Հայոց լեզու

Մայրենի 11.12

Մի հանրահայտ լեգենդ վկայում է այն մասին, որ Լիբանանի գեղատեսիլ բնության գրկում աճել են երեք մայրիներ: Ինչպես բոլորին հայտնի է, մայրիները շատ դանդաղ են աճում, և մեր երեք ծառերը դարեր անցկացրեցին` մտորելով կյանքի և մահվան, բնության և մարդկության մասին:
Նրանք տեսան, թե ինչպես Լիբանանի հողի վրա ոտք դրեցին Սողոմոն արքայի մարդիկ, տեսան, թե ինչպես ասորեստանցիների հետ կռվի ժամանակ այդ հողն արյունով ծածկվեց: Նրանք դեմ առ դեմ հանդիպեցին երկու ոխերիմ թշնամիներին` Եզեկիել և Եղիա մարգարեին: Նրանց օրոք է ստեղծվել այբուբենը, ծառերը հիացել են` տեսնելով իրենց կողքով անցնող քարավանները, որոնք բեռնված էին բազմագույն կտորներով: Եվ մի հիանալի օր ծառերը որոշեցին խոսել ապագայի մասին.
— Այն ամենից հետո, որ ինձ վիճակվել է տեսնել,- ասաց առաջինը,- ես կցանկանայի գահ դառնալ, որի վրա էլ կբազմի աշխարհի ամենահզոր արքան:
— Իսկ ես կուզեի մի այնպիսի բանի մաս կազմել, որը չարը բարու կփոխակերպեր դարերի համար,- ասաց երկրորդը:
— Իսկ ես,- ասաց երրորդը,- կցանկանայի, որ մարդիկ ամեն անգամ ինձ նայելով` Աստծուն հիշեին:
Անցան տարիներ և դարձյալ տարիներ, և վերջապես անտառում հայտնվեցին անտառահատները: Նրանք կտրեցին մայրիները և հղկեցին:
Յուրաքանչյուր մայրի ուներ իր նվիրական երազանքը, սակայն իրականությունը մեզ երբեք չի հարցնում, թե ինչ ենք երազում:
Առաջին մայրուց գոմ սարքեցին, իսկ նրա փայտի ավելցուկներից մսուր պատրաստեցին: Երկրորդ ծառից կոպիտ գյուղական սեղան սարքեցին, որն ավելի ուշ վաճառեցին մի կահույքավաճառի: Երրորդ ծառի փայտը վաճառել չհաջողվեց: Այն վերածեցին տախտակների և մի մեծ քաղաքի պահեստում ի պահ դրեցին:
Շատ տխրեցին մայրիները. «Մեր փայտն այնքան լավն էր, բայց ոչ մեկը չկարողացավ ըստ արժանվույն օգտագործել այն»:
Ժամանակն անցնում էր, և ահա մի անգամ աստղազարդ գիշերով մի ամուսնական զույգ, որը գիշերակաց չէր գտել, որոշեց գիշերել այն գոմում, որը պատրաստված էր առաջին մայրու փայտից:
Կինը հղի էր: Եվ այդ գիշեր որդի ունեցավ և նրան դրեց փափուկ խոտի վրա`մսուրի մեջ:
Հենց այդ ժամանակ էլ մայրին հասկացավ, որ իր երազանքն իրականացավ. ինքը հենարան դարձավ Երկրային Արքայի համար:
Մի քանի տարի անց հասարակ գյուղական տան մեջ մի խումբ մարդիկ նստեցին այն սեղանի շուրջ, որը պատրաստված էր երկրորդ մայրու փայտից: Եվ նախքան մարդիկ կսկսեին ուտել, նրանցից մեկը մի քանի խոսք ասաց գինու և հացի մասին, որոնք դրված էին սեղանին:
Եվ այդ ժամանակ էլ երկրորդ ծառը հասկացավ, որ այդ պահին ինքը հենարան ծառայեց ոչ միայն սեղանին դրված հացի և գինու համար, այլև կապ հաստատեց աստվածայինի և մարդկայինի միջև:
Հաջորդ օրը երրորդ մայրու երկու տախտակից խաչ սարքեցին: Մի քանի ժամ անց բերեցին վիրավոր մի մարդու և նրան գամերով ամրացրին խաչին: Երրորդ մայրին սարսափեց ճակատագրից և սկսեց անիծել իր բախտը: Բայց երեք օր էլ չէր անցել, որ նա հասկացավ իր ճակատագիրը. մարդը, որը գամված էր խաչին, դարձավ Երկրի Լույսը: Խաչը, որը պատրաստված էր այդ մայրի փայտից, տանջանքի խորհրդանիշից վերածվեց փառաբանության խորհրդանիշի:
Այսպես որոշվեց երեք մայրիների բախտը:
Ինչպես միշտ պատահում է երազանքների հետ, դրանք ի կատար ածվեցին, բայց բոլորովին այլ կերպ. ոչ այնպես, ինչպես պատկերացնում էին:

Հարցեր և առաջադրանքներ

Գտեք տեղեկություններ մայրի ծառի մասին, հրապարակեք ձեր էջում, ինքներդ նկարեք այդ ծառը:

Նրա բարձրությունը 25-50 մ է, բնի տրամագիծը՝ մինչև 3 մ։ Մայրու բաց կանաչի մինչև արծաթագույն ասեղնատերևները երկար են՝ 25-50 մմ, և կազմում են բրգաձև կամ հովանոցաձև լայն սաղավարթ, 3-4-կողանի, կոշտ, սուր ծայրով, ծակող, մուգ կանաչից մինչև արծաթամոխրագույն։ Կարճացած ընձյուղների վրա ասեղնատերևները փնջաձև են, երկար ընձյուղների վրա՝ մեկական՝ պարուրաձև դասավորված։ Միատուն է։

Դուրս գրել լեգենդի անծանոթ բառերը, բառարանով բացատրել, սովորել:

Ըստ լեգենդի ով էր աշխարհի ամենահզոր արքան:

Ըստ լեգենդի ով էր աշխարհի ամենահզոր արքան դա սողոմոն արքան է:

Ի՞նչ եք կարծում երեք մայրիների երազանքները իրականացան ո՞ւմ շնորհիվ:

Ինձ թվում է,որ երեք մայրիների երազանքները իրականացան նրանից,որ նրանք իրենց երազանքների մասին խոսում էին այն ժամանակ, երբ երկնքից ընկնում էին երեք աստղեր:

Մեզ ի՞նչ է սովորեցնում առակը:

Որ դու երազանք պահես այդ երազանքը կարող է իսկականից կատարվել:

Կարո՞ղ եք ձեր կյանքից հիշել այդպիսի մի դեպք, երբ ձեր երազանքը կատարվել է, բայց ոչ այնպես, ինչպես դուք էիք պատկերացնում:

Ես չեմ կարողանում հիշել,եղել է իմ հետ այսպիսի դեպք թե ոչ:

Ռուսաց լեզու

Русский язык 11.12

  1. Спиши текст. Измени слова по смыслу.
    Наш (город) очень красивый. В нём есть центральная (площадь), парк и красивый (сад), круглый
    (пруд). Там плавает белый (лебедь). Мы любим свой
Մաթեմատիկա

Մաթեմատիկա տնային 10.12

370.Պատասխանիր բանավոր

Գիրքը թանկ է գրիչից:Գնդակը թանկ է գրքից:Դրանցից որն է ամենաթանկը:

Աշոտը փոքր է Արմենից:Կարենը մեծ է Արմենից:Նրանցից ով է ամենափոքրը:

A թիվը մեծ է b-ից,իսկ b-ն մեծ է c-ից:Որն է այդ թվերի ամենամեծը:

376.խնդիր

Ա.Բնակարանի վերանորոգման համար վճարելով 117000 դրամ ՛ գնեցին 2տ գաջ և 3տ ցեմենտ:Ինչ արժե 1տ գաջը,եթե 1տ ցեմենտը 25000դրամ

Լուծում

25000×3=75000դրամ է 3տ ցեմենտը

117000-75000=42000դրամ է 2տ գաջը

42000:2=21000դրամ է 1տ գաջը

Պատ.՛ 21000դրամ է 1տ գաջը

Բ.3կգ գամ գնելու համար վարպետը վճարել է 2400դրամ:Որքան արժե 15կգ գամը,եթե 40 հատ գամի զանգվածը 1կգ է:

Լուծում

2400:3=800դրամ է 1կգ գամը

800×15=12000դրամ է 15կգ գամը

Մաթեմատիկա

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 24.09.2020

  1. ա )4242 -(3415-1280)=4242-2135=2107
    324216- (43015 – 1200) : 5=324216-41815:5=324216-8363=315853
    215432 – 55 * (42240 : 60 – 704)=215432
  2. Պահեստապետը պահեստում եղած 840 կգ շաքարավազից 2- ական կիլոգրամ լցրեց 180 տոպրակների մեջ և ուղարկեց խանութ: Որքա՞ն շաքարավազ մնաց պահեստում :

180×2=360

840-360=480


  • Հաշվի՛ր
    ա)  2324 * 72=167328                  բ)   1180 * 340=401200
          6540 * 840 =5493600                      2500 * 160=400000      
          8452 * 62 =524024                   1200 * 320=384000
  • Հաշվի՛ր արտահայտության արժեքը, եթե   a = 3400

    ա) 2458 * (a – 3339)=149938             բ ) 5642 * (a – 3352)=270816
         1647 * (a – 3400)=0                      9999 : (a – 3399)=9999
  • Դի՛ր փակագծեր այնպես, որ հավասարությունը դառնա ճշմարիտ:
    ա) 610 + 300 – (120 – 20) = 810             600 – (600 – 500) * 5 = 100
          610 –( 300 – 100) : 20 = 600                600 – (300 – 500 : 5) = 400
  • Կազմի՛ր արտահայտություն և լուծի՛ր խնդիրը:

    Բրիգադը մինչև  ընդմիջում քաղեց 2տ 450 կգ խնձոր, իսկ ընդմիջումից հետո՝ 600 կգ ավելի : Ամբողջ խնձորը հավասարապես լցրեցին 220 արկղի մեջ և ուղարկեցին պահեստ: Քանի՞ կիլոգրամ խնձոր լցրեցին յուրաքանչյուր արկղի մեջ:

Lուծում

2450+600=3050 քաղեց ընդմիջումից հետո
2450+3050=5500քաղեց ընդմիջումից առաջ և հետո

5500:220=25կգ խնձոր ամեն արկղում

Մաթեմատիկա

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 22.09.2020

  1. Հաշվիր.
    ա)  2184 -725 + 96542 – 7205=90796                     բ)   8592 – 657 + 124567 – 7025=125477
           1000 : 4 * 80 : 200=100                                              5100 : 6 * 40 : 200=170
           215 * 4 : 20 * 30=1290
  2.                                                  33600 : 60 : 70 * 22=30
  3. Մրգային աղցանի համար Սոնան օհտագործեց խնձոր, տանձ և դեղձ : Խնձորը 320 գ-ով ավելի էր դեղձից: Տանձը 120 գ-ով քիչ էր դեղձից : Հաշվիր, թե որքան միրգ օգտագործվեց Սոնան՝ գիտենալով, որ դեղձը 600 գ է :

Պատ՝. 2կգ միրգ (2000գ)

  • Հաշվիր արտահայտության արժեքը, եթե   a=3200

   a + 308 – 1654                 5 * a : 40                        a + 3208 – a               a : 40 * 64
   3200 + 308 – 165=1854                 5 * 3200 : 40=400                       3200 + 3208 – 3200=3208               3200 : 40 * 64=5120

  •  Տրված թվերը գրիր երկու հավասար արտադրիչների արտադրյալի տեսքով:
    1 , 4 =2+2, 9 , 16=8+8 , 25 , 36=18+18,  49,  64=32+32 , 81 , 100=50+50  
  • Արտահայտիր.

    ա)  միլիմետրով                     բ) մետրով

    5սմ  =50 մմ                                            5կմ   =5000 մ
    7մ=7000 մմ                                                23կմ 235մ=23235 մ
    5սմ 6մմ  = 56 մմ                                   318կմ 16մ=318016
    5մ 55սմ 6մմ   =5556 մմ                            400կմ 4մ =400004
Մաթեմատիկա

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 17.09.2020

  1. Կարգային գումարելիների գումարը գրիր թվի  տեսքով:

    ա) 7 հազ.  + 3 հ.  + 3տ.  + 5մ. =7335
          8 * 10000  + 3 * 1000  +  2 * 10=83020
          200000 + 400  + 5=200405


բ )  60000  +  2000  +  50 + 5=62055
      4 * 100000  + 3 * 100  + 2 * 1=400302
      6 հազ.  + 3 հ.  + 8մ.  =6308
 

  •  Կազմիր արտահայտություն և պարզիր.
    ա) Որքանո՞վ կմեծանա 34581 թիվը, եթե նրա գրության հինգերորդ կարգում գրված թվանշանը փոխարինենք 8-ով:

84581-34581=50000

բ)  Որքանո՞վ կփոքրանա 434581 թիվը, եթե նրա գրության հազարավորը փոխարինենք 0-ով :

434581-430581=4000

  • Զբոսաշրջիկները առաջին օրում անցան 20կմ ճանապարհ, որը 5 անգամ քիչ է երկրորդ օրվա անցած ճանապարհից: Որքա՞ն ճանապարհ են անցել զբոսաշրջիկները այդ երկու օրում:

Լուծում

20×5=100 կմ անցան երկրորդ օրում

100+20=120կմ անցան երկու օրերում միասին

  • Հաշվիր.
    ա)  8592: 6=1432
    բ ) 5580:60=93
    գ ) 3320 * 7=23240
    դ) 308 * 40=12320
Մաթեմատիկա

Մաթեմատիկա տնային 09.12

371.Կատարիր գործողություները:

ա.44կմ-35մ=43կմ 1000մ-35մ=43կմ 965մ

62դմ 2սմ-8սմ=61դմ 10սմ-8սմ=61դմ 2սմ

373. Երեք իրար հաջորդող թվերի գումարը 183 է: Որոնք են այդ թվերը:

60,61,62

375.խնդիր

ա.Տպարանում գրքի շապիկը թաղանթապատող հաստոցը 10րոպեում թաղանթապատում 240 շապիկ:Քանի շապիկ կթաղանթապատի այդ հաստոցը 2 ժամուն:

240:10=24 շապիկ է հաստոցը թաղանթապատում 1րոպեում

24×120=2880 շապիկ կթաղանթապատի հաստոցը 2ժամում

Ռուսաց լեզու

Русский язик

мечтать, думать, читать, спать, ходить, гулять

я (что делаю)мечтаю,думаю,читаю,гуляю.

ты (что делаешь) мечтаешь

думаешь,читаешь,гуляешь

он (что делает) мечтает думает,читает,гуляет.

она (что делает) мечтает думает,читает,гуляет.

оно (что делает) мечтает думает,читает,гуляет.

мы (что делаем)мечтаем,думаем,читаем,гуляем

вы (что делаете)мечтаете,думаете,читаете,гуляете

Прошедшее время                  
Я (что  делал?)читал,мечтал,думал,гулял,спал,ходил…………………………………………………………………………….. 
Ты (что  делал?)читал,мечтал,думал,гулял,спал,ходил……………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………..
Он  (что делал?)читал,мечтал,думал,гулял,спал,ходил……………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………..
Она  (что делала?)читала,мечтала,думала,гуляла,спала,ходила……………………………………………………..
Оно   (что делало?)читало,мечтало,думало,гуляло,спало,ходило…………………………………………………………………………………………………………..
Мы (что делали?)читали,думали,мечтали,думали,гуляли,спали,ходили…………………………………………………………………..
Вы (что делали?)читали,думали,мечтали,думали,гуляли,спали,ходили……………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………..
Они (что делали?)читали,думали,мечтали,думали,гуляли,спали,ходили……………………………………………………………………………………………………