ՀԱՄԵՐԳ
Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։
Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։
Այնինչ բընության զըվարթ համերգի
Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։
Առաջադրանքներ՝ բանաստեղծությունից դուրս գրել 18 գոյական
Վտակ,քարեր,գլխին,ավազ,փրփուր,բերնին,ծերուն,թոռնիկ,ջրի,բնության,համերգ,Ունկնդիրն,
հավերժական,ժայռը,անտառ,միտք,ձեն,արձագանք:
5 ածանցավոր բառ
Անխոս,բնության,հավերժական,անհանգիստ,արձագանք:
2 բարդ բառ
Մտախոհ,այնինչ
