Ռուսաց լեզու

Домашнее задание

Имя Давид                                                                Дата 11.05

Задание. Допишите предложения,вставив пропущенные глаголы.

Глаголы: сажать, ходить, кататься, гулять, кататься, пускать, смотреть, есть, рисовать, слушать

  1. Петя любит ходить по лужам.
  • После школы мы будем пускать кораблики.
  • Тебе нравится кататься на роликах?
  • Мы любим гулять в лесу.
  • Завтра мы будем кататься на велосипеде.
  • Вам нравится смотреть на подснежники в лесу?
  • Коровы любят есть зелёную траву.
  • Оля любит рисовать ландыши.
  • Вы любите слушать пение птиц?

10. Завтра Ира будет сажать цветы.

©2012 УРЯ!ру                                                                                                                            http://www.urya.ru

Ответы

  1. Петя любит ходить по лужам.
  2. После школы мы будем пускать кораблики.
  3. Тебе нравится кататься на роликах?
  • Мы любим гулять в лесу.
  • Завтра мы будем кататься на велосипеде.
  • Вам нравится смотреть на подснежники в лесу?
  • Коровы любят есть зелёную траву.
  • Оля любит рисовать ландыши.
  • Вы любите слушать пение птиц?
  • Завтра Ира будет сажать цветы.

©2012 УРЯ!ру                                                                                                                            http://www.urya.ru

Մաթեմատիկա

Հետաքրքրաշարժ մաթեմատիկա

Առաջադրանք1.

Առաջադրանք 2.

Համակարգչային խաղում կենտ թվերը գրվում են կարմիր, իսկ զույգ թվերը՝ կապույտ: Մաքսը գումարում է կարմիր և կապույտ թվեր: Ինչ գույն կունենա պատասխանը:

կարմիր

Առաջադրանք 3. Մաթեմատիկական խաչբառ

Առաջադրանք 4. Հետեւելով սլաքներին՝ ստացիր թաքնված պատկերը

Առաջադրանք 5. Գտի’ր անհայտ թիվը

Без рубрики

Հեքիաթ հրաշագործի և սև մոգերի մասին

Հեքիաթ հրաշագործի և սև մոգերի մասին

Մի հեռավոր երկրում ապրում էին բարի հրաշագործները: Եվ չնայած մարդիկ նրանց երբեք չէին տեսել,նրանք գիտեին, որ հրաշագործները գոյություն ունեն, քանի որ հաճախ էին զգում նրանց  ներկայությունը և օգնությունը: Պատմում են, որ կախարդական երկրում արևը միշտ տաքացնում էր և անգամ ձմռանը ծաղկում էին աննկարագրելի գեղեցկության ծաղիկներ: Այնտեղ անտառներում ապրում էին անսովոր կենդանիներ, որոնք կարողանում էին խոսել և թռչել: Գետակներում լողում էին ոսկե ձկնիկներ, իսկ թռչունները հրաշալի երգեր էին երգում: Ամենուրեք հանգստություն և սեր էր իշխում: Այս երկրում գիշերներ չկային, միայն լուսավոր, արևոտ օրեր: Սարերի արանքում մի ամրոց էր գտնվում, որտեղ շատ հայելիներ կային: Հենց նրանց միջոցով էին հրաշագործները իմանում մարդկանց կյանքի մասին և նրանց ուղարկում իրենց օգնությունը: Մի լեգենդ կա այն մասին, որ հրաշագործները նույնպիսի մարդիկ են, միայն թե նրանք կարողանում են հրաշքներ ստեղծել: Առասպելն ասում է, որ այն մարդիկ, ովքեր մյուսներին երբեք վատը չէին ցանկացել, կարողանում էին սիրել և աշխարհ էին բերում միայն բարություն չէին մահանում և տեղափոխվում էին կախարդական երկիր և ձեռք բերում կախարդելու շնորհ: Այդ շնորհով նրանց օժտում էր թագուհին:

Ամեն ինչ լավ էր մինչև այն պահը, երբ իրենց երկիր եկան սև մոգեր: Մութ մառախուղը կախվեց նրանց երկրի վրա` փակելով արևը, պատելով գետերը և անտառները:

Գրավելով կախարդական երկիրը, մոգերը նախևառաջ կոտրեցին  հայելիներըև սկսեցին իրենց կամքին ենթարկել հրաշագործներին`օգտագործելով նրանց շնորհը իրենց սև նպատակներին: Նրանք ուզում էին գրավել ողջ աշխարհը իր բոլոր երկրների, քաղաքների հետ`ստեղծելով սեփական թագավորությունը: Բայց նրանց ուժը չէր հերիքում: Այդ ժամանակ նրանք սկսեցին փնտրել չար մտքերով մարդկանց և սպունգի նման ներծծում էին նրանց բոլոր չար մտքերը`հարստացնելով իրենց հզորությունը և ամրացնելով իշխանությունը: Կախարդանքը անզոր էր չարի մոգության դեմ: Այն ոչ մի ազդեցություն չուներ մոգերի վրա: Ուժերը հավասար չէին և հրաշագործները հուսահատվեցին: Կանչելով իրենց թագուհուն նրանք խորհուրդ հարցրին:

-Որպեսզի սև մառախուղը ցրվի, անհրաժեշտ է մարդկանց օգնությունը,-ասաց թագուհին,-առանց նրանց մենք անզոր ենք:

Մարդկանց?,- զարմացան հրաշագործները,-ինչ կարող են նրանք մեզ տալ, երբ իրենք օգնության կարիք ունեն:

Մարդկանց մեջ կա բարություն, կարեկցանք, սեր: Իսկ սրանք ամենից ուժեղ զենքն են չարի դեմ, որը ապրում է մոգերի մեջ: Նրանք սնվում են դրանցով, միայն դրանում է նրանց ուժը, քանի որ նրանք ապրում են բումերանգի օրենքով:

Մենք չգիտենք այդ օրենքի մասին,-ասացին հրաշագործները:

Այն հազարամյակներով գոյություն ունի: Եթե դու վատ բանի մասին ես մտածում, կամ որևէ մեկին վատն ես ցանկանում, վաղ թե ուշ այն բումերանգի նման քեզ կվերադառնա և հակառակը: Մոգերը վերցնում են վատ մտքերը և երբ նրանք հավաքեն այնքան, որքան պետք է նրանց իրենց նպատակի իրականացման համար, նրանք բավական ուժ կունենան որպեսզի վերացնեն մարդկանց իրենց իսկ օգնությամբ:

Բայց ինչպե՞ս զգուցանել մարդկանց նման սպասվող վտանգի մասին, ինպես բացատրել, որ նրանց մտքերը կարող են իրենց դեմ շրջվել: Չէ որ մոգերը բոլոր հայելիները կոտրել են: Միգուցե որևէ մեկին ուղարկենք: Եվ թագուհին մարդկանց աշխարհ ուղարկեց հրաշալի թռչունների, որ նրանք իրենց գեղեցիկ երգով մարդկանց ազատեն վատ մտքերից, իսկ լճերում և գետերում հայտնվեցին ոսկե ձկնիկներ, որոնք ուրախացնում էին բոլորին իրենց գեղեցկությամբ:

Բայց մարդկանց մեջ գտնվեցին այնպիսինները, որ բռնեցին թռչուններին և վանդակներում փակեցին, իսկ ոսկե ձկնիկներին վաճառեցին: Այդ ժամանակ է՛լ ավելի մութ ամպերը իջան և պատեցին հրաշագործների ամրոցը: Եվ մարդիկ զրկվեցին նրանց օգնությունից:

Մոգերը ծիծաղեցին ..

-Շուտով ողջ երկիրը մերը կլինի, իսկ դուք կծառայեք մեզ:

-Երբեք հրաշագործները չարին չեն ծառայի,-ասաց թագուհին և թափահարեց իր փայտիկը: Բոլոր հրաշագործները վերածվեցին սպիտակ ամպերի: Քամին փչեց և առավոտյան մարդիկ երկնքում տեսան ամպերի մի ողջ ծով:

-Ինչպիսի գեղեցկություն,-հիացած ասացին նրանք և նայելով երկնքին մտածեցին այն մասին, թե ինչ հրաշալի է աշխարհը:

-Մայրիկ, տես, ամպերը ժպտում են,-նկատեց փոքրիկ աղջիկը,-ինչ գեղեցիկ են նրանք:

Աղջիկը ձեռքով արեց նրանց և այդ ժամանակ երնքից աստղ ընկավ:

-Եթե դու ցանկություն պահես, այն անպայման կիրականանա,-ժպտաց մայրիկը:

-Թող ամեն ինչ հիմա լավ և ուրախ լինի:

Այս խոսքերը որպես կախարդանք հնչեցին: Մյուս մարդիկ ևս սկսեցին կրկնել դրանք: Սև մառախուղը ցրվեց, հրաշագործները նորից իրենց երկիր վերադարձան, իսկ մոգերը դառնալով սև ամպեր թռան դեպի անհայտություն: Հիմա նրանք դատապարտված են հավերժ թափառելու, որովհետև երբեք դեռևս չարին չի հաջողվել հաղթել բարուն:

Պատասխանել հետևյալ հարցերին

  1.  Ի՞նչ հասկացա ես այս հեքիաթից,
  2. Այս հեքիաթից ես հասկացա, որ պետք է միշտ բարի լինել և օգնել մարդկանց
  3. Ի՞նչ սովորեցրեց ինձ  հեքիաթը:
  4. Այս հեքիաթը ինձ սովորեցրեց, որ պետք չե ուրիշի վատը ցանկանալ, եթե դու ցանկանաս ինչ որ մեկի վատը այդ վատությունը քեզ կվերադարնա և պետք է միշտտ բարի լինել։
Մաթեմատիկա

Մաթեմատիկական ֆլեշմոբ

1. Էլլան ծաղկի 21 թուփ տնկեց: Բոլոր թփերը, բացի ութից, նարգիզներ էին։ Նարգիզի քանի՞ թուփ տնկեց Էլլան:

Подпись отсутствует
13 նարգիզ

2. Էյվան ընթրիքի համար աղցան պատրաստեց: Մեկ բաժին աղցանի համար օգտագործեց 1 լոլիկ և 2 վարունգ: Քանի՞ լոլիկ և վարունգ օգտագործեց Էյվան 6 բաժին աղցան պատրաստելու համար:

6 հատ լոլիկ,12 վարունգ,միասին 18

3. Պարտեզում 25 վարդի թուփ էր տնկված շարքով: Զատիկը նստած էր շարքի մի ծայրից հաշված 17-րդ թփի վրա, իսկ խխունջը՝ շարքի մյուս ծայրից հաշված 14-րդի վրա էր: Զատիկի ու խխունջի միջև քանի՞ թուփ կար:

4 թուփ էր զատիկի և խխունջի միջև

4. Նապաստակը օրական ուտում է 3 կգ կաղամբ: Քանի՞ կիլոգրամ կաղամբ կուտի 72 ժամում:

Подпись отсутствует
9կգ կաղամբ

5. Նարեն իր ունեցած կակաչները հավասար բաժանեց իր և 4 ընկերուհիների միջև: Յուրաքանչյուրը ստացավ 3 կակաչ: Քանի՞ կակաչ ուներ Նարեն:

15 կակաչ

6. Տատիկը թոռնիկների համար կարկանդակ թխեց: Կես կիլոգրամ ալյուրից ստացվում է 9 կարկանդակ: Քանի՞ կարկանդակ թխեց տատիկը 3կգ ալյուրից։

54 կարկանդակ

7. Արինան, Յանան, Նարեկը, Գարիկը և Էյվան տնկեցին ծառեր։ Արինայի տնկած ծառը բարձր էր Յանայի ծառից և ցածր էր Նարեկի ծառից։ Գարիկի ծառը բարձր էր Էյվայի ծառից և ցածր էր Արինայի ծառից։ Ո՞ւմ տնկած ծառն էր ամենաբարձրը։

Նարեկի ծառը ամենաբարձրն է

8. Երբ Մարիին հարցրին, թե ինքն ու իր երկու դասընկերները քանի հեքիաթ են կարդացել, Մարին պատասխանեց. «Բոլորս միասին 26 տարբեր հեքիաթ ենք կարդացել: Ես մեկ հեքիաթ ավելի եմ կարդացել Արտավազդից: Ես և Դավիթը միասին 19 հեքիաթ ենք կարդացել»: Քանի՞ հեքիաթ է կարդացել նրանցից յուրաքանչյուրը:

Подпись отсутствует

Արտավազդ-7,Մարի-8,Դավիթ-11

9. Հեծանիվի 1 անիվը փչելու համար Ալեքսից պահանջվեց 2 րոպե։ Որքա՞ն ժամանակ կպահանջվի Ալեքսից 5 հատ երկանիվ հեծանիվի անիվները փչելու համար։

Подпись отсутствует

20 րոպե

10. Արեգի տարեդարձը ապրիլի 19-ին է, իսկ Մարկինը՝ ապրիլի 28-ին: Շաբաթվա ո՞ր օրն է Արեգի տարեդարձը, եթե Մարկի տարեդարձը երեքշաբթի է:

կիրակի