Թե աշխարհում փակ դռներ կան, թող որ բացվեն այս գիշեր, Ու Նոր տարին նոր խնդությամբ թող ներս մտնի այս գիշեր, Թե կան դատարկ, համր տներ` մանկան ճիչով թող լցվեն, Ով փնտրում է սրտանց մեկին` հանկարծ գտնի այս գիշեր: Թե կան լացող, տխուր աչքեր, թող ծիծաղեն այս գիշեր, Կանչող ձեռքերն իրար հասնեն, հրաշք ապրեն այս գիշեր: Թե կան սրտեր` չար նախանձով, դառնան բարի ու ներող, Եվ ուրիշի ուրախ կյանքով խանդավառվեն այս գիշեր: Թե մոլորված անցորդներ կան, դարձի թող գան այս գիշեր, Սրբագործված սիրով մտնեն իրենց օջախն այս գիշեր, Թե կան բախտի փշոտ ճամփեք, թող ծաղկունքով կանաչեն Ու երջանիկ սպասումով բոլորն արբեն այս գիշեր… Թե աշխարհում պանդուխտներ կան, թող տուն դառնան այս գիշեր, Հայրենական հավերժությամբ ողջագուրվեն այս գիշեր:
Մետաքսե
Առաջադրանքներ․
1․ Անծանոթ բառերը դո՛ւրս գրեք և բացատրե՛ք բառարանի օգնությամբ և սովորեք։
Խնդություն-ուրախություն
համր-չխոսող, ձայն ու ծպտուն չհանող,
խանդավառվել-խանդավառություն, ուրախություն
ողջագուրվել- իրար փայփայել՝ գգվել
պանդուխտ-հայրենի երկրից հեռացած և օտար երկրում ապրող մարդ
2․Դո՛ւրս գրեք հականիշ բառեր։
լացել- ծիծաղել
չար նախանձ-դառնան բարի ու ներող,
Թե մոլորված անցորդներ կան, դարձի թող գան այս գիշեր,
Թե կան բախտի փշոտ ճամփեք, թող ծաղկունքով կանաչեն
Թե աշխարհում պանդուխտներ կան, թող տուն դառնան այս գիշեր,
3․Բանաստեղծության մուգ նշված հատվածը սովորե՛ք անգիր։ Հարցնելու եմ երեքշաբթի։
Прочитайте текст. Ответьте на вопросы. Запишите ответы
Здравствуйте, меня зовут Ирина Сергеева. Я школьница. Мои друзья тоже школьники. Мы много читаем и пишем, слушаем. Это очень интересно.
А ещё мы любим отдыхать, играть, разговаривать. Обычно мы много работаем. Но летом мы всегда отдыхаем. Я люблю отдыхать на море. На море хорошо отдыхать летом. Летом солнце. Днём всегда жарко, а вечером и ночью тепло. Моя семья всегда отдыхает летом. А осенью, зимой и весной наша семья работает.
Мой папа экономист. Он всегда много работает. Много думает, читает, считает. Мой папа работает и в субботу. Обычно он отдыхает в воскресенье. В воскресенье папа слушает радио, читает журналы, смотрит телевизор.
Моя мама врач. Она тоже много работает. Но мама отдыхает и в субботу, и в воскресенье. Мама говорит, что она любит работать и не любит отдыхать. А я люблю и работать, и отдыхать.
1) Как её зовут? ее зовут Ирина
2) Кто она?она школьница
3) Кто её друзья?ее друзя школники
4) Что они делают?они читают,пишут,слушают
5) Что они любят делать?они любят отдыхать, играть, разговаривать
6) Когда они любят отдыхать?они любят отдыхать летом
7) Когда солнце?солнце летом
8) Когда жарко?жарко днем
9) Когда тепло?тепло ночью и вечером
10) Что они делают зимой?они зимой работают
11) Что всегда делает папа?папа всегда работает
12) Что он делает в воскресенье? Он отдыхает
13) Когда отдыхает мама?мама отдихает в суботу
14) Что говорит мама?мама говорит что она любит работать и не любит отдихать
15) Что любит делать Ирина?она любать отдихать на море
Այդ երեկոյան այնքան ցուրտ էր… Ձյուն էր գալիս, խավարը թանձրանում էր: Իսկ երեկոն տարվա մեջ վերջինն էր՝ Նոր Տարվա նախօրեն: Այդ ցրտին ու խավարին փողոցներով ոտաբոբիկ ու գլխաբաց մի փոքրիկ աղջիկ էր թափառում: Ճիշտ է, երբ տնից դուրս էր գալիս, կոշիկներով էր, բայց մի՞թե շատ օգուտ էին բերում հսկայական հին կոշիկները, որոնք առաջ նրա մայրն էր կրում. ահա թե ինչքան մեծ էին դրանք:
Ու աղջիկն այդ օրը կորցրեց իր կոշիկները, երբ ամբողջ թափով սլացող երկու կառքերից վախեցած՝ փորձեց վազքով կտրել փողոցը: Մի կոշիկը նա այդպես էլ չգտավ, իսկ մյուսը մի տղա խլեց՝ հայտարարելով, որ դրանից իր ապագա երեխաների համար հիանալի օրորոց կստացվի: Ահա թե ինչու էր աղջիկը ոտաբոբիկ թափառում: Նրա ոտքերը կարմրել ու կապտել էին ցրտից, իսկ հնամաշ գոգնոցի գրպանում մոխրագույն լուցկիների մի քանի տուփ կար: Դրանցից մեկը նա բռնել էր ձեռքում: Ամբողջ օրվա ընթացքում նա դեռ ոչ մի լուցկի չէր վաճառել, ու նրան ոչ մի գրոշ չէին տվել: Խեղճ, տանջահար աղջիկը թափառում էր՝ սովահար, ցրտից սրթսրթալով: Ձյան փաթիլները նստում էին նրա երկար շիկահեր խոպոպների վրա, որոնք այդքան գեղեցիկ ընկած էին նրա ուսերին, բայց նա չէր էլ կասկածում, որ իր խոպոպները գեղեցիկ են: Բոլոր պատուհաններից լույս էր հոսում, փողոցում տապակած սագի համեղ բույրն էր տարածվել՝ ախր Նոր Տարվա նախօրեն էր: Ահա թե ինչի մասին էր նա մտածում:
Վերջապես աղջիկը տան ելուստի ետևում անկյուն գտավ: Նա նստեց ու կծկվեց՝ ոտքերը մարմնի տակ սեղմելով: Բայց դրանից նա սկսեց ավելի մրսել, իսկ տուն վերադառնալ չէր համարձակվում. ախր ոչ մի լուցկի չէր վաճառել, ոչ մի գրոշ չէր վաստակել ու գիտեր, որ հայրն իրեն կծեծի դրա համար: Բացի դրանից, մտածում էր նա, տանն էլ է ցուրտ. նրանք ձեղնահարկում են ապրում, որտեղ քամին անարգել շրջում է, չնայած պատերի ամենամեծ ծակերը փակած են ծղոտով ու փալասներով: Նրա թաթիկները լրիվ փայտացել էին ցրտից: Ախ, ինչպե՜ս կտաքացներ նրանց փոքրիկ լուցկու կրակը… Միայն թե նրա քաջությունը բավարարեր լուցկի հանել, չխկացնել պատի վրա ու մատները տաքացնել: Աղջիկը վախվխելով մի լուցկի հանեց ու… չը՛խկ: Լուցկին այնպես վառվեց, այնքան վառ բռնկվեց… Աղջիկն այն ձեռքի ափով պատսպարեց քամուց, ու լուցկին սկսեց վառվել հանգիստ, վառ կրակով՝ ասես փոքրիկ մոմ լիներ: Զարմանալի մոմ… Աղջկան թվում էր, թե նա նստած է պղնձե գնդերով ու կափարիչներով մեծ երկաթե վառարանի դիմաց: Կրակն այնպես լավ էր նրա մեջ վառվում, այնպիսի ջերմություն էր շնչում: Բայց ի՞նչ պատահեց: Աղջիկը ոտքերը մեկնեց կրակին, որ տաքացնի, ու հարկարծ… կրակը հանգավ, վառարանն անհետացավ, իսկ աղջկա ձեռքում վառված լուցկի մնաց:
Նա մի լուցկի էլ վառեց. լուցկին բռնկվեց, փայլեց, ու երբ նրա լույսն ընկավ պատի վրա, պատը շղարշի պես թափանցիկ դարձավ: Աղջիկն իր առաջ սենյակ տեսավ, իսկ սենյակում՝ ձյունասպիտակ սփռոցով ծածկված սեղան, որի վրա թանկարժեք հախճապակե սպասք էր: Սեղանի վրա խնձորով ու սալորով լցոնված տապակած սագով ափսեն էր, որը հիասքանչ բույր էր տարածում: Ու ամենահիանալին այն էր, որ սագը հանկարծ ցատկեց սեղանից ու, ինչպես կար՝ դանակն ու պատառաքաղը մեջքին խրված, կաղալով քայլեց գետնի վրայով: Նա ուղիղ աղջկա մոտ էր գալիս, բայց… լուցկին հանգավ, ու խեղճ երեխայի առաջ նորից կանգնեց անթափանց, խոնավ պատը: Աղջիկը ևս մի լուցկի վառեց: Հիմա նա նստած էր շքեղ տոնածառի մոտ: Եղևնին ավելի բարձր էր ու ավելի լավ էր զարդարված, քան այն մյուսը, որը տեսել էր Սուրբ Ծննդի նախօրեին՝ հարուստ վաճառականի տան պատուհանից ներս նայելիս: Կանաչ ճյուղերին հազարավոր մոմեր էին վառվում, իսկ գույնզգույն նկարները, որոնցով խանութների ցուցափեղկերն են զարդարում, նայում էին աղջկան: Փոքրիկը ձեռքերը մեկնեց դեպի տոնածառը, բայց… լուցկին հանգավ: Կրակները սկսեցին ավելի ու ավելի վերև գնալ ու շուտով պարզ աստղեր դարձան: Դրանցից մեկը գլորվեց երկնքով՝ իր ետևից երկար լուսավոր հետք թողնելով: «Ինչ-որ մեկը մահացավ»,- մտածեց աղջիկը, որովհետև նրա վերջերս մահացած ծեր տատիկը՝ աշխարհում միակ մարդը, որ սիրում էր աղջկան, հաճախ էր ասում. «Երբ աստղ է ընկնում, ինչ-որ մեկի հոգին թռնում է Աստծո մոտ»:
Աղջիկը նորից լուցկին պատին չխկացրեց. երբ լույսը տարածվեց նրա շուրջը, նա այդ ցոլքի մեջ իր ծեր, լուռ ու լուսավոր, բարի ու քնքուշ տատիկին տեսավ:
— Տատի՛կ,- բացականչեց աղջիկը,- վերցրու՛, վերցրու՛ ինձ քեզ մոտ: Ես գիտեմ, որ դու կգնաս, հենց լուցկին հանգի, կանհետանաս, ինչպես տաք վառարանը, ինչպես համեղ տապակած սագն ու մեծ, գեղեցիկ եղեվնին: Ու նա հապշտապ չխկացրեց բոլոր լուցկիները, որ մնացել էին տուփի մեջ՝ ահա թե ինչքան էր նա ուզում տատիկին պահել իր մոտ: Ու լուցկիներն այնքան շլացուցիչ բռնկվեցին, որ շրջակայքը ցերեկվանից էլ լուսավոր դարձավ: Տատիկն իր ողջ կյանքի ընթացքում երբեք չէր եղել այդքան գեղեցիկ ու վեհաշուք: Նա աղջկան իր գիրկն առավ. լույսի և ուրախության ցոլքի մեջ նրանք բարձրացան վերև՝ այնտեղ, որտեղ ոչ սով կա, ոչ ցուրտ, ոչ վախ. նրանք բարձրացան այնտեղ, որտեղ Աստված է:
Ցուրտ առավոտյան տան ելուստի ետևում գտան աղջկան. նրա այտերը շիկնած էին, իսկ շրթունքները՝ ժպտուն, բայց նա մահացած էր, սառել էր հին տարվա վերջին երեկոյան: Նոր տարվա արևը լուսավորեց լուցկիներով աղջկա մահացած մարմինը. նա գրեթե մի տուփ լուցկի էր վառել:
— Աղջիկն ուզում էր տաքանալ,- ասում էին մարդիկ: Ու ոչ ոք չգիտեր, թե ինչպիսի հրաշքներ է նա տեսել, ինչ գեղեցկության մեջ են նա ու տատիկը միասին դիմավորել Նոր Տարին…
Հանս Քրիստիան Անդերսեն
Առաջադրանքներ․
Դո՛ւրս գրեք անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրե՛ք և սովորե՛ք։
փալասներ-լաթի շորի կտոր
Ո՞րն էր պատմվածքի ամենահուզիչ պահը։ Ինչո՞ւ։
Երբ,որ աղջիկը հասկացավ,որ իր հայրը նրան կծեծի և երբ նա մահացավ
Կան բառակապակցություններ, որոնցում բառերն իրենց ուղիղ իմաստներով չեն հասկացվում, այլ միասին նոր՝ փոխաբերական իմաստով են արտահայտվում։ Այդպիսի բառակապակցությունները կոչվում են դարձվածքներ։
Առաջադրանք 1․
Յուրաքանչյուր տողի երկու բառակապակցություններից մեկը դարձվածք է․ գտի՛ր և դուրս գրիր։
Ոսկե ձեռքեր-ոսկե մատանի
Արջի որս-արջի ծառայություն
Գայլի ախորժակ-գայլի պոչ
Գիրք առնել-թև առնել
Գրիչ գտնել-լեզու գտնել
Հացը կտրել-ճանապարհ կտրել
Ափսե կոտրել-սիրտը կոտրել
Առաջադրանք 2․
Աջ և ձախ մասերից ընտրի՛ր հականիշ դարձվածքներ և գրի՛ր կողք կողքի։
Կրակի գին-ջրի գին գայլի սիրտ ուտել
Լեղին պատառվել-գայլի սիրտ ուտել ջրի գին
Լեզու առնել-լեզուն բռնվել աչքի գրող
Աչքի լույս-աչքի գրող լեզուն բռնվել
Խելքից պակաս-խելքի ծով խելքի ծով
Անկողին ընկնել-առողջանալ առողջանալ
Առաջադրանք 3․
Աջ և ձախ մասերը միացնելով՝ ատացի՛ր դարձվածքներ և գրի՛ր։
Խելքը կախել: գնալ
Սիրտը դողալ դողալ
Քիթը կտրել: կտրել
Մտքից բռնվել կախել
Լեզուն ճոճել ճոճել
Սուր գնալ բռնվել
Առաջադրանք 4․
Հետևյալ արտահայտությունները գործածի՛ր նախադասությունների մեջ դրանց ուղիղ և փոխաբերական իմաստներով։