Հեքիաթ հրաշագործի և սև մոգերի մասին
Մի հեռավոր երկրում ապրում էին բարի հրաշագործները: Եվ չնայած մարդիկ նրանց երբեք չէին տեսել,նրանք գիտեին, որ հրաշագործները գոյություն ունեն, քանի որ հաճախ էին զգում նրանց ներկայությունը և օգնությունը: Պատմում են, որ կախարդական երկրում արևը միշտ տաքացնում էր և անգամ ձմռանը ծաղկում էին աննկարագրելի գեղեցկության ծաղիկներ: Այնտեղ անտառներում ապրում էին անսովոր կենդանիներ, որոնք կարողանում էին խոսել և թռչել: Գետակներում լողում էին ոսկե ձկնիկներ, իսկ թռչունները հրաշալի երգեր էին երգում: Ամենուրեք հանգստություն և սեր էր իշխում: Այս երկրում գիշերներ չկային, միայն լուսավոր, արևոտ օրեր: Սարերի արանքում մի ամրոց էր գտնվում, որտեղ շատ հայելիներ կային: Հենց նրանց միջոցով էին հրաշագործները իմանում մարդկանց կյանքի մասին և նրանց ուղարկում իրենց օգնությունը: Մի լեգենդ կա այն մասին, որ հրաշագործները նույնպիսի մարդիկ են, միայն թե նրանք կարողանում են հրաշքներ ստեղծել: Առասպելն ասում է, որ այն մարդիկ, ովքեր մյուսներին երբեք վատը չէին ցանկացել, կարողանում էին սիրել և աշխարհ էին բերում միայն բարություն չէին մահանում և տեղափոխվում էին կախարդական երկիր և ձեռք բերում կախարդելու շնորհ: Այդ շնորհով նրանց օժտում էր թագուհին:
Ամեն ինչ լավ էր մինչև այն պահը, երբ իրենց երկիր եկան սև մոգեր: Մութ մառախուղը կախվեց նրանց երկրի վրա` փակելով արևը, պատելով գետերը և անտառները:
Գրավելով կախարդական երկիրը, մոգերը նախևառաջ կոտրեցին հայելիներըև սկսեցին իրենց կամքին ենթարկել հրաշագործներին`օգտագործելով նրանց շնորհը իրենց սև նպատակներին: Նրանք ուզում էին գրավել ողջ աշխարհը իր բոլոր երկրների, քաղաքների հետ`ստեղծելով սեփական թագավորությունը: Բայց նրանց ուժը չէր հերիքում: Այդ ժամանակ նրանք սկսեցին փնտրել չար մտքերով մարդկանց և սպունգի նման ներծծում էին նրանց բոլոր չար մտքերը`հարստացնելով իրենց հզորությունը և ամրացնելով իշխանությունը: Կախարդանքը անզոր էր չարի մոգության դեմ: Այն ոչ մի ազդեցություն չուներ մոգերի վրա: Ուժերը հավասար չէին և հրաշագործները հուսահատվեցին: Կանչելով իրենց թագուհուն նրանք խորհուրդ հարցրին:
-Որպեսզի սև մառախուղը ցրվի, անհրաժեշտ է մարդկանց օգնությունը,-ասաց թագուհին,-առանց նրանց մենք անզոր ենք:
Մարդկանց?,- զարմացան հրաշագործները,-ինչ կարող են նրանք մեզ տալ, երբ իրենք օգնության կարիք ունեն:
Մարդկանց մեջ կա բարություն, կարեկցանք, սեր: Իսկ սրանք ամենից ուժեղ զենքն են չարի դեմ, որը ապրում է մոգերի մեջ: Նրանք սնվում են դրանցով, միայն դրանում է նրանց ուժը, քանի որ նրանք ապրում են բումերանգի օրենքով:
Մենք չգիտենք այդ օրենքի մասին,-ասացին հրաշագործները:
Այն հազարամյակներով գոյություն ունի: Եթե դու վատ բանի մասին ես մտածում, կամ որևէ մեկին վատն ես ցանկանում, վաղ թե ուշ այն բումերանգի նման քեզ կվերադառնա և հակառակը: Մոգերը վերցնում են վատ մտքերը և երբ նրանք հավաքեն այնքան, որքան պետք է նրանց իրենց նպատակի իրականացման համար, նրանք բավական ուժ կունենան որպեսզի վերացնեն մարդկանց իրենց իսկ օգնությամբ:
Բայց ինչպե՞ս զգուցանել մարդկանց նման սպասվող վտանգի մասին, ինպես բացատրել, որ նրանց մտքերը կարող են իրենց դեմ շրջվել: Չէ որ մոգերը բոլոր հայելիները կոտրել են: Միգուցե որևէ մեկին ուղարկենք: Եվ թագուհին մարդկանց աշխարհ ուղարկեց հրաշալի թռչունների, որ նրանք իրենց գեղեցիկ երգով մարդկանց ազատեն վատ մտքերից, իսկ լճերում և գետերում հայտնվեցին ոսկե ձկնիկներ, որոնք ուրախացնում էին բոլորին իրենց գեղեցկությամբ:
Բայց մարդկանց մեջ գտնվեցին այնպիսինները, որ բռնեցին թռչուններին և վանդակներում փակեցին, իսկ ոսկե ձկնիկներին վաճառեցին: Այդ ժամանակ է՛լ ավելի մութ ամպերը իջան և պատեցին հրաշագործների ամրոցը: Եվ մարդիկ զրկվեցին նրանց օգնությունից:
Մոգերը ծիծաղեցին ..
-Շուտով ողջ երկիրը մերը կլինի, իսկ դուք կծառայեք մեզ:
-Երբեք հրաշագործները չարին չեն ծառայի,-ասաց թագուհին և թափահարեց իր փայտիկը: Բոլոր հրաշագործները վերածվեցին սպիտակ ամպերի: Քամին փչեց և առավոտյան մարդիկ երկնքում տեսան ամպերի մի ողջ ծով:
-Ինչպիսի գեղեցկություն,-հիացած ասացին նրանք և նայելով երկնքին մտածեցին այն մասին, թե ինչ հրաշալի է աշխարհը:
-Մայրիկ, տես, ամպերը ժպտում են,-նկատեց փոքրիկ աղջիկը,-ինչ գեղեցիկ են նրանք:
Աղջիկը ձեռքով արեց նրանց և այդ ժամանակ երնքից աստղ ընկավ:
-Եթե դու ցանկություն պահես, այն անպայման կիրականանա,-ժպտաց մայրիկը:
-Թող ամեն ինչ հիմա լավ և ուրախ լինի:
Այս խոսքերը որպես կախարդանք հնչեցին: Մյուս մարդիկ ևս սկսեցին կրկնել դրանք: Սև մառախուղը ցրվեց, հրաշագործները նորից իրենց երկիր վերադարձան, իսկ մոգերը դառնալով սև ամպեր թռան դեպի անհայտություն: Հիմա նրանք դատապարտված են հավերժ թափառելու, որովհետև երբեք դեռևս չարին չի հաջողվել հաղթել բարուն:
Պատասխանել հետևյալ հարցերին
- Ի՞նչ հասկացա ես այս հեքիաթից,
- Այս հեքիաթից ես հասկացա, որ պետք է միշտ բարի լինել և օգնել մարդկանց
- Ի՞նչ սովորեցրեց ինձ հեքիաթը:
- Այս հեքիաթը ինձ սովորեցրեց, որ պետք չե ուրիշի վատը ցանկանալ, եթե դու ցանկանաս ինչ որ մեկի վատը այդ վատությունը քեզ կվերադարնա և պետք է միշտտ բարի լինել։
