Հայոց լեզու, Իմ գրադարանը

Հեքիաթ փշատերև ծառի մասին

Անտառի մի  խորհդավոր բացատում ապրում էր մի փշատերև ծառ: Անտառի ծառերից ոչ մեկը նրա հետ ընկերություն չէին անում: Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենց ծաղիկների բուրմունքով, իսկ փոքրիկ փշատերևը զարմացած նայում էր, թե ինչպես էին բոլոր ծառերը պես-պես զգեստներ հագնում, սոսափում ու պարծենում իրենց գեղեցկությամբ…

Բայց երբ եկավ աշունը, նրանց տերևները թափվեցին, իսկ առաջին ձյան հետ նրանք մերկացան ու տխուր լռեցին: Միայն փոքրիկ փշատերևն էր, որ կանաչ ու դալար կանգնած էր մնացել…

Շուտով Նոր տարի էր… Անտառի բնակիչները պատրաստվում էին Նոր տարվան…Նրանք ուզում էին շատ գեղեցիկ դիմավորել Ձմեռ Պապիկին և որոշում են զարդարել փշատերևին։ Ամեն մեկը տարբեր բաներ է բերում. սկյուռիկը բերում է ընկույզ և կաղին, ոզնին՝ չորացրած սնկեր, իսկ նապաստակը իր մայրիկից խնդրում է փոքրիկ գազարներ։

Շատ շուտով տոնածառը շքեղ տեսք է ստանում, գազանիկներն ուրախանում են, իսկ փշատերևը հուզված նայում է շուրջը։  Նա երջանիկ էր, սակայն զգում էր, որ բոլոր ծառերը տխուր են։

Գիշերը, երբ բոլոր գազանիկները պառկում են քնելու, նա բվին խնդրում է, որ իր խաղալիքների կեսը տանի և կախի մյուս ծառերի ճյուղերից։ Հաջորդ օրը երբ, Ձմեռ Պապը գալիս է անտառ, տեսնում է, որ  բոլոր ծառերը գեղեցիկ զարդարված են։ Նա զարմացած հարցնում է. «Իսկ ո՞վ է զարդարել անտառի մյուս ծառերը»: Փշատերևը համեստորեն լռում էր: Այդ ժամանակ բուն որոշեց ամեն ինչ պատմել Ձմեռ պապիկին: Ձմեռ պապը շոյեց փշատերևի դալար փշիկները և ուրախացած բացականչեց. «Այսօրվանից քեզ կկոչենք տոնածառ: Դու բոլորին տոն ես պարգևել: Դու աշխարհի ամենաբարի ծառն ես»:

Հնչեցին Նոր տարվա զանգերը, երկնքում վառվեցին ամանորյա աստղիկները, փաթիլ-փաթիլ ձյուն եկավ, և անտառի բոլոր բնակինչներն ու ծառերը Ձմեռ պապի հետ դիմավորեցին Նոր տարին: Նրանք հասկացան, որ անտառում բոլորն էլ կարևոր են, որ պետք է սիրով ապրեն անտառում, որ ոչ մեկն անտառում չպետք է «քիթը վեր ցցի»…

Продолжить чтение «Հեքիաթ փշատերև ծառի մասին»
Մաթեմատիկա

Մաթեմատիկա 27.11

Թեմա՝ Տվյալների հավաքագրում

                                                          Գնացուցակ  
Մատիտ 20 դրամ
Գրիչ 60դրամ
Տետր 40դրամ
Օրագիր 320 դրամ
Продолжить чтение «Մաթեմատիկա 27.11»
Մաթեմատիկա

Մաթեմատիկա 26.11

Խնդիր 1

6մ ժապավենի համար Ռաֆայելը վճարեց 540 դրամ; Որքա՞ն պետք է վճարի Արմենը այդ ժապավենից 4մ գնելու համար;

Լուծում

540:6=90

90×4=360

Պատ.՛360դրամ

Խնդիր 2

8 ձվի համար Նարեն վճարեց 560 դրամ; Որքա՞ն պետք է վճարի Հասմիկը 5 ձու գնելու համար;

Լուծում

560:8=70

70×5=350

Պատ.՛350դրամ

Խնդիր 3

Երեք պաղպաղակն ու մեկ բաժակ հյութը միասին արժեն 620 դրամ; Հաշվի՛ր, թե ի՞նչ արժե մեկ պաղպաղակը՝ իմանալով, որ հյութն արժե 350 դրամ;

Լուծում

620-350=270

270:3=90

Պատ.՛90դրամ

Խնդիր 4

3 ձուն և 1 հացը միասին արժեն 330 դրամ; Հաշվի՛ր, թե ինչ արժե 1 ձուն ՝ իմանալով, որ հացն արժե 120 դրամ;

Լուծում

330-120=210

210:3=70

Պատ.՛70դրամ

Խնդիր 5

Նոյի մտապահած թիվը 70  անգամ փոքր է 280-ից, իսկ Արամի մտապահած թիվը 20 անգամ մեծ է Նոյի մտապահած թվից; Ո՞ր թվերն են մտապահել Նոյի ու Արամը;

Լուծում

280:70=4

4×20=80

Պատ.՛ 4,80

Խնդիր 6

Միլանայի մտապահած թիվը 8 անգամ մեծ է 30-ից, իսկ Սեդայի մտապահած թիվը 60 անգամ փոքր է Միլանայի մտապահած թվից; Ո՞ր թվերն են մտապահել Միլանան և Սեդան;

Լուծում

30×8=240

240:60=4

Պատ.՛240,4

7/ Համեմատի՛ր

452 = 452

452+30 > 452+20

452-30 < 552-20

353 = 353

353+40  > 353+30

353 – 40 < 353-30

Հայոց լեզու

Է-ի արկածները

«Տառերի աշխարհում  մի «Է» էր ապրում, նա  «Ի»ի եւ «Ր»ի ընկեր էր, բայց չէր սիրում «Մ»ին և  «Ն»ին: Նրանք էլ իրենց հերթին ընկերություն էին անում «Ե»ի հետ:

Բայց  տառերի աշխարհում <<է>> իրեն մենակ էր զգում , և որոշում է ընկերություն անել նաև <<ն>>-ի հետ, բայց  իրենց  մեջտեղում  միշտ կանգնում էր իրենց մոտիկ ընկերը ՝<<ի>>-ն և նաև <<ր>>-ն և <<ք>>-ն: Ստացվում էին այսպիսի  բառային ընկերներ՝ <<էր>>,<<էիր>>,<<էինք>>,<<էին>>:

Մաթեմատիկա

Մաթեմատիկա 22.11

Կլոր տասնյակների բազմապատկում և բաժանում

4×2=8

40×20=800

6:2=3

60:20=3

600:200=3

Հաշվի՛ր:

4×20=80                               8:2=4                               72:8=9

5×30=150                               80:2=40                             720:8=90

3×80=240                               800:2=400                           720:80=900

30×7=210                               800:20=40                          810:90=9

70×2=140                               800×20=16000                        480:60=8

80×4=320                              800:200=4                         2000:400=3

90×6=540                               720:90=8                           200:40=5

Продолжить чтение «Մաթեմատիկա 22.11»