Բնագիտություն

ՀԱՐԹԱՎԱՅՐԵՐ, ԲԼՈՒՐՆԵՐ, ԼԵՌՆԵՐ

Մայրցամաքների մակերևույթը ամենուրեք նույն ձևը չունի: Այնտեղ եղած հարթ և ընդարձակ տարածություններն անվանում են հարթավայրեր: Հարթավայրերը լինում են տարբեր մեծության: Աշխարհում ամենաընդարձակը Ամազոնի հարթավայրն է, որը գտնվում Է Հարավային Ամերիկա մայրցամաքում:

Հարթավայրերում գետերը շատ դանդաղ են հոսում, գրեթե աննկատ, որովհետև նրանց թեքությունը փոքր Է:
Հարթավայրերում տեղ-տեղ հանդիպում են բարձրացած տեղամասեր, որոնք կոչվում են բլուրներ: Բլուրն ունի ստորոտ, լանջ և գագաթ: Լեռները նման են բլուրներին, բայց շատ ավելի բարձր են: Բարձր լեռների գագաթները երբեմն գտնվում են ամպերից Էլ վեր և հաճախ ծածկված են հավերժական ձյունով ու սառույցով:
Աշխարհի ամենաբարձր լեռը Ջոմոլունգման Է, որը հայտնի Է նաև Էվերեստ անունով: Այն գտնվում է Եվրասիա մայրցամաքում, և նրա գագաթը ծովի մակարդակից բարձր է 8848 մետրով:
Լեռները, ինչպես և բլուրները, ունեն ստորոտ, լանջ և գագաթ: Հարթավայրեր և լեռներ կան նաև օվկիանոսի հատակին: Դրանք նույնպես ունեն տարբեր մեծություն և բարձրություն, սակայն, ծածկված լինելով օվկիանոսի ջրերով, չեն երևում:
Դեռ վաղ ժամանակներից մարդիկ բնակվում են ինչպես հարթավայրերում, այնպես էլ լեռնային շրջաններում:
Հարթավայրերը բնակության համար ամենահարմար տարածքներն են: Դրա համար էլ Երկրագնդի բնակչության մեծ մասն ապրում է հարթավայրերում: Այստեղ ավելի հեշտ է մշակել հողը, աճեցնել այգիներ, կառուցել քաղաքներ, գյուղեր և ճանապարհներ:
Չնայած դժվարություններին՝ լեռներում նույնպես կառուցում են գյուղեր և քաղաքներ, երկաթուղիներ ու ասֆալտապատ խճուղիներ: Լեռնային արագահոս գետերի վրա կառուցում են ջրային էլեկտրակայաններ: Լեռնային երկրներում մարդկանց ապրելու և աշխատելու ամենահարմար վայրերը լեռների միջև գտնվող ցածր ու հարթ տարածքներն են՝ լեռնահովիտները: Այստեղ նույնպես մշակում են տարբեր բույսեր: Իսկլ լեռներում ավելի շատ զբաղվում են անասնապահությամբ, որովհետև այնտեղ շատ արոտավայրեր կան:
Գեղեցիկ է լեռների բնությունը, մաքուր ու բուժիչ է նրա օդը: Դրա համար էլ լեռների գրկում կառուցում են հանգստյան տներ և առողջարաններ: Մարդիկ սիրում են իրենց հանգիստն անցկացնել լեռնային վայրերում, զբաղվել լեռնագնացությամբ, իսկ ձմռանը՝ Լեռնադահուկային մարզաձևով:
Անչափ գեղեցիկ է նաև Հայաստանի լեռների բնությունը:

Մաթեմատիկա

Մաթեմատիկա տնային 16.12

412. Ուղղանկյան պարագիծը 330մմ է: Հաշվիր նրա լայնությունը գիտենալով, որ երկարությունը 85 մմ է:

Լուծում

85+85=170

330-170=160մմ

160:2=80մմ

413բ. Ուղղանկայն պարագիծը 412մմ է: Հաշվիր նրա երկարությունը ու լայնությունը գիտենալով, որ նրանց տարբերությունը 24մմ է:

Լուծում

24×2=48

412-48=364

364:4=91մմ

91+24=115մմ

413գ. Ուղղանկայն պարագիծը 364մմ է: Հաշվիր նրա մակերեսը գիտենալով,որ երկարությունը ու լայնություն տարբերությունը 32մմ է:

Լուծում

364-32=332

332:4=83

32:2=16

83+16=99

99×83=8217

Պատ.՛S=8217

Без рубрики

Կարմիր ծով

Անվանումը հավանաբար ստացել է ջրում գտնվող ջրիռումներից, որոնք տարվա որոշ ժամանակ ընդունում են կարմրավուն գույն[2]։Կարմիր ծովը Համաշխարհային օվկիանոսի ծովերից ամենատաքն ու ամենաղին է։ Ջրի մակերեսային շերտերի ջերմությունը սեպտեմբերին հասնում է 35°, իսկ ձմռան ամիսներին՝ 30°: Քանի որ Կարմիր ծով ոչ մի գետ չի թափվում, իսկ Հնդկական օվկիանոսի հետ նեղ Բաբ — Էլ — Մանդեբի (արաբերեն թարգմանությամբ- Արցունքի դարպասներ) նեղուցով ջրի փոխանակությունը թույլ է կատարվում, աղիությունն այս ծովում բարձր է։ Ավելանում է հարավից հյուսիս ՝ 3,65% — 4,3%:

Հաշվետվություններ, Ռուսաց լեզու

Отчёт по русскому языку

Числительное

Заданные

Настоящие и Прошедшее время

Прошлое время и текст

Глагол. Настоящее время

Глагол

Заданные

Заданные

кто-что

Заданные

Заданные

Заданные

Классная работа