Թե աշխարհում փակ դռներ կան,
թող որ բացվեն այս գիշեր,
Ու Նոր տարին նոր խնդությամբ
թող ներս մտնի այս գիշեր,
Թե կան դատարկ, համր տներ`
մանկան ճիչով թող լցվեն,
Ով փնտրում է սրտանց մեկին`
հանկարծ գտնի այս գիշեր:
Թե կան լացող, տխուր աչքեր,
թող ծիծաղեն այս գիշեր,
Կանչող ձեռքերն իրար հասնեն,
հրաշք ապրեն այս գիշեր:
Թե կան սրտեր` չար նախանձով,
դառնան բարի ու ներող,
Եվ ուրիշի ուրախ կյանքով
խանդավառվեն այս գիշեր:
Թե մոլորված անցորդներ կան,
դարձի թող գան այս գիշեր,
Սրբագործված սիրով մտնեն
իրենց օջախն այս գիշեր,
Թե կան բախտի փշոտ ճամփեք,
թող ծաղկունքով կանաչեն
Ու երջանիկ սպասումով
բոլորն արբեն այս գիշեր…
Թե աշխարհում պանդուխտներ կան,
թող տուն դառնան այս գիշեր,
Հայրենական հավերժությամբ
ողջագուրվեն այս գիշեր:
Մետաքսե
Առաջադրանքներ․
1․ Անծանոթ բառերը դո՛ւրս գրեք և բացատրե՛ք բառարանի օգնությամբ և սովորեք։
Խնդություն-ուրախություն
համր-չխոսող, ձայն ու ծպտուն չհանող,
խանդավառվել-խանդավառություն, ուրախություն
ողջագուրվել- իրար փայփայել՝ գգվել
պանդուխտ-հայրենի երկրից հեռացած և օտար երկրում ապրող մարդ
2․Դո՛ւրս գրեք հականիշ բառեր։
լացել- ծիծաղել
չար նախանձ-դառնան բարի ու ներող,
Թե մոլորված անցորդներ կան,
դարձի թող գան այս գիշեր,
Թե կան բախտի փշոտ ճամփեք,
թող ծաղկունքով կանաչեն
Թե աշխարհում պանդուխտներ կան,
թող տուն դառնան այս գիշեր,
3․Բանաստեղծության մուգ նշված հատվածը սովորե՛ք անգիր։ Հարցնելու եմ երեքշաբթի։