Հայոց լեզու

Եղևնին,Համո Սահյան

Անտառից եկած կանաչ եղևնին, Հիշում է կանաչ իր ընկերներին, Արահետներն է հիշում ձյունի տակ, Հիշում է բացատն ու բուքն սպիտակ: Երկինքն է հիշում իր գլխի վերև, Եվ իր մայր անտառն ասեղնատերև, Հովերն է հիշում նա գարնանային, Որ իրեն այնպես օրորում էին:

Վաղորդյան ցողի գոհարն է հիշում, Եվ մայրամուտի թևերն աբրեշում, Հիշում է սոսափն ամեն մի ծառի, Խարույկն է հիշում անտառապահի:

Հիշում է բոլորն ու չի ափսոսում, Որ էլ անտառի երգը չի լսում, Ինչո՞ւ ափսոսա, երբ իր թևերին Գարուն է բերել երեխաներին, Գարուն է բերել այս ձմռան օրով Եվ տուն է մտել կանաչ շորերով. Ե՞րբ է նա այսպես զուգվել, զարդարվել Եվ մարդկանց այսքան հրճվանք պատճառել,

Ե՞րբ է նա եղել այսքան երջանիկ Ու ե՞րբ է տեսել այսքան խաղալիք: Ե՞րբ են նրա մոտ այսքան մանուկներ Երգել ու պարել մինչև ուշ գիշեր… Զարդարանքներով, աստղերով իր պերճ Կանգնել է ուրախ մանուկների մեջ, Այնպես հպարտ է նայում աշխարհին, Կարծես հենց ինքն է բերել Նոր տարին:

Հարցեր և առաջադրանքներ

1. Անհասկանալի բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Արահետներն- Ոտքով բացած նեղ ճանապարհ, ուղի, ճամփա, ճանապարհ

բացատ- Բաց՝ ազատ տեղ, դատարկ տեղ

բուք- Սաստիկ քամի, որ մրրկում է տեղացող կամ նոր եկած ձյունը

ասեղնատերև- Ասեղնաձև տերև ունեցող

Վաղորդյան-  Վաղորդայնին տեղի ունեցող՝ եղող

ցող- Բարակ մանր անձրև

աբրեշում- Մետաքս

զուգվել- Զարդարվել, բարեզարդվել,

հրճվանք- Հոգեկան մեծ բավականություն, ցնծություն, մեծ ուրախություն

պերճ- Շքեղ, զարդարուն

2. Ի՞նչ էր հիշում եղևնին: Պատմի՛ր եղևնու անունից:

Եղևնին հիշում է իր կանաչ ընկերներին, Արահետներն է հիշում ձյունի տակ, հիշում է բացատն ու բուքն սպիտակ:

3. Եղևնին ի՞նչ էր զգում անտառից հեռու:

Եղևնին անտառից հեռու զգում էր ուրախություն և գեղեցկություն

4. Նա ափսոսո՞ւմ էր, որ այլևս անտառում չի:

Այո

5. Ինչո՞ւ էր նա հպարտ նայում աշխարհին:

Նա աշխարհում ուրաղխանում էր և գեղեցկանում

6. Նամակ գրի՛ր եղևնուն:

Եղևնի դու ճիշտ ես արել, որ քաղաք ես գնաց ել որով հետև անտառում ոչ ուրախանանում ոչել զարդարվում,իսկ քաղաքում համ ուրախանանում են համել զարդարվում:

Հայոց լեզու, Իմ գրադարանը

Ձյուն,Գեղամ Սարյան

Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,

Զգո՛ւյշ իջի՛ր աշխարհին,

Ծաղիկները մտել են քուն,

Հողն է նրանց անկողին:

Հանդա՜րտ, կամա՜ց իջի՛ր այնպես՝

Ծաղիկները չարթնանան,

Ծածկի՛ր նրանց քնքուշ ու հեզ,

Զգո՜ւյշ, զգո՜ւյշ անսահման:

Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,

Հանգի՜ստ, խաղա՛ղ իջի՛ր վար,

Ծաղիկները մտել են քուն,

Ծաղիկները ցրտահար:

Продолжить чтение «Ձյուն,Գեղամ Սարյան»
Մաթեմատիկա

Մաթեմատիկա 05.12

1. Սեդան, Արամը և Մարին միասին ունեն 800 դրամ, Որքա՞ն դրամ ունի Սեդան, եթե Արամն ու Մարին միասին ունեն 540 դրամ;

Լուծում

800-540=260դրամ

Պատ.՛260դրամ ունի Սեդան

2. Լիլիան, Գարիկը և Դավիթը միասին ունեն 950 դրամ; Որքան դրամ ունի Լիլիան, եթե  Գարիկն ու Դավիթը միասին ունեն 450 դրամ;

Լուծում

950-450=500դրամ

Պատ.՛500դրամ ունի Լիլիան

3. Լիլիան, Վիկտորիան և Հայկը միասին ունեն 1000 դրամ; Որքան դրամ ունի Վիկտորիան, եթե  Լիլիան ու Հայկը միասին ունեն 270 դրամ;

Լուծում

1000-270=730դրամ

Պատ.՛730դրամ

4. Արթուրը, Նարեն և Արսենը միասին ունեն 720 դրամ; Որքան դրամ ունի Արսենը, եթե  Արթուրն  ու Նարեն միասին ունեն 350 դրամ;

720-350=470դրամ

Պատ.՛470դրամ ունի Արսենը

5. Նոյի մոտ կար 1000 դրամ; Նա գնեց 3 հաց և 1 տուփ կարագ; 1 հացն արժե 100 դրամ, իսկ 1 տուփ կարագը՝250 դրամ; Որքան դրամ պետք է վճարի 4 հացի և 2 տուփ կարագի

համար միասին:

Լուծում

100×4=400

250×2=500

400+500=900դրամ

Պատ.՛900դրամ վճարեց նոյը