Без рубрики

Երկուշաբթի օրվա ամփոփում

Ես այսոր արթնացելեմ լվացվել եմ,հագնվել էմ հաց եմ կերել և գնացել էմ դպրոց:Այսոր առաջին օրն եր,երբ ես այս տարի տեսա իմ դասընկերներին: Այսօրվանից մինչև ամսի 23-ը ճամբարային նախագիծ է:ԵՎ մենք այսոր բլոգում գրել էնք որ դասատույի հետ ուրենք գնալու կամ ինչենք անելու և որ որին ենք այդ սաղ անելու ես գրելեմ այդքանը բայց մինչև վեռջ չե:Մենք հաց կերանք և գնացինք մարմնամարզության և քշեցինք հեծանիվ:

Հայոց լեզու

Սև ծովի մասին

Սև ծովը Ատլանտյան օվկիանոսի մասն է: Այն գտնվում է Եվրոպայի և Ասիայի միջև: Սև ծովը հնագույն ժամանակներից եղել է ծովագնա­ցության և առևտրի բանուկ ճանապարհ: Ծովի անվան առաջացման պատմությունը մեզ հասցնում է Հին Հունաստան: Հույները ներկայիս Սև ծովն անվանում էին Աքինյան Պոնտոս («Անհյուրընկալ ծով») կամ Պոնտոս Սելաս («Սև ծով»)՝ նկատի ունենալով նրա փոթորկոտ ալիքների պատճառած վնասները, նավաբեկումները:

Ծովի խորը ջրային զանգվածում կուտակված են թունավոր նյութեր, այդ պատճառով էլ ամբողջ օրգանական աշխարհը գտնվում է ջրի վերին՝ 150-200մ խորության շերտում:

Ծովը ողողում է Ռուսաստանի, Ուկրաինայի, Ռումինայի, Թուրքիայի, մասամբ ճանաչված Աբխազիայի և Վրաստանի ափերը:Սև ծովի ափերը քիչ են կտրտված. մասնավորապես կտրտված են հյուսիսային հատվածում։ Միակ մեծ թերակղզին Ղրիմն է։Ափի գծի ընդհանուր երկարությունը 3400 կմ է։