Հայոց լեզու

Մայրենի 04.03

Ա

Լինում է, չի լինում մի աղքատ ջաղացպան։

Մի պատռված քուրք հագին, մի ալրոտ փոստալ գլխին՝ ապրելիս է լինում գետի ափին, իր կիսավեր ջաղացում։ Ունենում է մի մոխրոտ բաղարջ ու մի կտոր պանիր։

Մի օր գնում է, որ ջաղացի ջուրը թողնի, գալիս է տեսնում պանիրը չկա:

Մին էլ գնում է ջուրը կապի, գալիս է տեսնում՝ բաղարջը չկա։

Էս ՛ո՞վ կլինի, ո՞վ չի լինի։ Մտածում է, մտածում ու ջաղացի շեմքում թակարդ է լարում։ Առավոտը վեր է կենում, տեսնում մի աղվես է ընկել մեջը։

— Հը՞, գող անիծված, դու ես կերել իմ պանիրն ու բաղարջը, հա՞. կաց՝ հիմի ես քեզ պանիր ցույց տամ։— Ասում է ջաղացպանն ու լինգը վերցնում է, որ աղվեսին սպանի։

Աղվեսը աղաչանք-պաղատանք է անում։ Ինձ մի սպանի,— ասում է,— մի կտոր պանիրն ինչ է, որ դրա համար ինձ սպանում ես։ Կենդանի բաց թող, ես քեզ շատ լավություն կանեմ։

Ջաղացպանն էլ լսում է, կենդանի բաց է թողնում։

Էս աղվեսը գնում է, էդ երկրի թագավորի աղբանոցում ման է գալի ման, մի ոսկի է գտնում։ Վազ է տալիս թագավորի մոտ։

— Թագավորն ապրած կենա, ձեր կոտը մի տվեք։ Չախչախ թագավորը մի քիչ ոսկի ունի, չափենք ետ կբերենք։

— Չախչախ թագավորն ո՞վ է,— զարմացած հարցնում է թագավորը։

— Դու դեռ չես ճանաչում,— պատասխանում է աղվեսը։— Չախչախը մի շատ հարուստ թագավոր է, ես էլ նրա վեզիրն եմ։ Կոտը տուր, տանենք ոսկին չափենք, հետո կճանաչես։

Կոտը առնում է տանում, աղբանոցում գտած ոսկին ամրացնում կոտի ճեղքում, իրիկունը ետ բերում, տալիս։

— Օֆ,— ասում է,— զոռով չափեցինք։

— Միթե ճշմարիտ սրանք կոտով ոսկին են չափել,— մտածում է թագավորը։ Կոտը թափ է տալիս, զրնգալեն մի ոսկի է վեր ընկնում։

Առաջադրանքներ

  1. Նարնջագույնով նշված բառերի բացատրությունը բառարանում նայեք, սովորեք:

Ջաղացպան-Մարդ որը պահում է ջաղաց

Փոստալ- Մորթե հնամաշ գլխարկ

Բաղարջ- Չթթված խմորից թխած: Բաղարջ հաց:

Լինգը- Մեկ կամ երկու կողմից սրված ծայրով մետաղյա ձող, որով քանդում

Կոտը- Փայտե աման

Վեզիրն- Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում

  • Կապույտով նշված բառերը բառակազմորեն վերլուծեք:

Ալրոտ-այր+ոտ

Կիսավեր-կես+ա+վեր

Մոխրոտ-մոխր+ոտ

Լավություն-լավ+ություն

Թագավոր-թագ+ավոր

Աղբանոց-Աղբ+անոց

  • Կանաչով նշված դարձվածքի իմաստը գրեք, մի դարձվածք էլ ինքներդ ավելացրեք:

Վազ է տալիս-արագ վազել,Էշի ականջի մեջ քնել-հոգնած քնած:

  • Փորձեք բացատրել հեքիաթի վերնագիրը՝ ուշադրություն դարձնելով դրա ուղղագրությանը:

Չաղ Չաղ Թագավոր-շատախոս թագավոր

  • Մուգ կարմիրով նշված նախադասության միջից դուրս գրեք կոչականն ու նրա լրացումը, ուշադրություն դարձրեք կետադրությանը և գրեք, թե ով ու ում  հետ է խոսում:

Հը՞, գող անիծված, դու ես կերել իմ պանիրն ու բաղարջը, հա՞. կաց՝ հիմի ես քեզ պանիր ցույց տամ։

Հը, գող, քեզ:Ջաղացպանը աղվեսի հետ:

  • Հեքիաթի այս հատվածից դուրս գրեք ներգոյական հոլովով դրված 4 գոյական:

Աղբանոցում, շեմքում, ջաղացում, Ճեղխփում

Մարմնամարզություն

Մարմնամարզության մասին

Մենք մարմնամարզության ժամին մարզվում էնք,տեղում քայլում էնք,ուղակի քայլում էնք,վազում էնք,խաղեր էնք խաղում,իսկ երկուշաբթի օրերը հեծանիվ էլ էնք քշում:Մենք մարմնամարզությունը անում էնք երկուշաբթի,երեքշաբթի,իսկ հինգշաբթի ով,որ լողի չի գնում այդ օրը նա մարմնամարզություն է անում:

Մաթեմատիկա

Մաթեմատիկա դասարանական 04.03

 609.Կատարիր գործողությունը:

Բ.18կմ 650մ – 16կմ 350մ=3կմ 300մ

15մ 25սմ  — 7մ 40սմ=14մ 125սմ – 7մ 40սմ=7 մ 85սմ

16դմ 7սմ – 8սմ= 15դմ 17սմ – 8սմ =15դմ 9սմ

629.Կատարիր գործողությունը:

Բ.18կմ 650մ – 16կմ 850մ=17կմ 1650մ – 16կմ 850մ=1կմ 750մ

15մ 25սմ – 7մ 40սմ=14սմ 125սմ – 7մ 40սմ=7 85սմ

16դմ 7սմ – 8սմ= 15դմ 17սմ – 8սմ =15դմ 9սմ

641.Պատասխանիր հարցերին:

Ասա մի այնպիսի թիվ որ գումարելով 234-ին ՝ ստացված գումարը առանց մնացորդի բախանվի 10-ի:

66+234=300

300:10=30

336-ին ինչ թվանշանով  վերջացող թիվ պետք է գումարել,որպեսզի ստացված գումարը 10-ի բազմապատիկ լինի:

336+64=400

400:10=40

40×10=400

418-ից ինչ թվանշանով վերջացող թիվ պեըք է հանել,որպեսզի ստացված գումարը 10-ի բազմապատիկ լինի:

418+82=500

500:10=50

50×10=500

4516-ից հանիր մի այնպիսի թիվ, որ ստացած տարբերությունը 100-ի բազմապատիկ լինի:

4516-16=4500

4500:100=45

45×100=4500

642.Կատարիր առաջադրանքը և նմանատիպ առաջադրանքներ կազմիր նաև ինքդ:

40-ը ներկայացրու այնպիսի երկու գումարելիների գումարի տեսքով,որոնք 5 բազմապատիկ են:

40:2=20

20+20=40

20:5=4

4×5=20

40-ը ներկայացրու այնպիսի երկու գումարելիների գումարի տեսքով,որոնք 5 բազմապատիկ չեն:

24+16=40

60-ը ներկայացրու այնպիսի երկու գումարելիների գումարի տեսքով,որոնք 5 բազմապատիկ են:

60:2=30

30+30=60

30:5=6

6×5=30

60-ը ներկայացրու այնպիսի երկու գումարելիների գումարի տեսքով,որոնք 5 բազմապատիկ չեն:

34+26=60