Ես ընտրությունը ընտրել եմ մարմնամարզություն:Մենք ընտրովին անում էնք երեքշաբթի և ուրբաթ:Մենք ընկեր Անդրանիկի հետ վարժություներ ենք անում, խաղեր էնք խաղում,օրինակ՝ բռնոցի պպզոցի ազատոցի, խոլեռա,դրոշակ:Ես սիրում եմ մարմնամարզություն:
Месяц: Декабрь 2020
Հայրենագիտության հաշվետվություն
Առասպել գամված Արտավազդի մասին:
Մենք Հայրենագիտությունը սկսել էնք անցնել այս տարվանից:Մենք Հայրենագիտության դասի օգնությամբ իմացանք Հայաստանի բոլոր մայրաքաղաքները,Հայկական թագավորների օրոք ինչ էր և ինչ մայրաքաղաքներ ստեղծվեցին և այլն:Ինձ շատ դուր է գալիս Հայրենագիտությունը,նաև մենք այս տարվանից սկսեցինք անցնելը Բնագիտությունը:
English Home work 20.12
- When do you celebrate the New Year and Christmas?
We celebrate New Year and Christmas at home.
Who decorates the Christmas tree?
Yes We decorate the Christmas tree.
Do you decorate your house?
Yes We decorate the house.
What do you eat?
Cake,goose,puding,pencake,fruits
Where do you put the Christmas presents?
We put the Crhistmas presents under the tree.
Do you send Christmas cards to your relatives or friends?
Yes I send.
Do you like this holiday? Why?
Yes I do.I like it because it is funny.
Մայրենի 18.12
Լեգենդ մշտադալար եղևնու մասին
Վաղ անցյալում մարդիկ զարդարում էին ծառերը` հավատալով, որ դրանք օժտված են բարի ուժերվ, դրանցում ապրում են բարի ոգիներ: Ծառերին նվերներ կախելով` մարդիկ աշխատում էին գոհացնել բարի ոգիներին: Ծառերը զարդարող խնձորները խորհրդանշում էին պտղաբերություն, ընկուզեղենը` աստծո շնորհ, ձվերը` զարգացող կյանք, ներդաշնակություն և լիակատար բարեկեցություն:
Եղևնին զարդարելու սովորույթն առաջացել է ավելի քան 2000 տարի առաջ: Մշտադալար եղևնին առանձնահատուկ տեղ է գրավել բոլոր ծառերի մեջ: Այն խորհրդանշել է կյանքը և կյանքի վերածնունդը մթից ու խավարից: Շատերը կարծում են, թե մշտադալար եղևնին դրախտում աճող անմահության ծառն է, վառվող մոմերը կամ լույսերը` մադկային հոգիները, իսկ զարդարանքները` խորհրդանշական նվիրատվությունները:
Ս. Ծննդյան Տոնի ծառի մասին շատ լեգենդներ կան: Ահա ամենահայտնի և ամենագեղեցիկ լեգենդներից մեկը.
Երկրի վրա իջավ խորհրդավոր սուրբ գիշերը` մեծ ուրախություն պարգևելով մարդկանց: Բեթղեհեմի լքված քարայրերից մեկում ծնվեց աշխարհի Փրկիչը: Ականջ դնելով հրեշտակների երգեցողությանը` հովիվները փառաբանում և երախտագիտություն էին հայտնում Աստծուն: Ոչ միայն մարդիկ, այլև քարայրը շրջապատող ծառերն ու ծաղիկներն էին յուրովի մասնակցում մեծ խորհրդին: Նրանք ուրախ տարուբերվում էին` ասես խոնարհվելով Օրհնյալ Մանկանը: Բոլորն էլ ցանկանում էին տեսնել նորածին Փրկչին. ծառերն ու թփերը տարածում էին իրենց ճյուղերը, ծաղիկները` բարձրացնում գլուխները` ջանալով տեսնել քարայրի ներսը:
Բոլորից երջանիկ էին քարայրի մուտքի մոտ կանգուն երեք ծառերը, նրանց լավ տեսանելի էր մսուրը և այնտեղ պառկած Մանուկը` շրջապատված հրեշտակներով: Այդ ծառերն էին` սլացիկ արմավենին, հրաշալի բուրող ձիթենին և համեստ, կանաչ եղևնին: Եվ ահա լսվեց հետևյալ խոսակցությունը.
— Գնանք մենք էլ խոնարհվենք Աստվածային Մանկանը և նրան մատուցենք մեր նվերները, — ասաց ձիթենին` դիմելով արմավենուն:
— Ինձ էլ տարեք ձեզ հետ, — ամաչկոտ ասաց համեստ եղևնին:
— Ո՞ւր` մեզ հետ, — արհամարհանքով նայելով նրան` հպարտորեն ասաց արմավենին:
— Իսկ դու ի՞նչ նվեր կարող ես տալ Աստվածային Մանկանը, — ավելացրեց ձիթենին: — Դու ի՞նչ ունես. միայն ծակող ասեղներ:
Լռեց խեղճ եղևնին և հնազանդորեն ետ քաշվեց` չհամարձակվելով մտնել քարայր:
Սակայն հրեշտակը լսեց ծառերի խոսակցությունը, տեսավ թե արմավենու և ձիթենու հպարտությունն ու գոռոզությունը, թե եղևնու համեստությունը:
Հրեշտակը խղճաց եղևնուն և կամեցավ օգնել նրան:
Փարթամ արմավենին խոնարհվեց Մանկանը և Նրան տվեց իր շքեղ պսակի լավագույն տերևը.
— Թող այն Քեզ զովություն պարգևի շոգ օրերին, — ասաց նա:
Իսկ ձիթենին խոնարհեց իր ճյուղերն ու հոտավետ յուղ կաթեցրեց, և ամբողջ քարայրը լցվեց անուշ բույրով:
Եղևնին հետևում էր նրանց տխուր, սակայն` առանց նախանձի:
«Նրանք իրավացի են, ինչպե՞ս կարող եմ համեմատվել նրանց հետ: Ես այնքան խեղճ եմ, չնչին, արդյո՞ք արժանի եմ մոտենալու Աստվածային Մանկանը», — մտածում էր նա:
Սակայն հեշտակն ասաց նրան.
— Քո համեստությամբ ինքդ քեզ նվաստացնում ես, սիրելի եղևնի, սակայն ես քեզ կմեծարեմ և քույրերիցդ ավելի լավ կզարդարեմ:
Եվ հրեշտակը երկնքին նայեց, մութ երկինքը փայլեց պայծառ աստղերով: Հրեշտակը նշան արեց, և աստղերը մեկը մյուսի ետևից սկսեցին թափվել ցած, ուղիղ եղեևնու կանաչ ճյուղերի վրա, և շուտով եղևնին փայլեց վառ կրակներով: Իսկ երբ Աստվածային Մանուկն արթնացավ, Նրա ուշադրությունը գրավեցին ոչ թե քարայրի սքանչելի բույրը և արմավենու շքեղ հովհարը, այլ փայլփլուն եղևնին: Մանուկը նայեց եղևնուն, ժպտաց և թաթիկները մեկնեց դեպի եղևնին: Հրճվեց եղևնին, սակայն չհպարտացավ, չմեծամտացավ և իր ողջ փայլով ջանաց լուսավորել ստվերում կանգնած ձիթենուն և արմավենուն: Չարին նա պատասխանեց բարով: Իսկ հրեշտակը տեսավ դա և ասաց.
— Սիրելի եղևնի, դու բարի ես, և դրա համար էլ կպարգևատրվես: Ամեն տարի այդ նույն ժամանակ դու կզարդարվես լույսերի փայլով և բոլորը կուրախանան` նայելով քեզ: Եվ դու, համեստ, կանաչ եղևնի, այսուհետև կդառնաս Ս. Ծննդյան ուրախ տոնի խորհրդանիշը:
Հարցեր և առաջադրանքներ
- Տեքստում դեղինով նշված բառերը բացատրեք:
Օժտվել-Պարգևել, շնորհել
Պտղաբերություն- Պտղաբեր լինելը
Ներդաշնակություն- Ներդաշնակ լինելը
Բարեկեցություն- Բարեկեցիկ կյանք
Խորդհրդանշել- Որևէ հասկացության՝ գաղափարի՝
Փառաբանում-փառք տալ
երախտագիտություն- Երախտիքը գիտենալն ու գնահատելը
Յուրովի- Իր հասկացած՝ կարողացած ձևով
Խոնարհվելով- Հակվել՝ թեքվել՝ ծռվել մի կողմի վրա
Ջանալով- ճիգ գործադրել որևէ ցանկալի արդյունքի հասնելու համար
Մսուր- Ախոռներում երկար տաշտաձև տախտակամած, որի մեջ լցնում են անասունների կերը
Կամեցավ-մոտենալ
- Կապույտով նշված բառերը դուրս բերեք և առանձնացրեք արմատներն ու ածանցները, չմոռանաք
- գրել թե այդ բառերն ինչպիսին են՝ պարզ, բարդ, ածանցավոր, թե բարդ ածանցավոր:
Մշտադալար-բարդ=միշտ+ա հոդակապ+դալար
Առանձնահատուկ-բարդ=առանձին+ա հոդակապ+հատուկ
Անմահության-ածանցավոր=ան նախածանց+մահ արմատ+ություն վերջածանց
Տոնի-պարզ
Լեգենդներ-պարզ
Ամենահայտնի-ածանցավոր=ամենա նախածանց+հայտնի արմատ
Ամենագեղեցիկ-ածանցավոր=ամենա նախածանց+գեղեցիկ արմատ
Փրկիչը-պարզ
եղևնին-պարզ
հպարտորեն-ածանցավոր=հպարտ արմատ+որեն վերջածանց
հնազանդորեն-ածանցավոր=հնազանդ արմատ+որեն վերջածանց
ծառերի-պարզ
օրերին-պարզ
հոտավետ-ածանցավոր=հոտ արմատ+ ավետ ածանց
Աստվածային-ածանցավոր=աստված արմատ+ային ածանց
Ուշադրությունը-ածանցավոր=ուշադիր արմատ+ ությունը
- Տեքստից դուրս գրեք 15 բառ, որոնք ունեն վերջավորույթուն և դրանք գրեք ուղիղ ձևով:
Օրերին-օր
Տոնի-տոն
Ծառերի-ծառ
Օրհնյալ-օրհնել
Արմավենին-արմավենի
Փրկչին-փրկիչ
Հավատալով-հավատալ
Խորհուրդին-խորհուրդ
Ցանկանում-ցանկանալ
Խոնարհվեց-խոնարհվել
Եղևնին-եղևնի
Պսակի-պսակ
Կզարդարեմ-զարդարել
Մասնակցում-մասնակցել
Մսուրը-մսուր
- Գտեք այն հատվածը, որտեղ երևում է եղևնու բարությունը:
Ամեն տարի այդ նույն ժամանակ դու կզարդարվես լույսերի փայլով և բոլորը կուրախանան` նայելով քեզ: Եվ դու, համեստ, կանաչ եղևնի, այսուհետև կդառնաս Ս. Ծննդյան ուրախ տոնի խորհրդանիշը:
- Ձեր կարծիքով հրեշտակը եղևնուն լավությո՞ւն, թե վատությո՞ւն արեց՝ դարձնելով Ամանորի խորհրդանիշ ծառը: Պատասխանը հիմնավորեք:
Ինձ թվում է այո,որովհետև մենք նրա վրա խաղալիքներենք կախում,մենք ինքներս էնք պատրաստում խաղալիքներ,մենք նրա տակ նվերներ էնք դնում և դրանք սաղ ուրախենք անում,մեկել տոնածառը ավելի գեղեցկացնում մեր տները և բակերը:
- Ձեր կարծիքով ո՞վ էր այդ նորածին մանուկը և ի՞նչ գիտեք նրա մասին:
Ինձ թվում է այդ մանուկը «Հիսուս Քրիստոս»-ն է:
Մաթեմատիկայի հաշվետվություն
Անգլերենի հաշվետվություն
Բնագիտության Հաշվետվություն
ՀԱՐԹԱՎԱՅՐԵՐ, ԲԼՈՒՐՆԵՐ, ԼԵՌՆԵՐ
Մայրցամաքների մակերևույթը ամենուրեք նույն ձևը չունի: Այնտեղ եղած հարթ և ընդարձակ տարածություններն անվանում են հարթավայրեր: Հարթավայրերը լինում են տարբեր մեծության: Աշխարհում ամենաընդարձակը Ամազոնի հարթավայրն է, որը գտնվում Է Հարավային Ամերիկա մայրցամաքում:
Հարթավայրերում գետերը շատ դանդաղ են հոսում, գրեթե աննկատ, որովհետև նրանց թեքությունը փոքր Է:
Հարթավայրերում տեղ-տեղ հանդիպում են բարձրացած տեղամասեր, որոնք կոչվում են բլուրներ: Բլուրն ունի ստորոտ, լանջ և գագաթ: Լեռները նման են բլուրներին, բայց շատ ավելի բարձր են: Բարձր լեռների գագաթները երբեմն գտնվում են ամպերից Էլ վեր և հաճախ ծածկված են հավերժական ձյունով ու սառույցով:
Աշխարհի ամենաբարձր լեռը Ջոմոլունգման Է, որը հայտնի Է նաև Էվերեստ անունով: Այն գտնվում է Եվրասիա մայրցամաքում, և նրա գագաթը ծովի մակարդակից բարձր է 8848 մետրով:
Լեռները, ինչպես և բլուրները, ունեն ստորոտ, լանջ և գագաթ: Հարթավայրեր և լեռներ կան նաև օվկիանոսի հատակին: Դրանք նույնպես ունեն տարբեր մեծություն և բարձրություն, սակայն, ծածկված լինելով օվկիանոսի ջրերով, չեն երևում:
Դեռ վաղ ժամանակներից մարդիկ բնակվում են ինչպես հարթավայրերում, այնպես էլ լեռնային շրջաններում:
Հարթավայրերը բնակության համար ամենահարմար տարածքներն են: Դրա համար էլ Երկրագնդի բնակչության մեծ մասն ապրում է հարթավայրերում: Այստեղ ավելի հեշտ է մշակել հողը, աճեցնել այգիներ, կառուցել քաղաքներ, գյուղեր և ճանապարհներ:
Չնայած դժվարություններին՝ լեռներում նույնպես կառուցում են գյուղեր և քաղաքներ, երկաթուղիներ ու ասֆալտապատ խճուղիներ: Լեռնային արագահոս գետերի վրա կառուցում են ջրային էլեկտրակայաններ: Լեռնային երկրներում մարդկանց ապրելու և աշխատելու ամենահարմար վայրերը լեռների միջև գտնվող ցածր ու հարթ տարածքներն են՝ լեռնահովիտները: Այստեղ նույնպես մշակում են տարբեր բույսեր: Իսկլ լեռներում ավելի շատ զբաղվում են անասնապահությամբ, որովհետև այնտեղ շատ արոտավայրեր կան:
Գեղեցիկ է լեռների բնությունը, մաքուր ու բուժիչ է նրա օդը: Դրա համար էլ լեռների գրկում կառուցում են հանգստյան տներ և առողջարաններ: Մարդիկ սիրում են իրենց հանգիստն անցկացնել լեռնային վայրերում, զբաղվել լեռնագնացությամբ, իսկ ձմռանը՝ Լեռնադահուկային մարզաձևով:
Անչափ գեղեցիկ է նաև Հայաստանի լեռների բնությունը:
Մաթեմատիկա տնային 16.12
412. Ուղղանկյան պարագիծը 330մմ է: Հաշվիր նրա լայնությունը գիտենալով, որ երկարությունը 85 մմ է:
Լուծում
85+85=170
330-170=160մմ
160:2=80մմ
413բ. Ուղղանկայն պարագիծը 412մմ է: Հաշվիր նրա երկարությունը ու լայնությունը գիտենալով, որ նրանց տարբերությունը 24մմ է:
Լուծում
24×2=48
412-48=364
364:4=91մմ
91+24=115մմ
413գ. Ուղղանկայն պարագիծը 364մմ է: Հաշվիր նրա մակերեսը գիտենալով,որ երկարությունը ու լայնություն տարբերությունը 32մմ է:
Լուծում
364-32=332
332:4=83
32:2=16
83+16=99
99×83=8217
Պատ.՛S=8217
Կարմիր ծով
Անվանումը հավանաբար ստացել է ջրում գտնվող ջրիռումներից, որոնք տարվա որոշ ժամանակ ընդունում են կարմրավուն գույն[2]։Կարմիր ծովը Համաշխարհային օվկիանոսի ծովերից ամենատաքն ու ամենաղին է։ Ջրի մակերեսային շերտերի ջերմությունը սեպտեմբերին հասնում է 35°, իսկ ձմռան ամիսներին՝ 30°: Քանի որ Կարմիր ծով ոչ մի գետ չի թափվում, իսկ Հնդկական օվկիանոսի հետ նեղ Բաբ — Էլ — Մանդեբի (արաբերեն թարգմանությամբ- Արցունքի դարպասներ) նեղուցով ջրի փոխանակությունը թույլ է կատարվում, աղիությունն այս ծովում բարձր է։ Ավելանում է հարավից հյուսիս ՝ 3,65% — 4,3%: