուս-շնորհավոր

աչքերը չորս է բացում-ուշադիր նայուոմ

  1. Նարնջագույնով նշված բառերը բառակազմորեն վերլուծել՝ արմատ, ածանց։

վար+ու+ցանք

թագ+ավոր

  1. Ի՞նչու էր գյուղացիներից ամեն մեկը պնդում, թե ոսկու կարասը մյուսինն է և ոչ իրենը։ Մարդու ո՞ր հատկանիշի մասին է խոսում դա։

ազնվությանմբ

  1. Քո կարծիքով՝ ի՞նչու թագավորը կարասի մեջ օձեր տեսավ։

Իմ կարծիքով թագավորը օձեր տեսավ, որովհետև նա ուզում էր ոսկին իրեն վերցնել:

Բնագիտություն

Վարունգի մասին հետաքրքիր փաստեր։

Վարունգը համարվում է բանջարեղենի այն եզակի տեսակներից, որ կարելի է հանդիպել գրեթե բոլորի տնամերձ այգիներում: Պարզվում է, որ վարունգի մասին կան բավական հետաքրքիր փաստեր: Հայտնի է, որ մարդկությունը վարունգը սկսել է օգտագորել դեռ Մեսոպոտամյան քաղաքակրթության ժամանականերից` շուրջ 4.5 հազար տարի առաջ:Վարունգը` որպես մշակաբույս, սկսել են աճեցնել Հնդկաստանում: Վարունգի օգտակարության մասին խոսել է դեռ Հիպոկրատը: Այդ ժամանակներից ի վեր վարունգը դիտարկվել է որպես բազմաթիվ հիվանդությունների դեմ պայքարի արդյունավետ տարբերակ:Խաղաղօվկիանոսյան ավազանում վարունգներին վերաբերվում են որպես իսկական դելիկատեսի: Աբորիգենները օրինակ վարունգի պլանտացիաները ծածկում են բանանի տերևներով, որպեսզի փոթորիկների կամ հորդառատ անձրևների ժամանակ դրանք անվնաս մնան: Ընդունված է համարել, որ որքան շատ վարունգի պաշարներ ունի աբորիգեն փեսացուն, այնքան նա գրավիչ և ցանկալի է դառնում հարսնացուի համար` նյութական ապահովվածության առումով: Ֆիջի կղզում, օրինակ աղջկա ծնողները իրենց համաձայնությունը չեն տալիս, քանի դեռ փեսացուն հավաստի տեղեկություններ չի ներկայացրել իր տիրապետած վարունգի պաշարների մասին:Մինչ այժմ գեղեցկության էտալոն համարվող Կլեոպատրան իր գեղեցկության գաղտնիքների թվում մեծ կարևորություն էր տալիս վարունգին` այն օգտագործելով գրեթե յուրաքանչյուր սննդատեսակի հետ:Նապոլեոնը նույնպես եղել է վարունգի մեծ սիրահար և նույնիսկ նյութական պարգև է խոստացել այն մարդուն, ով կգտներ պատերազմական վիճակներում վարունգն ավելի երկար պահելու տեխնիկական գաղտնիքը: