Իմ հորինուկները

Իմ հորինած մտքերը 13 կամ 14 նյութ

Միլիոն տարի մեզանից հետո

Մի անգամ մի տղա որոշեց տաղավարում ցույց տալ իր կարողությունները,իսկ այդ տղայի անունը Տիգրան  էր,այդ տղան այնքան խելացի էր,որ ուզում էր տաղավարում ցույց տալ իր խելացիական կարողությունները:Տիգրանը որոշեց պատմել մեզանից միլիոն տարի հետո ինչ է լինելու:Տիգրանը անգիր սովորեց և գնաց տաղավար և ասեց.

-Բարև ձեզ,ես Տիգրան եմ և ես գիտեմ թե ինչե լինելու միլիոն տարի մեզանից, ինչ է լինելու այո դուք ճիշտ լսեցիք:Ուշադիր լսեք միլիոն տարի մեզանից հետո,երբ գիտնականներ,ռոբոտ սարգող մարդիկ և ռոբօգնակաները…

-Մի հարց կարող եմ տալ?

-Այո լսում եմ.

-Իսկ ինչ է նշանակում ռոբօգնական?

-Դա ռոբոտ է, որը օգնում է մարդկանց.

-Հասկացա,լավ կարող եք շարունակել

-Նրանք ստեղծեցին ռոբոտ,որը կարող է դառնալ ինչ որ մեկի օրինակը.տաղավարից մարդիկ այնքան զարմացան,բայց Տիգրանը ուզում էր շարունակել,բայց տաղավարի տնօրենը ասաց.

-Տիգրան ջան դու այնպիսի բան արեցիր,որ ես միանգամից ուզում եմ հայտարարել,որ Տիգրանը հաղթեց և խնդրում եմ գավաթը,մեդալը և նվերները տաղավար բերեք:Տիգրան ջան շնորհավորում եմ քո հաղթանակի համար վերձրա գավաթը,մեդալը վզիտ կախիր և նվերները վերձրա.Տիգրանը գնաց տուն և ուրախացրեց ծնողներին այսպես լավ նորությունով:

Продолжить чтение «Իմ հորինած մտքերը 13 կամ 14 նյութ»
Հայոց լեզու

Երբ մտքերը սառչում են օդում (2-մաս)

Ալբերտ Մորավիա


(2-րդ մաս)

Ալբերտ Մորավիա


(2-րդ մաս)

Մի օր Ծով Ա. Ցուլը Ա. Ֆրիկացի անունով մի սևամորթի տեսավ, որն իր կնոջ հետ նավակում նստած Օձ Ա. Ձկան համար երգ էր երգում: Օձ Ա. Ձուկը բերանը բաց լսում էր:
Օձ Ա. Ձուկ,
Օձ Ա. Ձուկ,
Չկա քեզ պես
Սիրուն
ձուկ:
Օձ Ա. Ձուկն այդ երգով հրապուրված՝ մի պահ մոտացել էր, որ Արևադարձ կոչվող երկրում մի բան ասում են, մի այլ բան մտածում: Նա մոտեցավ նավակին, իսկ Ա. Ֆրիկացին ճարպկորեն նետեց ուռկանն, ու մի ակնթարթում բռնեց Օձ Ա. Ձկանը: Քիչ անց Օձ Ա. Ձուկը արդեն տապակված էր ու խժռված:
Ծով Ա. Ցուլը դա որ տեսավ, սարսափեց: Նա հեռացավ, մտածելով. «Ի՜նչ սարսափելի է, կեցցենք մենք՝ բևեռցիներս, որ ոչինչ չենք մտածում, իսկ եթե մտածում ենք՝ բոլորը կարող են տեսնել մեր մտածածը»:
Բայց Ծով Ա. Ցուլն անմիջապես չվերադարձավ Բևեռ: Գուցե՞ ծուլությունն էր պատճառը. կամ էլ նրան դուր էր գալիս չկարդացվող մտքեր ունենալը:
Այսպես, Ծով Ա. Ցուլը մնաց Արևադարձ կոչվող երկրում և ընտելացավ այդ երկրի սովորություններին:
Մտածելը անսպասելի պտուղներ տվեց:
Ծով Ա. Ցուլը սկսեց շատ խորիմաստ բաներ մտածել, ասենք. «Ո՞վ ենք մենք: Որտեղի՞ց ենք գալիս: Ո՞ւր ենք գնում»:
Ահա և պատասխանները. «Մենք ծովացուլեր ենք: Գալիս ենք բևեռից: Կանք, որովհետև մեզ ստեղծել է մի էակ, որը հսկայական ծովացուլի է նման: Վերջիվերջո կհեռանանք Արևադարձ կոչվող այս կեղծ երկրից և կվերադառնանք ազնիվ ու ճշմարիտ Բևեռ»: Ի վերջո Ծով Ա. Ցուլը ձանձրացավ մի բան մտածել, բայց ուրիշ բան անելուց և մի գեղեցիկ օր վերադարձավ Բևեռ: «Այո՜, չմտածել, անգործ ու անհոգ ապրել գոնե մի միլիոն տարի»,- երազում էր նա:
Մի անգամ Բևեռում, իր հին սառցակտորին թիկնած, Ծով Ա. Ցուլն զգաց, որ մտածելն արդեն սովորություն է դարձել, և ինքը չի կարողանում չմտածել:
Դժբախտաբար բոլոր մտքերն անմիջապես հայտնվում էին գլխավերևում՝ պսպղուն ու թափանցիկ սառցալուլաներով գրված: Խեղճ Ծով Ա. Ցուլի բարեկամներն սկսեցին նրանից փախչել: Նա էլ սկսեց վատ բաներ մտածել նրանց մասին: Այդ մտքերը վատ խոսքերով սառցալուլաներ դարձան…
Շուտով Ծով Ա. Ցուլը մեն-մենակ մնաց իր սառցակտորի վրա:
Այդ ժամանակներից շա՜տ-շա՜տ տարիներ են անցել: Բևեռում ջերմաստիճանը բարձրացել է: Մտքերն այլևս չեն սառչում և դարձել են անտեսանելի: Բայց Ծով Ա. Ցուլը դարձյալ մենակ է ապրում: Իր սառցակտորին պառկած՝ նա անվերջ մտածում է: Ի՞նչ է մտածում:
Ի՞նչ իմանաս:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Գտի՛ր տրված բառերի հոմանիշները:

Սիրուն-գեղեցիկ

Ակնթարթ- պահ, թարթ
հսկա-մեծ
անմիջապես-իսկույն
արև-Արեգակ

2. Պատմի՛ր այս պատմության Ծով Ա. Ցուլի մասին:

ա.  երբ նա Բևեռում էր ապրում

1-մասում նա վախենում էր, նույնիսկ մտածել էր վախենում,իսկ 2-մասում նա մենակեր ապրում Բևեռում և վերևում այլևս չէր գրվում տառերով ինչ,որ մտածում ես դրա համար նա համարձակ էր մտածում:

բ. երբ նա Արևադարձում էր ապրում

1-մասում նա ինչ ուզում էր մտածում էր,իսկ 2-մասում նա սարսափեց նրանից,որ Օձ Ա.Ձկան տապակել են և խժռել էին և նա ուզոմ էր գնալ Բևեռ:

3. Ի՞նչ ես կարծում, լա՞վ է, երբ մարդիկ կարողանում են կարդալ քո մտքերը:

Ինչ,որ մեկը,որ քո մտքերը կարդում են դա շատ վատ է, որովհետև,որ մարդը չի ուզում ինչ,որ մեկին ասել իր մտքերի մասին ուրեմն դու չպետք է իմանաս այդ մարդու մտքերի  մասին

4. Ի՞նչ խորհուրդ կտաս՝

ա. Բևեռի բնակիչներին

Բարև ձեզ Բևեռի բնակիչներ ես ուզում եմ ձեզ խորհուրդ տալ,որ դուք գնաք տաք տեղ, որովհետև բևեռում շատ ցուրտ է, բայց հենց, որ դուք գնաք տաք տեղ ոչ մեկի մասին վատ բան էր չմտացեք:

բ. Արևադարձի բնակիչներին

Բարև ձեզ Արևադարձի բնակիչներ ես ուզում եմ  ձեզ խորհուր տալ,որ դուք ոչմեկի մասին վատ բան չմտածեք,բայց,եթե ուզում եք կարող եք մտածել,որ օրինակ արևը կանաչ է:

5. Հորինի՛ր:

Միլիոն տարի մեզանից հետո

Մի անգամ մի տղա որոշեց տաղավարում ցույց տալ իր կարողությունները,իսկ այդ տղայի անունը Տիգրան  էր,այդ տղան այնքան խելացի էր,որ ուզում էր տաղավարում ցույց տալ իր խելացիական կարողությունները:Տիգրանը որոշեց պատմել մեզանից միլիոն տարի հետո ինչ է լինելու:Տիգրանը անգիր սովորեց և գնաց տաղավար և ասեց.

-Բարև ձեզ,ես Տիգրան եմ և ես գիտեմ թե ինչե լինելու միլիոն տարի մեզանից, ինչ է լինելու այո դուք ճիշտ լսեցիք:Ուշադիր լսեք միլիոն տարի մեզանից հետո,երբ գիտնականներ,ռոբոտ սարգող մարդիկ և ռոբօգնակաները…

-Մի հարց կարող եմ տալ?

-Այո լսում եմ.

-Իսկ ինչ է նշանակում ռոբօգնական?

-Դա ռոբոտ է, որը օգնում է մարդկանց.

-Հասկացա,լավ կարող եք շարունակել

-Նրանք ստեղծեցին ռոբոտ,որը կարող է դառնալ ինչ որ մեկի օրինակը.տաղավարից մարդիկ այնքան զարմացան,բայց Տիգրանը ուզում էր շարունակել,բայց տաղավարի տնօրենը ասաց.

-Տիգրան ջան դու այնպիսի բան արեցիր,որ ես միանգամից ուզում եմ հայտարարել,որ Տիգրանը հաղթեց և խնդրում եմ գավաթը,մեդալը և նվերները տաղավար բերեք:Տիգրան ջան շնորհավորում եմ քո հաղթանակի համար վերձրա գավաթը,մեդալը վզիտ կախիր և նվերները վերձրա.Տիգրանը գնաց տուն և ուրախացրեց ծնողներին այսպես լավ նորությունով:

  • Գտի՛ր «կրկնվող» բառը:

Արևադարձ, արևայրուք, արևային, արևոտ, արևածաղիկ, արևածագ:

Արև

  • Գրի՛ր բառեր, որոնց մեջ ապրում է «և» տառը:

արև,արևադարձ, արևայրուք, արևային, արևոտ, արևածաղիկ, արևածագ,արևմուտք:

Հայոց լեզու, Իմ գրադարանը, Իմ հորինուկները

«Լինում է, բայց չի լինում…». հորինուկ

Լինում է, բայց չի լինում մի մեծ գիտնական է լինում,իսկ այդ մեծ գիտնականի անունը Տիգրան էր,բայց Տիգրանը այնքան մեծ գիտնական էր,որ նրան դիմում էին այսպես՝ Տիգրան Տրդատի:Մի անգամ Տիգրանը որոշեց հորինել մի դեղ,որը խմում ես և երբեք չես ծերանում:Տիգրան Տրդատը ամիսներով փորձարկում էր այդ դեղը և վերջապես մեկ տարի անց Տիգրան Տրդատը հայնագործեց այն: Բայց նրան իր մայրիկը արթնացրեց և ասաց.

-Տղա’ս, արթնացիր։

Продолжить чтение ««Լինում է, բայց չի լինում…». հորինուկ»
Իմ գրադարանը, Իմ հորինուկները

«Սառնարանում ապրող մտքերը». Հորինուկ

Լինում է, չի լինում , մի տղա է լինում։ Այդ տղայի անունը Տիգրան է լինում: Մի անգամ մի չար տատիկ, ով գողանում էր մարդկանց մտքերը, վերցրեց Տիգրանի մտքերը, բայց Տիգրանի բախտը այնքան բերեց, ինչպես երբևիցե չէր բերել: Այդ չար տատիկԸ Տիգրանի խելացի մտքերը թողեց, իսկ ոչ պետքականը վերցրեց:Չար տատիկը այդ գողացած մտքերը դնում էր սառնարանում,այո , դուք ճիշտ լսեցիք, սառնարանում: Տիգրանը հեռուստացուցյով տեսավ, որ ասում են.«Չար տատին այս վերջերս գողացել է ինչ որ մարդու մտքեր, բայց մենք իմացել ենք, որ այդ մարդու բախտը բերել է, որովհետև չար տատին գողացել է ոչ պետքական մտքերը,այլ թողել է պետքական մտքերը, տուժածի անունը Տիգ…»։

Продолжить чтение ««Սառնարանում ապրող մտքերը». Հորինուկ»
Հայոց լեզու, Իմ գրադարանը

Հայր Բոնամիի հեքիաթը

Ֆրանսիական ժողովրդական հեքիաթ

Հայր Բոնամին գիտեր-չգիտեր, ընդամենը մի հեքիաթ գիտեր: Ամեն օր նա այդ հեքիաթն էր պատմում և այնքան էր պատմել, որ բոլորս արդեն անգիր էինք արել: Հեքիաթը որսորդների մասին էր և այնքան զվարճալի էր, որ լսողը ծիծաղից թուլանում էր:

Продолжить чтение «Հայր Բոնամիի հեքիաթը»
Հայոց լեզու, Իմ գրադարանը

Ալիսա–Գլորիկը. Ջաննի Ռոդարի

Մի աղջիկ կա: Նրան Ալիսա Գլորիկ են ասում: Հիմա քեզ կպատմեմ նրա մասին: Գիտե՞ս՝ ինչո՞ւ են նրան «Գլորիկ» ասում: Որովհետև նա շարունակ գլորվում-ընկնում է, շարունակ ու ամեն տեղ: Մի անգամ պապը փնտրում է նրան, որ պարտեզ տանի.
_ Ալիսա՜… որտե՞ղ ես:
_ Այստեղ եմ, պապի՜կ:
_ Որտե՞ղ՝ այստեղ:
_ Եսիմ…: Զարթուցիչի մեջ:
Այո՛, պատկերացնո՞ւմ ես, զարթուցիչի մեջ էր…Նա ուզել է իմանալ, թե ի՞նչն է այնտեղ շարունակ տկտկում: Այնքա՜ն է ուզել, այնքան, որ բացել է ժամացույցի ետևի դռնակը և մի ակնթարթում ընկել անիվների ու զսպանակների մեջ: Հիմա նա ստիպված է շարունակ ցատկոտել անիվի մի ատամից մյուսը, որպեսզի ընկնի խելացի պտուտակների տակ, որոնք հա պտտվում են և կրկնում.«Թի՛կ-թա՛կ, թի՛կ-թա՛կ…»:
Մի անգամ էլ պապը կանչում է նրան նախաճաշի.
_ Ալիսա՜… Որտե՞ղ ես:
_ Այստեղ եմ, պապի՜կ:
_ Ո՞րտեղ՝ այստեղ:
_ Դե այստե՛ղ էլի, հենց կողքիդ շշի մեջ…:
_ Ինչպե՞ս ընկար այդտեղ:
_ Ես շատ ծարավ էի, ուզեցի շշից ջուր խմել, ու՝ թրը՛մփ… ընկա մեջը…
Էս Ալիսան ընկել էր ջրով լցված շշի մեջ և հիմա ստիպված շարունակ ոտքերն էր շարժում ու ձեռքերով թիավարում, որպեսզի չխեղդվի: Լավ է, որ ամռանը, երբ նրան տարել էին Սպերլոնգ (ծովափնյա քաղաք Իտալիայում), սովորել էր գորտի նման լող տալ:
_ Մի քիչ դիմացիր, հիմա ես քեզ կհանեմ:
Պապը շշի մեջ բարակ թոկ իջեցրեց: Ալիսան ճարպկորեն բարձրացավ այդ պարանով և դուրս եկավ շշից: Հենց այդ ժամանակ էլ նա հասկացավ, թե որքան օգտակար է սպորտով զբաղվելը:
Մի անգամ էլ Ալիսան կորավ: Ե՛վ պապն էր նրան փնտրում, և՛ տատն էր նրան փնտրում, և՛ հարևանուհին էր փնտրում, այն հարևանուհին, որ ամեն օր գալիս էր նրանց տուն՝պապիկի լրագիրը կարդալու. այդպես նա քառասուն լիրա էր տնտեսում:
_ Տե՛ր Աստված, ա՛յ քեզ դժբախտություն,-շշնջում էր սարսափահար տատը: _Ի՞նչ պիտի անենք, եթե չգտնենք նրան մինչև հոր ու մոր վերադարձը:
_ Ալիսա՜… Ալիսա՜… Որտե՞ղ ես… Ալիսա՜…:
Բայց այս անգամ Ալիսան չէր պատասխանում և չէր էլ կարող պատասխանել: Խոհանոցով անցնելիս նա իր հետաքրքրասեր քիթը խոթեց այն դարակի մեջ, որտեղ պահում էին սփռոցներն ու անձեռոցիկները: Ուզեց նայել դարակի մեջ, և… գլորվեց ներս: Գլորվեց ու… ու քնեց փափուկ սփռոցների մեջ: Ինչ-որ մեկը անցնելիս դարակը ետ հրեց: Հա՜, ո՞ւմ մտքով կանցներ, որ Ալիսան այնտեղ է: Երբ նա արթնացավ, տեսավ, որ շուրջը մութ-մութ է, բայց բոլորովին էլ չվախեցավ. մի անգամ նա գլորվել էր լվացարանի խողովակը, ա՛յ, այնտեղ շատ ավելի մութ էր…
«Շուտով երևի ընթրիքի համար սեղան կգցեն, կուզենան սփռոցը հանել ու կգտնեն ինձ»: Բայց ինչպե՞ս կարող էին ընթրիքի մասին մտածել, երբ Ալիսան կորել էր, չկար ու չկար: Ոչ-ոք էլ չհիշեց ընթրիքի մասին: Երեկոյան, երբ վերադարձան Ալիսայի հայրն ու մայրը, նրանք բարկացան տատի ու պապի վրա:
_ Այդպե՞ս եք երեխա խնամում:
_ Մեր երեխաները լվացարանների մեջ չէին գլորվում,-արդարացան պապն ու տատը:-Մեր ժամանակներում երեխաները շա՜տ-շատ մահճակալից էին գլորվում, բայց դրանից մեծ վնաս չէր լինում, միայն ճակատներին մի փոքրիկ ուռուցք էր գոյանում:
Ալիսան սպասեց-սպասեց, ձանձրացավ, մի կողմ քաշեց սփռոցներն ու անձեռոցիկները, հասավ դարակի հատակին և ամբողջ ուժով սկսեց ոտքերով դոփել: «Թը՛խկ… թը՛խկ… թը՛խկ…»:
_Սսս…,-ասաց հայրիկը,-ոնց որ թե ինչ-որ տեղ թակում են:
Ալիսան սկսեց ավելի ուժեղ թակել՝ թ՛խկ… թը՛խկ… թը՛խկ…:
Դու պետք է տեսնեիր, թե ինչպես էին նրան գրկում ու համբուրում, երբ գտան դարակում…: Իսկ Ալիսա՞ն… Նա օգտվեց առիթից և գլորվեց հայրիկի բաճկոնի գրպանը: Երբ նրան հանում էին այնտեղից, նա ամբողջությամբ ներկված էր թանաքով, որովհետև խելքին փչել էր խաղալ հայրիկի ինքնահոսով:

Продолжить чтение «Ալիսա–Գլորիկը. Ջաննի Ռոդարի»