Մաթեմատիկա

Մաթեմատիկա տնային 15.12

403. կատարիր գումարում և արդյունքը ստուգիր հանումով:

Ա) 3245+125=3370

Ստուգում 3370-125=3245

Բ) 3526+514=4040

Ստ.

4040-514=3526

404. կատարիր հանումով և արդյունքը ստուգիր գումարում:

ա) 6153-523=5630

Ստուգում 5630+523=6153

բ) 2453-216=2237

Ստ.

2237-216=2453

405. Կատարիր բազմապատկում և արդյունքը ստուգիր բաժանումով

ա) 1560×6=9360

9360:6=1560

բ) 4200×50=210000

210000:50=4200

406. Կատարիր բաժանում և արդյունքը ստուգիր բազմապատկումով:

ա) 21500:50=430

Ստ.

 50×430=21500

Հաշվետվություններ

Մայրենիի հաշվետվություն

Ընթերցած պատմվածքներ՝

մայրենի 11.12

Լուցկիներով աղջիկը

Մայրենի 02.12

Գիտնականը

Ստեփան Զորյան «Մահակը»

Չալանկը

Մայրենի 05.10.

Վիլյամ Սարոյան <>

Կարդում ենք Սարոյան

Վիլյամ Սարոյան «Երկու արաբների պատմությունը»

Հացթուխի աղջիկը

Լեզվական աշխատանքներ՝

Մայրենի 03.12

Ոսկի ձկնիկ և Մահակն հեքիթները համեմատած

Մայրենի 23.11

Մայրենի 20.11

Մայրենի 16.11

Սեբաստացու օրեր.կրթահամալիրի տոն

Մայրենի 14.10.

Մայրենի դասարանական 08.10.

Մայրենի Դասարանական 07.10.

Լեզվական աշխատանք

Կոմիտասյան օրեր: Հետազոտական աշխատանք։

Մայրենի 10.16

Բանաստեղծություններ՝

Մայրենի դասարանական 07.12

Մի մրահոն աղջիկ տեսա բանաստեղցություն

Համո Սահյան

Ընթերցած գրքեր`

Փիթեր Փենը Քենսինգթոնի այգիներում գրքի հարցերի պատասխանը

Շերլոկ Հոլմսի երեք պատմվածքի արկածների հարցերի պատասխանը

Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը գրքի հարցերի պատասխաններ

Հայոց լեզու

Հացթուխի աղջիկը

Անգլիական հեքիաթ

Դուք գիտե՞ք, թե ինչու է բուն գիշերները այդպես զայրացած կանչում․ «Հե՜հ, հե՜հ»։ Եթե ոչ, մենք ձեզ կպատմենք։

Հին ժամանակներում, դա ո՛չ իմ ապրած ժամանակն է, ո՛չ ձեր և ընդհանրապես ոչ ոքի ապրած ժամանակն էլ չէր, Անգլիայում կառավարում էր չարիքը։ Կային տարբեր տեսակի էլֆեր, անտառային հոգիներ, հսկաներ, խոսող դոդոշներ և այլն։ Եվ իհարկե փերիները, որոնք ամենակարող էին և օժտված էին մեծ ուժով։ Նրանք հաճախ ընդունում էին մարդկանց կերպարանք և իմանում մարդկային բոլոր գաղտնիքները։ Բայց ամենից շատ փերիները սիրում էին մարդկանց պատժեր անխելք արարքների համար և պարգևատրել բարի արարքների համար։

Մի երկեկո, այդպիսի մի ամենակարող փերի գալիս է մի գյուղ, հայտնվում հասարակ, աղքատ  տան առաջ և թակում հացթուխի դուռը։ Դուռը, պարզվում է, փակ չէ, և փերին մտնում է ներս։ Այնտեղ բավականին մութ էր, բուրում էր թարմ հացով, իսկ խորքում վառվում էր հսկայական վառարանը։ Վառարանի առջև աշխատում էր մի գեղեցիկ, կոկիկ աղջնակ՝ հացթուխի դուստրը։ Նրա կողքին՝ մեծ նեղ սեղանի վրա գտնվում էին թարմ, խրթխրթան հացերը։

Փերին հիանում էր աղջկանով՝  տեսնելով, թե ինչպես է նա հմտորեն հանում  վառարանից պատրաստի հացը և նորերը դնում կրակի վրա։ Թխված հացերին մատերով թխթխկացնում է՝ ստուգելու համար արդյոք նրանք լավ են թխվել և հետո նոր դնում սեղանի վրա։

— Աղքատ կնոջը մի կտոր հաց տվեք,- դողացող ձայնով խնդրեց փերին՝փոխակերպվելով թափառական պառավի կերպարանքով։

Հացթուխի աղջիկը ,շարունակելով զբաղվել իր գործով, հայացքով զննեց պառավին։ Մի փոքր սպասելով, պառավին ոչ մի լավ խոսք չասալով, կտրեց հին խմորից մի կտոր և շպրտեց պառավին։

-Բայց ես իմ քողտիկում կրակ չունեմ, որպեսզի թխեմ այն,- ասաց պառավը՝ գետնից վերցնելով խմորի կտորը,- թույլ տուր ինձ այն թխել քո հացերի հետ։

Հացթուխի աղջիկը չափից ավելի հպարտ էր, որպեսզի պատասխաներ ինչ-որ աղքատ պառավի։ Միայն, երբ հերթը հասավ նոր հացերը վառարանում դնելուն, թույլ տվեց պառավին փայտե տախտակին դնել նաև իր խմորի կտորը։

Երբ հացը արդեն թխվեց, աղջիկը հանեց այն վառարանից։ Եվ այնպես սացվեց, որ այդ փոքր կտորից ստացվել էր ամենամեծ և կարմրաթուշ հացը։ Պառավը ձեռքը մեկնեց հացին, բայց աղջիկը խանգարեց նրան։

— Հեռացի՛ր, կեղտոտ մուրացկան,-բղավեց աղջիկը,- սա քո հացը չէ։

Եվ որքան էլ պառավը խնդրեց, աղջիկը աչ մի կերպ չուզեց տալ հացը, իսկ դրա փոխարեն փերիի առաջ շպրտեց հում խմորի կտոր՝ նախորդից էլ ավելի փոքր։ Բայց երբ պառավը այն դրեց վառարանի մեջ, այն նույնպես վերածվեց մեծ ու կարմրաթուշ հացի, ավելի մեծ ու կարմրաթուշ, քան առաջինը։

Միայն թե աղջիկը նորից չթողեց պառավին վերցնել այդ հացը և նորից ուզեց վռնդել նրան, բայց պառավը խնդրեց իրեն տալ վերջին՝ երրորդ խմորի կտորը, որ բախտը փորձի։ Եվ աղջիկը նրան շպրտեց աննշան մի կտոր, որը նույնիսկ տեսանելի չեղավ պառավին։ Եվ շատ իզուր․․․

Ինչպես արդեն ասացինք, հացթուխի աղջիկը շատ գոռոզ էր, որպեսզի նայեր, թե ինչպիսին է աղքատ պառավը։ Բայց եթե նայեր, երբ երրորդ անգամ հանեց ամենամեծ, ամենակարմրաթուշ հացը, որը ստացվել էր խմորի աննշան կտորից, որը նա շպրտել էր պառավին երրերդ անգամ, նա չէր վռնդի պառավին և չէր բղավի՝ չարությունից կակազելով․ «Հե՜հ, հե՜հ․․․ հեռացի՛ր», այլ կնկատերկ մուրացկանի զարմանալի փոփոխությունը։

Գերեզմանային պառավից նա վերածվեծ բարձրահասակ, երիտասարդ կնոջ, պատռված ցնցոտիների փոխարեն նրա ուսերից իջնում էր փայլուն թիկնոց, իսկ ձեռննափայտը վերածվեց առկայծող կախարդական փայտիկի։

Բայց աղջիկը, չնայելով նրան, հանում է վառարանից մեծ, կարմրաթուշ հացը, կոպիտ հրում փերինն և չարացած կակազելով բղավում․

-Հե՜հ, հե՜հ․․․

Բայց, չհասցնելով վերջացնել, հանկարծ դառնում է մոխրագույն բու և դուրս ռռչում պատուհանից՝ կանչելով հե՜հ, հե՜հ․․․

Ահա, հիմա դուք արդեն գիտեքք, թե ինչու են բվերը չարացած կանում․ «Հե՜հ, հե՜հ»։

Թարգմանությունը ռուսերենից՝ Անուշ Ներսիսյանի

Առաջադրանքներ․

  1. Դուրս գրե՛ք անծանոթ բառերը, բացատրե՛ք բառարանի օգնությամբ և սովորեք։
  2. Ի՞նչպիսին էր հացթուխի աղջիկը։ Բնութագրի՛ր նրան։
  3. Ի՞նչիսին էր կախարդուհին։ Բնութագրի՛ր նրան։
  4. Ի՞նչ է սովորեցնում հեքիաթը։
  5. Փոխի՛ր հեքիաթի ավարտը քո պատկերացմամբ։
Հայոց լեզու

Վիլյամ Սարոյան «Երկու արաբների պատմությունը»

Картинки по запросу bear cartoonՓառասիրությամբ ու երազանքներով տարածված մարդկանց բթամտությունը ցուցադրելու համար քեռիս պատմում էր նաև երկու արաբների պատմությունը, որոնցից մեկը խելացի էր, իսկ մյուսը՝ հիմար, և նրանք սար էին գնացել արջ որսալու:

Իմ խփած արջի մորթին արդեն ծախել եմ, – ասում է հիմարը: – Դու քոնը դեռ չե՞ս ծախել:

Չէ, – պատասխանում է խելացին, – այդ մասին կմտածեմ, երբ արջին սպանած կլինեմ: Բայց ինչպե՞ս է, որ այդքան համոզված ու վստահ ես:

Նրանից է, – ասում է մյուսը, – որ ես շատ լավ եմ կրակում, արջերի հարցում շատ խելացի եմ, համ էլ հարաբերությունների մեջ խորամանկ եմ:

Նրանք սարը բարձրացան, հետո ձորն իջան և իրար կորցրին: Հանկարծ հսկայական ժայռի ետևից հսկայական մի արջ հայտնվեց ուղիղ հիմար արաբի դիմաց, ով մի կողմ նետեց հրացանը, գետնին փռվեց և մեռած ձևացավ: Արջը մոտեցավ, ոտքից-գլուխ հոտոտեց արաբին, լիզեց-թքոտեց նրա դեմքը, ապա հեռացավ դանդաղաքայլ: Երբ արջը բավական հեռացել էր, հիմար արաբը տեղից վեր կացավ և մաքրեց-չորացրեց դեմքը: Այդ ժամանակ մյուս արաբը նրան մոտեցավ և հարցրեց.

Արջն ականջիդ ի՞նչ ասաց:

Հիմարը, որ արդեն ավելի քիչ էր հիմար, քան առաջ, պատասխանեց.

– Արջն ասաց. «Սրանից հետո մորթիս չվաճառես, մինչև որ ինձ չքերթես»:

Առաջադրանքներ՝

  • Ի՞նչ սովորեցրեց առակը։
  • Բացատրիր կարմիրով նշված բառերի իմաստները, մտապահիր։
  • Տեքստից դուրս գրիր 6 հատ ե-ով սկսվող և 4 հատ ո-ով սկսվող բառեր, հաշվիր դրանց հնչյուններն ու տառերը։
  • Տեքստը սովորիր շատ լավ կարդալ։
Հայոց լեզու

Համո Սահյան

Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ,
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու:

Հարցեր և առաջադրանք

  • Ինչպես ես հասկանում հետևյալ պատկերը.
  1. Մշուշների շղարշիտակ…
  2. Ամպը լեզուն կուլ է տվել…
  3. Ցերեկն էլ է ցրտից կծկվել…
  • Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած պատկերը:
  • Բացատրիր վարդագույնով նշված բառերը:

Կարդալիս՝

  1.  ի՞նչ գույներ ես տեսնում,
  2.  ի՞նչ ձայներ ես լսում:

***

Ձկնիկն առվին խուտուտ տվեց,
Եվ առուն՝ պարզ ու անբիծ
Քրքջալով ուշաթափվեց
Ու ձորն ընկավ քարափից…
Զարկվեց քարին, ուշքի եկավ,
Շուրջը նայեց կասկածով
Եվ մի կապույտ ժպիտ շուրթին՝
Ճամփա ընկավ դեպի ծով:

Հարցեր և առաջադրանքներ

  • Արձակ պատմիր բանաստեղծությունը:
  • Ինչպիսի՞ն էր առուն. պատմիր նրա մասին:
  • Հորինիր վերնագիր բանաստեղծության վերաբերյալ:
  • Ինչպե՞ս կնկարազարդիր բանաստեղծությունը, պատմիր:
  • Հորինիր երկխոսություն ձկնիկի և առվի միջև:

———————————————————————————————-

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Հարցեր և առաջադրանքներ

  • Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերը. «Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը Աշնան քամուն են ծափահարում»:Համո
  • Ո՞ր պատկերն է քեզ ավելի շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր:
  • Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով: Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ «գույն» կա:
  • Պատմի՛ր բանաստեղծությունը:
  • Բանաստեղծությունը սովորիր անգիր։