ԴԱՐՁՎԱԾՔ
Կան բառակապակցություններ, որոնցում բառերն իրենց ուղիղ իմաստներով չեն հասկացվում, այլ միասին նոր՝ փոխաբերական իմաստով են արտահայտվում։ Այդպիսի բառակապակցությունները կոչվում են դարձվածքներ։
Առաջադրանք 1․
Յուրաքանչյուր տողի երկու բառակապակցություններից մեկը դարձվածք է․ գտի՛ր և դուրս գրիր։
Ոսկե ձեռքեր-ոսկե մատանի
Արջի որս-արջի ծառայություն
Գայլի ախորժակ-գայլի պոչ
Գիրք առնել-թև առնել
Գրիչ գտնել-լեզու գտնել
Հացը կտրել-ճանապարհ կտրել
Ափսե կոտրել-սիրտը կոտրել
Առաջադրանք 2․
Աջ և ձախ մասերից ընտրի՛ր հականիշ դարձվածքներ և գրի՛ր կողք կողքի։
Կրակի գին-ջրի գին գայլի սիրտ ուտել
Լեղին պատառվել-գայլի սիրտ ուտել ջրի գին
Լեզու առնել-լեզուն բռնվել աչքի գրող
Աչքի լույս-աչքի գրող լեզուն բռնվել
Խելքից պակաս-խելքի ծով խելքի ծով
Անկողին ընկնել-առողջանալ առողջանալ
Առաջադրանք 3․
Աջ և ձախ մասերը միացնելով՝ ատացի՛ր դարձվածքներ և գրի՛ր։
Խելքը կախել: գնալ
Սիրտը դողալ դողալ
Քիթը կտրել: կտրել
Մտքից բռնվել կախել
Լեզուն ճոճել ճոճել
Սուր գնալ բռնվել
Առաջադրանք 4․
Հետևյալ արտահայտությունները գործածի՛ր նախադասությունների մեջ դրանց ուղիղ և փոխաբերական իմաստներով։
Սեղան բացել-սփրոց բացել, ձեռքերը լվանալ-ձեռքերը մաքրել։
