Месяц: Февраль 2021
Մայրենի 17.02
Ա
Ժամանակով Բաղդադ քաղաքում նստում էր Հարուն Ալ Ռաշիդ թագավորը։ Հարուն Ալ Ռաշիդ թագավորը սովորություն ուներ՝ շորերը փոխած ման էր գալիս իմանալու, թե ինչ է կատարվում իր մայրաքաղաքում։ Մի գիշեր էլ էսպես, դերվիշի շոր մտած, անցնելիս է լինում մի խուլ փողոցով։ Մի աղքատ տնակից երգի ու նվագածության ձայներ է լսում։ Կանգ է առնում, միտք է անում, միտք, հետաքրքրվում է ու ներս է մտնում։ Ներս է մտնում, տեսնում՝ դատարկ ու մերկ մի տնակ, կրակի դեմը փռած կարպետի վրա նստոտած տանտերն ու երաժիշտները։ Աղքատ ընթրիքի շուրջը բոլորած նվագում են, երգում ու զվարճանում։
— Խաղաղություն ձեզ, ո՛վ ուրախ մարդիկ,— ողջունում է դերվիշն ու խոնարհություն է անում տանտիրոջը։
— Բարով եկար, դերվիշ բաբա, համեցեք, միասին ուտենք աստծու տված մի կտոր հացն ու միասին ուրախանանք,— խնդրում է տանտերը։
Դերվիշին էլ նստեցնում են իրանց հետ ու շարունակում են քեֆը։
Գիշերվա մի ժամին տանտերը երաժիշտներին վճարում է իրենց հասանելիքն ու ճամփու դնում։ Երբ երաժիշտները հեռանում են, դերվիշը տանտիրոջը հարցնում է․
— Անունդ ի՞նչ է, բարեկամ։
— Հասան։
— Ամոթ չլինի հարցնելը, Հասան ախպեր, ի՞նչ արհեստի տեր ես դու, ի՜նչքան փող ես աշխատում, որ էսպես քեֆով ես անցկացնում քո ժամանակը։ — Քեֆը շատ փողով չի լինում, դերվիշ բաբա,— պատասխանում է տանտերը։— Ամենաչնչին ապրուստն էլ կարող է մարդ ուրախ վայելել։ Ես մի փինաչի եմ, չուստեր եմ կարկատում, օրը մի չնչին բան եմ վաստակում։ Երեկոները բերում եմ, մի մասը ապրուստի եմ տալիս, մյուս մասն էլ էս երաժիշտներին, որ տեսար։ Նստում ենք, ուրախանում։ Թե քեզ նման մի ազնիվ հյուր էլ աստված հասցնում է, ավելի լավ։
— Անպակաս լինի քո ուրախությունը, ո՛վ Հասան, բայց եթե հանկարծ աշխատանքիդ էդ բարակ աղբյուրն էլ կտրի, ի՞նչ պիտի անես։
— Ինչո՞ւ է կտրում, դերվիշ բաբա։
— Օրինակ, թագավոր է ու թագավորի քմահաճույք․ հանկարծ հրաման արավ, որ էլ փինաչությունը չպիտի լինի։
— Է՜հ, թագավորի դարդը կտրե՞լ է, ընկնի փինաչիների ետևից․․․ կամ ի՞նչ են արել նրան փինաչիները։ Երբ էդպես բան կպատահի, էն ժամանակ կմտածենք, այժմ քնենք, դերվիշ բաբա։ Աստված ողորմած է․ քեֆ անողին քեֆ չի պակսիլ։ Աշխարհքի բան է՝ ինչպես բռնես, էնպես էլ կերթա։
— Լա՛վ, աստված տա, որ էդպես լինի,— բարեմաղթում է դերվիշն, ու քնում են։
Բ
Առավոտը վաղ դերվիշը գնում է։ Նրա գնալուց հետո մունետիկները լցվում են Բաղդադի փողոցներն ու հրապարակները, գոռալով հայտարարում, թե թագավորի հրամանն է, փինաչիների խանութները փակ պիտի մնան, էսօրվանից էլ ոչ ոք իրավունք չունի էդ արհեստով պարապելու։ Անհնազանդների գլուխները կթռչեն։
Խեղճ Հասանի ձեռքից էլ բիզը խլում են, վզակոթին տալով դուրս անում իր նեղլիկ խանութից ու դուռը փակում։
Մյուս գիշերը, դարձյալ դերվիշի շոր մտած, Հարուն Ալ Ռաշիդ թագավորը գնում է քաղաքը շրջելու։ Դարձյալ անցնում է էն փողոցով, ուր ապրում էր ուրախ Հասանը։ Դարձյալ երգի ու երաժշտության ձայներ է լսում նրա տանից։ Ներս է մտնում։
— Օ՜, բարով, բարով, դերվիշ բաբա, համեցեք, նստիր քո տեղը։
Նստում են, ուտում, խմում, ածում, երգում, ուրախանում մինչև կեսգիշեր։
Կեսգիշերին երաժիշտներն իրենց վարձն առնում են, հեռանում։ Մնում են տանտերն ու հյուրը։
— Գիտե՞ս ինչ պատահեց, դերվիշ բաբա։
— Ի՞նչ պատահեց։
— Հենց էն, ինչ որ դու գուշակեցիր երեկ իրիկուն։ Էսօր թագավորը հրաման հանեց, մեր արհեստն արգելեց․․․
— Ի՞նչ ես ասում,― զարմանում է հյուրը։— Հապա ո՞րտեղից փող գտար, որ էս գիշեր էլ քեֆ սարքեցիր։
— Մի կավե կուժ եմ գտել, հիմի էլ ջուր եմ ծախում։ Օրական ինչ աշխատում եմ, մի մասը տալիս եմ ապրուստի, մյուսը՝ երաժիշտներին ու դարձյալ քեֆ եմ անում։
— Իսկ եթե թագավորը ջուր ծախելն էլ արգելի՝ էն ժամանակ ի՞նչ ես անելու։
— Ջուր ծախելով թագավորին ի՞նչ վնաս ենք տալի, որ արգելի։ Եվ ինչո՞ւ էսօրվանից դարդ անեմ դրա համար։ Երբոր կարգելի, էն ժամանակ կմտածեմ։ Մի՛ վախենար, բարեկամ, երբեք չի պակսիլ մի կտոր հաց ու մի անկյուն, որ ես էնտեղ ուրախանամ։
— Անպակաս լինի ուրախությունը քո օջախից, ո՛վ Հասան,— բարեմաղթում է դերվիշն ու հեռանում։
Գ
Առավոտը վաղ ամբողջ Բաղդադը թնդում է մունետիկների ձենից, թե Հարուն Ալ Ռաշիդ թագավորն էսպես է հրամայում, ջուրը աստծունն է, և էսօրվանից ոչ ոք իրավունք չունի փողով ծախելու։ Պատռել բոլոր ջրկիրների տիկերն ու ջարդել նրանց կժերը։
Աղքատ Հա սանի կուժն էլ ջարդում են ջրի ճամփին ու դատարկ ետ ղրկում։ Մյուս գիշեր թագավորը կրկին դերվիշի շոր է հագնում ու գնում քաղաքը շրջելու։ Կրկին մոտենում է ուրախ Հասանի տանը։ Դարձյալ ուրախության ու երգի ձայներ։ Ներս է մտնում։
— Ա՜, դերվիշ բաբա՛, համեցե՜ք, համեցե՜ք, նստիր քո տեղը, քեֆ անենք, ցերեկը երկարացնենք, գիշերը կարճացնենք։ Ուրախանանք, դերվիշ բաբա, ավելի լավ է ուրախանալ, քան տրտմիլ։
— Իհարկե, ուրախությունը ավելի լավ է։ Ամենքս էլ մեռնելու ենք, ո՛վ կարող է՝ թող ուրախանա,— բացականչում է դերվիշն ու նստում Հասանի կողքին։
Գիշերվա մի ժամին երգիչներն իրենց վարձն առնում են ու հեռանում։ Մնում են դերվիշն ու տանտերը։
— Հասան ախպեր, էսօր ի՛նչ լսեցի, ասում են՝ թագավորը արգելել է ջուր ծախելը, ճշմարի՞տ է արդյոք։
— Ի՜նչպես չէ, ի՜նչպես չէ, ամենքիս ջրի ամաններն էլ ոչնչացրին։ Ա՛խպեր, դու կատարյալ մարգարե ես եղել․ ինչ ասում ես՝ մյուս օրը կատարվում է։
— Հապա ի՞նչպես է, օր դու դարձյալ քեֆ ես անում։ Ո՞րտեղից ես գտել էս փողը։
— Երանի թե մարդու պակասը փողը լինի։ Փողի գտնելը հեշտ է, դերվիշ բաբա։ Գնացի մի գործատիրոջ մշակ մտա, օրական մի բան է տալիս, բերում եմ մի մասը ապրուստիս եմ անում, մյուսը երաժիշտներին եմ տալիս ու շարունակում եմ իմ քեֆը։ Բանը մարդու սիրտն է, դերվիշ բաբա։
— Ես իմ հոգին, արժե, որ էդ սրտով թագավորի պալատականը լինեիր դու,— բացականչեց դերվիշը։
— Վա՜հ, դերվիշ, քո ասածները կատարվում են ճշտությամբ, հիմի որ էս խոսքդ էլ կատարվի՞։
— Ինչո՞ւ չի կատարվիլ, աշխարհքում անկարելի բան չկա,— պատասխանեց դերվիշն, ու բաժանվեցին։
Առաջադրանքներ՝
- Նարնջագույնով նշված բառերի բացատրությունները գտեք բառարանում և սովորեք:
դերվիշ-Թափառական մարդ:Թափառական մարդ:
կարպետ-գորգ
զվարճանում-ուրախանում
փինաչ-Վատ՝ անշնորհք արհեստավոր
մունետիկն-Արքունական պաշտոնյա, որ բնակավայրում ի լուր ամենքի հայտարարում Էր թագավորական հրովարտակները, հրամանները ևն
բիզ-սուր ծայրով գործիք
վզակոթ-Վզի ետևի մասը
տիկեր- Կենդանիների (առավելապես՝ այծի և ոչխարի) մորթու (առանց փորի կողմը կտրելու) տոպրակ՝ գինի և այլ կարգի հեղուկներ լցնելու համար:
- Կապույտով նշված բառերը բառակազմորեն վերլուծեք:
խոնարհություն-խոնարհ-արմատ,ություն-ածանցավոր
տանտիրոջ-տուն-արմատ,տեր-արմատ
Ամենաչնչին-Ամենինչ-արմատ,ա-ածանց,չինչ-արմատ
ապրուստ-Ապրել-արմատ,ուստ-ածանց
Անպակաս-ան-ացանց,պակաս-արամատ
Անհնազանդներ-ան-ածանց,հնազանդ-արմատ,ներ-ածանց
կեսգիշեր-կես-արմատ,գիշեր-արմատ
ջրկիրներ-ջրիկ-արմատ,ներ-ածանց
- Բնութագրեք Հասանին:
Հասանը միշտ ուրախ մարդեր և ամեն ինչ անում է մենակ թե քեֆ անի:
Մաթեմատիկա տնային 16.02
515.Կատարիր գործողությունը:
Ա.42կմ -350մ=41կմ 1000մ-350=41կմ 650մ
12դմ 2սմ-7սմ=11դմ 12սմ 7սմ=11դմ 5սմ
519.խնդիր.
A քաղաքից միևնույն ուղությամբ շարժվեցին երկու ավտոմեքենա:Շարժվելուց որոշ ժամանակ անց նրանց միջև հեռավորությունը 20կմ էր:Այդ պահին որքան ճանապարհ էր անցել երկրորդը, եթե առաջինը ավելի դանդաղ էր ընթանում և անցել էր 75կմ:
Լուծում
75+20=95
520.խնդիր.
Դերձակը 2-րդ օրը կարեց 12 վերնաշապիկ և օգտագործեց 40 կոճակով ավելի,քան օգտագործել էր 1-ին օրը ՝ կարելով 7 վերնաշապիկ:3-րդ օրը նա կարեց ևս 6 այդպիսի վերնաշապիկ:Ընդամեն՞ը քանի կոճակ օգտագործեց դերձակը այդ վերնաշապիկները միասին:
Լուծում
12-7=5
40:5=8
12×8=96
7×8=56
6×8=48
Մաթեմատիկա դասարանական 16.02
515.Կատարիր գործողությունը:
Բ.82 կգ – 6գ=81կգ 1000գ-6գ=81կգ 994գ
22տ 200կգ – 380կգ=21տ 1200կգ-380կգ=21տ 820կգ
Գ.25 օր – 15ժ=24 օր 24ժ – 15ժ=24օր 13ժ
18ժ 20ր – 30ր=17ժ 80ր – 30ր=17ժ 50ր
517.Խնդիր.
450կմ հեռավորությամբ A և B քաղաքներից իրար ընդառաջ շարժվեցին երկու մեքենա:Շարժվելուց որոշ ժամանակ անց առաջին ավտոմեքենան անցել էր 120կմ,որը 28կմ—ով քիչ էր երկրորդի անցած ճանապարհից:Այդ պահին որքան եր նրանց միջև հեռավորությունը:
Լուծում
120+28=148
450-(120+148)=182
518.Խնդիր.
A քաղաքից հակադիր ուղղությամբ շարժվեցին երկու ավըոմեքենա:Շարժվելուց որոշ ժամանակ անց առաջինն անցել էր 20կմ ավելի քան երկրորդը:Այդ պահին որքան ճանապարհ էր անցել նրանցից յուրաքանչյուրը,եթե նրանց միջև հեռավորությունը 230կմ էր:
Լուծում
230-20=210
210:2=105
105+20=125
Եֆելյան աշտարակի մասին
Էյֆելյան աշտարակ, երկաթյա վանդակավոր աշտարակ՝ տեղակայված Մարսյան դաշտում՝ Փարիզում։ Այն անվանվել է ի պատիվ ճարտարապետ Գուստավ Էյֆելի, ում կազմակերպությունն էլ հենց ծրագրել և կառուցել է աշտարակը։ Այն վեր է խոյացել 1889 թվականին, մինչդեռ հենց նույն թվականին էլ դրվել է նրա հիմքը Համաշխարհային տոնավաճառի ժամանակ։ Այս կառույցը Ֆրանսիայի համաշխարհային տարբերանշանը, և՛ աշխարհի ամենաճանաչված կառույցներից մեկը:
Մաթեմատիկա տնային 15.02
Հաշվիր արտահայտությունը եթե a=888
a : (64 x 25 — 1576) + 7041=
64×25=1600
1600-1576=24
888:24=37
Մայրենի 15.02
Առեղծվածային դինոզավրերը առաջադրանքներ

Առաջադրանքներ
- Տեքստից դուրս գերք երկու քանակական թվական, դարձրեք բաշխական:
Տասական,քառասունական:
- Դուրս գրեք երկու ածանցավոր բառ, այդ ածանցներով նոր բառեր կազմեք:
Մարդկություն-Հետաքրքրություն,Գոյություն-Հավասարություն:
- Տեքստի վերջին նախադասությունը դարձրեք հարցական:
Ահռելի չափսերով այս կենդանիները միշտ հետաքրքե՞լ են մարդկությանը:
- Տեքստի վերջին նախադասությունը գրեք ապառնի ժամանակով:
Ահռելի չափսերով այս կենդանիները միշտ հետաքրքել են մարդկությանը:
Ահռելի չափսերով այս կենդանիները միշտ հետաքրքելու են մարդկությանը:
Ոսկիի մասին
Մաքուր ոսկու բյուրեղները (99,99 %):
Հայտնի են ոսկու առաջնային (հիդրոթերմալ) և ցրոնային հանքավայրերը։ Արդյունաբերական կարևոր նշանակություն ունեն հիդրոթերմալ ոսկեբեր քվարցային երակները։ Բնածին ոսկին հանդիպում է նաև երկաթի, պղնձի, արսենի և այլ սուլֆիդներում, որոնք երբեմն պարունակում են նաև ոսկու միացություններ։
Հազվադեպ հանդիպող միներալները՝
Բնածին ոսկու մեծ կտորները հանդիպում են հազվադեպ, գտնված (Ավստրալիայում) ամենախոշորները՝ «Հոլտերմանի սալը» (մոտ 285 կգ) և «Ցանկալի անծանոթը» (71 կգ) չեն պահպանվել։
Բնածին ոսկու ամենախոշոր կտորը (36,2 կգ) ԽՍՀՄ-ում գտնվել է Ուրալում։ Ոսկու հիմնական պաշարները գտնվում են ԽՍՀՄ-ում, Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում և Կանադայում։
Ոսկի է արդյունահանվում նաև 38 այլ երկրներում։ Կենսոլորտում ոսկին տեղաշարժվում է օրգանական միացությունների և գետաջրերի հետ։
Որոշ բույսեր (ձիաձետ, եգիպտացորեն) կուտակում են ոսկի։
Հայաստանում և Արցախում նույնպես կան ոսկու հանքեր, և գործում են հանքանյութի հարստացման գործարաններ։ Հայտնի են Սոթքի (Գեղարքունիքի մարզ), Լիճքվազ-Թեյի (Սյունիքի մարզ), Մեղրաձորի (Կոտայքի մարզ), Ամուլսարի հանքավայրը, Արցախում՝ Դրմբոնի (Մարտակերտի շրջան) ոսկու հանքավայրերը։
Իմ սիրած 7 կառույցները
Սասունցի Դավիիթը
Հայկի արձանը
Ազատության արձանը
Եֆելյան աշտարակը
Հաղթանակի կամուրջը
Սպիտակ տունը
Լոտոսի տաճարը












